ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ԱԺ ընտրութիւններ 2018
  • Հարցազրոյցներ

Ազգային ավանդական արժեքները վտանգված են

04 Դեկտեմբեր 2018 Yerkir.am-ի զրուցակիցն է ՀՅԴ պատգամավորության թեկնածու Հակոբ Մաթիլյանը: Նա եղել է 2-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր, 2003-2009 թթ. բնապահպանության նախարարի տեղակալ, 2015-2017թթ. գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ:

-Ինչո՞ւ եք որոշել առաջադրվել ՀՅԴ ցուցակով:

-Ինձ համարում եմ ակտիվ կուսակցական, կուսակցական միջոցառումներից դուրս մնալու իրավունք ինձ չեմ վերապահում: Երկրում լուրջ խնդիրներ են կուտակված հետհեղափոխական էյֆորիայի պատճառով, որոնց լուծումներն ապահովելու համար էլ մասնակցում եմ: Գտնում եմ, որ կա փորձառու մարդկանց կարիք: Այդ պատճառով էլ համաձայնել եմ առաջադրվել Շիրակի մարզից` որպես պատգամավորության թեկնածու:

-Բացի այն խնդիրներից, որ կան բոլոր մարզերում, Շիրակի մարզը փոքր-ինչ այլ է. այսքան տարի անց դեռ համարվում է աղետի գոտի: ՀՅԴ-ն մարզպետներ է ունեցել Շիրակում, ի՞նչ են նրանք փոխել, ընտրվելու դեպքում Դուք ի՞նչ ճիգ եք գործադրելու, որ մարզը դառնա գրավիչ:

-Որպեսզի աղետի գոտին, որպես այդպիսին, վերանա, երկիրը պետք է դրան գնա: Հնարավոր չէ, առանձին վերցրած, Գյումրիում, Լոռիում, Սյունիքում այդ հաջողությունն ունենալ: Ինչ մնում է նրան, թե ինչ է արվել, ապա եթե ոչ մի բան էլ չասեմ, նայեք Գյումրու` 1990-ական 2000-ական թվականների նկարներն ու այսօրվանը: Կտեսնեք, որ լրիվ տարբեր քաղաքներ են: Այնպես չէ, որ Գյումրին արդեն մեր պատկերացրած վիճակում է, բայց շատ չի տարբերվում հանրապետության մյուս քաղաքներից: Այո, երկրաշարժի հետքերը կան, այդ երեւույթը դանդաղ է վերանում, բայց աշխատանք արվում է, չենք կարող ասել ոչ մի բան չի արվել կամ չի արվում: Ես չեմ ասում` ամեն ինչ իդեալական է, բայց նաև ամեն ինչ սեւ տեսնելը ճիշտ չեմ համարում: Գյումրի մտնելիս արդեն իսկ երևում է, որ քաղաքի տեսքը փոխվել է, հաճելի է դարձել, մասնավորի կողմից գեղեցիկ շինարարություն է իրականացվում` հայկական ավանդական ճարտարապետական ոճով: Այո, Շիրակի մարզում խնդիրներն ավելի բարդ են, ավելի սրված է արտագաղթը, բայց շատ բաներ փոխվել են և դեռ կարելի է փոխել:

-Ի՞նչ եք առաջարկում շիրակցուն, որ ցանկանա Ձեզ ընտրել:

-Ինձ ճանաչում են, նոր մարդ չեմ, գիտեն իմ հնարավորություններն ու կարողությունները, այդ ամեն ինչը հաշվի առնելով` ընտրություն կկատարեն: Պատգամավորության թեկնածուի կողմից կոնկրետ բան առաջարկելը, կարծում եմ, ավելի շատ պոպուլիզմի նման է: Պատգամավորի թեկնածուն կամ պատգամավորը միայնակ ոչինչ չեն կարող անել: Մեծ խմբակցության ուժերով կարելի է ինչ-որ բաներ անել, փոփոխությունների հասնել օրենսդրական նախաձեռնությունների միջոցով:

