ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Արցախ
  • Հարցազրոյցներ

Շատ վտանգավոր տեսակետ շրջանառության մեջ դրվեց վերջին 2 օրվա ընթացքում

12 Դեկտեմբեր 2019 Արցախում սպասվող նախագահական ընտրությունների եւ Արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլի շուրջ «Փաստինֆո»-ն զրուցել է ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանի հետ։

-Պարոն Իշխանյան, խոսենք Արցախի ներքաղաքական մթնոլորտից, ի՞նչ իրավիճակ է, ի՞նչ ակնկալիքներով եք պատրաստվում նախագահական ընտրություններին։

-Սովորական նախընտրական մթնոլորտ է, որեւէ արտառոց երեւույթ, կարծես թե, չկա, բնականաբար, քաղաքական ուժերի վերադասավորումներ են տեղի ունենում, նաեւ հայտեր՝ մասնակցելու ապագա համապետական ընտրություններին, հատկապես, նախագահական ընտրություններին։ Միակ արտառոց երեւույթը, Սահմանադրության «ընձեռած» հնարավորությունն է ՝ համաժամանակյա ընտրությունների անցկացումը մեկ օրվա մեջ։

-Դաշնակցությունը դեռ, կարծես թե, որոշում չունի, շարունակվո՞ւմ են քննարկումները , թե՞ արդեն մոտ եք համապատասխան որոշմանը։ Կմասնակցեք առանձի՞ն, թե այդուհանդերձ, կսատարեք թեկնածուներից մեկին։

– Ընտրությունններին մասնակցության մեր ձեւաչափի մասին հանդես ենք եկել հայտարարությամբ, երբ սկսել էինք քաղաքական քննարկումներ դաշտում գործող կուսակցություններ եւ նաեւ հավանական որոշ թեկնածուների հետ։ Քննարկումների փուլը ավարտել ենք եւ դեկտեմբերի 15-ին կգումարենք մեր արտակարգ ժողովը։ Իհարկե, մեր քննարկումների արդյունքների մասին կտեղեկացնենք, թե ովքեր են ընտրված այդ ժողովի պատգամավոր եւ քննարկումների արդյունքում ի հայտ կգա ձեւաչափը, որով կմասնակցենք ընտրություններին եւ կունենանք համապատասխան որոշում։

-Պարոն Իշխանյան, հասարակական-քաղաքական շրջանակներում ու մամուլում քննարկվում է այն հարցը, թե ով է լինելու ՀՀ գործող իշխանության նախընտրելի թեկնածուն։ Նույնիսկ անուններ են նշվում, թեկնածուներից առնվազն 2- անունները մամուլով շրջանառվեցին։

-Եվ ովքե՞ր են այդ երկուսը։

– Մամուլում շրջանառվում են Արայիկ Հարությունյանի եւ Մասիս Մայիլյանի անունները։

-Մեր նախաձեռնած հանդիպումների ընթացքում ոչ մեկը, ոչ մյուսը չեն ներկայացել որպես ՀՀ իշխանությունների նախընտրած թեկնածու եւ այդ առումով, թերեւս զերծ կմնամ մամուլում շրջանառվող տեսակետների մեկնաբանությունից։ Ինչ մնում է ապագա նախագահի հարցին, բնականաբար, ով էլ որ ընտրվի Արցախի նախագահ, կարծում եմ, այն ներդաշնակ համագործակցությունը, որ մենք ունեցել ենք 90-ական թվականներից այս կողմ, իհարկե, Հայաստան-Արցախ որոշ վայրիվերումներով, կարծում եմ այդ քաղաքականությունը պետք է որդեգրվի։

