ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Յօդուածներ

Բախտախնդիրը պետք է հեռանա

07 Դեկտեմբեր 2020 1920 թվականի ծանր հիշողությունները վերակենդանանում են, կարծես պատմությունը կրկնվում է: Ճիշտ ինչպես 100տարի առաջ, նույն օրերին տեղի է ունենում թուրքական նոր ներխուժում: Այս անգամ արդեն դերակատարները երկու թուրքական պետություններ են առջեւներից որպես թնդանոթի մսացու քշելով միջազգային թիվ մեկ ահաբեկչական շարժման զինյալներին: Հայ ժողովուրդը, ըմբռնելով փորձության ահագնությունը տեղի ունեցողը անվանում է հայրենական պատերազմ: Հայ ազգի ներկայի ու ապագայի համար Ճակատագրական պահին մեկ անձ որոշում է, որ ինքը պետք է ամբողջովին տնօրինի հայկական կողմից իրականացվելիք ողջ գործընթացի վրա: Մեկուսացվում են պատերազմով անցած փորձառու հրամանատարները, եւ ռազմաքաղաքական նախկին ղեկավարները: Մերժվում է երկրի քաղաքական ուժերի առաջարկը՝ ռազմաքաղաքական մարմին ձեւավորելով ապահովելու ուժերի եւ հնարավորությունների համատեղումը, ազգային միասնականության ապահովումը: Այնինչ հանրության համար կեղծելով իրականությունը նույն այդ մեկ մարդը ամենաիրազեկն է, թե ինչպես է ամեն օր պատերազմի մսաղացի մեջ քամվում երիտասարդ սերնդի կյանքը, ու ամեն օր կրճատվում են հայրենիքի սահմանները: Հետեւանքը այս ամենի բոլորին հայտնի է՝ գաղտնի պայմաններում, գերազանցելով բոլոր պաշտոնական լիազորությունները, այս մեկ անձը ստորագրում է կապիտուլյացիայի հայտարարություն՝ թշնամիներին զիջելով բանակցային սեղանին եղած ու չեղած ամեն ինչ: Երկիր կորցնում է տարածքի մեկ քառորդը, լրջորեն խաթարվում է Հայաստանի անվտանգությունը եւ սրանով պայմանավորված անկախության չափը ու այս ամենի դիմաց ժողովուրդը վճարում է հինգ հազար նահատակների կյանքով, տաս հազար վիրավորների եւ տասնյակ հազար գաղթական բնակչության ճակատագրով:

Գուցե տեղի ունեցածը իրադարձությունների ձախող ընթացքի հետեւա՞նք է կամ անհաղթահարելի ու օրինաչափ զարգացումների հանգուցալուծում:

Նույն անձի կենսագրության առավել ցայտուն դրվագներից մեկին անդրադառնանք հետ գնալով դեպի 2008թվական մարտի մեկ: Երեւանը մոտ երկու շաբաթ փոթորկած հետընտրական հուզումներից հետո տեղի է ունենում իշխանության ներկայացուցիչների եւ ցուցարարների ընդհարում : Ժամեր անց կողմերի ներկայացուցիչները բանակցում են եւ կամաց-կամաց ձևավորվում է փոխզիջողական համաձայնություն՝ մեկ այլ վայրում հանրահավաքը շարունակելու վերաբերյալ: Ժամը 3-ի կողմը իրադարձությունների կենտրոնում հայտնվում է նույն հայտնի անձը, կոպտորեն մերժում է երկխոսության ընթացքը եւ ներկայանալով հուզումների կազմակերպիչ նախագահի թեկնածուի անունից հրահանգում է ժողովրդին պատրաստվել՝ կառուցելով բարիկադներ, կուտակելով քար, փայտ այլ բաներ, որոնցով հնարավոր կլինի ոստիկանական ուժերի դեմ դուրս գալ: Ի դեպ նույն այս հրահանգների մասին ավելի մանրամասն տեղեկատվություն է ներկայացվել տվյալ անձի թերթում, իր կամ իր կողմնակիցների կողմից, իրադարձություններից երկու շաբաթ անց:

Ինչպես ընթացքում է պարզվում հավանական ընդհարման հիմնական նախապատրաստությունը կատարվել էր նախապես եւ երեկոյան կողմ ընդվզող մարդկանց ձեռքին պետք է հայտնվեին փայտե դագանակներ, մետաղյա ձողեր, մետաղյա սրածայր ոզնիանման գնդեր, ինքնաշեն պայթուցիկներ եւ այլն: Փաստվում է առնվազն մի քանի հրազենի գոյությունը, ինչպես եւ ներկայությունը պատերազմով անցած նախկին մարտիկների խմբերի:

Ի վերջո հայտնի անձի, Նիկոլ Փաշինյանի ուղղակի ղեկավարությամբ տեղի է ունենում զանգվածի եւ ոստիկանության բախումը, մայրաքաղաքի կենտրոնում այրվում ու վնասվում են մեքենաներ, ջարդվում ու թալանվում են խանութներ, տասնյակ քաղաքացիներ ու ոստիկաններ վիրավորվում են, ութը քաղաքացիական անձ, մեկ ոստիկանության սպա եւ մեկ ներքին զորքերի ծառայող սպանվում են: Հաջորդ օրը մայրաքաղաքն արթնանում է սգի մեջ, իրադարձությունների համերգավարը, Լեւոն Տեր-Պերոսյանն իր համախոհին հեռախոսով հայտնում է, թե վաղուց այդքան լավ չէր քնել, ամեն ինչ լավ ստացվեց: Բախումների կազմակերպիչն անցնում է ընդհատակ, որպեսզի որոշ ժամանակ անցնի կրկին մտնի քաղաքական գործընթացների մեջ եւ հրահրած քաղաքացիական բախումից տաս տարի անց նոր փորձության առջեւ ծնկի բերի երկիրը:

Անցնող մոտ քսանհինգ տարիների ընթացքում Հայաստանը գտնվեց չավարտված պատերազմի մեջ: Թշնամին մշտապես նախաձեռնեց քաղաքական ու ռազմական սադրանքներ արհամարհելով եւ զինադադարի կնքված պայմանագիրը եւ հակամարտության լուծմանն ուղղված ջանքերը՝ միջազգային բարձր միջնորդության պայմաններում: Խելամիտ մարդիկ հասկանում էին, որ առաջիկա որոշակի ժամանակահատվածում անհրաժեշտ է, որ երկիրը դեռ ղեկավարի արցախյան պատերազմով անցած որեւէ գործիչ, որի ռազմական ու քաղաքական փորձառությունը, եւ հայրենիքի ազատագրության գործին նվիրած կենսագրությունը երաշխիք կծառայեն չավարտված պայքարի արժանապատիվ շարունակականությունն ապահովելու հարցում:

2018 թվականին, շուրջը համախմբելով արտաքին ազդեցությունների գործակալ խմբերի, զինվորական ծառայությունից խուսափած դասալիքը, չունենալով կառավարման գործի որեւէ փորձառություն կարողացավ գունավոր հեղափոխության ճանապարհով հասնել իշխանության: Իշխանավարման երկուսուկես տարիների ընթացքում նա դրսեւորեց նույն վարքը ինչը որ ներկայացվեց նախորդող ու հաջորդող իրադարձությունների նկարագրության ժամանակ: Ամենացայտուն դրսեւորվող գլխավոր հատկանիշը եղավ բացարձակ անպատասխանատվությունը ժողովրդի ճակատագրի, երկրի կայունության, պետական ինստիտուտների հանդեպ: Կարելի է ասել, որ պետության եւ քաղաքականության ընկալումը Նիկոլ Փաշինյանի մոտ հանգում է այն պատկերացմանը, թե երկիրը ներքաղաքական խաղի բեմ է, որտեղ պայքարն ընթանում է, առանց բարոյական եւ այլ կանոնների ու այդ մրցակցության ընթացքում կարելի է եւ խաղը փչացնել եւ բեմը ավերել:

Կառավարման կարճ ժամանակահատվածում նա դրսեւորեց իր բացարձակ քամահրանքը ներքաղաքական միասնականության հանդեպ, այլասերեց ու ավերեց պետական ինստիտուտները գրոհ կազմակերպելով եւ խորհրդարանի եւ դատական համակարգի դեմ, հայհոյելով ու վարկաբեկելով ակադեմիական ու բուհական մտավորականությանը, քաղաքական գործիչներին ու մինչ իր իշխանության գալը անկախ պետականության պայմաններում եւ առհասարակ իր ողջ պատմության ընթացքում ազգի անցած ճանապարհը, օրենքը ոտնակոխ անելը դարձրեց իր ամենօրյա գործելակերպը, կոռուպցիայի մեջ սուզեց երկիրը, խաթարեց պետական համակարգի գործունեությունը, գործողներին փոխարինելով անփորձ յուրայիններով եւ պետական բյուջեի հետ վարվելով ինչպես սեփական գրպանի պարունակության հետ: Երկուսուկես տարում նա կարողացավ փաստել, որ իր համար կա երկու բացարձակ արժեք՝ փող եւ իշխանություն, իսկ դրանք ապահովելու ճանապարհը՝ իշխանությունն է ու հետո փողը: Ոչ մի բարոյական սահմանագիծ չճանաչող անձը պատերազմի ողբերգական օրերին անգամ կռվող երկրի համար աշխարհով մեկ հանգանակված հայրենակիցների գումարները լցրեց պետական բյուջե եւ նույն օրերին խորհրդարանում գալիք տարվա համար հաստատել տվեց ավելի քան 200մլն. դոլարի պարգեւավճարներ՝ բարձրաստիճան պաշտոնյաների համար : Չունենալով արտաքին քաղաքական-դիվանագիտական աշխատանքի որեւէ փորձառություն նա մերժեց ե՛ւ Արցախի հարցով անցած տասնամյակների բանակցային ճանապարհը ե՛ւ երկրի հստակեցրած արտաքին քաղաքական կողմնորոշումները հակադրվելով ու փչացնելով կապերը բոլոր դաշնակիցների հետ: Այլ խոսքով իր պետական-քաղաքական գործունեության մեջ նա եղավ նույնքան անպատասխանատու, արկածախնդիր ու ձախողակ որքան իր այս քաղաքականությամբ հասունացրած պատերազմի բեմում:

Վերն ասվածը լրացնում է այն իրողությունը, որ խայտառակ պարտության պատճառով կորցնելով բարոյական լեգիտիմությունը, կորցնելով արտաքին քաղաքական գործընթացները վարելու հեղինակությունը եւ երկրի ներսում որակվելով որպես հող ծախող դավաճան նրան հուզող գլխավոր ու թերեւս կարեւոր խնդիրը մնում է սեփական իշխանության պահպանումը: Իշխանությունը արժեզրկվել ու ինքնանպատակ է դարձել այն աստիճան, որ ունակ չէ լուծելու կամ ընթացք տալու անգամ օրվա այնպիսի կենսական խնդիրների, ինչպիսիք են թշնամու հետ երկրի սահմանների ճշտումը, զոհվածների ու գերիների փոխանակության հարցերը, փախստականների ճակատագիրը եւ այլն: Բաց Սահմանների ապագայի հարցը թշնամու հայեցողությանը թողած քաղաքական ավանտյուրիստի համար չկա հայրենիքի ու հայության խնդիր, գոյություն ունի միայն աթոռի պաշտպանության հարց, որն էլ պետք է ապահովի նրա հետագա քաղաքական բիզնեսը:
Գործ ունենք սրբություն չունեցող հոգեպես անհավասարակշիռ մեկի հետ ով երկվության ու հակադրության մեջ է ինքն իր հետ:
Նա անդադար սեր է խոստովանում ժողովրդին, բայց բացարձակապես անտարբեր է նրա ողբերգության, նրա զոհերի հանդեպ, փոքր առիթով ոստիկանության կոշտ ուժով է հակադարձում այդ «սիրելի» ժողովրդի դժգոհության ամեն դրսեւորման եւ նույն ժողովրդի տարբեր խավերի ու շերտերի հասցեին հնչեցնում է ամենալպիրշ որակումները: Նա զուգահեռներ է տանում իր եւ Քրիստոսի միջեւ եւ հաճախ խոսում է իր «առաքելության» մասին, սակայն սպառնում է, թե հոգեւորականին ծնկի կբերի, եկեղեցու եւ հոգեւոր առաջնորդի դեմ կազմակերպում կամ առնվազն հովանավորում է աղանդավորական սադրանք:

Խոսում է բարոյականության մասին, սակայն իր ձեւավորած համակարգն ու սեփական շրջապատը բաղկացած են աղանդավորներից, այլասերվածներից, արտաքին ազդեցության կրողներից, ապազգային տարրերից, սեփական ազգային ինքնության թշնամիներից: Նա խոսում է «դուխի» մասին, աջ ու ձախ պատժելու մասին, իսկ մշտապես պատսպարված է ոստիկանական եւ անվտանգության մեծ ուժերի թիկունքում: Նա խոսում է կոռուպցիայի մասին, բայց իշխանության գալուց հետո, սեփական թիմով ամբողջովին թաթախվեց այս արատի մեջ ինչը կարճ ժամանակում անհավատալիորեն փոխեց վերջիններիս, նրանց մերձավորների սոցիալական վիճակը:

Վերջապես երկրի պայծառ ապագայի պատրանքներ ուրվագծելով միաժամանակ սասանեց ու քայքայեց ներկա Հայաստանը եւ նրա հեռանկարը: Անհող, անհայրենիք, անբարո արկածախնդիրը աղետ է Հայաստանի համար, նրա ամեն օրը հղի է երկրի ու ժողովրդի դեմ նոր դավադրություններով ու գործարքներով: Ժամ առաջ ղեկի մոտից պետք է հեռացվի նավի պես Հայաստանը ճոճող այս բախտախնդիրը:

Արտաշես Շահբազյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» ընթացիկ տարվա 8-րդ համարը: Հերթական համարի

02 Սեպտեմբեր 2026
Արցախի Անկախության օրը՝ Եռաբլուրում

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 3

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company