- Դուք ակտի՞վ քարոզարշավ եք իրականացնում:


-Ժամանակի առումով տեղավորվելու խնդիր կա, և հետո` ճիշտը մարդկանց հետ անձնական, անհատական շփումներով քարոզարշավ անելն է, որովհետև էյֆորիան այնքան մեծ է, որ չեմ կարծում, թե խոշոր, մասշտաբային քարոզարշավով բան կփոխվի: Համենայն դեպս, ես մարդկանց մեկ առ մեկ հանդիպելու կողմնակիցն եմ, որքանով կհաջողվի, որքանին կհասցնեմ հանդիպել, այդ մեկը չգիտեմ: Ժամանակն, իրոք, շատ կարճ է: Ընտրությունների համար շատ անհարմար ժամանակ է. 12 օր էլ չի կազմում քարոզարշավի ժամանակը, մութը շուտ է ընկնում: Միտումնավո՞ր է սա արված, թե՞ ոչ, չգիտեմ:

-Սոցիոլոգիական հարցումներով` Ձեր ներկայացրած քաղաքական ուժը` ՀՅԴ-ն, չի անցնի խորհրդարան, ըստ դրանց` կհավաքի ընդամենը 2 տոկոս ձայն, ի՞նչ կասեք սրա վերաբերյալ:

-Այդ հարցումները, սովորաբար, պատվիրված են լինում, միշտ ինչ-որ մեկին շատ են ասում, մյուսին` քիչ: Ինձ չի էլ հետաքրքրում` մենք 2 տոկոս կհավաքենք, 4,5, թե` 15, մենք մեր գործն ենք անում: Իսկ այն, որ մեզնից դժգոհում են, դա նրանից է, որ մեր նկատմամբ պահանջն է շատ: Այս տարիների ընթացքում յուրաքանչյուր ընտրությունից առաջ տեսել եմ, որ մեզնից դժգոհել են, հենց ընտրությունն ավարտվել է սկսել են բողոքել ու մեզնից պահանջել: Քվե չտալով` միշտ պահանջում են, դա Դաշնակցության ճակատագիրն է: Ժողովուրդը մինչ օրս ակնկալիք ու սպասելիք ունի մեզնից, կարծում եմ` մենք էլ մեղք ունենք, որ այդ ակնկալիքն ու սպասելիքը չենք բավարարում, բայց, համենայն դեպս, այն քվեն ու մանդատը, որ անհրաժեշտ է ակնկալիքները բավարարելու համար, մենք դեռևս չենք ստացել ժողովրդից:

-Ինչո՞ւ է անհրաժեշտ, որ ՀՅԴ-ն հայտնվի խորհրդարանում:

-Անհամ խորհրդարան չունենալու համար, եթե ուրիշ ոչ մի բան չասեմ, գոնե` անհամ խորհրդարան չունենալու համար: Անկախ այն հանգամանքից` Դաշնակցությունը խորհրդարանում կլինի, թե` ոչ, շատ ասելիք ունի հայ իրականության, հայ պետականության, հայ ժողովրդի համար` արտաքին հարաբերություններում, Արցախի անվտանգության հարցում, ազգային ավանդական արժեքների պահպանման հարցում և այլն:

-Իսկ այդ արժեքները վտանգվա՞ծ են:

-Այո, վտանգված են` չափից դուրս: Անկախ Հայաստանի պատմության մեջ դեռևս այսպես բացահայտ եկեղեցու դեմ ոտնձգություն չի դրսեւորվել` անկախ այն բանից, թե ով է եղել կաթողիկոսը: Եկեղեցին ինստիտուտ է, պետական արժեք ներկայացնող ինստիտուտ, որևէ մեկն իրավունք չունի ոտնձգություն թույլ տալու եկեղեցու դեմ: Ոչ մի անգամ ԼԳԲՏ-ները գլուխ չեն բարձրացրել այսպես: Գիտեինք, որ կան, գոյություն ունեն, բայց մեկուսացված ապրում էին, հասարակության նյարդերի վրա չէին խաղում: Բայց մարդիկ այսօր արդեն հայտարարում են իրենց գոյության մասին, իրավունքների մասին, նույնիսկ պաշտպանություն են ակնկալում, իրենց նկատմամբ ոտնձգությունների մեջ են մեղադրում, միայն այդքանն էլ բավական է:

-Նրանց դեմ պայքարն ինչպե՞ս եք տեսնում, վարչապետն ասում է` ի՞նչ անենք, սպանե՞նք այդ մարդկանց, աքսորե՞նք:

-Վարչապետը թող չգովազդի, ուրիշ բան պետք չէ: Ինչպես կար, թող այդպես մնա, թող իրենց անկյուններում մնան, ոչ թե փորձեն օրինականացնել իրենց իրավունքները: Նույնն աղանդներին է վերաբերում: Նրանք էլ միշտ եղել են, բայց այսպես ակտիվ չեն եղել: Նրանք հասկանում էին, որ իրենց անկյունն ունեն, և որևէ մեկը նրանց ո’չ հալածում էր, ո’չ քարկոծում, բայց այսօր փորձում են իրենց անկյուններից դուրս գալ ու տարածվել, իսկ դա ազգային անվտանգության խնդիր է: Ազգը չպետք է կորցնի դիմագիծը, ընդհանրապես` ազգերը տարբերվում են դիմագծերով ու մշակույթով, բայց մենք սկսում ենք ձուլվել, կորցնել այդ ամենը:

-Ի՞նչ կոչով կդիմեք ընտրողին:

-Ընտրողին կասեմ` թող զգույշ քվեարկի, էյֆորիայով չքվեարկի: Թող քվեարկի հանուն մեր երկրի՝ գիտակցված: Պետք է մտածի` եթե հաջողության ակնկալիք ունես, պետք է ապահովես հավասարակշռությունը: Կոչ եմ անում ժողովրդին` հավասարակշռված, մտածված քվեարկել: Միաբևեռ խորհրդարան կամ միաբևեռ իշխանություն ունենալը լավ բան չէ: Այդպես ամեն ինչը դառնում է մեկի կամքով, եթե չկա հակակշիռ, չկա ընդդիմություն: Եթե այդ կշեռքի նժարները չեն աշխատում, մենք փորձանքի մեջ ենք ընկնում:

-Այսինքն` մտահոգություն ունեք, որ այն, ինչ մինչև այս տարվա մայիսը եղել է, կշարունակվի՞ նույն կերպ` մեկ ուժ կունենա գերակշիռ մանդատներ Ազգային ժողովում:

-Ոչ, ես վախենում եմ` ավելի վատ լինի: 28 տարվա բոլոր թերություններով` կառավարելու գործընթաց կար: Այսօր չգիտեմ, թե ինչ է սպասվում: Ես կարծում եմ, որ նոր ձևավորվելիք խորհրդարանը զիջելու է մնացածներին իր որակով: Նախ` ես վախենում եմ, որ այս խորհրդարանում մեր հայկական դիմագիծն աստիճանաբար կվերանա, դառնալու ենք ավելի կոսմոպոլիտ, ավելի «գլոբալ» մտածողությամբ պատգամավորներով համալրված խորհրդարան, որը ես նորմալ չեմ համարում, չեմ ընդունում: Ես նման խորհրդարան չեմ ցանկանում, ես կցանկանամ լինի հայկական մտածողությամբ, հայկական միջավայրով խորհրդարան, ինչքան ուզում է ինձ ասեն` ազգայնական, բայց մեզ իսկապես այնպիսի խորհրդարան, որի ընդունած օրենքները կծառայեն հայկական պետությանը, ոչ թե անդեմ մի պետության: Մեզ հայեցի մտածող խորհրդարան է պետք:

Ա.Ա.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» ընթացիկ տարվա 8-րդ համարը: Հերթական համարի

02 Սեպտեմբեր 2026
Արցախի Անկախության օրը՝ Եռաբլուրում

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 3

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company