ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Յօդուածներ

27 Յունիս, 1993. Մարտակերտը ազատագրուեցաւ. Արցախեան պայքարը թեւակոխեց իր վերջնական յաղթանակի փուլը

27 Հունիս 2014

Յունիս 27ի այս օրը հայ ժողովուրդը կը նշէ Մարտակերտի ազատագրութեան, որ ուղին հարթեց Արցախի ազգային-ազատագրական պայքարի վերջին փուլի յաղթական աւարտին:

Եթէ Մայիս 1992ի Շուշիի ազատագրման յաղթանակով Արցախեան պայքարը սկիզբը դրաւ Հայաստանի հետ Լաչինի անցքով վերամիացման իր յաղթարշաւին, ապա 1993ի Յունիս 26-28ին, Մարտակերտի ազատագրութեամբ, անցաւ ամբողջ Արցախը ատրպէյճանական բռնագրաւումէն ազատագրելու ռազմական ընդհանուր յարձակողականի։

Յունիս 2էն սկսեալ, Արցախի ինքնապաշտպանութեան բանակն ու ազատամարտիկ ջոկատները բոլոր ճակատներուն վրայ ձեռնարկեցին յարձակողական գործողութեանց, որպէսզի ատրպէյճանական զօրքերու ամէնօրեայ սպառնալիքէն եւ հակահայ ոճիրներէն ձերբազատեն հայրենի մեր հողն ու ժողովուրդը։

Յունիս 27ին հայկական ուժերը վերջապէս ջախջախեցին Մարտակերտի բարձունքներուն ամրակայուած ատրպէյճանական զօրքի դիրքերը, մարդկային եւ նիւթական ծանր կորուստներու ենթարկելով եւ անփառունակ փախուստի մատնելով թշնամին։

Հանրագիտական տեղեկանքով՝ Մարտակերտը քաղաք է Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան հիւսիս-արեւելեան մասին մէջ։ Մարտակերտի Շրջանի վարչական կեդրոնն է՝ Ստեփանակերտէն 75 քիլոմեթր դէպի հիւսիս, Թարթառ գետի միջին հոսանքին աջ կողմը, 450 մեթր բարձրութեան վրայ։ Մարտակերտի կազմին մէջ ներառնուած են Հայկաջուր, Ջրաբերդ, Մարալեան Սարով եւ Լեւոնարխ գիւղերը։ Վարչական տարածքը՝ 4600 հեկտար է։ Իսկ անուանումը Մատուռակերտի հնչիւնափոխութենէն առաջացած է։

Մինչեւ 1992 (բռնագաղթը), Մարտակերտը մեծութեամբ Լ.Ղ.Ի.Մ.ի երրորդ քաղաքն էր (Ստեփանակերտէն եւ Շուշիէն յետոյ), ունէր շուրջ 13 հազար բնակիչ (2002ին՝ 4469)։ 1988ին Մարտակերտն ունէր միջնակարգ (2), գիշերօթիկ (1), երաժշտական եօթնամեայ (1) եւ մարզական (1) դպրոցներ, մարզահրապարակ, մանկապարտէզ (5), հիւանդանոց, մշակոյթի տուն, շարժանկարի սրահ, կապի բաժանմունք, շինանիւթերու գործարան, իւղի-պանիրի, խաղողի նախնական վերամշակման գործարաններ եւ այլն։

1987ին Մարտակերտի տնտեսութիւնը տարեկան կարտադրէր շուրջ 20-25 հազար թոն խաղող, 1800 թոն կաթ, 2000 թոն հացահատիկ:

Արցախեան Շարժման սկզբնաւորութեան, 1988ին, Մարտակերտի հիմնարկ-ձեռնարկութիւններու աշխատողները իրենց կարգին կազմակերպեցին բողոքի ցոյցեր, Հայաստանին վերամիանալու պահանջով ստորագրահաւաք եւ ատրպէյճանական լուծէն ազատագրուելու այլ քայլեր։ Բախելով ատրպէյճանական-խորհրդային իշխանութեանց բիրտ հալածանքին եւ ճնշումներուն, Մարտակերտի Շրջանը պաշտպանելու համար, ստեղծուեցան աշխարհազօրայիններու հրամանատարութիւն եւ ինքնապաշտպանական երեք զինեալ ջոկատներ։

1988էն 1992, Մարտակերտի եւ Հայաստանէն եկած ֆետայական ջոկատները, որոնք Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան հռչակումով միաւորուեցան, ինքնապաշտպանական ուժեղ մարտեր մղեցին ատրպէյճանական թշնամիի գերակշիռ ուժերուն դէմ։ 1992ի Յուլիս 4ին, Խ.Մ.Հ.Մ. 4րդ բանակի աջակցութեամբ, թշնամին ձեռնարկեց լայնածաւալ գործողութեանց եւ կրցաւ գրաւել նաեւ Մարտակերտը։

