ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Դրօշակ

Հայաստանի նոր ուղենիշները

22 Փետրվար 2021

Չնայած Արցախյան երկրորդ պատերազմի ավարտից ավելի քան երեք ամիս է անցել, հայկական պետությունները շարունակում են ամեն օր նոր կորուստներ կրել։ Այս իրողությունն այնքան էլ հասկանալի չէ ժողովրդի համար։ Մարդիկ կարծում էին, որ նոյեմբերի 10-ի տխրահռչակ եռակողմ հայտարարությունը, որքան էլ այն անբարենպաստ լիներ հայկական կողմի համար, այնուամենայնիվ պետք է որոշակիորեն կայունացներ իրավիճակը Հայաստանի և Արցախի սահմաններում։ Բայց ժամանակը ցույց տվեց, որ Արցախի տարածքի բացարձակ մեծ մասը առանց որևէ փամփուշտի զավթելուց հետո թուրք-ադրբեջանական դաշինքը հայացքն ուղղեց դեպի Հայաստանի պետական սահման և սկսեց տարածքներ գրավել նաև Սյունիքի մարզում։ Բացի այդ` շարունակեցին չլուծված մնալ ռազմագերիների, անհետ կորածների, անտուն մնացածների և հետպատերազմյան բազում այլ հարցեր։ Ու թեև այս ամենը չափազանց կարևոր նշանակություն ունի ցանկացած հասարակության համար, այնուամենայնիվ պետք է փաստել, որ պատերազմի ամենակարևոր հետևանքները միանգամայն այլ հարթության մեջ են և առանձնահատուկ մոտեցում են պահանջում։

Խոսքն առաջին հերթին վերաբերում է մեր տարածաշրջանի աշխարհաքաղաքականության փոփոխությանը։ Այժմ արդեն ակնհայտ է, որ անվտանգության և հավասարակշռության նախկին մեխանիզմները, որոնք գործում էին Հարավային Կովկասում, այլևս կենսունակ չեն։ Պատերազմը փոխեց ամեն ինչ. Թուրքիան դարձավ տարածաշրջանի ռազմաքաղաքական զարգացումների ակտիվ մասնակից, ռուսական զորքերը հայտնվեցին Արցախում, հսկայական տարածքների կորստից բացի` հայկական կողմը կորցրեց նաև տարածաշրջանում անվտանգության գործոն լինելու չափազանց կարևոր հնարավորությունը, Իրանը բախվեց նոր մարտահրավերների և այլն, և այլն։ Սրանք իրողություններ են, որոնք դեռ երկար ժամանակ լարվածության մեջ կպահեն մեր տարածաշրջանը։ Ուժերի տեղի ունեցող վերադասավորումները, բնականաբար, հարթ չեն ընթանում և նորանոր հակամարտությունների, անգամ պատերազմների մեծ ռիսկեր են ստեղծում։ Ընդ որում, այդ ռիսկերի նվազեցմանն ուղղված որևէ մեխանիզմ այս պահին դեռևս չի գործում։ Ավելին՝ Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական շահ հետապնդող այլ երկրների, օրինակ`ԱՄՆ-ի, Չինաստանի կամ Ֆրանսիայի հետզհետե ակտիվացումն ավելի անհասկանալի է դարձնում ապագայի տեսլականները։ Ուստի անհրաժեշտ է, որ Հայաստանը օր առաջ անվտանգության և արտաքին քաղաքականության նոր ռազմավարություն մշակի և իր հետագա բոլոր քայլերը տեղավորի այդ նոր ծրագրի տրամաբանության սահմաններում։ Նման ռազմավարություն մշակելիս հայկական կողմը որպես ելակետ պետք է ունենա այն գիտակցումը, որ առկա իրավիճակը թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական և թե՛ ռազմական առումներով մեզ համար կենսական լրջագույն սպառնալիքներ է պարունակում։ Վերջին գործոնը՝ ռազմականը` առավել ևս, մանավանդ, եթե հաշվի առնենք այն փաստը, որ Արցախի բնակչությունը, ըստ էության, պատանդի կարգավիճակում է հայտնվել թուրք-ադրբեջանական գործոնի ձեռքում։ Այո՛, այնտեղ կան ռուսական խաղաղապահ զորքեր, բայց հասկանալի է, որ Արցախի համար դա անվտանգության բավարար երաշխիք չէ, և անհրաժեշտ են լրացուցիչ լուծումներ, որոնք պետք է հիմնված լինեն Պաշտպանության բանակի վերակազմավորման ու Արցախի որոշ տարածքների դեօկուպացիայի անհրաժեշտության վրա։ Երկուսն էլ օրհասական խնդիրներ են, որոնց լուծման ձգձգումը օր օրի ավելի է բարդացնում մեր դրությունը տարածաշրջանում։

