ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Արցախ
  • Հարցազրոյցներ

Հավերժական պատերազմ չի լինում

03 Հոկտեմբեր 2020 hraparak.am-ի հարցազրույցը Արցախի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահրամ Բալայանի հետ

- Ի՞նչ գործոններ են հարկավոր ռազմական գործողությունները դադարեցնելու, բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու համար։ Միջազգային հանրությունն անհասցե կոչեր է անում՝ կրակը դադարեցնելու, սակայն ռազմական գործողությունները շարունակվում են։ Մյուս կողմից, մենք չենք կարող, չէ՞, անվերջ պատերազմել։

– Անշուշտ, յուրաքանչյուր պատերազմ վերջ է ունենում, եւ հարցերը, վերջին հաշվով, լուծվում են բանակցությունների արդյունքում։ Այս պահին կրքերը բավական շիկացած են, եւ դժվար է ասել, թե երբ ու ինչպես, դա անգամ հայկական ու ադրբեջանական կողմի խնդիրը չէ այսօր, շատ կարեւոր է միջազգային հանրության, մեծ տերությունների դերակատարությունը։ Եթե չեն ցանկանում, որ տարածաշրջանում հումանիտար աղետ լինի, պետք է գործնական քայլեր կատարեն։ Ես նկատի ունեմ՝ փորձեր արվեն, նորից վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ եւ խոսել այնտեղ։ Ես այլ բան չեմ տեսնում։ Կա երկու ճանապարհ՝ կա՛մ մի կողմը պետք է մյուսին կապիտուլյացիայի ենթարկի, բայց քանի որ երկու կողմերում էլ բավականին ռազմական մեծ ներուժ է կուտակված, եւ կարծում եմ, որ ավելի հավանական է, որ միջամտություն լինի՝ Մինսկի խմբի համանախագահողների կողմից։

– Համանախագահող երկրների ղեկավարների հայտարարությունից բացի այլ բա՞ն եք ակնկալում՝ ի՞նչ։

– Շատ դեպքերում դիվանագիտությունը միայն հայտարարությունների տեսքով չի լինում, եւ առավել շատ, այսպես ասած՝ «ջրի տակն» է լինում դիվանագիտության գործնականությունը։ Համոզված եմ, որ հայտարարություններից զատ լինում են քննարկումներ, որոնց լայն հասարակությունը տեղյակ չի լինում։ Ես մտածում եմ, որ մեր կողմից ակտիվությունը պետք է շարունակել, պետք է խոսել տարբեր երկրների ղեկավարների հետ, միջազգային կառույցների եւ, ընդհանրապես՝ համաշխարհային հանրության հետ, որովհետեւ սա այլեւս հայ-ադրբեջանական հակամարտություն չէ, այն վերածվել է ուրիշ բանի։ Ակտիվ մասնակցություն են ունենում Թուրքիան, ահաբեկչական կառույցները։ Սա գլոբալ նոր իրավիճակ է ստեղծում, եւ Եվրոպայում կամ ԱՄՆ-ի տաքուկ սենյակներում նստած մարդկանց միգուցե այս իրավիճակն ապահով է թվում, բայց եթե այսպես շարունակվի, կարող է հասնել նաեւ իրենց աշխարհ։

– Վարչապետը հայտարարում է, որ չենք դիմելու ՀԱՊԿ-ին, մենք մեր անվտանգությունը պահում ենք։

– Ճիշտ է, Հայաստանի իշխանությունները նման հայտարարություն արեցին, որ դրա անհրաժեշտությունը չկա, բայց ես կարծում եմ, որ դրա անհրաժեշտությունը կա, որովհետեւ այստեղ հարցն այն չէ՝ ի վիճակի՞ ես արդյոք քո ռեսուրսներով հարցը լուծել, թե՞ ոչ։ Կա թղթի վրա ստորագրություն, համաձայնություն, պարտավորություններ, եւ եթե կա այդ կառույցը, ապա դրա կենսունակությունն է պետք նաեւ փորձել՝ արդյոք այն պատրա՞ստ է գործնական քայլերի դիմել, թե՞ կենացների մակարդակում է այս ամբողջը։

– Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ մեր իշխանությունները չեն դիմում, ինչո՞ւ նպատակահարմար չեն գտնում դիմել ՀԱՊԿ-ին։

– Դա այնպիսի հարց է, որին պատասխանելու համար պետք է ամբողջական ինֆորմացիայի տիրապետել, նկատի ունեմ՝ միջպետական հարաբերություններ, ղեկավարների միջեւ հարաբերություններ, ամբողջ նրբություններին, որ կարողանաս մի բան ասել։

– Ղեկավարների միջեւ հարաբերություննե՞րն են այսօր գերակա։

– Ես նկատի ունեմ, որ թե՛ միջպետական, թե՛ միջանձնային հարաբերությունները միշտ էլ դերակատարություն են ունեցել նման դեպքերում, ինչպես ասում են, դա նոր բան չէ։

