ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ԱԺ ընտրութիւններ 2018
  • Հարցազրոյցներ

Դաշնակցության համար միասնականությունը միայն կարգախոս չէ

04 Դեկտեմբեր 2018 ՀՅ Դաշնակցության անդամներն իրավունք ունեն մտածելու, վերլուծելու, առարկաները քննության հանձնելու, տեսակետներ հայտնելու և վերլուծումներ կատարելուց հետո որոշումներ կայացնելու: Դաշնակցությունն ապակենտրոն կուսակցություն է, իսկ ոմանք սովոր չեն դրան, քանի որ չունեն այդ կարելիությունն ու կենսափորձը: Այսպես սկսեց Yerkir.am-ի հետ զրույցը ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի անդամ Մելիք Գարագավորյանը:

- Պարո'ն Գարագավորյան, Դուք նշեցիք, որ Դաշնակցության մեջ մարդիկ կարող են ունենալ տարբեր տեսակետներ, որոնք ընդունելի են կուսակցության կողմից: Սակայն կարո՞ղ ենք դա դիտարկել որպես «բազմաշերտություն»:

- Որոշ մարդկանց կողմից ենթադրյալ այդ տարակարծությունները, որոնցով Դաշնակցության միասնականությունը դարձնում են խնդրո առարկա, հակառակ ազդեցությունն են ունենում: Տարբեր մտածողությունները, որոնք Դաշնակցության կանոնագրային սահմաններում են, ավելի են ուժեղացնում մեր կազակերպությունը: Պատկերացրեք` Դաշնակցությունը չլիներ տարբեր տեսակետներ ունեցողների կուսակցություն, մենք, բնականաբար, 128 տարի չէինք գոյատևելու, և յուրաքանչյուր հանգրվանում համապատասխան մարտահրավերների չէինք կարողանալու դիմակայել: Ոմանք կարող են խնդիր ունենալ սա ընկալելու հարցում, բայց ասեմ, որ ՀՅԴ-ն միասնական է, ուժեղ և ապակենտրոն կուսակցություն է: Ապացույցներից մեկն էլ այն է, որ ՀՅԴ-ի բոլոր ընտանիքները` բոլոր երկրներում գոյություն ունեցող Կենտրոնական կոմիտեները, միանշանակ իրենց զորակցությունը հայտնեցին Հայաստանի Գերագույն Մարմնի քաղաքական որոշումներին, մարտավարությանն ու այս ընտրություններին մասնակցելու ձևաչափին ու բովանդակությանը:

- Հայաստանում 20 տարի առաջ ամեն կերպ փորձ էր արվում սերմանել այն կարծիքը, որ Հայաստանի Դաշնակցությունն ուրիշ է, Սփյուռքի Դաշնակցությունը` ուրիշ: Այժմ էլ են նկատվում նման միտումներ: Արդյո՞ք ճշմարտության բաժին կա այդ կարծիքի մեջ:

– Այդպես մտածող մարդիկ չարաչար սխալվում են: Դաշնակցությունն ապացուցել է, որ ինքը միասնականություն է, չկա երկու տարբեր տեսակի դաշնակցական, չկա Սփյուռքի Դաշնակցություն և Հայաստանի Դաշնակցություն: Չկա Ամերիկայի և Ֆրանսիայի Դաշնակցություն, Դաշնակությունը միանշանակ միասնական է` ունի մեկ ծրագիր, մեկ կանոնագիր: Ամերիկայից մինչև Լիբանան, Լիբանանից մինչև Արցախ, Արցախից` Հայաստան` Դաշնակցության «ալֆան» և «օմեգան» համայն հայության գերագույն շահերն են, և այդ գերագույն շահերի ապահովման համար Դաշնակցությունը պատրաստ է իր հեղինակությունը, վարկը, կարողականությունն ու ժողովրդականությունը, այո, ի պահանջյալ հարկի, խնդրո առարկա դարձնել: Այդ մոտեցումը, ինչ-ինչ հաշիվների բերումով, շինծու մոտեցում է: Այո, նման փորձեր եղել են, բայց դրանից Դաշնակցությունն ավելի ուժեղ է դուրս եկել: Չկա իրականություն, որ Լիբանանի դաշնակցականը տարբերվում է Հայաստանի դաշնակցականից, Հայաստանի դաշնակցականը` Ամերիկայինից: Այս բոլորը չեն նպաստում ո’չ քաղաքական մշակույթին, ո’չ քարոզարշավին, ո’չ էլ հայ ժողովրդի գերագույն շահերի պաշտպանության գործընթացին, մի խոսքով` ներազգային միասնականությանն ու հանդուրժողականությանը, որն այնքան անհրաժեշտ է այսօր, քանի որ մենք գտնվում ենք ամենապատասխանատու հանգրվանում: Մենք այսօր տնտեսական առումով հրաբխի վրա ենք, մենք շրջապատված ենք այնպիսի հարևաններով, որոնք նկրտումներից բոլորս ենք տեղյակ: Նրանք բավարարված չեն, նրանք ախորժակները դեռ չեն հագեցրել: Մեր ուժի հիմնական կենտրոնը մեր միասնականությունն է: Այս առումով` Դաշնակցությունը ոչ թե միայն միասնական է, այլև հզոր է իր միասնականությամբ: Դաշնակցության համար միասնականությունը միայն կարգախոս չէ, այլ` քաղաքական գործոն:

– Առաջիկայում ԱԺ ընտրություններն են: Ըստ Ձեզ` որոշված ժամկետից շուտ ընտրություններն անցկացնելը ինչպե՞ս կազդի արդյունքների վրա: Ինչո՞ւ էր ՀՅԴ-ն դեմ ընտրությունները շուտ անցկացնելուն:

– Մենք կնախընտրեինք, որ նոր Հայաստանում կայանալիք Ազգային ժողովի այս ընտությունների համար տրվեր ավելի երկար ժամանակ: Կնախընտրեինք, որ այս հապճեպ ընտրությունները կայանային նախապես` բոլոր քաղաքական ուժերի համախոհությամբ որոշված ապրիլ-մայիս ամիսներին: Դա ավելի լավ կլիներ հայության համար, Հայաստանի համար և միասնականության համար: Ինչո՞ւ: Պարզապես այն պատճառով, որ այս ընտրությունները տարբերվեին նախորդ ընտրություններից: Որպեսզի այս ընտրությունները դառնային բովանդակային, քաղաքականացված, գաղափարականացված, ծրագրային, և մրցակցային հավասար պայմաններ ունենային բոլոր կուսակցությունները: Դժբախտաբար, զանազան պատճառների բերումով, այդպես չեղավ: Այսօր արդեն ուշ է դրան անդրադառնալ, բայց` ափսոս: Այսօր մտահոգ եմ, որ կարող է հուսախաբության մատնվել երիտասարդությունը, ժողովրդային շարժումը: Այսօրվա քարոզարշավի պայմաններում, դժբախտաբար, դժվարանում եմ ըմբռնել`այն որքանով է օգնելու նոր Հայաստանի կերտմանը: Դժվարանում եմ ըմբռնել, թե այս ընտրություններն ինչքանո՞վ են սատարելու անմխիթար խավին` ավելի հանգիստ պայմաններ ունենալու համար: Քանի որ քարոզարշավն ընթանում է ոչ թե ծրագրային խնդիրների շուրջ, այլ անհատական, թիրախավորված: Ես չափազանց մտահոգ եմ, որովհետև Արցախյան ազգային-ազատագրական պայքարը վերածվում է ներքաղաքակն վիճարկման առարկայի: Բոլոր մասնակիցները, բոլոր քաղաքական ուժերը պետք է հասկանան սա: Մենք խոսում ենք Արցախի մասին, ազգային-ազատագրական պայքարի մասին, անվտանգության, անդորրության, քաղաքական կայունության, անհրաժեշտ ներազգային համերաշխության և միասնականության մասին, քանի որ Արցախյան պայքարը, անկախությունը, բանակցային գործընթացը, կարգավորումը չի վերաբերում միայն Արցախի բնակչությանը, միայն Արցախի քաղաքական կարգավորմանը, այլև վերաբերում է ամբողջ Հայաստանի անվտանգությանը: Աստված մի արասցե, Արցախյան ճակատում մի բան տեղի ունենա, ամբողջ Հայաստանն է տուժելու: Հայաստանը դյուրաբեկ է` առանց հզոր, քաղաքական կարգավիճակով օժտված Արցախի: Մեր բոլոր ծրագրերի նախապայմանը պետք է հանդիսանա Արցախի անկախությունը:

– 1994-ին կասեցվեց ՀՅԴ-ի գործունեությունը Հայաստանում, արդյո՞ք այդ «կարգավիճակը» խանգարեց կուսակցությանը`զորակցել Հայրենիքին:

– Դաշնակցությունը, անկախ տիրող քաղաքական պայմաններից, բոլոր ժամանակներում իր ամբողջ կենսունակությամբ գործել է Հայաստանի անվտանգության և հայ ժողովրդի ապահովության համար: ՀՅԴ-ն ընդդիմություն եղած ժամանակ էլ, իշխանություն եղած ժամանակ էլ արդյունավետ գործունեություն է ծավալել, նպաստել է քաղաքական մշակույթի զարգացմանը Հայաստանում, Սահմանադրության որդեգրմանն ու ընտրական արդիական օրենքի որդեգրմանը: Թեև դեռևս առկա են հրատապ փոփոխություններ, բայց ՀՅԴ-ի համար ոչ մի քաղաքական պայմանավորվածություն, ոչ մի դժվարություն չի կարող արգելք հանդիսանալ, որպեսզի լավագույնս և անշահախնդիր լուծի իր առջև ծառացած խնդիրները:

– Սփյուռքը, Ձեր կարծիքով, բավականաչափ ներգրավվածություն ունի՞ Հայրենիքի քաղաքական կյանքում:

– Հիմնական պատճառներից մեկը, որ մենք ավելի նպատակահարմար էինք համարում ընտրություններն անցկացնել նախապես որոշված ժամանակահատվածում, նաև այն էր, որ մտածված, մշակված ծրագրերով հանդես գային կուսակցությունները, նաև հայտնվեր և հրապարակային քննարկման վերածվեր Սփյուռքի հիմնական և ուղղակի դերակատարության հարցը Հայրենիքի կառուցման, ծաղկեցման և կայունության գործում: Հրամայական է` Սփյուռքը դառնա պետականաշինության գործուն մասնակիցը: Ժամանակն է, որ Սփյուռքը դիտորդի, օժանդակողի, «կողքի» դերակատարությունից մի քանի աստիճան բարձրանա և հավելյալ դերակատարությամբ մասնակից լինի Հայաստանի վերակառուցման, հզորացման գործին: Սփյուռքի դերակատարությունը հիմնական է, որովհետև այն 100 տարվա իր կենսափորձով ու քաղաքական հարաբերություններով պետք է ուղղակի մասնակից լինի Հայաստանի Հանրապետության քաղաքական կյանքին:

Հարցազրույցը` Արազ Գայմագամյանի

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company