ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Տնտեսական վերլուծություն

2019թ. ամփոփում՝ առարկայական բազում մտահոգություններ այլևս իրողություն են

20 Դեկտեմբեր 2019 Տարվա ընթացքում, հնարավոր բոլոր եղանակներով ներկայացրել ենք սոցիալ-տնտեսական ոլորտում տեսանելի մի շարք մտահոգություններ՝ մասնագիտական պատշաճ հիմնավորումներով: Բարձրաձայնել ենք արձանագրվող կոնկրետ ձախողումների, չլուծվող, հետաձգվող, սակայն առաջնային նշանակություն ունեցող խնդիրների մասին:

Գործող իշխանությունն էլ խորացնում է իր պոպուլիստական դիրքավորումը՝ ի սկզբանե որդեգրված հետևյալ մոտեցմամբ.

«Հաջողացրել ենք քաղաքացիների 70 տոկոս քվեն: Մենք գիտենք ամեն ինչ և անսխալական ենք: Հռչակել ենք հանրության բոլոր խնդիրների լուծմանը վերաբերող առավելագույն ցանկություններ: Չենք խանգարելու, եթե քաղաքացիները դրանք կյանքի կոչեն, հակառակ դեպքում՝ թող մեղադրեն իրենք իրենց, նախկիններին, ընթացս կասենք նաև այլ մեղավորների մասին, բայց ո՛չ երբեք՝ օրվա իշխանություններին»:

Ընդհանուր առմամբ, սա հետևանք է իշխանական ուժի գաղափարախոսական հիմքի բացակայության, կառավարության հռչակած հնգամյա այն ծրագրի, որը չունի ժամանակացույց և չափելի արդյունքներ և որի իրականացման ողջ պատասխանատուն քաղաքացին է: Գործողների «տրամաբանությամբ»՝ որքան շատ են քաղաքացու սոցիալական խնդիրները, այնքան մեծ է նրա պատասխանատվությունը իշխանական խոստումները կատարելու գործում:

Բնականաբար, նման իրավիճակում շարունակում են չլուծված մնալ աղքատության հաղթահարման և քաղաքացիների կյանքի որակի բարելավման առաջնային խնդիրները: Փոխարենը՝ անկաշկանդ կյանքի են կոչվում ընթացիկ փոփոխություններին վերաբերող մտահոգությունները և դառնում են արձանագրված ձախողում, տրված խոստումների և փաստացի վիճակի խորացող խզում:

Հետևաբար, իշխանությունները խնամքով վերանայում են իրենց խոստումների կատարման ժամանակացույցը՝ արդեն մանիպուլիացիաներով, մեղավորներ փնտրելով և նոր խոստումներով:

Այսպիսով, հանրային դրական սպասումներն են օր-օրի նահանջում՝ իրենց տեղը զիջելով …
Ստորև բերված են 2019թ. իրողություն դարձած, առարկայական որոշ փաստեր, որոնց այլևս պիտի բախվեն թե՛ գործող, թե՛ ապագա իշխանությունները:

արտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը վերջնականապես արմատավորվեց, որը պետական բյուջեից մշտապես պահանջելու է ավելացող ծախսեր. 2019թ.՝ 56 միլիարդ դրամ, 2020թ.՝ 70 միլիարդ դրամ և այսպես շարունակ: Կենսաթոշակների և նպաստների չափերը մնացին նույնը՝ միջինը շուրջ 40 տոկոսով ցածր նվազագույն կենսապահովման զամբյուղից: Չհամակարգված աշխատանքի հետևանքով 2019թ. ևս ավարտին չհասցվեց 2018թ. հետաձգված կենսաթոշակային ոլորտի կարևոր բարեփոխումներից մեկը՝ աշխատանքային գրքույկների թվայնացումը:

Աղքատության նպաստների հասցեականության ապահովմանն ուղղված ընտանիքների անապահովության գնահատման համակարգն արմատապես վերանայելու խոստումները կատարելու փոխարեն՝ 2019թ. իրականացվեցին դրվագային փոփոխություններ՝ խորացնելով առկա խնդիրները:

Այս խնդիրների խոստացված լուծումները կձևավորեին նաև անհրաժեշտ միջոցներ՝ կենսաթոշակների և նպաստների չափերը նույնիսկ կրկնապատկելու, զբաղվածության պետական աջակցության, կայուն աշխատատեղ ստեղծող և սոցիալական ներառական զարգացման այլ ծրագրեր իրականացնելու համար: Արդյունքում՝ շեշտակի կնվազեր աղքատության մակարդակը: Փոխարենը՝ ընդամենը 10 տոկոսով, այն էլ 2020թ. կբարձրանան կենսաթոշակները:

2018թ. աղքատության մակարդակը 2017թ. համեմատ նվազել է ընդամենը 2,2 տոկոսային կետով՝ կազմելով 23,5 տոկոս: 2017թ. աղքատության կրճատման ցուցանիշը (3,7 տոկոսային կետ) 1,7 անգամ ավել է եղել, քան 2018թ. ցուցանիշը:

2019թ. Ստեփանակերտի հրապարակում ՀՀ վարչապետը խոստացավ՝ մինչև 2050թ. Հայաստանը ունենալու է 5 միլիոն մշտական բնակչություն: Նախ՝ իշխանության գալուց հետո իրենց նախընտրական խոստումն էապես վերանայեցին. 2040թ. խոստանում էին 6 միլիոն մշտական բնակչություն: Ի դեպ, 2018թ. սկզբին նախորդ իշխանությունը քննարկման էր ներկայացրել ժողովրդագրական ռազմավարության նախագիծ, որը հանվեց շրջանառությունից՝ որպես նախկին:

Երկու տարի անց գործողները վերադառնում են նախկինների լուծումներին և հիմնական թիրախին՝ 2040թ. բնակչության թիվը հասցնել 4 միլիոնի: 2018-2019թթ. չունեցանք ժողովրդագրական իրական ազդեցություն ունեցող ոչ մի նախաձեռնություն: Փոխորենը նորից պոպուլիզմ՝ դրված նպատակի տեսանկյունից ի սկզբանե խնդրահարույց փոփոխություններ, պետական բյուջեի անարդյունավետ հերթական ծախսեր. 2018թ. 2-րդ երեխայի, 2020թ. նախատեսվում է նաև 1-ին երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափի բարձրացում, բազմազավակ 13 հազար ընտանիքներից ընդամենը 9 ընտանիքների պատվովճարի տրամադրում, որոնք պարգևատրված են «Ծնողական փառքի» մեդալով:

Գործող կառավարության հնգամյա ծրագրում ոչ մի խոսք չկա բազմազավակ ընտանիքներին պետական աջակցության մասին, որը Սահմանադրության 83-րդ և 86-րդ հոդվածների պահանջն է:

Բազմազավակ ընտանիքների աջակցության օրենքի նախագիծը իշխանափոխությունից հետո հանվեց շրջանառությունից, իսկ 2018-2020թթ. պետական բյուջեներով, 2020-2022թթ. պետական միջնաժամկետ ծախսային ծրագրով բազմազավակ ընտանիքների աջակցության պետական ծրագիր և ֆինանսական միջոցներ նախատեսված չեն:

Պաշտոնական ցուցանիշներով արձանագրվող ընթացքով 2050թ. մշտական բնակչության թիվը կդառնա օրվա իշխանությունների նպատակադրածի կեսը՝ 2,5 միլիոն: Մասնավորապես՝ 2018-2019թթ. մշտական բնակչությունը նվազել է 25000-ով, 2019թ. հունվար-սեպտեմբերին՝ բնակչության բնական հավելաճը նվազել է 500-ով, ծնվածների թիվը 2017թ. նույն ժամանակահատվածի համեմամտ նվազել է 1121-ով, միգրացիայի բացասական մնացորդը կազմել է -14700 (2017թ.՝ -13500), 35549 ՀՀ քաղաքացիներ մեկնել ու մնացել են արտասահմանում, փոխարենը՝ հայտնի երկրներից 25692 օտարերկրացիներ են եկել ու մնացել Հայաստանում:

Զբաղվածության ոլորտում իշխանության հռչակած չափելի թիրախները վերաբերում են 2050թ.-ին՝ «միջին աշխատավարձի 7-ապատկում, 2,5 միլիոն մարդ լինելու է զբաղված, ՀՆԱ-ի 15-ապատկում, այսինքն՝ տարեկան միջինը 9,5 տոկոս աճ»: Օրերս հաստատված «Աշխատիր Հայաստան» հնգամյա ռազմավարության հիմնական նպատակադրումներից է զբաղվածության ծրագրերի արդյունքում աշխատանքի տեղավորվածների թվի ավելացումը, որի համար թիրախավորվել է տարեկան ընդամնեը 5 տոկոս աճ: Փաստորեն, գործազրկության կրճատման և զբաղվածության աճի հեղափոխական խոստումները հենց ստացան թվային արտահայտություն և դարձան իշխանության համար չափելի պարտավորություն՝ «թռիչքայինից» դարձան «սողացող»: Իսկ 2018-2019թթ. զբաղվածության պետական ծրագրերի աննախադեպ թերակատարման հետևանքով գործազուրկների աշխատանքի տեղավորման կորցված հնարավորությունը կվերականգնվի 25 տարում՝ այս ռազմավարությամբ թիրախավորմամբ:

Գրանցված աշխատողների թվաքանակի միջին ամսական աճն աննախադեպ բարձր է եղել 2018թ. հունվար-ապրիլ ամիսներին՝ 7192: Իշխանափոխությունից հետո այս ցուցանիշը նվազել է 40 տոկոսով՝ 2018թ. մայիսից մինչև 2019թ. նոյեմբեր կազմում է 4292: 2019թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին նոր ստեղծված աշխատատեղերի ընդհանուր թիվը (գնահատվել է զբաղվածության պետական գործակալության տվյալներով) ընդամենը 850 է, որը կազմում է այդ ժամանակահատվածում նոր գրանցված աշխատողների թվաքանակի աճի (46000) շուրջ 2 տոկոսը:

Այսինքն՝ 2019թ. գրանցված աշխատողների թվաքանակի աճի 98 տոկոսը ստվերի կրճատման արդյունք է, որը գործազրկության պատկերի վրա չի ունեցել իրական ազդեցություն:
Արժանապատիվ աշխատանքի ապահովման առումով հատկանշական է նաև հետևյալ հարցը՝ ու՞ր մնաց ցածր եկամուտ ունեցողների եկամուտների առավել արագ աճն ապահովելու իշխանական խոստումը: 2019թ. հունվար-հոկտեմբերին միջին աշխատավարձը նախորդ տարվա համեմատ աճել է ընդամենը 5,9 տոկոսով՝ առաջին անհրաժեշտության ապրանքների իրական գնաճից ավելի քիչ չափով: Իսկ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձը հայտնի խնդրահարույց պարգևատրումներով կրկնապատկվեց, այսինքն՝ աճեց միջին հանրապետական ցուցանիշի 20-ապատիկի չափով: 2020թ. նախատեսված է նվազագույն ամսական աշխատավարձի չափի բարձրացում՝ 55000-ից 68000 դրամ: Սակայն պետական համակարգի վարձատրության ընդհանուր չափերը որոշող բազային աշխատավարձը չի բարձրանալու: Իսկ 2020թ. պետական բյուջեում կանխատեսվող միջին աշատավարձի աճը հավասար է գնաճին: 2020թ. նաև՝ համահարթեցվում է եկամտային հարկի եռաստիճան պրոգրեսիվ սանդղակը և սահմանվում է միասնական մեկ դրույքաչափ: Չի նվազելու մինչև 150000 դրամ ամսական աշխատավարձ ստացող՝ աշխատողների 65 տոկոսի եկամտային հարկի բեռը:

