ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Դրօշակ

Փետրվարյան ապստամբության անհայտ հերոսը. Տիգրան Ծամհուր (Ամսեյան)

19 Փետրվար 2021

Ինչպես գիտենք, 100 տարի առաջ այս օրերին, ընդամենը դեռ երկու ամիս խորհրդայնացված Հայաստանում խորհրդային իշխանությունների վարած քաղաքականության հետեւանքով՝ բռնկվեց փետրվարյան ապստամբությունը:

Հայոց բանակի սպաների, ազգային ու պետական գործիչների նկատմամբ բռություններն ու հալածանքը, ինչպես նաև այսպես կոչված «ռազմական կոմունիզմի» քաղաքականությունը, ի վերջո հանգեցրին ժողովրդական ընդվզման:

Փետրվարյան ապստամբության սկզբի, ընթացքի ու ավարտի մասին իհարկե չենք խոսի, քանզի քննարկման այլ թեմա է, միայն նշենք, որ ապաստամբության ղեկավարությունը իր ձեռքը վերցրեց Սիմոն Վրացյանի ղեկավարած «Հայրենիքի փրկության կոմիտե»-ն, իսկ ապստամբության ղեկավարը, սպարապետ Կուռո Թարխանյանն էր:

Այդ օրերին, ապստամբների շարքերում, բազմաթիվ մտավորականների և ուսանողների կողքին էր, նաև ժամանակի հայտնի գործիչ՝ այսօր շատերին գրեթե անհայտ Տիգրան Ծամհուրը, որը փետրվարի 18-ի՝ Երևանը բոլշևիկյան տիրապետությունից ազատագրելու՝ ըստ էության ապստամբության հաղթանակի օրվա միակ զոհն էր:

Տիգրան Ծամհուրը (Տիգրան Հակոբի Ամսեյան) ծնվել է 1885թ-ին Սղերդում, կրթությունը ստացել Սանասարյան վարժարանում, եղել Ռոստոմի և Աստվածատուր Խաչատրյանի ուսանողն ու գաղափարակիցը:

ՀՅԴ «Կիլիկիա» թերթի խմբագիր, ուսուցիչ Տիգրան Ծամհուրի գործունեության մեջ հատկապես առանձնանում է հայոց ցեղասպանության օրերին կատարած հայ երեխաներին ու գաղթականներին փրկելու մեծ գործը. «Մեծ Եղեռնի օրերին, Մարզպետի(Ղազարոս Ղազարոսյան), Սեմի Չավուշի(Սամվել Գորգիսյան), Խոսրով Բաբայանի և այլ դաշնակցական ընկերների հետ մասնակցել է ոչ միայն«Մի ոսկի՛ մի երեխա» ծրագրի իրագործմանը, այլև ընդհանրապես հայ գաղթականներին փրկելուն… »:

Սանասարյան վարժարանից հետո Հայդելբերգում սովորած Ծամհուրը գերազանց տիրապետում էր գերմաներենին, ինչի շնորհիվ էլ Կոնիայի աքսորից փախչելուց հետո դառնալով ավստրիացի սպա Լեոյթենկըրի թարգմանիչը՝ կարողանում է փրկել բազմաթիվ հայ գաղթականների, որոնք Ծամհուրի շնորհիվ հնարավորություն էին ստանում աշխատել երկաթուղու շինարարությունում՝ այդպիսով փրկվելով անապատում տանջամահ լինելուց:

1918թ-ին մի շարք երիտասարդների հետ, Ծամհուրը գալիս է հայրենի նորաստեղծ անկախ պետությանը ծառայելու, և Կիլիկիայից ընտրվում ՀՀ խորհրդարանի պատգամավոր, այնուհետև «նշանակվում է Սևանի գավառապետ և, ի թիվս շատ այլ մտահոգող խնդիրների, նախաձեռնում է ռազմածովային նավատորմի կազմակերպում՝ այդ գործում ներգրավելով ծովային երիտասարդ սպա Թումանյանին: Նրանք նավերի վրա գնդացիրներ տեղակայելով՝ հակահարված են տալիս թշնամուն, դրանով զգալիորեն ապահովելով շրջակա հայակական գյուղերի անվտանգությունը, որոնք մինչ այդ թաթարների կողմից անընդհատ ենթարկվում էին գնդակոծությունների »:

Հենց այս շրջանում էր, որ Արաքսի ծանծաղուտներում լքված «Сестрица Нюша» նավը տեղափոխվեց Սևանա լիճ «Ծամհուրը նավը վերանվանում է «Գեղանույշ» (դա խորհրդային տարիներին Սևանում նավարկող «Միկոյան»-ն էր) »:
Ռազմածովային նավատորմի կազմակերպման ուղղությամբ կատարված եռանդուն աշխատանքն էր պատճառը, որ ընկերները նրան հումորով անվանում էին «Ծովակալ Սեյմուր»:

1919-ին Ծամհուրը ընտրվում է ՀՅԴ 9-րդ Ընդհանուր Ժողովի պատգամավոր:

Հայաստանի Առաջին Հանրապետության խաղաղ-ստեղծագործ կյանքը սակայն ընդհատվեց նախ 1920-ի սեպտեմբերին Թուրքիայի սանձազերծած պատերազմը, հետո բոլշևիկա-թուրքական դավադրությունը, որի պատճառով Հայաստանի Հանրապետությունն ընկավ, Վրացյանի կառավարությունը խաղաղ ճանապարհով՝ 1920թ-ի դեկտեմբերի 2-ին իշխանությունը հանձնեց բոլշևիկներին, որոնք մեկը մյուսի ետևից խախտելով դեկտեմբերի 2-ի երևանյան համաձայնագրի կետերը՝ իսկական տեռոր սկսեցին ազգային ու ռազմական գործիչների նկատամամբ:

Նախ 1921 թ-ի հունվարի 10-ին Դրոն իր զինակիցների հետ աքսորվեց Ռուսաստան, այնուհետև Ավիս Նուրիջանյանի ու Գևորգ Աթարբեկյանի գլխավորությամբ սկսվեցին սանձարձակ վայրագությունները բնակչության և բանակի սպայակազմի նկատմամբ, բոլշևիկյան տեռորից խույս տալու համար, մի շարք ազգային ու պետական գործիչներ ստիպված լքում են Հայաստանը:

Կասյան-Նուրիջանյան-Աթարբեկյան եռյակի բռնությունները ի վերջո հանգեցրին ժողովրդական հուզումների, և պայթեց փետրվարյան ապստամբությունը. «Երկրում մնացած դաշնակցական գործիչները իրենց ձեռքն առան ապստամբության ղեկավարությունը, հնարավորինս խուսափելու համար անկանոն, քաոսային վիճակից և առավել մեծ արյունահեղությունից ու զոհերից »:

Ապստամբության ղեկավարությունը ստանձնած դաշնակցական գործիչների շարքերում էր նաև՝ երկրում մնացած և Կոնդի այգիներում թաքնված Տիգրան Ծամհուրը, որը«փետրվարի 18-ին հակառակորդի նկատմամբ տարած անհավատալի հաղթանակից ոգևորված, Հայոց պետական եռագույնը վեր պարզած ու շրջապատված խանդավառ երիտասարդներով, հայտնվում է Արմյանսկայա փողոցում(այժմ՝ Մաշտոցի պողոտա) և շտապում Խորհրդարան… »-որպիսի ՀՀ խորհրդանիշ Եռագույնը ծածանի Խորհրդարանի շենքի վրա, այդպիսով ազդարարելով Հայաստանի ազատագրումը բոլշևիկյան լծից:

Ճակատագրի հեգնանքով, սակայն Խորհրդարանի շենքի վրա դրոշը կանգնեցնելու պահին, Տիգրան Ծամհուրը զոհվում է.«ամբոխից իրեն 3 փամփուշտ է հասնում, մինչեւ տուն են հասցնում, մահացած է լինում, բայց դրոշը կանգնեցվում է եւ 40 օր ազդարարում մեր անկախությունը »:

Ի լրումն ասենք, որ Տիգրան Ծամհուրի արյունով ներկված Եռագույն դրոշը պահվել է նախ Փարիզում, հետո Բոստոնում, իսկ այժմ հանգրվանել է Երևանում ՀՅԴ պատմության թանգարանում:

Խոսելով Տիգրան Ծամհուրի մասին, կցանկանայինք մի հատկանշական փաստ ևս ընդգծել՝ հայոց գրերի գյուտի 1500 և տպագրության 400 ամյակների առթիվ՝«Ամասիա քաղաքում, Ամենայն Հայոց սրբազնագույն Կաթողիկոս Տ.Տ. Գևորգ Ե-ի բարձր հովանավորությամբ և թույլտվությամբ կազմված կազմակերպական հանձնաժողովի կազմում ընդգրկվել է նաև Տիգրան Ծամհուրը, որը նաև առաջինն է բանախոսել «Համազգային հանդես» թեմայով »-կարծում ենք արդեն պարզ է, թե ինչպիսի հայտնի և տաղանդավոր մտավորական պետք է եղած լիներ Տիգրան Ծամհուրը, որ ընդգրկվեր հայ ժողովրդի համար չափազանց կարևոր այս երկու հոբելյանների կազմակերպական հանձնաժողովում:

Գերմաներեն լեզվի ու մշակույթի, ջութակ նվագելու և երգելու սիրահար, Գյոթեի ու Շիլլերի ստեղծագործություններից թարգմանած մտավորական Տիգրան Ծամհուրին՝ այսօր քանի՞սն են ճանաչում, ցավոք շատ քչերը և հիմնականում պատմաբանների շրջանակներում, մինչդեռ ծամհուրների մասին շարունակ պետք է խոսվի, նրանց կերպարը պետք է դրվի հայ սերունդների դաստիարակության հիմքում՝ Հայաստանին սպառնացող անվերջանալի մարտահրավերներին դեմ հանդիման ազգի, ազգային արժեքների, հայրենիքի ու պետականության գինը իմացող սերունդներ ունենալու համար:

Թվաքանակով փոքր ազգերը, մեծ են իրենց արժեքներով, և այդ արժեքներով էլ գոյատևում, հաղթում ու ի վերջո հզորանում են, մե՛նք հայերս, այն բացառիկ ազգերից ենք, որ արժեքներ ու նվիրյալ գործիչների մի ողջ փաղանգ ունենք, որոնք պատիվ կբերեին ցանկացած մեծ երկրի ու մեծաքանակ ժողովրդի, մինչդեռ մենք, ցավոք այդ արժեքներն ու նվիրյալներին թողել ենք ստվերում՝ պարարտ հող ստեղծելով տարատեսակ ապազգային մոլլախոտերի բազմացման համար, ահա թե ինչու՞ մենք անհրաժեշտ համարեցինք փետրվարյան ապստամբության 100-ամյակի առթիվ խոսել ՀՀ Խորհրդարանի պատգամավոր, մտավորական Տիգրան Ծամհուրի մասին, որի նման «խենթ» նվիրյալների մի ամբողջ փաղանգ կա, որոնց անուններն եւ գործը միայն պատմագիտական շրջանակներին է հայտնի:

Մեր նոր և նորագույն պատմության հերոսական էջերում, Ծամհուրի նման հարյուրավոր պայծառանուններ կան, որոնց մասին խոսելը, նրանց ստվերված կերպարը հայ հանրության առաջ բացելը օրվա հրամայականն է, պատմական անհրաժեշտություն, որովհետև իր պատմության ամենանվիրյալներին անծանոթ ժողովուրդը չի կարող ճիշտ արժևորել այդ նվիրյալների արյամբ ու կյանքով սրբագործված հայրենի պետականությունը…

Անի Մելքոնյան
_______________________________________

Օգտագործված աղբյուրների ցանկ

Աղբյուրներ

1)«Մենք մեր մասին» ամսագիր 1(21)2013., Ա. Ամսեյան., Տիգրան Ծամհուր.

