ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Յօդուածներ

Հայտնի ասացվածքը, կամ իրերը կոչենք իրենց անուններով

22 Հունվար 2021

Որոշել էի մի տևական ժամանակ մեր հանրային-պետական կյանքի մասին ոչինչ չգրել, քանզի այն գրելացավը, որ վերջին 2,5 տարում և հատկապես հետպա­տե­րազմ­յան շրջանում պատել է մեր ժողովրդի զգալի մասին, արդեն նողկանք է առա­ջաց­նում: Ինչպես ասում են՝ ամեն հասկացող-չհասկացող, որ կարող է լայվ մտնել, իր սե­փա­կան «խմբագրությունն» է բացել և սրբազան պարտքն է համարում արձագանքել ամեն ինչի: Ընդ որում, որպես կանոն՝ հայհոյախառը բառապաշարով, և ոչ միայն վատ չզգալով այդպիսի վարքագծի համար, այլև՝ մի տեսակ հերոսական կեցվածք ըն­դու­նե­լով: Սակայն ստիպված եմ որոշումս խախտել, երբ հարցը վերաբերում է ազգային արժեքների ոտնահարմանը, որովհետև այլևս ակնհայտ է, որ գործ ունենք ոչ թե սո­վո­րա­կան չիմացության կամ տգիտության հետ, այլ հետևողականորեն իրակա­նաց­վող քաղաքականության: Ազգադա՛վ քաղաքականության:

Մեր հանրային խևը (նրա մասին հնարավոր չէ այլևս այլ կերպ արտահայտվել), Շուշին «դժբախտ, դժգույն քաղաք» հռչակելուց հետո, հիմա էլ անվերապահորեն հռչակեց ադր­բե­ջանական՝ հերթական հաճույքը պատճառելով մեր թշնամուն, հա­վա­նաբար՝ նաև իր թիմակիցներին ու երդվյալ կողմնակիցներին: Եթե վերջինների մասով կար­ծի­քս ճիշտ չլիներ, իրենց անհամաձայնությունը կհայտնեին: Այսօր երրորդ օրն է և նի­կո­լականներից ոչ ոք հակառակը չի ասել: Ուրեմն նրանց կարծիքով նույնպես Շուշին ադրբեջանական քաղաք է, հետևաբար Արցախն էլ ադրբեջանական հող է, այնինչ՝ առնվազն մեկուկես հարյուրամյակ Շուշին եղել է Արցախի մշակութային և հոգևոր կենտրոնը: Այստե­ղից բխում է այն տրամաբանական հետևությունը, որ հանուն Շուշիի և առհասարակ՝ հանուն Արցախի մարտնչողները ոչ թե ազատարարներ էին, այլ զավ­թիչ­ներ: Հետևա­բար հաջորդ տրամաբանական հարցը. պրն Նիկո՛լ և նիկոլիկնե՛ր, հանուն ինչի՞ մեր շուրջ հինգ հազար որդիների ու եղբայրների արյան տակ մտաք, շուրջ տասը հազարին խեղանդամ դարձրիք և նույնքան ընտանիքներ դժբախտացրիք: Հանուն ուրիշի հողերը զավթելո՞ւ: Բայց չէ՞ որ հայ ժողովուրդը Տիգրան Մեծից հետո նվաճողական պատե­րազմ­­ներ չի վարել: Ի՞նչ է, Նիկո՛լ, դու քեզ Տիգրան Մեծի՞ տեղն էիր դրել:

Այն ամենից հետո, ինչը հատկապես հետպատերազմյան շրջանում բոլորիս հայ­տնի է դարձել Նիկոլի և նրա թիմակիցների մասին, լիուլի բավարար էր, որպեսզի նրանք վաղուց իշխանություն չլինեին: Բավարար հիմքեր կան մտածելու, որ նման­օրի­նակ շատ բաներ էլ, օր. կրկնակի գործակալների նոր անուններ, որոնք, ըստ վերջին հրապարակման հեղինակի, կառավարությունում և ԱԺ-ում շարու­նա­կում են տնօրի­նել հայոց պետականության, ըստ էության՝ ողջ հայ ժողովրդի ճակատագիրը, դեռևս բացահայտված չեն, սրտատրոփ սպասում են իրենց հերթին: Էլ չեմ ասում այն մասին, որ նրանց մի մասն արդեն իսկ դատարաններում պիտի փորձեր պաշտպանել «իր բարի անունն ու գործարար համբավը», այսինքն՝ պաշտպանվեր հայրենա­դա­վու­թյան ու կո­ռու­պ­­ցիայի մեղա­դրանք­ներից, բայց առերևույթ իրենց այնպես են պահում, կարծես այդ մեղադրանքները վերաբերում են ինչ-որ այլմոլորակայինների: Որքան էլ չուզեն գի­տակ­ցել, կստիպեն հանգամանքները, որովհետև հատկապես առաջին մեղա­դրան­քով դատվելու դեպքում դա կլինի մի խարան, որը ոչ միայն իրենց, այլև իրենց մի քանի սերունդների կուղեկցի ամբողջ կյանքի ընթացքում, կդառնա նրանց հայրենալքման պատճառ: Բայց քանի որ Հայաս­տա­նի Հանրապե­տու­թյու­նը գոնե առ­ե­րևույթ դեռևս գտնվում է նրանց լծի տակ, իրա­վունք ունեմ ասելու, որ մենք ոչ թե ար­ժա­նապատիվ ազգ ենք, այլ պատմության պոչից քարշ եկող ժողովուրդ: Մեր պե­տա­կան ատյանները վերածվել են ավգյան ախոռների, սակայն դեռ չի նշմար­վում այն հե­րո­սը, որը կստանձ­նի դրանք մաքրելու առա­քե­լու­թյունը: Տրամաբանորեն այդ հերոսը պիտի լիներ ազ­գու­թյան համահավաք կամքը, որը ուժ կտար իր առաջնորդին, բայց կար­ծես թե դեռ վաղ է այդպիսի կամքի առկայության մասին խոսելը: Հավանաբար դեռ­ևս պիտի շարու­նա­կենք կորուստներ ունենալ, որովհետև շարունակում ենք շփոթված մնալ պա­տե­րազ­մի պատ­ճառած ցավի, Նիկոլի մանիպուլյատիվ վարքագծի և «թուղթուգիր» ար­ված խոր­հր­­դա­րանական մեծա­մաս­նու­թյան միջև: Մենք ազգովի գտնվում ենք մի վիճակում, որին շատ է պատշաճում հայտնի ասացվածքը. «Մի գիժ քարը գցեց փոսը, հազար խե­լոք հավաքվեցին՝ չկարողացան հանել»: Իսկ չենք կարողանում, որովհետև իրենց խե­լոք երևակայող որոշ արվես­տա­բան, քաղաքագետ և այլ համքարությունների պատ­կա­նող նմանօրինակ տիտ­ղո­սա­կիրներ, հայտնի ու անհայտ շարժառիթներից ելնելով, շա­րունակում են գժին օվ­սանն­աներ երգել և իրենց հերթին մոլորեցնել ժողովրդի մի մասին:

Շարունակում են հայ­րե­նադավին մեծագործ ու իմաստուն հռչակել, ինչպես հայտնի հեքիաթի հերոսին, և նա էլ, ըստ երևույթին, հավատում է, որ ինքն իսկապես փրկիչ է: Այնինչ՝ «փրկիչը», գիշերվա հերթական վատ երազից հետո նոր անակնկալներ է մատուցում՝ այս անգամ արդեն ադրբեջանական հայտարարելով Շուշին: Մտածում ես՝ հետը գլուխ չդնես, բայց փորձը ցույց է տալիս, որ, չհանդիպելով հակազդեցության, նա ոչ միայն սկսում է հա­վա­տալ իր «մարգարե­ու­թյուն­ներին», այլև փորձում դրանց «ճշմարտացիության մեջ» հավա­տաց­նել նաև ուրիշ­նե­րին: Եվ տպավորություն կա, որ ո՛չ Շուշին ազատագրողներ են եղել, ո՛չ արցախյան պատերազմի հերոսներ և ո՛չ էլ առհասարակ ազգային-ազատագրական պայքար: Այդ ամենը պարզապես մի հաճելի երազ էր, որը քնից արթնանալուն պես ցնդել է:

Այս նողկալի իրականության հենքին չեմ կարող չդիմել պետական համակարգի աշ­խա­տա­կից­ներին, մասնավորապես այն պաշտոնյաներին ու հերոս գեներալներին, որոնց պարտքն է պաշտպանել պետականության կործանվող նավը. «Դուք վատ չե՞ք զգում, որ դարձել եք Նիկոլի կամակատարները»: Առավել ևս ճղճիմ են նրանք, որոնք գարշահոտությամբ բուրող այս իրակա­նու­թյան մեջ հորթային հրճվանքով նետվում են դեպի իրենց առաջարկվող պաշտոնները:

Վարդան Պետրոսյան
22. 01. 2021 թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» ընթացիկ տարվա 8-րդ համարը: Հերթական համարի

02 Սեպտեմբեր 2026
Արցախի Անկախության օրը՝ Եռաբլուրում

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 3

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company