– Ուզում եք ասել, որ եթե Փաշինյանը չլիներ, այլ Պուտինի հետ ջերմ հարաբերություններ ունեցող մեկ ուրիշը լիներ, այլ պատկեր կունենայինք։

– Ես չեմ կարող նման բան քննարկել՝ եթե այսպես լիներ, այնպես կլիներ, համապատասխան տվյալների չեմ տիրապետում, որ իմանամ հարաբերություններ, վերաբերմունք, եւ ընդհանրապես՝ դրա մասին ճիշտ կլինի խոսեն նրանք, ովքեր կոմպետենտ են։ Ամբողջ խնդիրը Արցախի միջազգայնորեն չճանաչված լինելու հանգամանքն է, մեր կապերի, ռեսուրսների քիչ լինելու։ Վերջին տարիներին բանակցող կողմը եղել է Հայաստանը, այս պարագայում դու չես կարող տիրապետել բանակցություններին ողջ խորությամբ, դու կարող ես ենթադրություններ անել որեւէ պաշտոնյայի հրապարակային հայտարարությունից։

– Դուք այսօր Արցախի խորհրդարանական դիվանագիտությունն եք ներկայացնում, հիմա մտահոգված չե՞ք այս իրավիճակով, չե՞ք հարցնում ՀՀ պատկան մարմիններից՝ ինչո՞ւ չեք դիմում բոլոր կառույցներին, ինչո՞ւ չեք դադարեցնում կրակը, ո՞ւմ հետ եք բանակցում, մտածում եք, որ պետք է անվերջ պատերազմե՞ք, դա՞ է հարցի լուծման ճանապարհը։

– Այո, մենք ճակատում ենք, բայց ամբողջ խնդիրն այն է, որ դիվանագիտությունն ունի իր ստվերային կողմը, իսկ մենք՝ Արցախը, նման ռեսուրսներ չունի՝ պետությունների հետ ուղիղ հարաբերվելու, այստեղ վճռորոշ է լինելու Երեւանի խոսքը։

– Դուք պաշտոնական Երեւանի հետ կապի մեջ չե՞ք, չե՞ք հարցնում՝ ինչ է կատարվում, Արցախից որեւէ ուղերձ չե՞ք հղում, թե ում հետ է պետք նստել-խոսել։

– Երկու ուղերձ, նախ՝ որ պետք է ռազմաճակատում հաջողություն արձանագրել, որովհետեւ բանակցությունների ընթացքն ավելի շատ դրանից է կախված լինելու, մյուս կողմից էլ՝ այո, պնդում եմ, որ անհնարին է առանց բանակցելու որեւէ հարցի լուծում ապահովել։ Աշխարհում չի եղել նման բան, որ խոսքը չլինի տիրակալ, չնստեն, չխոսեն եւ այլն։ Այս երկու ճանապարհով պետք է զուգահեռ քայլել։ Ես ուզում եմ ընդգծել, որ չպետք է մոռանալ Ռուսաստանին, այդ երկրի հետ շուրջ 330-340 տարվա քաղաքական հարաբերություններ ունենք։ Դա չպետք է մոռանալ, անկախ նրանից, թե ով կլինի ՀՀ ղեկավարը կամ ՌԴ ղեկավարը։ Այս ժողովուրդներն ու երկրներն ունեն շահերի համընկնում, պատմական զարգացումներն են այդպես բերել-հասցրել, եւ քաղաքական գործիչները պետք է սա սթափ գնահատեն։ Դա շահեկան կլինի թե՛ հայ ժողովրդի, թե՛ ռուս ժողովրդի համար։

Պետք է կարճատեւ եւ երկարատեւ ժամանակների համար քայլեր անել, հասկանում եմ՝ մենք փոքր պետություն ենք, բայց անկախ դրանից՝ Ռուսաստանն այստեղ շահեր ունի։ Անդրկովկասում տեսեք ով է մնացել Ռուսաստանի դաշնակիցը, եւ դարերի ընթացքում է ապացուցվել, որ մենք մեր դաշնակցային պարտականությունները մշտապես կատարել ենք։ Սա պետք է ներկայացնել Ռուսաստանի հանրությանը, ղեկավարությանը։

Այո, բանակի դերակատարությունն անչափ մեծ է, որովհետեւ թույլ երկրի ժողովրդի հետ ոչ մեկը հաշվի չի նստում, բայց հավերժական պատերազմ էլ չի լինում, ու պետք է նստել եւ խոսել։

– Իշխանական շրջանակներում շոշափվում է բանակցային ֆորմատի փոփոխության հարցը, որ ժամանակն է Թուրքիայի հետ անմիջական բանակցությունների գնալ։

– Ես այդ հարցում լոյալ եմ այն առումով, որ կարելի է խոսել, բայց թերահավատ եմ, որ Թուրքիայի հետ կարելի է հարց քննարկել, որովհետեւ այնքան թշնամաբար են տրամադրված, որ դժվար թե խոսել կարողանան, հայի արյան ծարավ են։

Լուսինե Շահվերդյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company