-Արցախի առաջին եւ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր վերջին հարցազրույցում հայտարարել է, որ անընդունելի է Ղարաբաղում ունենալ «քծնող նախագահ», որը, մեջբերեմ ՝ «հնազանդորեն տուրք է տալիս որեւէ մեկի, ներառյալ Հայաստանի վարչապետի, քմահաճույքներին»: Նա նաեւ ասել է, որ «ընտրություններին արտաքին ուժերի կողմից ֆինանսավորվող ոչ կառավարական կազմակերպությունների միակցումը հարցեր է առաջացնում» եւ, որ «այնտեղ պետք են պատերազմով կոփված խիզախ առաջնորդներ: Հուսամ՝ ղարաբաղցիների ընտրությունը հենց այդպիսին կլինի»: Համաձա՞յն եք այս մոտեցմանը։

-Անկեղծ ասած, ամբողջությամբ ծանոթ չեմ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին, ուստի զերծ կմնամ մեկնաբանությունից, որովհետեւ ճիշտ չեմ համարում ընդհանուր հարցազրույցից վերցված առանձին հատվածին մեկնաբանություն տալ, բայց մեկ բան կարող եմ ասել, որ Արցախի իշխանությունները եւ քաղաքական պատասխանատուները միշտ էլ պետք է ունենան ինքնուրույն գործելու քաղաքական վարքագիծ եւ Արցախի սուբյեկտայնության առումով դերակատարություն ունենան։

-Անցնենք Արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին։ Ինչպե՞ս եք գնահատում ներկա փուլը։ Բրատիսլավայում ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից եւ այդ հանդիպմանը նախորդած ու հաջորդած հայտարարություններից հետո մտահոգությունները ոչ թե փարատվեցին, այլ հակառակը՝ էլ ավելի ուժգին են հնչում։

-Երկուստեք կարելի է հարցին մոտենալ, ի վերջո , Բրատիսլավայում կայացած հանդիպումից հետո հայկական եւ ադրբեջանական կողմերի սկզբունքների հրապարակայնացումը տեղի ունեցավ եւ , եթե մենք ուշադրությամբ հետեւենք եւ վերլուծենք այդ սկզբունքները, մենք կտեսնենք, որ այդ երկու կողմերի հրապարակած սկզբունքների հատման կետերը կարծես թե չկան, դրանք զուգահեռներ են, որոնք հատվելու նույնիսկ միտումներ չեն պարունակում։ Շատ վտանգավոր տեսակետ եւ կարծիք շրջանառության մեջ դրվեց վերջին 2 օրվա ընթացքում, թե որքանով է այդ ամենը հավաստի եւ իրականությանը համապատասխանող, չեմ կարող ասել, բայց անշուշտ, երբ խոսվում է բանակցային գործընթացքում 3-րդ կողմի՝ արցախյան կողմի մասնակցության ձեւաչափը վերականգնելու փաստարկի մասին, անընդունելի է ադրբեջանական համայնքի ներգրավվածության մասին խոսելը։

-Դուք նկատի ունենք ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանի հայտարարությո՞ւնը, թե «Փաշինյանն էլ է հայտարարել, որ խնդիր չկա, եթե բանակցություններին մասնակցի նաև Արցախի ադրբեջանական համայնքը»։

-Այո, կա այդ հայտարարությունը, համենայնդեպս, սա մտահոգիչ երեւույթ է եւ բանակցային գործընթացի ու հիմնախնդրի կարգավորման գործընթացի վրա լուրջ ստվեր է եւ որեւէ առումով այն չի կարող նպաստել մեր ակնկալիքներին։

-Ակնկալո՞ւմ եք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից բացատրություն կամ մեկնաբանություն՝ այս խնդրի հետ կապված, որովհետեւ իշխող խմբակցության պատգամավորը հղում արեց հենց նրան։

