ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Արցախ
  • Հարցազրոյցներ

Մենակ ենք մնացել ու մեր որոշումներով ենք շարժվում․ Անդրանիկ Չավուշյան

03 Փետրվար 2021

Արցախի Քաշաթաղի շրջանի երեք համայնքների՝ Բերձորի, Աղավնոյի և Սուսի կարգավիճակը դեռ չի հստակեցվում, համայնքի ղեկավարներն ու բնակիչներն անորոշության մեջ են։

Ռուս խաղաղապահները Բերձոր վերադառնալու ցանկություն ունեցող ընտանիքներին ասել են, որ նրանք չեն կարող վերադառնալ բնակության նպատակով։ Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանն ասել է, որ համայնքի կարգավիճակը դեռ հայտնի չէ, հետևաբար մարդիկ չեն կարող վերադառնալ բնակության նպատակով, այժմ համայնքում այն ընտանիքներն են, ովքեր պատերազմի օրերին էլ մնացել էին այնտեղ։

Աղավնո համայնքի ղեկավար, ՀՅԴ անդամ Անդրանիկ Չավուշյանը Lragir.am-ի հետ զրույցում ասաց, որ թեպետ Աղավնո մտնելու համար արգելք չկա դրված, սակայն ներքին կարգով այնպես են անում, որ մարդիկ չվերադառնան համայնք։ «Ներքին կարգով ինձ էլ են շատ ասում, բայց ես հարց եմ բարձրացնում՝ ի՞նչ օրենքով են արգելում մարդկանց մուտքը համայնք։ Եթե ըստ եռակողմ փաստաթղթի՝ 5 տարի ոչ մեկ չպիտի ապրի այստեղ, ոչ հայը, ոչ ադրբեջանցին, բացի ռուս խաղաղապահից, բայց այնպես չէ, որ մենք երկվոր ենք, մեր մեր տեղում էինք։ Ու Պուտինի ասածն է՝ ով որտեղ կանգնել է, թող մնա։ Հիմա մենք մեր տեղում ենք մնացել, իրենք էլ թող իրենց տեղում մնան, մինչև բանակցությունների արդյունքում կերևա, թե ինչ ճանապարհ են սարքելու»,- նշեց Անդրանիկ Չավուշյանը։

Աղավնոյում բարերարների աջակցությամբ համայնքի ղեկավարը վերանորոգել էր դպրոցը, դասապրոցեսն սկսվել էր, ներկայում 15 երեխա է այցելում դպրոց։ Բայց Անդրանիկ Չավուշյանն ասաց, որ ներքին կարգով աշխատանք է տարվել, հավանաբար Արցախի իշխանության կողմից, որ դպրոցը չգործի։

«Հիմա արդեն ներքին կարգով զանգում են դասատուներին, այդ ամեն ինչը անում է հայը։ Չունեմ տեղեկատվություն, թե զանգում ի՞նչ են ասում։ Երևի ասում են, որ չգան գյուղ։ Եթե պետությունն աջակցում է 5-6 ամիս, Երևանում ու Սիսիանում ապրող դասատուն ասում է՝ ինձ պե՞տք է գնամ Աղավնո։ Եթե պետությունը մի 20 հազար ավելի աշխատավարձ չի տալիս ուսուցչին, նա չի գալիս։ Մենք ասել ենք՝ այդ 20 հազարը մենք կտանք բարերարների միջոցով։ Այնքան, որ թող գան աշխատեն։ Ուսուցիչները եկան, բայց հիմա արդեն կամաց-կամաց հետ են գնում կամ ուզում են հետ գնալ։ Ես էլ չգիտեմ, թե ինչի՞ են այսպես անում։ Կամ իշխանությունները չեն կարող բացահայտել, թե ինչ են ծրագրել։ Մենք խոսում ենք ղեկավարության հետ, ասում ենք՝ լավ, եղել է, եղել է, սխալն արել եք, ասեք, տեսնենք, թե ինչում է այդ ձեր սխալը։ Մեր նպատակն այստեղ այս հողի վրա ապրելն է, կառուցելը, մինչև տեսնենք, թե այդ պետական լիազոր ու բանակցող մարմիններն ինչ են որոշում։ Էլի առանց մեզ են երևի որոշում կայացնելու։ Եթե երկիրը չունի գլուխ, գոնե մենք գիտենք, թե ինչ ենք ուզում։ Չենք ուզում իրենցից առանձնանալ, բայց դուրս է գալիս, որ մենք առանձնանում ենք դժբախտաբար»,- ասաց Չավուշյանը։

Նրա խոսքով՝ Աղավնո համայնքից դուրս եկած ընտանիքները կարող են վերադառնալ ու ապրել գյուղում։ Բայց մարդիկ չեն գալիս։ Բերձորի օրինակով Աղավնոյում ևս սահմանափակումներ կարող են լինել, բայց համայնքի ղեկավարն ասում է․ «Ես ոչ մեկի չեմ լսում, անընդհատ ինձ ասում են՝ վերջնական թիվ տուր, քանի՞ հոգի կա գյուղում։ Ասում եմ՝ չգիտեմ՝ 100-ից ավելի։ Ասում են՝ չի լինի։ Ես հարցնում եմ՝ ինչո՞ւ չի լինի։ Ցուցակներ ուզում են հավանաբար ռուսները՝ իբր անվտանգության կանոններն ապահովելու համար։ Բայց երբ թուրքը մտնում էր գյուղ, ռուսներն ասում էին՝ ես ասֆալտի պատասխանատուն եմ։ Ասում եմ երբ ուզում ես` օբշի տերն ու տիրակալն ես լինում, երբ ուզում ես՝ չէ»։

