ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Դրօշակ

Վ. Պուտինը նախապատրաստում է Ռուսաստանը` դիմակայելու գալիք մարտահրավերներին

07 Սեպտեմբեր 2020 Ստացվում է այնպես, որ խոսել Ռուսաստանի մասին նշանակում է խոսել Պուտինի վարած քաղաքականության և իրագործելիք ծրագրերի մասին: Այս անծայրածիր, պաշարներով հարուստ ու բազմազգ երկրի համար միշտ էլ կարևոր է եղել, թե ով է այն ղեկավարում` ի տարբերություն այն երկրների, որտեղ կառավարման համակարգը, իրավակարգը, կենսագործունեության սոցիալ-տնտեսական մեխանիզմները այնքան մշակված են, որ, անկախ նրանից, թե ով կգլխավորի տվյալ երկիրը՝ կամազուրկ քաղաքական միջակություն, անհավասարակշիռ հոգեխառնվածքի տեր մարդ կամ թե սեռական ոչ ավանդական կողմնորոշում ունեցող մի անձ, պետական մեքենան կշարունակի իր ընթացքը ինքնակառավարման ռեժիմով և լուրջ վթարի չի ենթարկվի:

Ռուսաստանը ինքնակառավարման ռեժիմի չի ենթարկվում, և այն առաջ գլորելու համար հզոր անհատականություն է պետք` ուժեղ ձեռքով: Իսկ երբ այդպիսիններին փոխարինելու են գալիս միջակությունները կամ անհավասարակշիռ անձինք, պետությունը վթարվում է, նույնիսկ փլուզվում: Այսպես, ավերված ու անկառավարելի Ռուսաստանը 20 տարում Իոսիֆ Ստալինի ղեկավարությամբ դարձավ արդյունաբերական, միջուկային գերտերություն, իսկ նրան փոխարինած Ն. Խրուշչովը կանգնեցրեց երկիրը միջուկային պատերազմի շեմին, խառնաշփոթ ստեղծեց տնտեսության մեջ: Բարի, բայց կամքից թույլ Լեոնիդ Բրեժնևը երկիրը սուզեց լճացման մեջ, իսկ Արևմուտքի սիրեցյալ ժողովրդավար Գորբաչովը այն հասցրեց փլուզման: Կամակոր, խմիչքի նկատմամբ թուլություն ունեցող Բ. Ելցինը Ռուսաստանը բոլոր ցուցանիշներով դարձրեց երրորդ կարգի, անկառավարելի, մասնատման եզրին հասած երկիր: Քաղաքագետներից շատերը համոզված էին, որ ելցինյան քաոսից երկիրը կարող է դուրս հանել միայն ուժեղ ձեռք ունեցող ղեկավարը, դիկտատորական հակումներով որևիցե գեներալ, օրինակ` Ա. Լեբեդը: Բայց եկավ մի համեստ գնդապետ, որին կարգին չէին էլ ճանաչում, նայում էին որպես Ելցինի դրածոյի, օլիգարխների կամակատարի, որպես իշխանության մեջ ժամանակավոր երևույթի: Այդ համեստ գնդապետին 20 տարի պետք եղավ, որպեսզի առանց բռնությունների, գորգոռոցների և զազրախոսության, հետևողական ու համառ աշխատանքով դուրս բերի երկիրը ելցինյան վայրի շուկայական, կիսաքրեական տնտեսվարման ճիրաններից, վերականգնի տարածքային միասնականությունը, կառավարելի դարձնի նահանգապետերին և բարձրաստիճան չինովնիկներին, սանձահարի օլիգարխիկ կլաններին, որոնք, փաստորեն, զավթել էին պետության իշխանական գործառույթները, գոյացնի պետության կայունությունն ապահովող մեծ պաշարներ, վերջ դնի ահաբեկչությանը, վերականգնի բանակի հզորությունը, բարձրացնի Ռուսաստանի հեղինակությունը միջազգային հարաբերություններում որպես երկրի, որի հետ չեն կարող հաշվի չնստել:

Վ. Պուտինը շատ ավելի իրատեսորեն է ընկալում ժողովրդի բողոքներն ու դրանցից բխող հնարավոր հետևանքները, Ռուսաստանի առջև ծառացած կենսական խնդիրները և առաջարկում է դրանց լուծման ուղիները: Ընդդիմությունը չկարողացավ համարժեքորեն ընկալել և արտահայտել բնակչության պահանջները, առավել ևս չառաջադրեց դրանք հաղթահարելու իրատեսական ծրագրեր, չգլխավորեց երբեմն-երբեմն թափ հավաքող ժողովրդական բողոքի շարժումը: Ինչ վերաբերում է նեոլիբերալիստական ընդդիմությանը, ապա ընտրողները լավ գիտեն, որ նրանց պայքարը ոչ թե ժողովրդի և պետության շահերի համար է, այլ Պուտինի անձի դեմ է և ֆինանսավորվում է արևմտյան հայտնի կենտրոններից:

Մարդիկ նաև տեսնում են, որ ՌԴ այսօրվա քաղաքական դաշտում չկա որևէ այլ գործիչ, որն ընդունակ կլինի լրջորեն մրցակցելու Վ. Պուտինի հետ: Ինչպես նշում են ռուսաստանցի դիտորդները, ռուսաստանյան քաղաքական դաշտում տիրող վիճակը տխուր է. իշխող կուսակցության լճացումը (իզուր չէ, որ Վ. Պուտինը չցանկացավ առաջադրվել այդ կուսակցության կողմից, այլ ինքնաառաջադրվեց), կոմկուսի անզորությունը, Ժիրինովսկու կուսակցության անփառունակ ընթացքը դեպի իր վախճանը, աջերին հատուկ այլախոհական սահմանափակությունը, նոր ծրագրերով ու թարմ գաղափարներով օժտված քաղաքական գործիչների պակասը վստահություն չեն ներշնչում ժողովրդին: Զավեշտալի է, բայց երբ Պուտինը քննադատում է սեփական կառավարությանը, չինովնիկներին թվում է` նա իր վրա է վերցրել նաև ընդդիմության գործառույթները: Դա լավ օրից չէ: Չնայած վերը նշված նվաճումներին` քիչ չեն, եթե չասենք` ավելի շատ են չլուծված սոցիալ-տնտեսական խնդիրները:

Ռուսաստանի հասարակությունը փոփոխություններ է պահանջում, և դա շատ լավ գիտակցում է Վ. Պուտինը: Ետ թողնելով ընդդիմությանը` նա առաջինն է նշում համակարգային փոփոխությունների անհրաժեշտության մասին, հունավորում է դրանց իրականացման ընթացքը և երկրի հետագա զարգացումը տեսնում է հավակնոտ ազգային ծրագրերի իրագործման մեջ: Դրանք իրականացնելու համար անհրաժեշտ է ապահովել պետական կառավարման, կառավարության և իշխանության բոլոր օղակների աշխատանքի նոր որակ: Այս նպատակով Պուտինը ստեղծել է կադրերի պատրաստման ու դրանց ընտրության նոր մեխանիզմներ, կադրային ռեզերվ և պատրաստվում է հիմնովին փոխելու պետական ծառայողների կազմը:

ՌԴ նախագահի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունները իրավական հիմք պետք է ապահովեն նման մասշտաբային միջոցառումների իրականացման և երկրի հետագա հարաճուն զարգացման համար, սկիզբ դնեն զարգացման նոր՝ վճռական փուլի: Նրա ելույթներից ակնհայտ է դառնում, որ անցած 20 տարիները նա դիտում է որպես այդ փուլի նախապատրաստման ժամանակաշրջան: Նշենք նաև, որ պուտինյան ազգային ծրագրերը և դրանց իրականացման համար անհրաժեշտ միջոցառումները կրում են համակարգային բնույթ, ընդգրկում են պետության և հասարակության կյանքի բոլոր ոլորտները:
Հիրավի հավակնոտ ծրագիր է, բայց և իրատեսական: Սակայն որոշ քաղաքական գործիչներ հարցականի տակ են դնում դրա իրականացումը: Ըստ նրանց, չնայած բնական ու մարդկային մեծ ներուժին, ռազմական հզորությանը, ՌԴ-ն չի կարողանա դիմակայել թե՛ Արևմուտքի, թե՛ Չինաստանի հետ մրցակցությանը: Իսկ որոշ քաղաքագետներ կանխատեսում են, որ, չդիմանալով կոշտ մրցակցությանը, պուտինյան Ռուսաստանը, ինչպես և ԽՍՀՄ-ը, չնայած իր հզոր ռազմական ուժին, կփլուզվի ներքին հակասություններից: Հետաքրքիր է, թե որքան ժամանակ անց:

Ինչևէ, Վ. Պուտինը 2020 թ. համարում է սահմանային, իսկ գալիք՝ գլոբալ փոփոխությունների երրորդ տասնամյակը` վճռորոշ: Ուստի Ռուսաստանը պետք է պատրաստ ու կարող լինի մրցակցելու նոր աշխարհակարգի, նոր ուժային կենտրոնների և միջազգային հարաբերությունների ձևավորման գործընթացում և ապահովի իր տեղն ու դերը այդ նոր գլոբալ համակարգում, որտեղ նրա հետ պետք է հաշվի նստեն որպես հավասարի:

Այո՛, Վ. Պուտինի ծրագրերը հավակնոտ են: Հավակնոտ են նաև մեր հարևան Թուրքիայի նախագահ Էրդողանի նեոօսմանական ծրագրերը:

Իրադարձությունները տարածաշրջանում զարգանում են շատ արագ, անկանխատեսելի են և անկառավարելի: Կոնֆլիկտներն այստեղ կարող են սրընթաց վերաճել բախումների: Այդպիսի զարգացումներից ապահովագրված չէ նաև Հայաստանը: Եվ թե ինչ հետևանքներ կունենան դրանք մեզ համար, մեծապես կախված է այդ երկու ուժային կենտրոնների՝ Ռուսաստանի և Թուրքիայի ռազմաքաղաքական ու դիվանագիտական կարողությունների հարաբերակցությունից:

Ինչպես և 100 տարի առաջ, Հայաստանը գտնվում է այս պետությունների աշխարհաքաղաքական շահերի դաշտում, որտեղ ճիշտ կողմնորոշվելու համար անհրաժեշտ է հմտորեն հետապնդել սեփական շահերը, վարել ճկուն ու հաշվենկատ քաղաքականություն:

Վ. Հ.

«Դրօշակ», թիվ 9 (1643), սեպտեմբեր, 2020 թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» ընթացիկ տարվա 8-րդ համարը: Հերթական համարի

02 Սեպտեմբեր 2026
Արցախի Անկախության օրը՝ Եռաբլուրում

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 3

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company