ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Յօդուածներ

Նշանաւոր Մարդկանց Կեանքից. Դրուագ, Որ Թաքցւում Է Գարեգին Նժդեհի Գործունէութիւնից

29 Հունվար 2013

Իրաւամբ, զարմանալի էր, որ դեռ Գարեգին Նժդեհի կեանքի ու գործունէութեան մասին ժապաւէնը չդիտած` Հայաստանում շատերը քննադատում են բեմադրիչ Հրաչ Քեշիշեանին անորակ գործ նկարելու համար: Ժապաւէնից միայն մի քանի պահեր են ցուցադրուել գովազդային նպատակով, եւ դա արդէն բաւարար էր, որպէսզի ժապաւէնը խիստ քննադատէին ինչպէս շարժապատկերի մասնագէտները, այնպէս էլ շարքային քաղաքացիները:

Ես ժապաւէններից գլուխ չեմ հանում, բայց պատմական դէպքերի եւ դէմքերի մասին ժապաւէններում կարեւորում եմ պատմութիւնը չկեղծելու հրամայականը: Աւելի՛ն. երբ դու գիտակցաբար կեղծում ես պատմութիւնը, յանցագործութիւն ես գործում: Հայկական իրականութեան մէջ, որը հաւանաբար գալիս է խորհրդային տարիներից, պատմական դէմքերին ներկայացնում են կամ որպէս 100 տոկոս հայրենասէր (մարդկութիւնը դեռ չի ստեղծել մի գործիք, որը, ինչպէս ջերմաչափը, կը չափէր հայրենասիրութեան աստիճանը) կամ դաւաճան, սեւ կամ սպիտակ: Ցաւօք, այդպէս են ներկայացուել նաեւ քսաներորդ դարասկզբի հայ ռազմաքաղաքական գործիչները` Նժդեհը, Անդրանիկը, Դրոն:

«Զանգեզուր» ժապաւէնում, օրինակ, Նժդեհը դաւաճան է: Քեշիշեանի նկարած ժապաւէնում, ենթադրաբար, Նժդեհը կը ներկայանայ որպէս հերոս, քանի որ նժդեհականութիւնը դրուած է Հայաստանի այսօրուան գործող վարչակարգի գաղափարախօսութեան հիմքում: Անշուշտ, շատ հարցեր կան, օրինակ` ի՞նչ կապ կարող է լինել Նժդեհի ազգայնականութեան եւ Հայաստանի ֆութպոլի ազգային հաւաքականի համազգեստի վրայից Մասիս սարը ջնջող ու հայ-թուրքական արձանագրութիւններ ստորագրող վարչակարգի միջեւ: Բայց իրականութիւնն այն է, որ Սերժ Սարգսեանն ու իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցութիւնն այսօր, հանգամանքների բերումով, նժդեհական գաղափարախօսութեան կրողն են` պաշտօնապէս:

Հրաչ Քեշիշեանի ժապաւէնը կարելի է գնահատել, ու առաջինը պիտի գնահատեն ժամանակը, ինչպէս նաեւ` շարժապատկերի մասնագէտներն ու պատմաբանները, միայն այն դիտելուց եւ մարսելուց յետոյ: Բայց, ամէն դէպքում, կան մի քանի «բայց»-եր, որոնց մասին կարելի է գրել նախքան ժապաւէնի պաստառ բարձրանալը` բոլորովին էլ չքննադատելով բեմադրիչին ու չծաղրելով Նժդեհին, ինչը ցաւօք տեղ է գտել մեր իրականութեան մէջ, առաջին հերթին` համացանցի տիրոյթում` ֆէյսպուքում:

«Բայց» առաջին. ինքնին շատ վատ է, որ Նժդեհի մասին նախընտրական շրջանում են ժապաւէն նկարում ու շատ աւելի վատ է, որ նախընտրական շրջանում են պաստառ հանում: Կարելի էր, անհրաժեշտ էր ժապաւէնը ներկայացնել աւելի հանդարտ ժամանակ: Հաւանաբար ժապաւէնը ստեղծողներին իրարանցում է պէտք, որպէսզի նաեւ արդարացնեն (ասում են` աստղաբաշխական) գումարների ծախսը, որ նրանք «պոկել» են անհատներից կամ պետութիւնից:

«Բայց» երկրորդ. շատերը կասկածի տակ են դնում ժապաւէնի անաչառութիւնը, քանի որ գումարը տրամադրել են իշխանական շրջանակի մարդիկ, այսինքն` ժամանակի թելադրանքով եւ պաշտօնապէս նժդեհական գաղափարախօսութիւն ընտրած մեծահարուստներ, իսկ ինքը` Քեշիշեանը եւս իշխանական շրջանակների մարդ է, հետեւաբար չի կարող ժապաւէնում ներկայացնել Նժդեհի մասին ոչ շահեկան, բայց իրական պատմութիւնները:

Ինձ աւելի շատ հէնց դա է հետաքրքրում: Նժդեհի կեանքի եւ գործունէութեան ամենահետաքրքիր պահերից մէկը նրա` Արցախից նահանջն էր 1920-ի գարնանը, մի դրուագ, որը խնամքով թաքցւում է նրա երկրպագու պատմաբանների կողմից: Արդեօք այդ դրուագը, որը չափազանց կարեւոր է, տեղ գտե՞լ է ժապաւէնում: Եթէ այո, ապա ինչպէ՞ս է այն մեկնուել:

Ինչպէս յայտնի է, նախորդ դարի 20-ական թուականների մեր երեք նշանաւոր զօրավարները` Անդրանիկը, Դրոն եւ Նժդեհը, ամենածանր պահին չեն կարողացել օգնել Արցախին, որը խորհրդայնացւում եւ դրւում էր Խորհրդային Ազրպէյճանի իշխանութեան տակ:

Դեռ 1918-ի ուշ աշնանը Անդրանիկը, կորուստներ կրելով, կարողացաւ ճեղքել քրտերի ու մահմետականնների դիմադրութիւնը եւ Գորիսից հասնել Բերձոր (այն ժամանակ` Ապտալլար) այնտեղից Շուշիի հայ բնակչութեանը օգնելու մտադրութեամբ: Սակայն ճանապարհին Անտանտի ուժերը` բրիտանացիներն ու ֆրանսացիները, Անդրանիկից պահանջեցին դադարեցնել գրոհը` բացատրելով, որ 1919-ին Փարիզում սպասւում է Խաղաղութեան վեհաժողով, որտեղ պիտի որոշուեն սահմանների եւ վիճելի տարածքների հարցերը, այդ թւում` Հայաստանի եւ Ազրպէյճանի միջեւ վիճելի տարածքների խնդիրը: Անդրանիկը ենթարկուեց Դաշնակիցների յորդորին: Ճի՞շդ էր Անդրանիկի կեցուածքը` միանշանակ չէ: Սակայն փաստ է, որ նա նահանջեց: Պատմաբանը կամ բեմադրիչը, նկարագրելով զօրավարի անցած ուղին, իրաւունք չունի նրա կեանքի այս դրուագը մոռացութեան տալ:

Դրոն արեց աւելին: Նա օգնութեան հասաւ արցախցիներին այն օրերին, երբ ատամ կռճտացնող թշնամիներով շրջափակուած էր Արարատեան դաշտավայրը: Արցախահայութեան մի հատուած, հիմնականում մանր քաղքենիութիւնը եւ Շուշիի քաղաքային բնակչութիւնը, համաձայն էր Արցախը թողնել խորհրդայնացուող Ազրպէյճանի կազմում` դա համարելով նոր ջարդերից խուսափելու միակ միջոց: Աւելի մեծ հատուածը` գիւղական բնակչութիւնը, լսել անգամ չէր ուզում: Իրականութիւնն այն է, որ ռուս պոլշեւիկները եւ ազերի թուրքերն ու օսմանեան բանակի մնացորդները կռւում էին արցախահայութեան դէմ, եւ Դրոն, Արցախի Չանախչի (այսօր` Աւետարանոց) գիւղում խորհրդակցելով տեղի զինուորականների հետ, որոշեց նահանջել, քանի որ ուժերն անհաւասար էին: Ասում են, որ Դրոն ասել է, թէ ինքը չի կրակի ռուս զինուորի վրայ: Սա էլ է վիճելի: Իրականութիւնն այն է, որ վերջին հայ նշանաւոր զօրավարը, ով գլխիկոր ու անսահման տխրութեամբ հեռացաւ Արցախից, Դրոն էր:

Գարեգին Նժդեհը, ով Կապանի կողմերից իր զինուորներով օգնութեան էր հասել Հատրութի ժողովրդին, նոյնպէս նահանջեց` իր նահանջը բացատրելով նրանով, որ իր զինուորները վարուցանք` գիւղատնտեսական աշխատանքներ պէտք է կատարեն: Ահա հէնց այս դրուագն է, որ խնամքով թաքցւում է Գարեգին Նժդեհի սխրանքներով ու հակասութիւններով լի կեանքից: Արդեօ՞ք այն տեղ է գտել աղմկայարոյց ժապաւէնում, որը մեծ պաստառ է բարձրացուելու յունուարի 28-ին:

Եւ վերջում եւս երկու ցաւալի իրողութիւն: Քանի որ Հայաստանի քաղաքացիների մեծ մասը դժգոհ է գործող իշխանութիւններից, իսկ գործող իշխանութիւնները յայտարարում են, որ իրենց իտէալը Գարեգին Նժդեհն է, այդ դժգոհ ժողովուրդը քննադատութեան սլաքն անուղղակիօրէն ուղղում է նաեւ նշանաւոր ռազմաքաղաքական գործչի ուղղութեամբ: Սա անընդունելի է, անշուշտ: Բայց ոչ պակաս անընդունելի է, երբ անկախ հետազօտողները նշանաւոր մարդկանց կեանքի անյայտ էջերը բացայայտում են, նրանց հասցէին հնչեցնում են սպառնալիքներ: Հեգնական է, երբ նման սպառնալիքներ հնչեցնում են միայն վերջին ժամանակներում նժդեհական գաղափարախօսութիւն դաւանող մարդիկ, այսինքն` երէկուայ համայնավարները ու ՀՀՇ-ականները` «Զանգեզուր» ժապաւէնի սիրահարները:

Թաթուլ Յակոբեան
«ԱԶԴԱԿ»

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» ընթացիկ տարվա 8-րդ համարը: Հերթական համարի

02 Սեպտեմբեր 2026
Արցախի Անկախության օրը՝ Եռաբլուրում

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 3

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company