Երկրորդ կարևոր խնդիրը, որ ծառացած է մեր պետության առջև, սուբյեկտայնության վերականգնումն է։ Արցախյան երկրորդ պատերազմից առաջ ես առիթներ ունեցել եմ խոսելու այն մասին, որ Նիկոլի ապիկար իշխանության գործողությունների հետևանքով Հայաստանը կորցրել է իր սուբյեկտայնությունը։ Մեր պետության ու ժողովրդի ճակատագրին վերաբերող հարցերը քննարկվում էին առանց հայկական կողմի մասնակցության։ Դա առավել ակներև դարձավ այն պահից, երբ Թուրքիան ինքն իրեն ղարաբաղյան հակամարտության կողմ հռչակեց և սկսեց Արցախի հարցը քննարկել Ռուսաստանի, ԱՄՆ-ի և եվրոպական երկրների հետ։ Իսկ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած հուլիսյան իրադարձություններից հետո Հայաստանն ընդհանրապես դուրս մնաց տարածաշրջանային քաղաքական զարգացումներին մասնակցությունից։ Այն ժամանակ մենք բոլորս դարձանք չափազանց վտանգավոր մի իրողության ականատես, երբ Հարավային Կովկասում շահ հետապնդող բոլոր երկրների ղեկավարները սկսեցին միմյանց հետ խոսել հուլիսյան լարվածության մասին։ Բոլորը` իրար հետ, և ոչ ոք` Նիկոլի հետ։ Հայաստանի վարչապետը որևէ երկրի ղեկավարի հետ հուլիսյան լարվածության մասին խոսելու ոչ մի հնարավորություն չի ունեցել…

Արցախյան երկրորդ պատերազմից հետո իրավիճակն այդ առումով էլ ավելի վատացավ. հիմա արդեն Թուրքիան և Ադրբեջանն են որոշում, թե Հայաստանի սահմաններն ինչ տեսք պիտի ունենան, ճանապարհային և տնտեսական ինչպիսի ենթակառուցվածքներ պետք է ունենա մեր երկիրը և նմանատիպ այլ հարցեր՝ լավագույն դեպքում իրենց որոշումները համաձայնեցնելով Ռուսաստանի հետ։ Հայաստանի կարծիքը որևէ մեկը, ցավոք, հաշվի չի առնում։ Եվ դա խնդիր է, որը պետք է շատ արագ լուծվի։

Երրորդ` Հայաստանը պետք է կրկին որոշակի գործառույթներ ու պատասխանատվություն ստանձնի տարածաշրջանի ռազմաքաղաքական զարգացումներում։ Մինչ 2020 թ. պատերազմը մեր պետությունն առնվազն երկու նման գործառույթ էր իրականացնում. առաջին` ուժերի հավասարակշռություն պահպանելով Ադրբեջանի հետ՝ նա պատերազմների և ռազմական գործողությունների կանխման կարևոր դեր ուներ ողջ տարածաշրջանի համար և երկրորդ` զսպում էր Թուրքիայի ներխուժումը Հարավային Կովկաս։ Այժմ այս ամենն այլևս չկա, իսկ Հայաստանն էլ կայունություն, կանխատեսելիություն և անվտանգություն ապահովող երկրից վերածվել է անվտանգություն սպառող պետության։ Պարզ է, որ իր այդ կարգավիճակով հայկական պետությունն այլ երկրների հետ հարաբերություններում որևէ այլ հավակնություն, քան նրանց ձեռքում գործիք լինելն է, չի կարող ունենալ։ Իսկ դա, մեղմ ասած, անընդունելի իրողություն է, որը, սպառնալիքներից բացի, որևէ այլ հեռանկար հայ ժողովրդին չի կարող խոստանալ։

