ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Յօդուածներ

Աղբիւր Սերոբը գլխատած դահճապետին՝ Պշարէ Խալիլի ահաբեկումը

18 Մայիս 2012

18 Մայիսը, 112 տարի առաջ, անմոռանալի օր մը դարձաւ հայ ժողովուրդի ազգային յիշողութեան մէջ։
1900ի այս օրը հայ ֆետայիները արդար վրէժը լուծեցին Սերոբ Աղբիւրի անարգ սպանութեան եւ գլխատումին։
Անդրանիկի, Գէորգ Չաւուշի եւ Սպաղանաց Մակարի գլխաւորութեամբ, հայ ֆետայիները գործադրեցին Պշարէ Խալիլի ահաբեկման ու գլխատման դաշնակցական որոշումը։

1 Նոյեմբեր 1899ին, մեծ հայդուկապետը՝ Աղբիւր Սերոբ, հայանուն դաւաճան ու մատնիչ Աւէի եւ անոր եղբօր ձեռամբ նենգամտօրէն իբր թէ հիւրասիրուելէ, բայց իսկութեան մէջ թունաւորուելէ ետք, իր ընտանիքով ու զէնքի ընկերներով շրջապատուեցաւ քիւրտ ցեղապետ եւ սուլթանական բանակի հրամանատար Պշարէ Խալիլի զօրքին կողմէ։ Առիծասիրտ Սերոբ մինչեւ վերջին շունչ կռուեցաւ դաւադիր ոսոխին դէմ, բայց թունաւորուած ու անոյժ էր մարմինը եւ ինկաւ զէն ի ձեռին։

Արիւնարբու սուլթանին՝ Համիտի ձեռնասուն Խալիլ Աղան չբաւարարուեցաւ Սերոբի սպանութեամբ, այլեւ գազանաբար գլխատեց Սասնոյ քաջարի հերոսին մարմինը եւ, ցիցի մը վրայ դնելով Սերոբի գլուխը, Բաղէշի հրապարակին վրայ ցուցադրութեան առարկայ դարձուց՝ բարոյապէս ահաբեկելու եւ ջլատելու համար հայ ժողովուրդն ու անոր ազատագրութեան համար զէնք բարձրացուցած հայ քաջորդիները։

Յանձին Աղբիւր Սերոբի՝ Հայկական Ազատամարտի անպարտելիութեան խորհրդանիշն էր, որ ծանրագոյն հարուածի տակ առնուեցաւ այդպէս՝ դաւադրաբար սպաննուելով եւ անարգական ցուցադրութեան ենթարկուելով։
Նահատակուեցաւ Ախլաթի անմահ քաջը՝ Սերոբ, որ «Սուլթանի երկրին մէջ առանց հացի մնացէք, առանց զէնքի մի մնաք» իր ամէնօրեայ պատգամով, բոցավառած էր հայ յեղափոխական շարժման գաղափարական մեծ խարոյկը։
Նահատակուեցաւ հայ ֆետայական շարժման անվիճելի առաջնորդը, որուն յիշատակին հայ գուսաններն ու բանաստեղծները երգեցին՝

Նեմրութայ սարը հազար ակն ունի՝
Հազարն էլ Մշու դաշտն ի վայր կþերթայ –
Մենակ Սերոբի աղբիւրը սրտի
Խեղճ ժողովուրդի սրտին մէջ կþերթայ –
Ազատ օրերի, դալար օրերի
Ծարաւ ժողովուրդի սրտին մէջ կ՛երթայ…

Ո՛չ դաւաճան-ատնիչը, ոչ ալ դահիճը կրնային անպատիժ մնալ։

Հայ ժողովուրդը արդար վրէժ կը պահանջէր։

Հայ ֆետայական շարժման պայծառ ճակատէն պէտք էր սրբել Սերոբի մատնութեան եւ գլխատման պատասխանատուներուն անպատժելիութեան ամօթի սեւ մուրը։

