ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Տնտեսական վերլուծություն

Զբաղվածության պետական աջակցության բարեփոխումների բացակայությունը շղարշվում է պոպուլիզմով

05 Օգոստոս 2019 Բազմիցս ենք հիմնավորել և փաստարկել զբաղվածության պետական քաղաքականության բարեփոխումների շարունակականության ապահովման առարկայական անհրաժեշտությունը: Նաև ներկայացրել ենք հրատապ լուծման կարիք ունեցող մի շարք խնդիրներ՝ դրանց հնարավոր լուծումներով, որոնք վերաբերում են զբաղվածության աջակցության պետական ծրագրերի հասցեականությանը, արդյունավետությանը:

Սակայն ակնհայտ է՝ նախորդ տարվա քաղաքական փոփոխություններից հետո շարունակում են անտեսված մնալ զբաղվածության իրական բարեփոխումները, երկրորդ պլան են մղված այս ոլորտի պետական ծրագրերը:

Իրողությունն այն է, որ գործազուրկների թիվը չի նվազում, իսկ զբաղվածության պետական ծրագրերին հատկացվող միջոցները համարժեք չեն թե՛ նախկին, թե՛ ներկա կառավարությունների կողմից այս ոլորտում դրված նպատակներին: Պետական բյուջեով զբաղվածության ծրագրերի համար նախատեսվում է տարեկան 1,7 միլիարդ դրամ, իսկ միջինը մեկ գործազուրկ քաղաքացու հաշվով ընդամենը 7400 դրամ: Մեր երկրում գործազուրկ են 230 հազար քաղաքացիներ, որոնցից շուրջ 65 հազարը գրանցված են զբաղվածության պետական ծառայությունում:

Նույնիսկ այս պայմաններում 2018 թվականին ծախսվել է պետական բյուջեից զբաղվածության պետական աջակցությանը հատկացված միջոցների ընդամենը 25 տոկոսը կամ 440 միլիոն դրամ, իսկ միջինը մեկ գործազուրկ քաղաքացու հաշվով ընդամենը 1900 դրամ: Ավելին, հիմնական հանդիսացող՝ գործազուրկների մասնագիտական ուսուցման և վերապատրաստման ծրագրին հատկացված միջոցներից ծախսվել է ընդամենը 10 տոկոսը: Այս խնդրահարույց միտումը շարունակվում է նաև 2019 թվականին:

Պատասխանատուներն այս անթույլատրելի իրավիճակը շտկելու և ոլորտում մեկնարկած բարեփոխումները քրտնաջան աշխատանքով շարունակելու փոխարեն զբաղված են պոպուլիստական բացատրություններ ներկայացնելով:

Փաստն էլ այն է, որ կայուն զբաղվածության ապահովումը խոսելով չի ստացվում, իսկ զբաղվածության քաղաքականության ակնհայտ ձախողումները հնարավոր չի լինելու շղարշել ձևական օրակարգերով: Ապաշնորհ կառավարման հետևանքով, ականջահաճո խոստումների ու կարգախոսերի ֆոնին՝ հարյուր հազարավոր գործազուրկներ չեն ստանում իրենց հասանելիք պետական աջակցությունը և շարունակում են աղքատ մնալ:

Ժամանակն անցնում է, իսկ խնդիրները կուտակվում են: Օր առաջ անհրաժեշտ է աշխատաշուկայի պետական կարգավորումը և աշխատողների սոցիալ-աշխատանքային իրավունքների ու շահերի պաշտպանությունը առաջնային օրակարգ վերադարձնել: Եղած խնդիրներին պատշաճ ուշադրություն է պետք դարձնել և առաջնային կյանքի կոչել հատկապես այն հավաքական լուծումները, որոնք գործազուրկների ու աշխատող աղքատների համար գործնականում կապահովեն շոշափելի արդյունքներ:

Այս իրավիճակում առարկայական անհրաժեշտություն են դառնում մեր կողմից բազմիցս հիմնավորված և օրակարգ բերվող սկզբունքային մի շարք մոտեցումները:

Մասնավորապես, զբաղվածության ոլորտին հատկացվող պետական միջոցների ավելացմանը զուգահեռ, իրական կարիքների և առկա ռեսուրսների համակողմանի գնահատման հենքի վրա անհրաժեշտ է լիարժեք իրականացնել եղած ծրագրերը՝ յուրաքանչյուր գործազուրկի կայուն զբաղվածության կարիքների բավարարման վերջնանպատակով:

