ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բիւրօ
  • Ելոյթներ

Հայկական կողմերը պարտավոր են ամրապնդել իրենց պաշտպանությունն ու անվտանգությունը

07 Մայիս 2019 ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանի ելույթը «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորումի ժամանակ

ՀՀ եւ ԱՀ միջեւ համապարփակ համագործակցության եւ փոխհարաբերությունների կարգավորման համար իրավապայմանագրային հիմքեր ապահովելը հրամայական անհրաժեշտություն է: Այս նպատակադրումը լիովին համահունչ է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին եւ բխում է արցախյան հակամարտության կարգավորման ներկա գործընթացով պայմանավորված մարտահրավերներից եւ խնդիրներից:

Ակնհայտ է, որ մարդու տարրական իրավունքները չեն կարող շարունակաբար ոտնահարվել կամ անտեսվել, իսկ հումանիտար ծրագրերը արգելափակվել կամ կասեցվել միայն այն պատճառով, որ շուրջ 30 տարի է, ինչ չի հաջողվում, կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը:

Արցախի Հանրապետության ամբողջ մի սերունդ զրկված է տարրական իր այս լեգիտիմ իրավունքները լիարժեք իրացնելու եւ միջազգային հումանիտար ծրագրերից լիիրավ օգտվելու հնարավորությունից: Այս անարդարությանը վերջ դնելը ոչ միայն հայ ժողովրդի անքակտելի իրավունքն է, այլեւ միջազգային հանրության եւ միջնորդ կողմերի հիմնական պարտավորությունը:

Ակնհայտ է նաեւ, որ Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի կողմից կատարված որեւէ ռազմական ագրեսիա կամ սպառնալիք միեւնույն ժամանակ ուղղված է լինելու անմիջականորեն Հայաստանի Հանրապետությանը: Հետեւաբար երկու հայկական պետությունների համար, միասնական անվտանգության ու պաշտպանության համակարգ ձեւավորելը բնական ու կենսական պահանջ է:

Եթե որեւէ այլ բան չասվեր, արդեն այս երկու կենսական նշանակություն ունեցող՝ հումանիտար եւ անվտանգային, խնդիրների փաթեթը իրավական կարգավորման դաշտ բերելու հրամայականի արձանագրումը բավարար է փաստելու, որ մեր երկու հայկական պետությունները կարիք ունեն իրենց փոխհարաբերությունները նոր՝ իրավապայմանագրային մակարդակի վրա բարձրացնելու:

Դե ֆակտո առկա իրողությունները դե յուրե դաշտում չամրագրելը կաշկանդում է մեր գործողություններն ու իրարամերժ իրավիճակներ ստեղծում: Քանզի ինչպես ժողովրդական խոսքն է ասում՝ ուղտը նստած, կուզեկուզ ման գալ չենք կարող:

Ավելին, ոչ միացում, ոչ անկախության ճանաչում վիճակը, ոչ միայն չի կարող այսպես շարունակվել, այլեւ աշխատում է մեր դեմ:

Այս առումով, բավական է միայն հիշատակել մարդու իրավունքների եվրոպական դատարանի համապատասխան վճիռը ըստ որի, ազատագրված տարածքներում չի ճանաչվում ԼՂՀ գերիշխանությունը այլ արձանագրվում է Հայաստանի կողմից այդ տարածքների նկատմամբ իրականացվող էֆեկտիվ վերահսկողության մասին:

Ռազմավարական դաշինք կնքելու այս քայլը հնարավորություն է ընձեռնում հստակություն մտցնել հիմնախնդրի լուծման հայեցակարգի մեջ, մի կողմից ամրագրելով միացումը որպես ռազմավարական նպատակ, անկախությունը, որպես մարտավարական միջոց, մյուս կողմից՝ հաղորդելով անհրաժեշտ նախաձեռնողականություն մեր արտաքին քաղաքականությանը՝ բացահայտ եւ վճռականորեն ներկայացնելու ու պաշտպանելու մեր համազգային շահերն ու իրավունքները:

Այսպիսի դաշինքի կնքումը ոչ միայն կոչված է կարգավորելու Հայաստանի եւ Արցախի քաղաքացիների հանրային կյանքին առնչվող խնդիրներն ու ապահովելու նրանց իրավունքների անկաշկանդ իրացումը երկու հանրապետություններում եւ արտերկրում, այլեւ նպաստելու հայկական կողմերի համարժեք եւ իրավաչափ մարտավարության իրագործմանը հակամարտության կարգավորման գործընթացում առաջացող տարաբնույթ զարգացումների պարագայում:

Այսպիսի իրավաչափության եւ համարժեքության հիմքը Ադրբեջանի փաստացի հրաժարումն է խաղաղ կարգավորման պահանջներից եւ լիարժեք բանակցություններից, ինչպես նաեւ նրա կողմից ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման միջոցով հարցը լուծելու մարտավարությունը:

Ըստ այդ ռազմաքաղաքական մարտավարության, Ադրբեջանի անփոփոխ նպատակը եղել եւ մնում է Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորել սեփական «ադրբեջանական մոդուսին» համապատասխան:

Առ այդ, ըստ Ադրբեջանի բանակցային գործընթացը պետք է հանգի ոչ թե հիմնախնդիրը իր պատճառահետեւանքային կապի մեջ լուծելուն, այլ ծառայի Արցախն իր կազմի մեջ ամեն գնով՝ թեկուզեւ ուժի միջոցով վերադարձնելու ծրագրին: Բանակցային որեւէ այլ արդյունք Ադրբեջանի համար ըստ էության մերժելի է: Հետեւաբար, ըստ Ադրբեջանի, խաղաղ կարող է լինել միմիայն այնպիսի կարգավորումը, որն ամրագրում է իր հռչակած ցանկալի արդյունքները:

Այս պայմաններում լիովին արդարացված են բոլոր այն միջոցները, որոնք կոչված են ամրապնդելու Հայաստանի եւ Արցախի սուվերեն իրավունքից եւ կենսական անհրաժեշտությունից բխող միասնական անվտանգությունն ու լեգիտիմ ինքնապաշտպանությունը: Հետեւաբար, Հայաստանի եւ Արցախի շուրջը շրջափակման եւ պատերազմական իրավիճակով ձեւավորված թշնամական միջավայրում հայ ժողովրդի անօտարելի իրավունքն է միջազգային ճանաչում, հարգանք եւ աջակցություն հայցել իր անվտանգությունն ու զարգացումն ապահովելուն ուղղված քայլերի ու նախաձեռնությունների վերաբերյալ:

Այսպիսի դաշինքի կնքումը ինքնին հիմք չի կարող ծառայել հայկական կողմերին մեղադրելու բանակցային գործընթացը խափանելու մեջ: Քանի որ,

-նախ եւ առաջ, այն պարզ պատճառով, որ առանց միջազգայնորեն ճանաչված լիարժեք եռակողմ ձեւաչափը վերականգնելու ընթացող հանդիպումները չեն կարող համարվել ամբողջական եւ իրական բանակցություններ, իսկ այդպիսիք տեղի չեն ունենում միմիայն Ադրբեջանի ոչ բանակցելի կեցվածքի պատճառով,

-2016թ. ապրիլյան պատերազմը եւս մեկ անգամ փաստեց, որ Ադրբեջանի ագրեսիան կանխելու եւ հետ մղելու միակ գործուն միջոցը եղել է, կա եւ մնալու է Հայկական բանակը: Միջնորդ կողմերը դա չկարողացան կանխել եւ չորս օր ուշացան: Հետեւաբար չի բացառվում, որ նույնը կրկնվի,

-այսպիսի դաշինքի կնքումը համահունչ է 1994 թ. ստորագրված հրադադարի մասին պայմանագրին, ի դեպ, որի 25- ամյակն է լրանում այս օրերին, լիովին համապատասխանում է այն ստորագրած երեք կողմերի այդ թվում Ադրբեջանի ստանձնած հանձնառությանը՝ բանակցությունների միջոցով հասնել հակամարտության խաղաղ կարգավորմանն ու վերջնական հաշտությանը,

-ֆորմալ առումով, այսպիսի համաձայնագիրը լիովին համապատասխանում է նաեւ «միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքին, ինչը հնարավորություն է ընձեռնում Հայաստանի Հանրապետությանը խաղաղության, մարդու իրավունքների պաշտպանության, մարդասիրական, տեխնիկական աջակցության եւ այլ հարցերով պայմանագիր ստորագրել անգամ միջազգային իրավունքի սուբյեկտ չճանաչված կողմի հետ:

Միեւնույն ժամանակ, դաշինքի անհարժեշտությունն ու նշանակությունն կարելի է փաստել առնվազն երեք տեսանկյունից.

