ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ԱԺ ընտրութիւններ 2018
  • Հարցազրոյցներ

Ուզում եմ տեսնել իմ երկիրը զարգացած և առաջադեմ, քանի որ այն արժանի է դրան

23 Նոյեմբեր 2018


Yerkir.am-ի զրուցակիցը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի դասախոս, ճարտարապետության թեկնածու Շահանե Նռանյանն է։

– Տիկի’ն Նռանյան, Դուք, լինելով անկուսակցական, ընդգրկված եք Հայ Յեղափոխական Դաշնակցության նախընտրական ցուցակում։ Ինչպե՞ս ստացվեց, որ որոշեցիք մասնակցել առաջիկա ընտրություններին։

– Լինելով մտահոգ քաղաքացի ու բազմիցս լսելով մի շարք խնդիրների մասին, որոնք տեղ են գտել մեր երկրում, ունեցել եմ այդ խնդիրների լուծման իմ տեսլականը։ Եվ երբ ՀՅԴ Գերագույն մարմնի կողմից առաջարկություն եղավ մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ ռեյտինգային կարգով առաջադրվելով թիվ 2 ընտրատարածքում (Արաբկիր, Դավթաշեն, Աջափնյակ), համաձայնեցի։ Համոզված եմ, որ խորհրդարանում լինելու պարագայում մեզ կհաջողվի կյանքի կոչել մեր բոլոր ծրագրերը։ Ուզում եմ տեսնել իմ երկիրը զարգացած և առաջադեմ, քանի որ հայը արժանի է դրան։

– Կանանց դերակատարությունը քաղաքական կյանքում օրեցօր ավելանում է։ Եվ դա կարծես պայմանավորված չէ միայն օրենսդրական խթաններով։ Կանայք իրենք են սկսել դրսևորել հասարակական և քաղաքական ակտիվություն։ Ինչպե՞ս եք բացատրում և գնահատում այս երևույթը։

– Թույլ տվեք այս հարցին մոտենալ մի փոքր հումորով։ Բոլորս գիտենք, որ տղամարդն ունի XY քրոմոսոմային կազմ, իսկ կինը` XX: Այսինքն` կնոջ մոտ Y քրոմոսոմին ավելանում է ևս մի ոտիկ, և այն դառնում է X կառուցվածքի։ Այդ իսկ պատճառով կանայք տեսնում են ավելի շատ գունային երանգներ, ունեն զարգացած ինտուիցիա, ունեն երեխաներ ծնելու հնարավորություն, մի շարք խնդիրների մասին միաժամանակ մտածելու, ճկուն լուծումներ տալու կարողություն և այլն։ Բոլորս գիտենք նաև, որ թեև դարեր շարունակ կինը հիմնականում զրկված է եղել հասարակական գործունեությամբ զբաղվելու, ուսում ստանալու և այլնի հնարավորությունից, սակայն աշխարհում եղել են հզոր կին գործիչներ, ինչպիսիք են Կլեոպատրան, Եկատերինա 2-րդը, Ինդիրա Գանդին, Մարգարիտա Թետչերը և այլն։ Կարծում եմ, որ այսօր Հայաստանում նույնպես առկա է քաղաքական գործընթացներում կանանց ակտիվ ներգրավման հասարակական պահանջ։ Ի վերջո, կինը նաև առավել խաղաղասեր և պատասխանատու էակ է։

– Այսօր ՀՅԴ վարկանիշը մի շարք պատճառներով բարձունքի վրա չէ։ Այս հանգամանքը չի՞ կարող չազդել նախընտրական արշավի վրա․․․

