ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Տնտեսական վերլուծություն

Անարդյունք պարգևատրումներով մսխվում է պետական աշխատավարձերի համատարած բարձրացման առկա հնարավորությունը

12 Սեպտեմբեր 2019 2014 թվականից է գործում պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության նոր համակարգը: Այս համակարգի ներդրման հիմնական նպատակը միասնական սկզբունքների վրա հիմնված վարձատրության համընդհանուր կարգավորումների ապահովումն էր, որը պետք է վերացներ տարբեր պետական մարմինների համար՝ մինչ այդ առկա վարձատրության չափերի անհիմն մեծ շեղումները: Իսկ այս շեղումների հիմնական պատճառներից էին տարբեր մարմիններում խրախուսման էապես տարբերվող ֆոնդերի առկայությունը և ըստ այդմ՝ աշխատողների աշխատանքի որակի հետ փոխառնչություն չունեցող պարգևատրումների մեծ տարբերությունները:

Առանցքային փոփոխությունն այն էր, որ պետական բոլոր մարմինների համար աշխատավարձի կառուցվածքում հիմնական բաղադրիչ (առնվազն 70 տոկոս մասնաբաժնով) սահմանվեց պաշտոնային դրույքաչափը` բազային աշխատավարձի և յուրաքանչյուր պաշտոնի համար նախատեսված գործակցի արտադրյալը: Բազային աշխատավարձն էլ կապվեց նվազագույն ամսական աշխատավարձի հետ, ըստ որի՝ վերջինիս չափի բարձրացումը պետք է ապահովեր նաև բազային աշխատավարձի աճ: Իսկ պետական ցանկացած մարմնի պարագայում պարգևատրմանն ուղղվող միջոցները չպետք է գերազանցեին տվյալ մարմնի աշխատավարձի տարեկան ֆոնդի 30 տոկոսը:

Իշխանափոխությունից առաջ և հետո օրվա իշխանությունների բազմաթիվ խոստումներին հակառակ՝ փաստն այն է, որ 2015 թվականից հետո չի բարձրացել նվազագույն ամսական աշխատավարձը, չի ավելացել նաև բազային աշխատավարձի չափը, որը կապահովեր պետական հատվածում վարձատրության համատարած բարձրացում:

Ի դեպ, ներկա կառավարությունը խոսք էր տվել նաև զարգացնել այս համակարգը, հատկապես՝ միասնականացներ պարգևատրումների հնարավորություններն ու չափերը: Իսկ իրականում դրվագային մոտեցումներով ավելի խորացվում են հանրության համար արդեն անընդունելի դարձած՝ պաշտոնյաների պարգևատրման խնդիրները:

Օրվա իշխանությունները, օգտվելով օրենսդրական ընթացակարգային որոշ բացերից, հետևողականորեն «հմտանում» են պարգևատրումների գործում՝ առաջ բերելով համակարգային նոր խնդիրներ՝ արատավոր նոր դրսևորումներով:

Առնվազն անտեսված են նաև պետական հատվածի վարձատրության գործող համակարգի կարևորագույն հետևյալ սկզբունքները՝

-վարձատրության չափերի հիմնավորված տարբերակման ապահովումը,
-համարժեք աշխատանքի և փորձառության համար համարժեք վարձատրությունը,
-վարձատրության խտրականության բացառումը,
-պարգևատրումը՝ ծառայողական գործունեության գնահատման հիման վրա, հատուկ առաջադրանքների, որակյալ աշխատանքի կատարման համար:

Մասնավորապես, նախորդ տարվա վերջին բարձրաստիճան որոշ պաշտոնյաներ՝ օրենքի խախտումներով
ինքնապարգևատրվեցին, ինչը բացասական մեծ հնչեղություն ունեցավ հանրության շրջանում: Դրանից հետո՝ այս տարվա ապրիլին կառավարության նիստում վարչապետի ներկայացմամբ ընդունվեց կառավարության որոշման մի նաագիծ, որով պետական եկամուտների կոմիտեին տրամադրվեց լրացուցիչ պարգևատրման ֆոնդ՝ 1,5 միլիարդ դրամի չափով: Փաստորեն, կառավարությունը ավելացրեց ՊԵԿ-ի 2019 թվականի պարգևատրման ֆոնդը 3 անգամ՝ այն դարձնելով 2,33 միլիարդ դրամ: Բերված հիմնավորումն էլ վերաբերում էր կոռուպցիոն ռիսկերի կանխարգելմանը: Սակայն իրողությունն այն է, որ ՊԵԿ-ը պարգևատրվում է պլանավորվածից ավել հարկային մուտքերի համար: Ստացվեց, որ կարելի է հնարավորից քիչ պլանավորեն, հետո էլ՝ ավել հավաքել և դրան էլ համապատասխան՝ պարգևատրվել: Իսկ, եթե չտա՞ն, ապա կարելի է սպառնալ կոռուպցիայով և հանցավոր անգործությամբ:

Դրան էլ զուգահեռ, վերջին ամիսներին արդեն պրակտիկա են դարձել ամսական պարբերականությամբ առավելագույն պարգևատրումները «ընտրյալներին», որի շրջանակը ներառում է պետական մարմինների ղեկավար կազմը: Փաստորեն, պարգևատրման հիմքում դրվել է ղեկավար պաշտոն ունենալը: Այսպիսով, ղեկավար պաշտոն զբաղեցնողների ամսական վարձատրությունը կրկնապատկել են արատավոր պարգևատրումներով:

Իհարկե, առարկայական խնդիր է այդ «ընտրյալներից» շատերի աշխատանքի՝ մեղմ ասած ցածր որակը, որի բացասական հետևանքները պարբերաբար արձանագրվում են: Ակնհայտ է, որ նման մոտեցումը խտրական է և խնդրահարույց է պետական կառավարման արդյունավետության տեսանկյունից:

Առարկայական հարց է առաջանում. «Ու՞ր մնաց պետական հատվածում կառավարության խոստացած աշխատավարձերի համընդհանուր բարձրացումը»:

Իրականում վտանգավոր է պետական կառավարման ոլորտներն ու աշխատողներին բաժանել օգտակարների և անօգտակարների՝ պարգևատրումների հիմքում դնելով նրանց կողմից զբաղեցվող պաշտոնը: Ի դեպ՝ առանց այն էլ պետական կառավարման մարմնի բարձրաստիճան ղեկավարները շուրջ 5-10 անգամ ավելի բարձր հիմնական աշխատավարձ են ստանում տվյալ մարմնի կրտսեր պաշտոններ զբաղեցնողներից:

Հիշեցնեմ նաև, որ գործող օրենքով պետական ծառայողը պարգևատրվում է իր աշխատանքի կատարողականի արդյունքներով, հատուկ առաջադրանքների և որակյալ աշխատանքի համար: Եվ առանձին խումբ բարձրաստիճանների ամսական աշխատավարձը կրկնապատկելու համար պարգևատրման՝ օրենքով սահմանված հիմքեր չկան:

Թադևոս Ավետիսյան
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի
ծրագրերի համակարգող, տնտեսագետ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company