Խաղաղապահները տեղակայված են նաև Աղավնո համայնքի տարածքում։ «Մեկ-մեկ մեզ հարցնում են՝ ո՞ւր եք գնում, ասում ենք՝ գյուղ ենք մտնում։ Ինքը չունի օրենք, որ կարող է որոշում կայացնի, թե քանի մարդ պիտի ապրի մեր գյուղում։ Կարող է ճանապարհը փակել, թույլ չտալ, բայց մենք չենք ուզում, որ կոնֆլիկտներ լինեն։ Մենք գաղթական չենք, ես իրենց էլ եմ ասել՝ տանս մեջ եմ, դու չես կարա իմ ղեկավարը լինես։ Ասում եմ՝ ես ունեմ հայ ղեկավար, բայց դժբախտաբար հիմա դուրս է գալիս, որ չունենք։ Ռուսն ասում է՝ քո երկրի ղեկավարը սա ինձ է տվել 5 տարով։ Ասացի՝ առանց իմ թույլտվության, ես ունեմ սեփականություն, առանց ժողովրդի հետ քննարկման չեն կարող որոշում կայացնել»,- նշեց նա։

Չավուշյանը նշեց, որ կան Արցախի այլ բնակավայրերից, օրինակ, Կովսականից իրենց դիմող ուսուցիչներ, ովքեր ուզում են բնակություն հաստատել Աղավնոյում ու աշխատել համայնքի դպրոցում։

Նա հավելեց, որ Արցախի իշխանություններին դիմել է այն հարցով, որ համայնքում գտնվող պետական տները հանձնեն գյուղի բալանսի վրա, որ վերաբնակեցում կարողանա ապահովել։ «Գալու ցանկացողներ շատ կան, ես կարող եմ ինքնագլուխ կանչել, բայց հետո ասեն՝ ախպեր, դա քո տունը չէ, ռուսի հետ ուրիշ բան ենք պայմանավորվել։ Ես խնդրել եմ՝ տները գրավոր մեր բալանսի վրա նստացրեք, մինչև օրս պատախսան չկա»,- նշեց Չավուշյանը։

«Ես նախարարին ասում եմ՝ այդ ժողովրդին դուք եք աջակցել, որ գնան՝ փոխադրամիջոց ու բենզին եք տվել, ներքին կարգով ասել եք՝ գնացեք, աջակցություն էլ եք տալիս։ Ուրեմն դուք եք դատարկում երկիրը։ Իշխանությունից հստակ պատասխան չեն ասում, թե ինչ կարգավիճակ ունի գյուղը։ Մենք էլ մենակ ենք մնացել ու մեր որոշումներով ենք շարժվում։ Գյուղում այսօր մոտ 80 մարդ կա՝ 25 ընտանիք։ Ես հարց եմ տալիս գնացած մարդկանց, պարզվում է՝ կազմակերպված կարգով իրենց հանել են։ Զանգ է գնացել անհատներին, մեխանիզմ է աշխատում այդ ուղղությամբ։ Հիմա իրենց փոխհատուցում են, մարդիկ ինչո՞ւ պիտի հետ գան։ Ես իշխանություններին հարցրի՝ այդ փողի անունը ի՞նչ է, որ փոխհատուցում եք, ողորմությո՞ւն։ Մենք մեր հասանելիքն արել ենք, մնում է պետական աջակցություն մի փոքր։ Նախարարին ասում ենք՝ նախարար ջան, մի հատ քո ֆեյսբուքյան էջում գրի՝ նորակառույց դպրոցը պիտի շարունակե՞նք կառուցել, թե չէ։ Չեն անում։ Պանիկա կա, որ մարդիկ չգան գյուղ։ Ես կարծում եմ՝ էդ պանիկան էլ մեր իշխանություններն են անում։ Ես հաճախակի եմ հարցնում՝ ինչո՞ւ եք մարդկանց հեռացնում, դուրս հանում։ Նյութական հարցն են գցում ժողովրդի մեջ, ասում են՝ գնացեք, մենք ձեր մասին ենք մտածում, բայց ոչ մեկ չի մտածում։ Հեսա պրծնի էդ աջակցության փողը, 5 ամիս հետո ի՞նչ են անելու էս ժողովուրդը, չեմ հասկանում»,- ասաց նա։

Անդրանիկ Չավուշյանի խոսքով՝ գյուղը որոշ չափով է անվտանգ, մի քանի անգամ խախտում է եղել պաշտպանական գծում։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» ընթացիկ տարվա 8-րդ համարը: Հերթական համարի

02 Սեպտեմբեր 2026
Արցախի Անկախության օրը՝ Եռաբլուրում

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 3

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company