ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Քննարկում

Լույս է տեսել Սարգիս Մկրտչյանի «Պանթյուրքական հոսանքները ժամանակակից Իրանում» գիրքը

25 Դեկտեմբեր 2018

Երևանում հրատարակվել է իրանագետ Սարգիս Մկրտչյանի «Պանթյուրքական հոսանքները ժամանակակից Իրանում» մենագրությունը: Հետազոտությունը կատարվել է Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնում և տպագրվել ՀՀ Սփյուռքի նախարարության հովանավորությամբ:

Ուսումնասիրությունը նվիրված է ժամանակակից Իրանում պանթյուրքական շարժումների պատմությանը, այդ շարժումները ղեկավարող կառույցների գործունեությանն ու գաղափարախոսությանը: Քննվող հարցերը հայ հանրությանն են ներկայացվում առաջին անգամ:

Ստորև ներկայացնում ենք մենագրության առաջաբանը.

ԵՐԿՈՒ ԽՕՍՔ

Պան­թիւր­քիզ­մի մա­սին լսե­լիս յա­ճախ մեր հա­յեացքն ուղղ­ւում է դէ­պի Թուր­քիա­յի Հան­րա­պե­տու­թիւն, իսկ վեր­ջին տա­րի­նե­րին՝ նաեւ Ադր­բե­ջա­նի Հան­րա­պե­տու­թիւն։

Մերթ ընդ մերթ աշ­խա­տու­թիւն­ներ են հրա­տա­րակ­ւում նաեւ Մի­ջին Ա­սիա­յում եւ Չի­նաս­տա­նի Սինց­զեան նա­հան­գում պան­թիւր­քա­կան գոր­ծու­նէու­թեան վեր­բե­րեալ:

Ի­րա­նում պան­թիւր­քիզ­մի գա­ղա­փա­րա­խօ­սու­թեան եւ պան­թիւր­քա­կան կազ­մա­կեր­պու­թիւն­նե­րի եւ գոր­ծիչ­նե­րի առ­կա­յու­թեան ու գոր­ծու­նէու­թեան մա­սին հայ­կա­կան մա­մու­լում եւ մաս­նա­գի­տա­կան աշ­խա­տու­թիւն­նե­րում շատ քիչ տեղ է յատ­կա­ցո­ւած։

Հայ քա­ղա­քա­կան եւ գի­տա­կան շրջա­նակ­նե­րի հետ իմ յա­րա­բե­րու­թիւն­նե­րի ժա­մա­նակ եր­բեմն ա­կա­նա­տես եմ ե­ղել, թէ ինչ­պէս են նրան­ցից շա­տե­րը զար­ման­քով լսում, որ նման հարց գո­յու­թիւն ու­նի Ի­րա­նում։ Պատ­ճա­ռը թե­րեւս այն է, որ հա­յե­րը Ի­րա­նը դի­տում են որ­պէս մէկ ու միաս­նա­կան ամ­բող­ջու­թիւն ու չեն պատ­կե­րաց­նում, որ Ի­րա­նում կա­րող են գո­յու­թիւն ու­նե­նալ ան­ջա­տո­ղա­կան մի­տում­ներ։ Պատ­ճա­ռ կա­րե­լի է հա­մա­րել, թե­րեւս, նաեւ այն վստա­հու­թիւ­նը, որ հա­յերն ու­նեն ի­րան­ցի­նե­րի նկատ­մամբ։ Կամ էլ հա­յե­րը Ի­րա­նը դի­տում են որ­պէս հզօր պե­տու­թիւն, ո­րը կա­րող է կան­խել նման վտանգ­նե­րը։

Ինչ էլ լի­նի պատ­ճա­ռը, ի­րա­կա­նու­թիւնն այն է, որ Ի­րա­նում գո­յու­թիւն ու­նեն պան­թիւր­քա­կան մի­տում­ներ, ո­րոնք խիստ վտան­գա­ւոր են ո՛չ միայն Ի­րա­նի ազ­գա­յին անվ­տան­գու­թեան հա­մար, ո­րը Հա­յաս­տա­նին բա­րե­կամ եր­կիր է, այ­լեւ՛ Հա­յաս­տա­նի ազ­գա­յին անվ­տան­գու­թեան հա­մար։