Եւ Դաշնակցութիւնը որոշեց խստագոյն պատիժի ենթարկել դաւաճան Աւէն ու Պշարէ Խալիլը։
Եւ Անդրանիկ, Գէորգ Չաւուշ ու Սպաղանաց Մակար առաջնորդեցին հայ ֆետայիներու վրիժառու խումբը՝ նախ դաւաճան-մատնիչը, ապա եւ դահիճը ահաբեկելու որոշումին գործադրութեան մէջ։
Ինչպէս որ Հ.Յ.Դ. պաշտօնաթերթ «Դրօշակ» ատենին, 1901ի իր 7րդ՝ Սեպտեմբերի համարին մէջ, Սերոբ Աղբիւրի կենսագրութեան նուիրուած յօդուածաշարքի եզրափակիչ մասով կը նկարագրէր, «քանի մը ամիսներ անցած՝ հայդուկները գիշեր մը մտան դաւաճան Աւէի տունը, ուր պատահմամբ կը գտնուէր նաեւ իր մեղսակից եղբայրը։ Մոմերը վառած՝ սկսան հարցաքննել։ Աւէն անկապ խօսքեր կը թափթփէր բերնէն. դաւաճանութեան մասնակից քանի մը հայերու անունները տալէ ետք՝ լեզուն կապուեցաւ։ Երեսուն գնդակներ մաղմաղ ըրին անոր մարմինը. վիրաւորեցին անոր որդին եւ սպաննեցին մեղսակից եղբայրը։ Ժողովրդի սրտին համապատասխան այդ արդար եւ ճշմարտապէս հայրենասիրական վրէժը երկինք ու երկիր ուրախացուց»…

Բայց դաւաճան¬մատնիչներուն մահապատիժը միայն սկիզբն էր երկանց։

Արդարագոյն Վրէժի բուն թիրախը քիւրտ ցեղապետ Պշարէ Խալիլ աղան էր, որ «Դրօշակ»ի միեւնոյն վկայութեամբ՝ եղած էր «Սասունի կոտորածի ժամանակ առաջին դեր խաղացողը, Սպաղանքի կոտորածին հերոսը եւ Սերոբի վրայ յարձակող ուժին առաջնորդը։ Բոլոր Սասունը ա՜խ կը քաշէր անոր ձեռքէն, որուն կուրծքը սուլթան Համիդ պատուանշաններու տակ խեղդած էր։

«Այս մարդը քայլ չէր փոխեր, որ հայերուն դժբախտութիւն մը չպատահէր։ Հայդուկները առիթ համարեցին այդ գազանին արիւնը խմել։ Երեսուն հոգիէ բաղկացած հայդուկային խումբը, Անդրանիկի – որ իրեն նշանաբան ընտրած է չխնայել թշնամուն -, Սպաղանքի գիւղապետ Մակարի եւ Սեդրակի առաջնորդութեամբ, բռնեցին հրէշը Մառնիկ եւ Հաւատորիկ գիւղերուն մօտ իր ութ ոստիկաններով եւ երեք հայ ծառաներով, որոնք աղային իբր գրաստ կը ծառայէին՝ անոր գոյքերը կրելով։ Խալիլ աղան ուզեց փախչիլ. վրիժառու գնդակը հասաւ եւ անոր ձին գլորեց. աղան հետիոտն ճողոպրիլ ուզեց։ Հայդուկները հասան ետեւէն. երբ բռնեցին, արդէն լեզուն կապուած էր։ Գործած բոլոր ոճիրները, գազանութիւնները, անօրէնութիւնները անոր երեսին տալէ ետք՝ առին պատուանշանները, շանսատակ ըրին տեղնուտեղը եւ գլուխն ալ կտրելով՝ շարունակեցին իրենց ճամբան»…
Ահա թէ ինչպէ՛ս լուծուեցաւ Սերոբ Աղբիւրի վրէժը։

Այդպէ՛ս մաքրուեցաւ հայ ֆետայական շարժման պայծառ ճակատը։
Եւ հայոց սերունդներուն իբրեւ անկորնչելի աւանդ կտակուեցաւ «Սերոբ Փաշայի երգը»՝

Ով որ քաջ է ի՜նչ կը սպասէ,
Արդէն ժամանակն է թող գայ.
Մահ¬պատերազմի օրհաս է,
Ով որ անվախ, քաջ է՝ թո՛ղ գայ։

Վերջապէս մենք ունինք կռիւ,
Զէնքով պիտի մաքրենք հաշիւ,
Մեր հայրենեաց փառքն ու պատիւ,
Սերոբ փաշան սիրողը թո՛ղ գայ։

18 Մայիս 1900ը հայոց սերունդներուն կը յուշէ սեփական պատմութեան, ազգային յիշողութեան եւ Հայաստանի վաղուան լուսաշող օրը նուաճելու գաղափարական յանձնառութեան հետ հաշուի նստելու, հայ ֆետայիներու արդարադատ պայքարին ուղիով քալելու սրբազան ուխտը վերանորոգելու հրամայականը։

Ն.
«ԱԶԱՏ ՕՐ»

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company