ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Տնտեսական վերլուծություն

Կառավարության դեգերումը, անցնող ժամանակը և պահպանվող աղքատությունը

17 Հունվար 2020 2020 թվականի հունվարի 15-ին Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց սոցիալական քաղաքականության առանցքային որոշ մոտեցումներ: Դրանք հիմնականում վերաբերում են աշխատանքի խթանման միջոցով աղքատության հաղթահարմանը: Իհարկե, այս մոտեցումները ևս ներկայացվեցին զուտ նպատակների տեսքով՝ որպես աննախադեպ, քաղաքական ծեծված փաթեթավորումներով։

Հիշեցնեմ՝ 2018 թվականի ամռանը հրապարակվեցին ՀՅԴ սոցիալ-տնտեսական քաղաքականության հիմնադրույթները (էլեկտրոնային տարբերակը հասու է՝ www.arfd.am հղումով): Ի դեպ, 1,5 տարի առաջ Դաշնակցության կողմից օրակարգ բերված այս հիմնադրույթները բովանդակում են աշխատանքով աղքատության հաղթահարման՝ գործող իշխանությունների օրերս հայտնած ցանկությունը կյանքի կոչելու ամբողջական մոտեցումը, սկզբունքները, առաջնահերթություններն ու հավաքական լուծումները։ Ավելին՝ դրանք կազմում են տնտեսության ներառական զարգացման համար անհրաժեշտ, ՀՅԴ կողմից առաջարկվող հավաքական լուծումների մի փոքր մասը:

Մասնավորապես, ՀՅԴ հիմնադրույթներում առաջնային է ընտանիքների անապահովության գնահատման համակարգի արմատական վերանայումը, որը է սոցիալական աջակցության քաղաքականության հիմնական և որոշիչ գործիք Է: Կիրառվող մեթոդով գնահատումը հիմնված է սոցիալական աշխատողի սուբյեկտիվ կարծիքի և գնահատման անուղղակի ցուցանիշների վրա: Բնականաբար, պահպանվում են կոռուպցիոն ռիսկերը, ընտանեկան և սոցիալական նպաստների հասցեականության խնդիրները:

Այո՛, այս մեթոդը պետք է օր առաջ փոխարինվի գնահատման ուղղակի մեթոդով՝ հիմնված ընտանիքի եկամուտների, հավաստի և ստուգելի աղբյուրներից ձևավորվող այլ տեղեկատվության վրա: Ուղղակի մեթոդը գործադրելու համար էլ անհրաժեշտ է ունենալ եկամուտների և ծախսերի համատարած հայտարարագրման համակարգ: Իշխանափոխությունից հետո անցել է շուրջ երկու տարի, իսկ անապահովության գնահատման համակարգի խոստացված արմատական փոփոխությունները չկան ու չկան: Քաղաքականության պատասխանատուները սիրողական մակարդակով դրանց մասին միայն խոսում են պարբերաբար: Իսկ իրականացված փոփոխությունները կրել են ոչ թե համակարգային, այլ պոպուլիստական և կոսմետիկ բնույթ՝ առավել խորացնելով գործող համակարգում առկա խնդիրները: Օրինակ՝ անապահովության անուղղակի գնահատման ցուցանիշները ավելացել են խնդրահարույց նոր ցուցանիշներով, եկամուտների համատարած հայտարարագրման համակարգի ներդրումը հետաձգվում է և այլն:

Հաջորդիվ, ՀՅԴ ներկայացրած հիմնադրույթներում աղքատության հաղթահարման տեսանկյունից առանցքային դեր ունի զբաղվածության խթանման ակտիվ և արդյունքի միտված քաղաքականությունը: Պետական աջակցության այս գործիքով է միայն հնարավոր նպաստի ստացման ձգտումների իրական ապախթանումը՝ ի հաշիվ օրինական աշխատանքի կամ ինքնազբաղվածության: Արդյունքում՝ անապահովության նպաստ կստանան այն աղքատ ընտանիքները, որոնց կազմում չկան աշխատանքային տարիքի աշխատունակ անդամներ: Աշխատանքային տարիքի աշխատունակ, սակայն գործազուրկ անձանց պետք է առաջարկվի պետական աջակցությամբ կայուն զբաղվածություն կամ ինքնազբաղվածություն:

Բարեփոխումների այս նպատակներին համարժեք նախևառաջ անհրաժեշտ էր շարունակել և ավարտին հասցնել զբաղվածության պետական ծրագրերի վերաիմաստավորման սկսված գործընթացը: Բովանդակային առումով այս ծրագրերը պետք է դառնան գործատուների համար պետական տարբերակված սուբսիդավորում՝ թափուր և նոր ստեղծվող աշխատատեղերն առաջնահերթ անմրցունակ անձանցով համալրելուն, երիտասարդների՝ կրթությունից աշխատաշուկա անցման նոր լուծումների ապահովմանն ուղղված: Ծրագրերի ակնկալվող արդյունք պետք է սահմանվի գործազուրկի կայուն զբաղվածության ապահովումը այն մոտեցմամբ, որ յուրաքանչյուր շահառուի համար ծրագրով ծախսված պետական միջոցները վերադարձվեն արդեն զբաղված շահառուի եկամտային հարկով:

Փաստն այն է, որ իշխանափոխությունից հետո զբաղվածության պետական քաղաքականության նկատմամբ եղել է անլուրջ վերաբերմունք: Նախ՝ համակարգային կառավարման բացակայության հետևանքով 2018 թվականին այս ծրագրերի 75 տոկոսը չի իրականացվել, իսկ 2019 թվականին՝ 50 տոկոսը: Հետևաբար, տարեկան 3000-4000 գործազուրկներ, հիմնականում՝ աղքատ ընտանիքների անդամներ, չեն կարողացել ստանալ պետական աջակցություն և տեղավորվել աշխատանքի կամ դառնալ ինքնազբաղված: Իսկ իրականացված փոփոխություններն էլ բացառապես միտված են եղել ծրագրերի հասցեականության նվազեցմանը, ռիսկերի կառավարման բաղադրիչի վերացմանը և այս ճանապարհով ծրագրերի կատարողականի ինքնանպատակ ապահովմանը: Սակայն պատասխանատուները նույնիսկ այդ գնով չեն կարողացել ապահովել ծրագրերի ամբողջական իրականացումը:

Կայուն զբաղվածության ապահովման տեսանկյունից առանցքային են նաև աշխատատար ճյուղերը, որոնք, տնտեսական արդյունք ստեղծելուց բացի, ունեն էական սոցիալական նշանակություն անկախ այն փաստից, որ աշխատավարձերի մակարդակը որոշակիորեն ցածր է՝ համեմատած գիտելիքահեն և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության հետ։ Պետության համար առավել նպատակահարմար պետք է լիներ աշխատատար ճյուղերի ձեռնարկությունների մասնակի սուբսիդավորումը՝ որպես անապահովության նպաստին այլընտրանք և տարածքային համաչափ զարգացման առարկայական գործիք:

Իշխանափոխությունից հետո, այս նպատակադրման ներքո աշխատատար ճյուղերի զարգացման նոր ծրագրեր չեն իրականացվել: Հակառակը, 2020 թվականից համահարթեցվեց եկամտային հարկի դրույքաչափը, ըստ որի՝ ոչ միայն չի նվազել ցածր եկամուտ ունեցողների և աշխատող աղքատների եկամտային հարկի բեռը, այլև դրա հետևանքով ձևավորվել է աշխատատար ճյուղերում ներդրումների ներգրավման և զարգացման ոչ բարենպաստ միջավայր:

Առկա իրավիճակից ելնելով՝ առաջնային ուշադրության կենտրոնում պետք է լիներ հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվաղվածության ապահովումը, առնվազն նախկինում ներդրված հետևյալ նոր գործիքների լիարժեք գործադրումով՝

-գործատուների համար պարտադիր ապահովման ենթակա աշատատեղերի պահանջ (քվոտա),
-սոցիալական ձեռնարկատիրություն՝ պետական անհրաժեշտ մասնակցությամբ և արտոնություններով:

Հաշմանդամություն ունեցող անձանց համար աշխատատեղերի քվոտավորման և սոցիալական ձեռնարկատիրության զարգացման պահանջները օրենքով սահմանվել են դեռևս 2016 թվականին:
Իշխանափոխությունից հետո այս ուղղություններով նախանշված բարեփոխումները ևս չեն շարունակվել:
Այսպիսով առարկայական հարց է ծագում՝ իշխանափոխությունից հետո արձանագրվող այս ընթացքով գործող իշխանությունները կարո՞ղ են իրականացնել աշխատանքով աղքատության հաղթահարման իրենց բարի ցանկությունը:»:

Թադևոս Ավետիսյան
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի
ծրագրերի համակարգող

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company