– Ինձ մշտապես հուզել է ՀՅԴ-ի վարկանիշի բռնի իջեցումը կեղծ նյութերի տարածման, սին հերյուրանքների և նմանատիպ այլ միջոցներով։ Այս առումով ՀՅԴ-ն մեծ անելիք ունի։ Մենք ապրում ենք մի ժամանակահատվածում, երբ թացը չորից զատելը բավականին դժվար է։ Ուստի հարկավոր է թույլ չտալ կեղծ տեղեկատվության արտահոսք հանրության մեջ։ Պետք է մշտական երկխոսության մեջ լինել ժողովրդի հետ։ Ժողովուրդը դրա կարիքն ունի։ ՀՅԴ-ն իր զգալի դերակատարությունն է ունեցել թե’ առաջին Հայաստանի Հանրապետության կազմավորման տարիներին, թե ‘Սփյուռքում՝ հայապահպանության և հայության կազմակերպման գործում, թե’ Հայաստանի անկախացումից հետո, այդ թվում՝ Արցախյան պատերազմի տարիներին, և մշտապես ունեցել է իր արժանի տեղը հանրության շրջանում։

– Խորհրդարանական գործունեությունը շատ բազմաշերտ է։ Ինչպե՞ս եք պատկերացնում Ձեզ նոր խորհրդարանում։ Ո՞ր ուղղություններն ու ոլորտներն են լինելու Ձեր առաջնահերթությունները։

– Ինձ համար որևէ ոլորտ չունի առավելություն մյուս ոլորտների նկատմամբ։ Երկիրը գտնվում է անցումային փուլում, և մենք ջանք ու եռանդ չպիտի խնայենք այն զարգացնելու ուղղությամբ։ Բոլոր ոլորտներում անելիքներ շատ կան և հասունացել է այն պահը, երբ մենք պիտի երկրի զարգացման ղեկը թեքենք ճիշտ ուղղությամբ։ Եվ այլևս ժամանակ չունենք հապաղելու։

– Առանձին ոլորտների վերաբերյալ ինչպիսի՞ խնդիրներ եք, որպես ԱԺ պատգամավորի թեքնածու, կարևորում։

– Խոսքս ուզում եմ սկսել կրթության ոլորտից` որպես այդ ոլորտի ներկայացուցիչ։ Այսօր անհասկանալի իրավիճակ է ստեղծված ավագ դպրոցի երեխաների ուսման պրոցեսում։ Շատ են բողոքներն այն առումով, որ ավագ դպրոցները չեն տալիս այն գիտելիքները, որոնք բավարար են ԲՈՒՀ ընդունվելու համար։ Այդ իսկ պատճառով երեխաները հաճախ դադարում են դպրոց հաճախելուց, փոխարենը մասնավոր պարապմունքների միջոցով նախապատրաստվում են բարձրագույն ուսումնական հաստատության ընդունելության քննություններին։ Ունենք նաև ավագ դպրոցների խնդիր գյուղական տարածքներում։ Կարծում եմ, որ ավագ դպրոցի երեխաների դասավանդման պրոցեսը պետք է ետ բերել հիմնական դպրոց և աշխատել թեքումային ավագ դասարաններ ձևավորելու ուղղությամբ, օրինակ` հումանիտար, ֆիզիկամաթեմատիկական, քիմիակենսաբանական, օտար լեզուներ և այլն։ Դասագրքերը և ծրագրերը պետք է ապահովեն առանց հավելյալ պարապմունքների բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու լիարժեք հնարավորություն։

-Իսկ ի՞նչ կասեք առողջապահության ոլորտի մասին։

– Առողջապահության ոլորտը բնակչությանն ամենամտահոգողներից է։ Բժիշկները աշխատում են միայնակ։ Եթե հիվանդը գանգատ ունի, սկսում է թակել տարբեր մասնագիտացում ունեցող բժիշկների դռները առանձին-առանձին։ Հիվանդը, ծախսելով կլորիկ գումար, անցնում է հետազոտություն, կատարվում է նշանակում, որը կարող է ոչ լիարժեք լինել, քանի որ նեղ մասնագիտացում ունեցող բժիշկները միասնական չեն քննարկել հիվանդի վիճակը։ Այնինչ` ունեմ համոզում, որ հիվանդի առողջական վիճակի և բուժման համար պետք է պատասխանտու լինի ոչ թե առանձին բժիշկը, այլ այն բժշկական կենտրոնը, որին դիմել է քաղաքացին, իսկ բուժհաստատությունն ապահովի հիվանդի համալիր և բազմակողմանի հետազոտությունն ու բուժումը։