2018-2019թթ. աշխատանքի և զբաղվածության ոլորտում խոստացված օրենսդրական բարեփոխումները ևս չկան ու չկան: ՀՀ աշխատանքային օրենսգրքի անհրաժեշտ փոփոխությունների փաթեթը ևս՝ պոպուլիստական դրդապատճառով հանվեց շրջանառությունից: Բայց իշխանական որոշ պատգամավորներ այդ փաթեթից անձնական էֆեկտներ են ստանում՝ որպես իրենց օրենսդրական նախաձեռնություն փոքր կտորներ, իրավական որոշ ձևախեղումներով ներկայացնում են Ազգային ժողով: «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի փոփոխություններով էլ վերացվում են՝ զբաղվածության ծրագրերի տարածքային բաշխման և ակնկալվող արդյունքների թիրախավորման պահանջները, կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման և ծախսարդյունավետության բաղադրիչները:

2018թ. հունվար-ապրիլին նախկինների օրոք տնտեսական ակտիվության ցուցանիշը հասավ 9,5 տոկոս, որին երկարաժամկետում ձգտում են գործողները: 2018թ. հաջորդ ամիսներին այն նվազեց և տարին ամփոփվեց 5,6 տոկոսով: 2019թ. հունվար-հոկտեմբերին այս ցուցանիշը 7,1 տոկոս է, իսկ 2020թ. պետական բյուջեով նախատեսվում է 4,9 տոկոս:

Գործող իշխանությունների ծրագրային խոստումներից է ներդրումների և արտահանման առաջանցիկ աճի ապահովումը՝ որպես տնտեսական նոր մոդելի իրական հիմք: 2019թ. պաշտոնական վերջին տվյալներով օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ ներհոսքը (ներհոսքի և արտահոսքի տարբերությունը) նվազել է շուրջ 60 միլիարդ դրամով՝ նախորդ տարվա համեմատ: Ներդրումների տեսանկյունից առաջնային գործոն է պետական բյուջեի կապիտալ ծախսը, որի թերակատարումը 2019թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին կազմում է 61 տոկոս:

Արտահանման խթանմանը վերաբերող պետական նոր ծրագրեր և գործիքներ ևս չկան: Պատկերն էլ հուսադրող չի՝ 2019թ. 1-ին կիսամյակում արտահանումը նվազել էր 0,5 տոկոսով, իսկ հունվար-հոկտեմբերին աճել է ընդամենը 7,9 տոկոսով: Իշխանափոխությունից առաջ՝ 2018թ. հունվար-ապրիլին, գրանցվել է 3,3 անգամ ավել արտահանման աճ՝ 25,7 տոկոս:

Փաստորեն, հետաձգվում են համակարգային բնույթի, հրատապ բարեփոխումները, արձանագրվել են ընթացիկ կառավարման բազմաթիվ ձախողումներ: Այստեղ առարկայական խնդիր է բարձրաստիճան «ընտրյալների» և «ասիչների» աշխատանքի ցածր որակը: Այս խնդիրների համար յուրային ոչ մի բարձրաստիճան պաշտոնյա այդպես էլ պատասխանատվության չի ենթարկվել:

Փոխարենը՝ պետական կառավարման իրական բեռը քաշող միջին օղակն է թիրախավորվում և պիտակավորվում, վերջում արդեն՝ որպես հակահեղափոխական:

Փաստորեն՝ զարգացման հանրային ռեսուրսը կառավարվում է «կազինոյի էֆեկտով»: Իսկ պետական կառավարման ոլորտում լիարժեք համակարգված է միայն հանրային համերաշխության և համախմբման դեմ մղվող պայքարը:

2019թ. ավարտվում է, առաջիկայում իղձերի իրականացման տոներն են, և հույս միշտ կա …

Թադևոս Ավետիսյան
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի
ծրագրերի համակարգող

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company