-Այդպիսի հնարավորություններ կարելի է ստեղծել։ Վերջերս, երբ Հայաստանի վարչապետը Արցախում էր եւ առանձին հանդիպում եղավ Արցախի նախագահի հրավերով եւ նաեւ մեր քաղաքական ուժերի պահանջով, այնտեղ նաեւ որոշակի անդրադարձ կար բանակցային գործընթացին։ Այդ հանդիպման ժամանակ վարչապետի ներկայացրած տեսակետները, կարծես թե, համահունչ էին ղարաբաղյան ընդհանուր տեսակետներին եւ եթե խորանանք, համահունչ էին նաեւ Դաշնակցության սկզբունքին՝ զարգանալ չզիջելով։ Համենայնդեպս, այդպես էր ներկայացվում, թե որքանով է գործողությունների ընթացքը համահունչ, սա արդեն այլ հարց է։

-Ձեր հիշատակած հանդիպմանը սպասվող ընտրություններում Արցախի հանրապետության նախագահի թեկնածուներից մեկը՝ Վիտալի Բալասանյանը բացակայում էր, նրան, փաստորեն, չէին հրավիրել։ Ինչպե՞ս եք վերաբերում այս փաստին։

-Ես նորից եմ ուզում կրկնել, որ այդ հանդիպումը նախաձեռնվել է Արցախի նախագահի կողմից եւ մենք , ես, համենայնդեպս, այնտեղ հայտնվեցի Արցախի նախագահի հրավերով եւ թերեւս մենք հրավիրված չէինք որպես նախագահի թեկնածուներ։ Այդ հանդիպման ընթացքում խոսվեց Ղարաբաղի հարցի մասին , մեր դերակատարության, անելիքների մասին, իհարկե, որոշակի տեղեկատվություն տրվեց վերջին մեկուկես տարվա ընթացքում Հայաստանի սպառազինությունների մատակարարման ընթացքի մասին եւ անդրադարձ եղավ ապագա ընտրություններին։ Այդ առումով, թերեւս, ես չեմ կարող ամբողջապես այն տեսակետն ունենալ, ինչպես լրատվամիջոցները ներկայացրին, թե նախագահի թեկնածուներին էին ներկայացված եւ հարցը, որ Վիտալի Բալասանյանի ներկայությունը չկար, պետք է մյուս կողմին ուղղել։

– ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը հարցին անդրադառնալով հայտարարել էր, որ չի հրավիրվել եւ, որ վարչապետն ու նրան սատարող ՀՀ քաղաքացիները Բալասանյանի վերջին ամիսներին ծավալած գործունեությունը ՀՀ և Արցախի ազգային անվտանգության տեսակետից համարում են քայքայիչ։ Այս տարբերակված մոտեցմանն ինչպե՞ս եք վերաբերվում։

-Այդ առումով ես որեւէ մեկնաբանություն չեմ կարող տալ եւ կարծում եմ, որ եթե նախագահի թեկնածուների խնդիր կար, ապա ոչ միայն Վիտալի Բալասանյանը, այլեւ այս հանգրվանում հավանական այլ թեկնածուներ եւս, թերեւս, Ղարաբաղում արդեն իսկ հայտնի են՝ Ռուսլան Իսրայելյան, Վահան Բադասյան, գուցե՝ Հայկ Խանումյան եւ ուրիշներ։ Այդ առումով, եթե նախագահի հավանական թեկնածուների ձեւաչափը ընտրվեր, այդ թեկնածուները եւս պետք է լինեին։

-Վերջում նորից հիմնախնդրից։ Բրատիսլավայում եւս մեկ անգամ ակնհայտ դարձավ, որ հայկական ու ադրբեջանական կողմերի տեսակետները տրամագծորեն տարբեր են։ Այս իրավիճակում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե հիմնախնդիր կարգավորումը պետք է ընդունելի լինի ՀՀ, Ադրբեջանի ու Արցախի ժողովուրդների համար որքանո՞վ է ընդունելի եւ, ի վերջո, ո՞րն է այդ լուծումը դիրքորոշումների նման կարծության պարագայում։