Շատ ենք կարևորում առողջապահության պարտադիր պետական ապահովագրության փուլային ներդրումը՝ նվազագույն բազային փաթեթով։ Յուրաքանչյուր քաղաքացի պետք է տարին մեկ անգամ, իրեն նախապես նշանակված օրը, անվճար հիմունքներով, իր տարածքային պոլիկլինիկայում անցնի բուժզննում, որի մեջ կմտնեն առաջնահերթ հետազոտությունները, օրինակ` արյան ընդհանուր և բիոքիմիական, մեզի, կղանքի հետազոտություն, ներքին օրգանների ուլտրաձայնային հետազոտություն։ Այնուհետև, որևէ խնդիր հայտնաբերելու դեպքում, կուղեգրվի համապատասխան հիվանդանոց, որտեղ և անհրաժեշտ նեղ մասնագիտացում ունեցող բժիշկների խումբը կզբաղվի այդ հիվանդի բուժման հարցերով։ Այսօր ծառայողների որոշ կատեգորիաների համար կիրառվում է սոցիալական փաթեթի առողջապահական բաղադրիչը, բայց այն պետք է տարածվի բոլոր քաղաքացիների վրա։ Առողջապահության պետական պարտադիր ապահովագրության ներդրումը թույլ կտա ընդլայնել այդ շրջանակը, կարգավորել նաև ոլորտի ֆինանսավորումը, այդ թվում՝ բժիշկների վարձատրության հարցը, ինչի շնորհիվ նրանք կմտածեն միայն իրենց հիվանդների առողջության մասին և ոչ թե ֆինանսի։

Հասարակությունը խիստ մտահոգված է տնտեսական մենաշնորհներով, սակայն չենք խոսում այնպիսի վտանգավոր երևույթի մասին, ինչպիսին է բժշկական ծառայությունների մոնոպոլիզացիան և կենտրոնացումը մայրաքաղաքում։ Մարզերում նույնպես պետք է ձևավորվեն Երևանի բուժհաստատություններին չզիջող բժշկական կենտրոններ։

– Տիկի’ն Նռանյան, Դուք ունե՞ք ձեր մոտեցումը սոցիալապես անապահով մարդկանց կյանքը բարելավելու վերաբերյալ։

– Եթե խոսքն այն խմբերի մասին է, որոնք աշխատունակ են, ապա լուծման միակ տարբերակը նրանց աշխատանքով ապահովելն է՝ աշխատատեղեր ստեղծել պետական մակարդակով։ Իսկ եթե խոսքը թոշակառուներին է վերաբերում, ապա ունեմ մի այսպիսի տարբերակ` ստեղծել մեծահասակների զբաղվածության կենտրոններ։ Անշուշտ, մենք ունենք այսօր խնամքի կենտրոններ, սակայն դրանք ամբողջական չեն լուծում խնդիրը։

Թոշակառուների զբաղվածության կենտրոնները պետք է լինեն Երևանի յուրաքանչյուր վարչական շրջանում և մյուս քաղաքներում։ Այնտեղ իրենց օրը կանցկացնեն թոշակային տարիքը լրացած այն անձինք, որոնք կցանկանան։ Այնտեղ նրանք կարող են երկրորդ ուսուցում ստանալ։ Օրինակ` եթե ինչ-որ մեկը ցանկացել է նկարչությամբ զբաղվել, բայց դա իրեն չի հաջողվել, ապա այնտեղ նա կարող է իր երազանքը իրականացնել։ Իսկ այն մեծահասակները, որոնք կունենան որևէ արհեստով զբաղվելու կարողություն, ապա դա կօգտագործվի բազմապիսի իրեր պատրաստելու գործում և կվաճառվի, իսկ ստացած հասույթը կփոխանցվի այդ մեծահասակների զբաղվածության կենտրոնին։ Հասույթը նաև կօգտագործվի արշավների, համերգասրահներ, կինոթատրոններ այցելելու համար։ Այս կառույցը պիտի ունենա նաև կեսօրին տաք սնունդ մատուցող ճաշարաններ։ Այսպիսի կառույցները թույլ կտան մեր թոշակառուներին ապրել ակտիվ կյանքով և զգալ իրենց պիտանի քաղաքացի, իսկ իրենց ընտանիքի անդամների հոգսը զգալիորեն կնվազի։