Համացանցի նյութեր

2).https://anca.org/%D6%83%D5%A5%D5%BF%D6%80%D5%BE%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%BA%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B4%D5%A2%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A1%D6%80%D5%AA%D5%A5%D6%84%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80/

«Դրօշակ», թիվ 2 (1648), փետրվար, 2021 թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցի

10 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ Գանատայի Կեդրոնական կոմիտէի դամբան

Ստորեւ կը ներկայացնենք 9 Հոկտեմբեր 2026-ին, Վանգուվըրի մէջ, հանգուցեալ ընկհ. Մ

10 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Թարգմանչացը Եւ Պետութիւն-Ե

Թարգմանչաց տօնի նշումը դասական առումով մեր մղած ինքնութեան եւ մշակութային պատե

10 Հոկտեմբեր 2026
Փաշինյանը պատմական ճշմարտության խայտառ

«Չէի ցանկանա որևէ ռեպլիկ մեկնաբանել, բայց Բիշքեկում կայացած Փաշինյան-Պուտին հա

09 Հոկտեմբեր 2026
Այնճարցի Նահատակ Գէորգ Հաճեանի Յիշատակ

Երեքշաբթի, 6 հոկտեմբեր 2026-ին ՀՅԴ «Կարմիր Լեռ» կոմիտէի դաստիարակչական-քարոզչա

09 Հոկտեմբեր 2026
Ե՞րբ Տեղի Պիտի Ունենայ Սպասուող Յեղափո

Հայաստանի Հանրապետութեան քաղաքական կեանքով հետաքրքրուած ազգայիններ յաճախ հարց

09 Հոկտեմբեր 2026
Ռոստոմի «Վնասակար տարրեր» տեսությունը.

«Ամէն անգամ, երբ յեղափոխական փոքրամասնութեան անձնուէր, տոկուն եւ անվճար գործու

09 Հոկտեմբեր 2026
Արցախյան գոյամարտը․ անցյալի իմաստավորո

Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակը լրացավ մի իրականության մեջ, երբ Արցախ

09 Հոկտեմբեր 2026
Ինքնութիւն, նկարագիր, դիմագիծ

Հարցեր կան որոնք պարբերաբար, եթէ ոչ տե՛ւաբար կը վերադառնան մեր ուշադրութեան, կ

09 Հոկտեմբեր 2026
Իսրայել-Թուրքիա հարաբերություններում լ

Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները բարդ պատմություն ունեն՝ ներառյալ համագ

09 Հոկտեմբեր 2026
«Խաղաղություն»՝ առանց հայկական հետքի․

Վերջին ամիսներին հայ-ադրբեջանական հարաբերությունների շուրջ ձևավորված տեղեկատվա

09 Հոկտեմբեր 2026
Նոր կախվածության վտանգը. ադրբեջանական

Ս.թ. օգոստոսին Բաքվից ու Երևանից հնչեցին իրար լրացնող, թեև տարբեր քաղաքական հա

09 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթ

08 Հոկտեմբեր 2026
Սփիւռքի ապագան, ազգային զօրաշարժը եւ Հ

«Թորոնթոհայ TV» կայանի հաղորդավար Խաժակ Գուլաճեանի զրուցակիցն է ՀՅԴ Բիւրոյի ան

08 Հոկտեմբեր 2026
Կոնգրեսի ավելի քան 100 անդամներ կոչ են

ԱՄՆ օրենսդիր մարմնի ավելի քան 100 ներկայացուցիչներ՝ 26 սենատոր և 75 կոնգրեսակա

08 Հոկտեմբեր 2026
Սփիւռքի Ազգային Զօրաշարժի Խորհրդաժողով

Սփիւռքի Զօրաշարժ Եւ Վերաշխուժացում Յանուն Համազգային Նպատակներու Սփիւռքի դեր

08 Հոկտեմբեր 2026
Լիլիթ Գալստյանը ԵԱՀԿ Խորհրդարանական վե

ԵԱՀԿ ԽՎ Հայաստանի պատվիրակության անդամ Լիլիթ Գալստյանի ելույթը՝ Անդորրայում ըն

07 Հոկտեմբեր 2026
Ի՞նչ է զիջել Նիկոլ Փաշինյանը

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

07 Հոկտեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը մասնակցեցաւ Ընկե

Հ.Յ.Դ. Բիւրոյի Երիտասարդական Գրասենեակը կը յայտնէ, որ Հայ Յեղափոխական Դաշնակցո

07 Հոկտեմբեր 2026
ՀԵԴ Արեւմտեան Միացեալ Նահանգների Պատգա

ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ, ԿԱԼԻՖՈՐՆԻԱ — Հայ Երիտասարդաց Դաշնակցութեան Արեւմտեան Միացեալ Նահա

07 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company