Զբաղվածության պետական ծրագրերն արդյունքի տեսանկյունից պետք է ենթարկվեն ամբողջական էլեկտրոնային և նպատակային կառավարման, իսկ բովանդակային առումով պետք է դառնան գործատուների համար պետական տարբերակված սուբսիդավորում՝ առկա թափուր և նոր ստեղծվող աշխատատեղերն առաջնահերթ անմրցունակ անձանցով համալրելուն, երիտասարդների՝ կրթությունից աշխատաշուկա անցման նոր լուծումների ապահովմանն ուղղված:

Արդյունավետության տեսանկյունից ծրագրերի ակնկալվող արդյունք պետք է դիտվի գործազուրկի կայուն զբաղվածության ապահովումը (օրինակ՝ առնվազն 3 տարի) այն մոտեցմամբ, որ յուրաքանչյուր շահառուի համար ծրագրով ծախսված պետական միջոցները վերադարձվեն արդեն զբաղված շահառուի եկամտահարկով:

Մյուս կողմից՝ կայուն զբաղվածության ապահովման տեսանկյունից առանցքային են աշխատատար ճյուղերը: Դրանք տնտեսական արդյունք ստեղծելուց բացի, ունեն էական սոցիալական նշանակություն՝ անկախ այն փաստից, որ աշխատավարձերի մակարդակը որոշակիորեն ցածր է, քան գիտելիքահեն և բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունում։ Նույնիսկ եթե շահութաբեր չեն, պետության համար առավել նպատակահարմար պետք է լինի աշխատատար ճյուղերի ձեռնարկությունների մասնակի սուբսիդավորումը՝ որպես անապահովության նպաստին այլընտրանք և տարածքային համաչափ զարգացման խթանման առարկայական գործիք:

Էապես կարևոր է նաև հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվաղվածության ապահովումը գործատուների համար պարտադիր ապահովման ենթակա աշատատեղերի պահանջի (քվոտաների) լիարժեք գործադրման, պետական մասնակցությամբ և արտոնություններ նախատեսելու միջոցով՝ սոցիալական ձեռնարկատիրության կայացմամբ և զարգացմամբ:
Նվազագույն աշխատավարձի կարգավորման նոր մոտեցումների հիմքում պետք է ընկած լինի գործատուի և աշխատողի միջև ստեղծված հավելյալ արժեքի արդար բաշխման գործառույթը, որն անմիջականորեն ենթադրում է՝

-նվազագույն աշխատավարձի չափի պարբերաբար բարձրացում՝ հիմքում դնելով կենսապահովման նվազագույն զամբյուղի փոփոխվող արժեքը,
-նվազագույն աշխատավարձի մեծության ազատում բոլոր տեսակի հարկերից և պարտադիր այլ վճարներից,
-եկամտահարկի պրոգրեսիվ հարկման սոցիալապես արդար համակարգի ներդրում՝ հակասոցիալական համահարթ եկամտահարկի փոխարեն,
-«նպաստ, թե՞ աշխատավարձ» երկընտրանքի ամբողջական լուծում՝ ի օգուտ օրինական աշխատանքի,
-ստվերային զբաղվածության և ոչ ֆորմալ վարձատրության կրճատում՝ եկամուտների համատարած հայտարարագրման համակարգի լիարժեք ներդրմամբ:

Առարկայական անհրաժեշտություն է նաև սոցիալական գործընկերության զարգացումը՝ պետական աջակցությամբ արհմիությունների ինստիտուցիոնալ հզորացումը և դերի հետևողական բարձրացումը աշխատանքային օրեսդրության կատարման նկատմամբ ոչ պետական վերահսկողության շրջանակներում: ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխան՝ պետք է ներդրվի աշխատանքային օրեսդրության կատարման նկատմամբ պետական վերահսկողական համակարգ և այլն:

Ամփոփելով. իհարկե, այս մոտեցումներով առաջ գնալը բարդ է, բայց հնարավոր: Կարող է իրական արդյունքներ ապահովել: Սակայն առնվազն ենթադրում է համակարգված ու քրտնաջան աշխատանք, մասնագիտական անհրաժեշտ գիտելիքների ու փորձի հետևողական ներդրում, բայց ոչ երբեք՝ պոպուլիզմի որևէ դրսևորում:


Թադևոս Ավետիսյան
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի
ծրագրերի համակարգող

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company