-Կարծում եմ այդ ամենի մասին խոսելը գուցե իմաստ չունի, եթե ես ուղղակիորեն անդրադառնամ այն փաստին, որ նաեւ Դաշնակցության կառույցում կա կենտրոնական հարց՝ ո՞րն է ՀՀ ներկա իշխանությունների ռազմավարությունը Ղարաբաղյան հիմնահարցում եւ ո՞րն է հայեցակարգը, որով կառաջնորդվեն ՀՀ իշխանությունները։ Մենք չենք տեսնում այս հարցերի պատասխանները, այդ իսկ պատճառով, կարծում եմ, ավելորդ է մեկնաբանությունը։

Հեղինակ՝ Մ.Ղ.

Արցախի՝ արհեստածին և գոյություն չունեցող ադրբեջանական համայնքի ներգրավածությունը բանակցային գործընթացին շատ լուրջ մտահոգությունների առիթ է տալիս. ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ

Վերջին շրջանում ակտիվություն է նկատվում Ղարաբաղի հիմնհահարցի բանակցային գործընթացը վերսկսելու և որոշ առաջընթաց ակնկալելու առումով; Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը` անդրադառնալով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանի հայտարարությանը, ըստ որի` վարչապետը նշել է, թե խնդիր չի տեսնում, որ բանակցությանն Ալիևի հետ գան նաև իրենց ԼՂ ադրբեջանական համայնք համարող մարդիկ:

Դավիթ Իշխանյանը հատկանշական համարեց 2 երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումը: «Անկեղծ ասած Հայաստանի արտաքին գործերի նախարարի հրապարակած սկզբունքները ամբողջացումն էր նախորդ տասնամյակների ընդհանուր բանակցային գործընթացի: Ինչ-որ տեղ անակնկալ էր ադրբեջանական համայնքի ներգրավվածության մասին լուրերի շրջանառումը և տեղեկատվական դաշտում համապատասխան տեղեկությունների հրապարակումը, որը իր մեջ լուրջ թե՛ վտանգներն է պարունակում, թե՛ նաև բանակցային գործընթացի մեջ արցախյան կողմի լիարժեք ներգրավվածության հարցը հարցականի տակ է դրվում»,-ասաց նա:

Դավիթ Իշխանյանը նշեց, որ Արցախյան կողմի լիարժեք մասնակցության և ձևաչափի վերականգնման մասին սկսած 1997 թվականից անընդհատ բարձրաձայնվում է: «Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո իշխանությունները օրակարգ բերեցին այդ հարցը, ինչը ակտիվություն առաջացրեց Արցախի իշխանական շրջանակներում: Այնուհանդերձ այսպես կոչված ղարաբաղա-ադրբեջանական համայնքի ներգրավվածությունը բանակցային գործընթացին իր մեջ պարունակում է շատ լուրջ մտահոգություններ, թերևս մենք խոսում ենք մի «սուբյեկտի» մասին, որը իրականության մեջ արհեստածին է և գոյություն չունի»,-ասաց նա:

Դավիթ Իշխանյանը նշեց, որ պետք է իրականությունը, հնարավորությունները ճիշտ գնահատել և, ընդհանուր ռազմավարությունը ունենալով հանդերձ, մարտավարական քայլեր ձեռնարկել: «Ես կարծում եմ, որ պետք է ունենանք մեր հստակ ռազմավարությունը և այդ ռազմավարության մեջ մեր մարտավարական քայլերը: Ես Հայաստանի ներկա իշխանությունների կողմից տեսնում եմ վարվող բանակցային գործընթացին միտված և Ղարաբաղի հիմնահարցի հետ կապված տարբեր հայտարարություններ, ընդհանուր հայեցակարգի բացակայություն»,-ասաց նա:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» ընթացիկ տարվա 8-րդ համարը: Հերթական համարի

02 Սեպտեմբեր 2026
Արցախի Անկախության օրը՝ Եռաբլուրում

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 3

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company