ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Տնտեսական վերլուծություն

Ժողովրդագրություն` խոստումներ և իրական փաստեր

04 Դեկտեմբեր 2019 Իշխանափոխության ընթացքում և դրանից հետո ժողովրդագրության ոլորտում քաղաքական խոստումները նոր թափ ստացան՝ արտագաղթից դեպի հայրենադարձություն, ծնելիության բում, բնակչության թվի շեշտակի աճ և այլն: Բնական է, եթե նկատի ունենանք, որ ժողովրդագրական ցուցանիշները մեր երկրում ունեն բացասական կայուն միտում: Ցավոք, այս միտումը շարունակվում է նաև ներկայումս, և մոտեցել ենք ժողովրդագրական ճգնաժամի շեմին:

Օրվա իշխանությունների տված խոստումները ներկայացնենք առավել մանրամասն:

2018թ. մայիսին և դեկտեմբերին ձևավորված կառավարությունների ծրագրերի համաձայն՝ կառավարությունը ծնելիության խրախուսման և բազմազավակ ընտանիքների սոցիալական աջակցության արդյունավետության բարձրացման համար պետք է իրականացներ արագ և արդյունավետ միջոցառումներ:

Իշխող քաղաքական ուժն իր նախընտրական ծրագրով նախատեսել էր ժողովրդագրական աննախադեպ հավակնոտ նպատակադրում՝ 20 տարում կրկնապատկել բնակչության թիվը, այսինքն՝ մինչև 2040թ. ունենալ 6 միլիոն մշտական բնակչություն:

2019թ. Ստեփանակերտի հրապարակում ՀՀ վարչապետը խոստացավ՝ մինչև 2050թ. Հայաստանը ունենալու է 5 մլն մշտական բնակչություն:
Ի դեպ, պոպուլիզմի տեսանկյունից հատկանշական է՝ իշխանության գալուց հետո գործողներն իրենց նախկին խոստումը վերանայեցին և ամբողջապես համապատասխանեցրին նախկինների խոստացածին՝ իրականացման ժամկետը 10 տարով երկարացվեց, իսկ թիրախն էլ 1 միլիոնով նվազեցվեց: 2018թ. սկզբին նախորդ իշխանությունը քննարկմանն էր ներկայացրել ժողովրդագրական ռազմավարության նախագիծ, որի հիմնական թիրախն էր՝ 2040թ. բնակչության թիվը հասցնել 4 միլիոնի:

Իշխանափոխությունից հետո նոր իշխանությունները հայտատարեցին, որ այլևս նման ռազմավարության անհրաժեշտությունը չկա: Իսկ նոր իրավիճակում պետք է լինի տնտեսական հեղափոխություն և կյանքի որակը պետք է թռիչքային աճի: Պետք է ունենանք հայրենադարձության և ծնելիության բում:
Շուտով կլրանա 2 տարին: Ի՞նչ է արվել և ի՞նչ ունենք:

2018թ. կեսից 2-րդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը՝ 50 հազար դրամից դարձավ 150 հազար դրամ: Այս փոփոխությունը խնդրահարույց էր դրված նպատակի տեսանկյունից: Եվ մեր մտահոգություններն իրականություն դարձան՝ ունեցանք պետական բյուջեից կատարվող աննպատակ հերթական ծախսը:
2020թ. կեսից ուզում են բարձրացնել մինչև 2 տարեկան երեխաների խնամքի նպաստի ամսական չափը 18000 դրամից՝ 25500 դրամ: 1-ին և 2-րդ երեխաների ծննդյան միանվագ նպաստի չափերը (50 հազար և 150 հազար դրամ) դառնալու են 300 հազար դրամ:

Ստիպված նորից հորդորում ենք՝ բնակչության ընդլայնված վերարտադրություն ապահովելու համար պետական աջակցությունը պետք է առաջնային թիրախավորի 3-րդ և հաջորդ երեխաների ծնունդը: Սակայն 3-րդ և հաջորդ երեխաների ծննդյան միանվագ նպաստի չափերի բարձրացում չի նախատեսվում: Հատկանշական է նաև՝ ծննդյան միանվագ նպաստը չի կարող հանդիսանալ ժողովրդագրական իրավիճակի բարելավման առաջնային ու արդյունավետ գործիք: Այս պնդումը բխում է նաև միջազգային դրական փորձից:

Իսկ ժողովրդագրական իրավիճակը բնութագրող հիմնական ցուցանիշներն այդպես էլ «չեն ենթարկվում» իշխանական հորդորներին: Պաշտոնական վիճակագրությունը արձանագրում է հետևյալը՝

-2018թ. մշտական բնակչությունը նվազել է 13400-ով,
-2019թ. 1-ին կիսամյակում ծնվածների թիվը նվազել է 150-ով, մահացածների թիվը աճել է 572-ով, իսկ մշտական բնակչությունը նվազել է 8200-ով,
-2019թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ՝ մշտական բնակչությունը նվազել է 11700-ով, որից 9500-ը գյուղական բնակավայրերում,
-2019թ. հունվար-սեպտեմբերին՝ բնակչության բնական հավելաճը նվազել է 500-ով, ծնվածների թիվը նվազել է 2017թ. նույն ժամանակահատվածի համեմամտ 1121-ով (4,1 տոկոսով), իսկ 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ 20-ով, միգրացիայի մնացորդը կազմել է -14700 (2017թ.՝ -13500, 2018թ.՝ -10900), ՀՀ փաստաթղթերով 35549 քաղաքացիներ անվերադարձ մեկնել են արտասահման, փոխարենը՝ 25692 օտարերկրացիներ, որը կազմում է գործազուրկների ընդհանուր թվի 11 տոկոսը, եկել ու մնացել են Հայաստանում:

Փաստորեն, ծնունդների բումի փոխարեն ունենք կրճատում: Խոստացված հայրենադարձությունը ևս միֆ է: Փոխարենը՝ հետևողականորեն ավելանում է տնտեսապես հետամնաց որոշ երկրների քաղաքացիների ներհոսքը մեր երկիր՝ իրականում ավելացնելով առկա ռիսկերն աշխատաշուկայում: Սա պայմանավորված է նաև այս ոլորտի կարգավորման բացերով:

Հատկանշական է նաև, որ գործող կառավարության հնգամյա ծրագրում ոչ մի խոսք չկա բազմազավակ ընտանիքներին պետական աջակցության մասին: Բազմազավակ ընտանիքների աջակցությանը վերաբերող օրենքի նախագիծը իշխանափոխությունից հետո հանվեց շրջանառությունից: Իսկ 2019թ. և 2020թ. պետական բյուջեներով, 2020-2022թթ. պետական միջնաժամկետ ծախսային ծրագրով բազմազավակ ընտանիքների աջակցության պետական ծրագիր և ֆինանսական միջոցներ նախատեսված չեն:

Վերջին 30 տարիներին ծնունդների թվի նվազումը հանգեցրել է նաև բազմազավակ (4 և ավելի երեխա ունեցող) ընտանիքների թվի էական կրճատման: Բազմազավակ ընտանիքների կեսն անապահով է: Այս բացասական միտումները պահպանվում են:

Այստեղ էլ նորից պետք է բարձրաձայնենք՝ պետական աջակցության այս տեսակը ՀՀ Սահմանադրության 83 և 86-րդ հոդվածների պահանջն է և ժողովրդագրական զարգացման առումով ունի օբյեկտիվ անհրաժեշտություն:

Փոխարենը՝ իշխանությունը օրակարգ է բերել Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումն ու մեր ժողովրդի ավանդական ընտանեկան արժեքների այլասերման համար իրավական այսօրինակ հիմքերի ապահովումը:

Նորից նույն և իրական պատասխանների սպասող հարցերը. «Ե՞րբ են իրականացվելու խոստացված բարեփոխումները ժողովրդագրության ոլորտում: Ե՞րբ ենք արձանագրելու ժողովրդագրական իրավիճակի բարելավման ցուցանիշները»:

Այս հարցերին ևս առաջարկում ենք անդրադառնալ «100 փաստեր» իշխանական ձևաչափով: Այս նպատակով օրերս հրապարակված այլ հարցերի կարելի է ծանոթանալ հետևյալ հղումներով՝ https://www.arfd.am/news/20424/, https://www.arfd.am/news/20649/:

Առաջիկայում էլ են լինելու նոր հարցեր՝ իշանության կողմից տրված խոստումների իրականացմանը վերաբերող:


Թադևոս Ավետիսյան
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի
ծրագրերի համակարգող, տնտեսագետ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» ընթացիկ տարվա 8-րդ համարը: Հերթական համարի

02 Սեպտեմբեր 2026
Արցախի Անկախության օրը՝ Եռաբլուրում

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 3

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company