ա) Ադրբեջանին հակազդելու տեսանկյունից, որը օգտագործում է իր քարոզչության մեջ Արցախի եւ Հայաստանի փոխհարաբերությունների եւ կարգավիճակների չհստակեցված վիճակը:

Մանավորապես,

Արցախի որպես սուբյեկտի անտեսումը, Արցախի տարածք այցելությունները անօրինական հռչակելը, հիմնախնդիրը որպես իր ներքին հարց ներկայացնելը եւ խնդրի միջազգային կարգավորումը Ադրբեջանի սահմանադրական կարգը վերակագնելու գործընթացով փոխարինելու քայլերը, ինչպես նաեւ Ադրբեջանի հետ հակամարտության որպես միակ կողմ Հայաստանին ճանաչելու հնարավորությունը:

բ) Միջազգային նորմերին եւ ընդունված պրակտիկային համապատասխան կարգավորումներ ապահովելու տեսանկյունից՝ Հայաստանի Հանրապետությունը ստանձնել է այն, ինչը պարտավոր էին անել միջազգային կառույցներն ու միջնորդ կողմերը. ապահովել տվյալ տարածքում բնակվող մարդկանց տարրական իրավունքների ու ազատությունների իրացումը՝ անկախ հակամարտության չկարգավորված լինելու հանգամանքից:

գ) Հայաստանի եւ Արցախի միասնական անվտանգությունը ու պաշտպանությունը ապահովելու տարբեր բնագավառներում երկու կողմերի փոխհարաբերությունները կարգավորելու եւ մեր համազգային կենսական շահերն ու նպատակները արդյունավետ պաշտպանելու եւ հետապնդելու տեսանկյունից:

Մինչ օրս տարբեր մակարդակներում կնքված միջգերատեսչական եւ միջկառավարական համաձայնագրերի գոյությունը ինքնին վկայում է, որ կյանքը պարտադրում է, բազմաթիվ ոլորտներում առկա փաստացի կապերը կարգավորվել իրավապայմանագրային ձեւաչափերով: Առավելեւս թուրք-ադրբեջանական տանդեմի գոյությունը եւ նրա թշնամական էությունը լիարժեք հիմքեր են ստեղծում Հայաստան-Արցախ տանդեմի ձեւավորման, իրավական ամրապնդման եւ Հայաստանի ՝ Արցախի անկախության եւ անվտանգության երաշխավորը լինելու փաստի միջազգային ճանաչման համար:

Այսպիսով,

-պետք է առաջնորդվել նրանով, որ պատերազմը ամեն պահի կարող է վերսկսվել: Հետեւաբար, չի կարող մի կողմը պատրաստվել պատերազմի, մյուս կողմը՝ խաղաղության,
-ուստի, հայկական կողմերը պարտավոր են ամրապնդել իրենց պաշտպանությունն ու անվտանգությունը՝ ոչ թե քողարկված, այլ բացահայտ՝ ամրապնդելով եւ ուղղորդելով համապատասխան գործողությունները անհրաժեշտ իրավապայմանագրային կարգավորումների միջոցով:

Հարկավոր է,

-առաջացնել բանակցություններին զուգահեռ փոխլրացնող գործընթաց, որը մի կողմից կոչված է հարստացնելու հայկական կողմերի դիվանագիտական զինանոցը՝ արծարծելով հարցեր, որոնք պաշտոնական մակարդակով նպատակահարմար չէ բարձրաձայնել, մյուս կողմից՝ նոր թափ հաղորդել ԼՂՀ միջազգային ճանաչմանը՝ համահայկական տարողություն հաղորդելով Արցախի ժողովրդի անկախության եւ ազատագրության պայքարին:

Անհրաժեշտ է,

-հասնել Արցախի ներգրավմանը միջազգային ինտեգրացիոն եւ անվտանգային գործընթացների մեջ՝ մղելով միջնորդներին եւ միջազգային դերակատարներին բացառելու հակամարտության գոտու բնակիչների մեկուսացումն եւ իրավունքների անտեսումը:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» ընթացիկ տարվա 8-րդ համարը: Հերթական համարի

02 Սեպտեմբեր 2026
Արցախի Անկախության օրը՝ Եռաբլուրում

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 3

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company