Հայկական պետությունների առջև ծառացած կարևորագույն խնդիրների թվում է նաև արտաքին քաղաքականության առաջնահերթությունների մշակումը։ Հասկանալի է, որ հետպատերազմյան իրողությունները միանգամայն այլ լուծումներ և մոտեցումներ են պահանջում մեր դիվանագետներից։ Բայց, կարծում եմ, արտաքին քաղաքականության ոլորտում ամենակարևորը լինելու է սկզբունքայնությունը։ Աշխարհը պետք է հստակ իմանա, թե ինչ արժեքներ է դավանում Հայաստանի Հանրապետությունը, ինչ շահերի համար է պատրաստ պայքարել, աշխարհաքաղաքական և նույնիսկ քաղաքակրթական ինչ ընտրություն է կատարել հայկական պետությունը։ Միայն այդ պարագայում Հայաստանը կարող է վստահելի գործընկերոջ և դաշնակցի համբավ ձեռք բերել՝ ծառայեցնելով այդ ամենը մեր երկրի անվտանգության և զարգացման խնդիրներին։

Եվ վերջապես վերջինն ու թերևս ամենակարևորը միասնականության ոգին է։ Ցավոք, այս առումով մեր ժողովուրդն այսօր խոր ճգնաժամի մեջ է։ Պատերազմն ավելի խորացրեց այդ ճգնաժամը՝ բոլորիս թե՛ որպես հանրություն, թե՛ որպես ժողովուրդ և թե՛ որպես պետություն կանգնեցնելով ոչնչացման շեմին։ Հայ մարդը պարտավոր է վերագտնել ինքն իրեն, նոր նպատակներ դնել իր առջև և անշեղորեն ընթանալ այն առաքելության ուղիով, որն ի բնե դրված է մեր ժողովրդի առջև։ Սա ազգային անվտանգության կարևորագույն խնդիր է, որը պահանջում է համազգային համախմբում և պետական բոլոր կարողությունների ներդրում։ Հակառակ պարագայում անլուծելի կմնան նաև մինչ այս պահը ներկայացված բոլոր հարցերը։

Իհարկե, այս բոլոր խնդիրները պետք է երկար քննարկել, հաշվարկել, ծանրութեթև անել։ Եվ չնայած Հայաստանը ճգնաժամային դրության մեջ է, այնուամենայնիվ, մենք պետք է հստակ գիտակցենք, որ արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության նոր ռազմավարության մշակման գործը չի կարելի ձգձգել։ Փառք Աստծո, մեր անցյալը, իր ձեռքբերումներով ու կորուստներով հանդերձ, ինքնին արդեն շատ հարցերի պատասխաններ է հուշում։ Նույնը և մեր հավատքը, արժեհամակարգը և այլն։ Մնում է հրաժարվել բոլոր այն մեխանիզմներից, որոնք տարիներ շարունակ ներդրվել են մեր ժողովրդի մեջ` մեզ իսկ ավելի կառավարելի դարձնելու նպատակով։ Կեղծ արժեքներ, որոնք մատուցվել են որպես ժամանակակից աշխարհի ձեռքբերումներ…

Հրանտ Մելիք-Շահնազարյան

«Դրօշակ», թիվ 2 (1648), փետրվար, 2021 թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Հայկական Աշխարհին Մէջ Լսել

«Վանայ Ձայն»-ի յոբելեանը նախ եւ առաջ առիթ է 40-ամեայ անցած ուղին արժեւորելու,

17 Հոկտեմբեր 2026
Հաղորդագրութիւն «Վանայ Ձայն»-ի Հիմնադր

40 տարուան տեւողութեան «Վանայ Ձայն»-ը իրապէս հանդիսացաւ ոչ միայն լիբանանահայու

17 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպական

Բրյուսել աշխատանքային այցի շրջանակում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացո

16 Հոկտեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հրապար

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հրապարակել է ԱՄՆ Կոնգրեսի անդամների 2026թ․ գնա

16 Հոկտեմբեր 2026
Բնապահպանական Խոստումներ․․․Կենսաբազմազ

«Երկիրը չի մեռնիր․ զայն կը սպաննեն։ Եւ այդ սպաննողները անուններ ու հասցէներ ու

16 Հոկտեմբեր 2026
Նորացուած Համայնավարութեան Կեղծիքը

«Պատմութիւն ասելով հիմնականում հասկանում ենք այն, ինչ տեղի է ունեցել անցեալում

16 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Մեր պատասխանը՝ գործն է

Մեր ժողովուրդի պատմութիւնը լաւագոյն վկան է այն իրողութեան, որ ազգային իտէալներ

16 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպայի

Բրյուսել աշխատանքային այցի շրջանակում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացո

15 Հոկտեմբեր 2026
Ակնարկ Սահմանի Բացման Վաղուան (Ան)Հաւա

Վարշաւայի անվտանգութեան ֆորումի շրջածիրին մէջ Հայաստանի արտաքին գործոց նախարա

15 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company