– Իմանալով, որ Դուք մանագիտությամբ ճարտարապետ եք, ի՞նչ կարող եք ասել քաղաքաշինության վերաբերյալ։

– Կուզեի անդրադառնալ մի շատ կարևոր հարցի, որի մասին քիչ է խոսվում։ Քանի որ ճարտարապետական միջավայրն իր ազդեցիկ դերն է ունենում մարդու ճաշակի և մտածելակերպի ձևավորման վրա, ուզում եմ առաջնահերթ դիտարկենք այն միջավայրը, որը ամենաշատն ենք տեսնում։ Դա բակային տարածքներն են։ Այսօր մեր բակային տարածքները ամբողջությամբ զբաղեցնում են տգեղ կառուցապատված, տգեղ տանիքներով ավտոտնակները։ Չունենք բավարար քանակությամբ մանկական խաղահրապարակներ, մարզադաշտեր, կանաչապատ տարածքներ։ Առաջարկում եմ բակային տարածքներում կառուցել ստորգետնյա ավտոտնակներ, իսկ վերևում՝ հողի մակերեսից մի փոքր բարձր, ստեղծել մարզադաշտ և խաղահրապարակներ։ Այն շրջապատել ծառերով և զարդարել ծաղիկների թմբերով։ Լուսավորության հարցը կարգավորել արևային էներգիայով սնվող լուսարձակներով։

-Տիկի’ն Նռանյան, ամփոփելով մեր զրույցը, ի՞նչ կցանկանայիք ավելացնել։

– Մենք ռեսուրսներով սահմանափակ երկիր ենք, սակայն մեր իրական հարստությունը մարդկային ներուժն է։ Այդ պատճառով երկրի զարգացման գործում պետք է ներգրավենք թե’ Հայաստանի, թե’ արտերկրի բոլոր կարող ուժերին, բոլոր բարձրակարգ մասնագետներին՝ անկախ նրանց քաղաքական հայացքներից և կողմնորոշումներից։

1918 թվականին, երբ ստեղծվեց առաջին Հայաստանի Հանրապետությունը, ՀՅԴ նախաձեռնությամբ Հայաստան վերադարձան նկարիչ Մարտիրոս Սարյանը, ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը, լեզվաբան Հրաչյա Աճառյանը և բազմաթիվ այլ մտավորականներ՝ միանալով Հայաստանի վերակառուցման գործին։ Այսօր մենք գտնվում ենք նմանատիպ փուլում, և մեզ հարկավոր են տարբեր բնագավառների գիտնականներ, մասնագետներ, գործարարներ, որոնք այլ պետություններից Հայաստան կբերեն իրենց գիտելիքը, փորձը, տեխնոլոգիաները։ Եվ ինչպես ՀՅԴ-ն 1918 թվականին, այնպես էլ այսօր Հայաստանը պետք է հրավիրի Սփյուռքից խելացի և բանիմաց հայերին, ինչպես նաև օգտագործի ներհայաստանյան ողջ մտավոր ու մասնագիտական ներուժը։ Դրա համար շատ ենք կարևորում համահայկական ներկայացուցչական մարմնի ստեղծումը և դրա ակտիվ աշխատանքն ու դերակատարումը։

Ա.Ա.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» ընթացիկ տարվա 8-րդ համարը: Հերթական համարի

02 Սեպտեմբեր 2026
Արցախի Անկախության օրը՝ Եռաբլուրում

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 3

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company