Շուրջ տարի մը Մարտակերտը մնաց թշնամիի ձեռքը, մինչեւ որ 1993ի Յունիս 12ին, Լ.Ղ.Հ. Պաշտպանութեան Բանակի նախաձեռնութեամբ, ի գործ դրուեցաւ Մարտակերտի եւ ամբողջ շրջանի բնակավայրերու ազատագրման մեծածաւալ ռազմական յարձակողականը, որ յաղթանակով պսակուեցաւ Յունիսի 26ին, երբ ատրպէյճանական զօրքը պարտութիւն կրեց եւ սկսաւ նահանջել. Յունիս 27ին հայկական ուժերը մտան Մարտակերտ եւ Յունիս 28ին ամբողջապէս ազատագրեցին ռազմագիտական կարեւորագոյն դիրք ունեցող քաղաքը։

Այսպէս, Քարվաճառի ազատագրման ռազմական յաջող գործողութենէն ետք, երբ ջախջախուեցաւ ատրպէյճանական զինուժի Լաչին-քելբաջարեան խմբաւորումը, Արցախեան Բանակի հրամանատարութիւնը ձեռնամուխ եղաւ Մարտակերտի ազատագրման ռազմական գործողութեան մշակումին եւ նախապատրաստումին։ Կարճ ժամանակամիջոցի ընթացքին իրագործուեցաւ ուժերու եւ միջոցներու վերադասաւորումը։ Թշնամիին ուշադրությունը շեղելու նպատակով ծրագրուեցաւ մի քանի ուղղութւններով յարձակողական զործողութիւններ ձեռնարկել միաժամանակ։ Մարտակերտ քաղաքի մօտ կեդրոնացուեցան Մարտակերտի, Ասկերանի, Մարտունիի, Շուշիի ջոկատներէն ընտրուած հարուածային քանի մը ստորաբաժանումներ։

Մարտակերտի հարաւ-արեւելեան ճակատին վրայ գործող Արցախեան ուժերը, հակառակորդին զգալի կորուստներ պատճառելով, Խրամորթ եւ Փափրավենդ գիւղերու միջոցաւ գրոհեցին Աղդամ-Մարտակերտ ճամբու ուղղութեամբ։ Հայկական ճնշումը դիմագրաւելու համար, Ատրպէյճան ռազմական օդանաւի գործածութեան դիմեց, բայց հայկական ուժերը կրցան մէկ օդանաւ վար առնել եւ բուռն կռիւներէ ետք ազատագրել Մարտակերտի հեռուստա-աշտարակին եւ «Պուշկենեալ» բարձունքները։ Դիրքային առաւելութեան տիրանալով՝ Արցախեան ուժերը կրցան թշնամիին դուրս շպրտել Մարտակերտ քաղաքէն եւ յառաջանալ Խրամորթ-Բոյահմեդլի-Փափրավենդ-Մարտակերտ-Մադաղիս լայն ռազմաճակատով։

Թէեւ աւելի քան 120 զոհ տուաւ հայկական կողմը, բայց ի վերջոյ յաջողեցաւ ջախջախել թշնամիին գերակշիռ ուժն ու ռազմական դիրքերը եւ ճամբան բանալ դէպի ամբողջ Արցախի ազատագրումը ատպէյճանական բանակի ամէնօրեայ սպառնալիքէն։

Ն.
azator.gr

 

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Հայկական Աշխարհին Մէջ Լսել

«Վանայ Ձայն»-ի յոբելեանը նախ եւ առաջ առիթ է 40-ամեայ անցած ուղին արժեւորելու,

17 Հոկտեմբեր 2026
Հաղորդագրութիւն «Վանայ Ձայն»-ի Հիմնադր

40 տարուան տեւողութեան «Վանայ Ձայն»-ը իրապէս հանդիսացաւ ոչ միայն լիբանանահայու

17 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպական

Բրյուսել աշխատանքային այցի շրջանակում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացո

16 Հոկտեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հրապար

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հրապարակել է ԱՄՆ Կոնգրեսի անդամների 2026թ․ գնա

16 Հոկտեմբեր 2026
Բնապահպանական Խոստումներ․․․Կենսաբազմազ

«Երկիրը չի մեռնիր․ զայն կը սպաննեն։ Եւ այդ սպաննողները անուններ ու հասցէներ ու

16 Հոկտեմբեր 2026
Նորացուած Համայնավարութեան Կեղծիքը

«Պատմութիւն ասելով հիմնականում հասկանում ենք այն, ինչ տեղի է ունեցել անցեալում

16 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Մեր պատասխանը՝ գործն է

Մեր ժողովուրդի պատմութիւնը լաւագոյն վկան է այն իրողութեան, որ ազգային իտէալներ

16 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպայի

Բրյուսել աշխատանքային այցի շրջանակում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացո

15 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company