ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Յօդուածներ

Խմբագրական. Ամբողջական Հողահաւաքի Համար (Ուիլսընի Իրաւարար Վճիռի 100-Ամեակին Առիթով)

27 Նոյեմբեր 2020 Հայ քաղաքական միտքը այս տարի բոլոր տուեալները ունէր կեդրոնանալու Սեւրի պայմանագիրի եւ Ուիլսընի Իրաւարար վճիռի 100-ամեակին վրայ: Օրեր առաջ, 22 նոյեմբերը անցաւ անշուք, ազգային-պետական ներկայ մթնոլորտին հետ կապուած իրավիճակին պատճառով:

Ուիլսընի իրաւարար վճիռը համազգային եւ ինչու չէ նաեւ միջազգային մակարդակով վերարծարծելու հրամայականը ինքզինք զգալի կը դարձնէր տարբեր առիթներու: Միջազգային մամուլը յաճախ կ՛օգտագործէր Թուրքիան հալածող Սեւրի ախտանիշ ըսելաձեւը: Հիմնականը քաղաքական տրամաբանութիւնն էր. աւելի ճիշդ` Թուրքիոյ յարձակողապաշտութիւնը զսպելու այն ճնշամիջոցները, որոնք հարիւր տարի առաջ այլ տեսքով կը բանաձեւէին Թուրքիոյ նկատմամբ միջազգային հանրութեան որոշումները:

Հայոց ցեղասպանութեան 100-ամեակի նախօրեակին Միացեալ Նահանգներու անվտանգութեան գերատեսչութիւններու վերլուծական տեղեկագիրները կը նախատեսէին Թուրքիոյ մասնատումը. տեղեկագիրներու այդ հատուածները կը գրաւէին պաշտօնական կայքերու նման նիւթերու յատկացուած բաժինները: Խօսքը առաւելաբար քրտական պետութեան կամ Քիւրտիստան երկիրի ձեւաւորման կը վերաբերէր, այդուհանդերձ մասնատումը չէր կրնար վերաբերիլ միայն քիւրտերու անջատումին:

Միացեալ Նահանգներու օրուան արտաքին գործոց նախարարին Անգարա այցելութեան մասին թրքական մամուլը կը հրապարակէր ոչ պաշտօնական տեղեկութիւններ, որոնց համաձայն, ամերիկացի պաշտօնատարը իր գործընկերոջ հետ ունեցած թէժ վէճի ընթացքին յիշեցուցած էր, որ իր երկիրը ծովային ելք պարտական է հայ ժողովուրդին:

Հայութեան հանդէպ այս պարտքի յիշեցումը մամուլի ոչ պաշտօնական տեսքով կրնար եւ կրնայ աւելի իրողական տեսքեր ունենալ: Քաղաքական տրամաբանութիւնը կը յուշէ, որ ամէն անգամ, որ սրուին պետութիւններու միջեւ յարաբերութիւնները, կ՛օգտագործուին նման խաղաթուղթեր:

Միեւնոյն քաղաքական տրամաբանութեամբ յոբելեաններով չեն պայմանաւորուիր նման նիւթերու արծարծումները կամ միջազգային հնչեղութիւն ստանալու քայլերը: Սեւրեան ախտանիշը պիտի շարունակէ հալածել Թուրքիան. թրքական յոխորտանքները այդ ենթահողի հարթման նպաստող տուեալներ կը փոխանցեն յամենայն դէպս:

Այժմ սակայն Իրաւարար վճիռի նշանակութիւնը այլ նշանակութիւն կը ստանայ: Սեւրն ու վճիռը ըստ էութեան մեր հողահաւաքի խորհրդանիշն են` պարունակելով ըստ էութեան իրաւական անբեկանելի իմաստ եւ նշանակութիւն:

Հիմա հողակորուստով կը յատկանշուի մեր ներկայ ժամանակը: Այս անգամ ոչ թէ Արեւմտահայաստանի ուղղութեամբ, այլ` Արցախեան աշխարհի: Ազատագրուած տարածքներու կորուստէն կորսնցուցած ենք նաեւ Արցախեան (ԼՂԻՄ-եան) շրջաններ եւս:

Իրաւամբ Արցախի ազատագրումը կը նկատուէր միացեալ Հայաստանի կերտման մեկնարկային փուլը: Հիմա հարուած ստացած է ո՛չ միայն Արցախի Հանրապետութիւնը, այլ նաեւ Հայաստանի Հանրապետութիւնը, վաղուան միացեալ Հայաստանի ենթահողը:

Հողահաւաքը համազգային գաղափարաքաղաքական առաջադրանք է, որ ստացած է նաեւ համապետական վաւերացում: Խօսքը կը վերաբերի Հայոց ցեղասպանութեան 100-ամեակին առիթով ընդունուած Համահայկական հռչակագիրին, ուր ընդգծուած է Սեւրի պայմանագիրին եւ Ուիլսընի Իրաւարար վճիռին այժմէական իրաւաքաղաքական նշանակութիւնը: Նոյն փաստաթուղթին մէջ Արցախի Հանրապետութեան միջազգային ճանաչման առաջադրանքը խորքին մէջ փոխկապակցուած է այդ խորհուրդին հետ իբրեւ միացեալ Հայաստանի անբաժան մաս եւ իբրեւ այդ առաջադրանքի իրականացման կարեւորագոյն քայլ:

Հիմա արդէն փոխուած են դէպի ճանաչում առաջնորդուող Արցախի Հանրապետութեան սահմանները: Փոխուած է նաեւ Հայաստանի Հանրապետութեան` իր սահմանակից պետութիւններուն հետ սահմանը:

Կայ ուրեմն վերասահմանագծման առաջնահերթութիւն: Վերաազատագրումի օրակարգ, վերստին կայացնելու համար միացեալ Հայաստանի կամ Իրաւարար վճիռով միջազգային հանրութեան ներկայացուած Հայաստանի կերտումի առաջին փուլը` Արցախ աշխարհը:

Իրաւարար վճիռը ըստ էութեան Հայաստանի եւ Թուրքիոյ սահմանազատումն էր: Այս օրերուն եւս սահմանազատման գործողութիւններ տեղի կ՛ունենան յանձնուողական յայտարարութեան հիման վրայ` հայկական կողմին եւ Ազրպէյճանի միջեւ:

Արցախի վերաազատագրումն ու միջազգային ճանաչումը կ՛ենթադրէ ներքին պատրաստուածութիւն: Պարտուողականութեան բարոյահոգեբանական վիճակի թօթափում, արտաքին քաղաքականութեան գերակայ ուղղութիւններու վերասահմանում եւ արդիւնաւէտ կիրարկման գործիքակազմ: Առանց զիջելու զարգանալու գաղափարախօսութեան որդեգրում եւ համազգային ուժերու համախմբում:

Կ՛ենթադրէ նոր համակարգ. նոր վարչակարգ. նոր իշխանութիւններ: Վերափոխուած դիմագիծով եւ էութեամբ պետական մարդոց խումբ, որ ճանապարհային քարտէսով քայլ առ քայլ պիտի յաջողի վերաազատագրել կորսուած իւրաքանչիւր տարածք, նպատակաուղղել համազգային աշխատանքները դէպի ամբողջական Արցախի վերաազատագրում, դէպի Իրաւարար վճիռով սահմանուած Հայաստանի կերտում, դէպի Միացեալ հողահաւաք:

aztagdaily.com

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» ընթացիկ տարվա 8-րդ համարը: Հերթական համարի

02 Սեպտեմբեր 2026
Արցախի Անկախության օրը՝ Եռաբլուրում

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 3

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company