ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Քննարկում

Տնտեսական սպասումներ

21 Դեկտեմբեր 2018

Մեր տնտեսությունը կրում և շարունակում է կրել իներցիոն բնույթ, և այս կարճ ժամանակում սպասել, որ միանգամից մեծ փոփոխություններ կլինեն, ճիշտ և ազնիվ չէ: Այս մասին «Տնտեսության ընթացիկ վիճակը և տնտեսական հեղափոխության հեռանկարը» թեմայով քննարկման ժամանակ ասաց տնտեսական զարգացման և ներդրումների նախկին նախարար Արծվիկ Մինասյանը:

«Այլ բան, եթե խոսենք` արդյո՞ք այս ժամանակահատվածն օգտագործվել է ստեղծելու համար այնպիսի հիմքեր, որոնք կհանգեցնեն երկրի տնտեսության կտրուկ վերափոխման: Այստեղ է, որ կան հարցեր: Ինչ վերաբերում է ցուցանիշներին, ապա այս պահին ցուցանիշներով առաջնորդվելը ճիշտ չէ: Այդ ցուցանիշները ֆորմալ բնույթ են կրում. 5.7% տնտեսական աճի ցուցանիշը կամ նունիսկ 7-8 %-ը ոչ մի բան է այս պահին, որովհետև մենք շատ ավելի խորքային խնդիրներ ունենք»,- ասաց նա:

Մինասյանի խոսքով` այդ խորքային խնդիրնեը կապված են տնտեսության կառուցվածքային վերանայումների հետ: Նա շեշտեց, որ երկրի տնտեսական միջնաժամկետ և երկարաժամկետ զարգացման առումով չափազանց կարևոր են երեք հիմնական ուղղություններ` տեխնոլոգիաներ, մասնագիտացում և ֆինանսական ռեսուրսներ: «Այս երեք ուղղությամբ է, որ ցանկացած կառավարություն պետք է քայլեր իրականացնի: Ցավոք, մենք դեռևս այս երեք ուղղություններով էլ կաղում ենք: Մեր աշխատաշուկայի և տնտեսության կապը, ցավոք, մնում է շատ ցածր, եթե չասենք` զրոյական, տնտեսության մեջ, տեխնոլոգիական նորամուծությունների տեսակետից, ունենք փոքր ձեռքբերումներ, բայց այն մասշտաբայնություն չունի, իսկ ինչ վերաբերում է ֆինանսական ռեսուրսների ապահովվածությանը երկրի ներսում, այս մասով էլ, ցավոք, նույնպես դեռևս չենք կարող խոսել ներդրումային մեծ հոսքերի մասին. թեև ժողովրդական շարժմանը հաջորդեցին մեծաթիվ ցանկություն հայտնողների հեռախոսազանգեր, վարչապետն էլ հստակ հայտարարություններով բազմիցս բացառեց մենաշնորհներն ու կոռուպցիան, բայց քանի դեռ դա չի վերածվել ինստիտուցիոնալ համակարգի, ակնկալել, որ մեծ ներդրումներ կլինեն երկրում, առնվազն միամտություն է»,- ասաց Մինասյանը:

Ըստ նրա` մեծ և ինստիտուցիոնալ բարեփոխումներ` նախևառաջ նշանակում է ներդրումային օրենսդրության ամբողջական ընդունում և դրա գործադրում, դա թե’ ներդրումների մասին նոր օրենքն է, թե’ պետություն-մասնավոր նոր համագործակցության ձևավորումը, թե’ հարկային նոր օրենսդրության վերանայումը, թե’ գործարար շահերի պաշտպանության խնդիրներով զբաղվող առանձին կառույցների ձևավորումը: «Դրանք մի կողմից կնպաստեն, որպեսզի չծանրաբեռնվեն մեր` դեռևս ոչ արդյունավետ դատական համակարգը, մյուս կողմից` վստահություն կներշնչեն օտարերկրյա և տեղական ներդրողներին, որ, անկախ նրանից` ով է վարչապետը, էկոնոմիկայի նախարարը և այլք, իրենց ներդրումները պաշտպանված կլինեն»,- ասաց Մինասյանը:

Նա նշեց, որ ներդրումային քաղաքականության առումով կարևորում է սուվերեն ներդրումային ֆոնդի անհրաժեշտությունը: «Դա էականորեն կթուլացնի մեր երկրի կախվածությունը թե’ միջազգային ֆինանսական հաստատություններից, թե’ մեր ոչ ցանկալի, հաճախ մեր տնտեսության մեջ մրցակցությունը խաթարող սուբյեկտների վարքագծից և երկրում հիմնարար ներդրումային ծրագրեր իրականացնելու հնարավորություն կտա»,- ասաց Մինասյանը:

Անդրադառնալով փոքր և միջին բիզնեսին` նա նշեց, որ իրենց հաջողվել է այս ընթացքում էական ներառականություն ապահովել օրենսդրական նախաձեռնությունների շրջանակում: «Հարկային բարեփոխումների վերանայման համար մարզերով մեկ բիզնեսմենների հետ ակտիվ հանդիպումներ կայացան: Մենք հանդես եկանք այլընտրանքային մոտեցումով, որը բավական դաժան քննարկման ենթարկվեց կառավարությունում: Ցավոք, մեր շատ մոտեցումներ հավանության չարժանացան: Բայց դրանք այն բանի համար էին, որ մենք փոքր և միջին բիզնեսի մասով ունենանք իրական գործիք, ոչ թե միայն հայտարարություններ և ոչ էլ զուտ խոստումներ»,- շեշտեց նա:

Մինասյանը նաև կարծիք հայտնեց, որ ֆինանսական շուկան ենթակա է ամբողջական վերանայման: «Մեր բանկային համակարգը օրգանական կապ չունի մեր տնտեսության հետ` զարգացնելու տեսակետից: Բացի այդ` տնտեսական զարգացում, տնտեսական առաջընթաց, առանց շրջակա միջավայրի պահպանության, անհնար է: Եթե նախկինում ընդերքն անխնա շահագործվում էր, հիմա եկել ենք մեկ այլ ծայրահեղության: Ասում ենք` ոչնչի ձեռք չտանք: Այս երկու ծայրահեղություններն էլ տնտեսության զարգացման համար սխալ մոտեցումներ են: Միանշանակ է, որ ընդերքը պետք է օգտագործվի, բայց պետք է իր չափի ու կանոնների մեջ օգտագործվի, այլ ոչ թե գերշահագործում լինի»,- ասաց նա և հավելեց, որ այս ուղղությամբ նախագծերի մեծ մասը պատրաստ էր:

«Ցավոք, այս անցումային փուլը թույլ չտվեց, որ կառավարություն-Ազգային ժողով արդյունավետ աշխատանքը լինի, որ դրանք ընդունվեին, ունենայինք, բայց հույս ունեմ, որ առաջիկա օրենսդիր մարմնի աշխատանքներում անդրադարձ կլինի սրան, եթե չլինի էլ, վստահեցնում եմ` որպես արտախորհրդարանական ընդդիմություն, մենք պնդելու, պահանջելու ենք և հասարակությանը շարժելու ենք այդ ուղղությամբ»,- հավաստիացրեց Մինասյանը:

Խոսելով քաղաքական փոփոխություններիի մասին` նա շեշտեց, որ այն մարդկանցից չէ, որ ամեն ինչ սևացնի, ամեն ինչ սև ակնոցներով ներկայացնի: «Եղել են թե’ ձեռքբերումներ, թե’, ցավոք, խոշոր բացթողումներ: Հուսամ, որ նոր ձևավորվող ԱԺ-ի գոնե 15%-ը կկարողանա արդյունավետ աշխատել, որպեսզի կարողանանք այս մարտահրավերները, որ մեր առջև ծառացած են, լուծել»,- խոսքը եզրափակեց Արծվիկ Մինասյանը:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» ընթացիկ տարվա 8-րդ համարը: Հերթական համարի

02 Սեպտեմբեր 2026
Արցախի Անկախության օրը՝ Եռաբլուրում

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 3

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company