ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Յօդուածներ

Նոր «ճանապարհային քարտեզի» պատրանքը կամ փախուստ իրականությունից

20 Նոյեմբեր 2020 Այնպիսի խայտառակ ձախողումից հետո, ինչպիսին է Հայրե­նա­կան պատե­րազ­մում մեր կրած պարտությունը, ցանկացած արժանապատիվ իշխա­նու­թյուն կամովին հրաժարական կտար և տեղը կզիջեր այն ուժերին, որոնք առնվազն ի պաշտոնե պատաս­խա­նատվություն չեն կրում այդ պարտության համար: Բայց՝ ոչ, Նիկոլը Նիկոլ չէր լինի, եթե այդպես հեշտ «հանձնվեր»: Հավանաբար նրան թվում է, թե դեռ ամեն ինչ կորած չէ, դեռ կարելի է իշխանությունը պահել, մեղմ ասած, էշի տեղ դնելով ողջ ժողովրդին: Նիկոլը, որ 2018-ի գունավոր հեղափությունից առաջ բա­վա­կանին լավ էր յուրացրել այդպիսի հեղափոխությունների տեխնոլոգիան, մասնա­վո­րա­պես՝ այդ հեղափո­խու­թյան նախահայրեր Մահաթմա Գանդիի և Նելսոն Մանդելայի փորձը, չի յուրացրել, սակայն, սեփական երկրի ոչ հեռավոր անցյալի պատմության համապա­տաս­խան փորձը:

Մենք նկատի ունենք հատկապես 1996-ի նախագահական ընտրու­թյուն­ները, երբ օրվա հհշական իշխանությունը ուժային կառույցների միջոցով բռնա­զավ­թեց իշ­խա­նությունը, բայց մեկուկես տարի հետո՝ 1998-ի փետրվարին, արցախյան հարցի կարգավորման շուրջ իր երբեմնի թիմակիցների հետ ունեցած տարաձայ­նու­թյուն­ների պատճառով ստիպված եղավ հրաժարական տալ: Պիտի նկատի ունենալ, սակայն, որ այն օրերին մենք դեռևս հաղթող կողմ էինք, և ինչպես Լեռնային Ղա­րա­բաղի, այնպես էլ Հայաստանի Հանրապետության գլխին կուտակված չէին մա­հա­բեր ամպեր, ինչ­պի­սիք որ կուտակված են այսօր: Նիկոլը դա կարող է և չհասկանալ, որովհետև այն օրերին նա դեռ պատանի էր, բացի այդ, նա միշտ ունեցել է իր «ճշ­մար­տությունը» …. Իր կասկածելի ծագումնաբանությամբ «ճշմարտությունը», որի տեսա­կան դրսևորումների մա­սին հաճախ է գրվում այս օրերին, իսկ գործնական դրսևո­րումների ականատեսն ենք բոլորս: Այն, որ Նիկոլը պարզապես ժամանակ է ձգում, կասկածից վեր է:

Ո՛չ կառավարության կազմի փոփոխությունը, ո՛չ էլ այսպես կոչված առաջիկա անելիքների իր «ճանապարհային քարտեզը» նրա քաղաքական ճակատա­գրում բեկում չեն մտցնի: Այդ քայլերով նա փորձում է ստեղծել իրավիճակին տիրապետելու պատրանք, բայց հայ ժողվուրդը այլևս չունի այն ժամանակը, որն իրենից խնդրում է վարչապետ Փաշինյանն անձնական հարցերը կարգավորելու համար: Եթե մինչև պատերազմը կարելի էր մտածել, որ նրա և ժողովրդի «ճանա­պար­հային քարտեզները» ինչ-որ մասով համընկնում էին, ապա այսուհետև դրանք չունեն ոչ մի ընդհանրություն: Հայ ժողովուրդն այսօր ստիպված է մտածելու իր սեփական «ճանապարհային քարտեզը» կազմելու, որ նույնն է, թե՝ սեփական ճակատագրի մասին, այլ ոչ թե վաչապետ Փաշինյանի:

Նիկոլը հասկանում է միայն ուժի լեզուն: Քաղաքակիրթ ոճը նրան անհաս­կա­նալի է: Իսկ ուժի լեզուն, ըստ նրա, ժողովրդական դժգոհության ալիքի, այ­սին­քն՝ իր հրաժարականը պահանջող «կրիտիկական զանգվածի» առկայությունն է Երևանի փողոցներում: Եվ որովհետև այդպիսի ալիք առայժմ չկա, կարելի է ձև անել, թե չկա նաև իշխանության հանրային պահանջ, հետևաբար կարելի է խաղալ ժա­մա­նակի վրա՝ հուսալով, որ աստիճանաբար ամեն ինչ տեղը կընկնի: Վս­տահ եմ՝ ԱՅԴՊԵՍ ՉԻ ԼԻՆԻ: Ես հավատում եմ, որ հայ ժողովրդի խաբված ինքնագիտակ­ցու­թյունը շատ շուտով կվերագտնի ինքն իրեն և ոչ միայն իրենց կաբինետներից, այլև հայոց պատմության էջերից դուրս կնետի աթոռը հայրենիքից գերադասող բախտա­խն­դիր­ներին: Այդպես եղել է միշտ, և մեր օրերը նույնպես բացառություն չեն կազմի: Իրա­վի­ճակի սթափ գիտակցում ունեցողներն արդեն իսկ հասկանում են, որ Փաշինյանի ու նրա քա­ղաքական թիմի հետ գնալու ճանապարհ չունեն այլևս: Այդ ճա­նա­պարհը մտել է փակուղի և տանում է դեպի կործանում: Ընդ որում, դա կործանարար ճանապարհ է ոչ միայն իրենց համար, այլև մեր անկախ պետականության համար: Ովքեր այլ կերպ են մտածում՝ համառելով չբաժանվել հանգամանքերի բերումով իրեց բաժին հասած իշխա­նական աթոռներից, նրանք պարզապես տառապում են «հաճելի», բայց ոչ իրա­տեսական «լավատեսությամբ»: «Ազգային փրկության շարժման» ակտիվիստների նկատ­մամբ իրավապահ մարմինների կողմից կիրառվող ճնշումները արդյունք չեն տա­լու, ինչպես որ չեն տվել անցած երեսուն տարիների ընթացքում: Այլևս կասկած չի հարուցում, որ Փաշինյանի իշխանությունը հոգեվարքի մեջ է, և այն փրկելու փորձերը ոչ միայն ապարդյուն են, այլև այդպիսի յուրաքանչյուր փորձ դաշույնի նոր հարված է առանց այդ էլ վիրավոր մեր հայրենիքին: Այդպիսի փորձերը չեն ներվի ոչ ոքի: Հեռու չէ այն օրը, երբ նման փորձերի և՛ կազմակերպիչները, և՛ կատարողները ստիպ­ված կլի­նեն պատասխան տալ իրենց այս օրերի վարքագծի համար, և ոչ ոք չի կա­րո­ղանալու արդարանալ՝ իբրև թե իրենց մասնագիտական պարտքն են կատարել: Այս խոսքերը սպառնալիք չեն, այլ ընդամենը զգուշացում:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը դեռևս չի կորցրել հայրենիքի փրկության գոր­ծում իր կարևոր ներրդումն ունենալու և այդ քայլով նաև դավաճանության սպասելի խարանն իրենից վանելու հնարավորությունը: Եթե դեռևս հույս կա, որ հայրենական պատերազմում իրենց ձևավորած կառավարության ի ցույց դրած անճարակությունը կարող է գնահատվել իբրև քաղաքական կարճատեսության, հան­գա­մանքները ոչ ճիշտ գնահատելու արտահայտություն, ապա այդ կառավա­րության հետագա քայլերի պա­տաս­խանատվության ստանձնումը այլևս դրա հնարավորությունը չի ընձեռի: Այսօր զոհասեղանին դրված է ոչ թե ձեր իշխանությունը, այլ մեր բոլորիս պետականությունը և հայրենիքը, որի համար հատկապես վերջին ավելի քան հարյուր տարիների ընթաց­քում հեղվել է տասնյակհազարավոր հայորդիների արյունը: Մեր պետականության առջև այս պահին ծառացած մարտահրավերներին դիմագրավելու համար անհրաժեշտ է ոչ թե պարզապես հայ ժողովրդի ողջ ներուժի համախմբումը, որը հնարավոր չէ պատերազմը տանուլ տված իշխանության շուրջ, այլ ՊԱՐՏՎԱԾ ԵՐԿՐԻ ՉՊԱՐՏՎԱԾ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ, որն ավելի ազատ կլինի առաջիկա բանակցությունների սեղանի շուրջ: Իսկ որ ավելի կարևոր է, լինի ազգային արժեհամակարգի կրող, վստահություն ներշնչի իր քաղաքական կենսագրությամբ և պետականամետ գործունեությամբ:

ՄԵԶ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՆՈՐ ԱՌԱՋՆՈՐԴ: Եթե այդպիսի առաջնորդի ընտրության հարցում սահմանենք իրատեսական չա­փո­րոշիչներ, այլ ոչ թե մեկ անգամ ևս մեզ թույլ տանք պատրանքների ետևից ընկնելու, ավելի պարզ՝ մեր գլխին նոր նիկոլներ կար­գելու անթույլատրելի շռայլություն, կտես­նենք, որ այդպիսի ընտրության հնարավո­րու­թյունների շրջա­նակը խիստ սահմանափակ է: Իսկ եթե այսօր էլ մեր մեջ գլուխ բարձ­րացնի չարությունը, հա­նուն մեր և մեր երեխաների ապագայի չկարողանանք ձեր­բազատվել անցյալի թույն և ատելություն կաթեցնող բեռից, կնշանակի արժանի ենք մեզ վիճակված ճակատագրին: Ես ուզում եմ հավատալ, որ կհաղթի խոհեմությունը:

Վարդան Պետրոսյան

20. 11. 2020 թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» ընթացիկ տարվա 8-րդ համարը: Հերթական համարի

02 Սեպտեմբեր 2026
Արցախի Անկախության օրը՝ Եռաբլուրում

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 3

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company