20-րդ դա­րում այդ մի­տում­նե­րն­ առ­նո­ւազն եր­կու ան­գամ լրջա­գոյն խնդրի առ­ջեւ են կանգ­նեց­րել Ի­րա­նի պե­տու­թեանն ու ժո­ղովր­դին։ Ա­ռա­ջի­նը 1918 թո­ւա­կա­նին էր, երբ Ա­րաքս գե­տից հիւ­սիս ընկ­ած պատ­մա­կա­նօ­րէն Ա­ռան ու Շի­րո­ւան կո­չո­ւող տա­րածք­նե­րի վրայ հիմ­նադ­րո­ւեց Ադր­բե­ջա­նի Հան­րա­պե­տու­թիւ­նը։ Ա­նո­ւան ընտ­րու­թիւնն ինք­նին ակն­յայ­տօ­րէն խօ­սում էր այն նպա­տակ­նե­րի մա­սին, որ հե­տապն­դում էին այդ ար­հես­տա­ծին հան­րա­պե­տու­թեան հիմ­նադ­րիր­նե­րը։ Դա լուրջ խնդիր ա­ռա­ջաց­րեց Ի­րա­նի Ատր­պա­տա­կա­նում, որն, ի­հար­կէ, պե­տա­կան այ­րե­րի ու ժո­ղովր­դի զգօ­նու­թեան շնոր­հիւ լու­ծո­ւեց։ Երկ­րոր­դը 1945 թո­ւա­կա­նին Էր, երբ Թաւ­րի­զում հիմ­նադ­րո­ւած Ատր­պա­տա­կա­նի դե­մոկ­րա­տա­կան կու­սակ­ցու­թիւ­նը, իր հիմ­նադ­րու­մից կարճ ժա­մա­նակ անց, յե­նո­ւե­լով Խորհր­դա­յին Միու­թեան վրայ, հռչա­կեց Ադրբեջանի Ինքնավար Հանրապետութիւնը։ Սա ա­ւե­լի վտան­գա­ւոր ի­րա­վի­ճակ ստեղ­ծեց երկ­րում, ո­րը կրկին պե­տա­կան այ­րե­րի, ժո­ղովր­դի խե­լամ­տու­թեան եւ­ ար­տա­քին ճնշում­նե­րի շնոր­հիւ բա­րե­յա­ջող ա­ւարտ ու­նե­ցաւ։

Այդ մի­տում­նե­րը, տար­բեր ա­ռիթ­նե­րով եւ ուժգ­նու­թեամբ, 20-21-րդ դա­րե­րում ու­նե­ցել են նաեւ այլ դրսե­ւո­րում­ներ։

Վեր­ջին առ­նո­ւազն եր­կու տաս­նա­մեա­կում թէ՛ Իրանում, թէ՛ արտասահմանում բազ­մա­թիւ գրքեր, գի­տա­կան ու­սում­նա­սի­րու­թիւն­ներ, վեր­լու­ծու­թիւն­ներ ու աշ­խա­տու­թիւն­ներ են հրա­տա­րա­կո­ւել այդ հար­ցե­րի վե­րա­բե­րեալ։ Կազ­մա­կերպ­ւում են նաեւ գի­տա­ժո­ղով­ներ, խորհր­դա­ժո­ղով­ներ, սե­մի­նար­ներ եւ­ այլն։ Հ­րա­տա­րա­կու­թիւն­ներն ու մի­ջո­ցա­ռում­նե­րն­ ի­րա­կա­նաց­ւում են պե­տա­կան եւ ոչ պե­տա­կան շրջա­նակ­նե­րի կող­մից։ Պե­տա­կան շրջա­նակ­նե­րի ներգ­րա­ւո­ւա­ծու­թիւնն այդ հար­ցե­րում վկա­յում է այն կար­ե­ւո­րու­թեան մա­սին, որ Ի­րա­նի պե­տու­թիւ­նը տա­լիս է այդ խնդրին։

Այս ու­սում­նա­սի­րու­թիւ­նը հա­մեստ փորձ է՝ հայ հան­րու­թեա­նը ո­րոշ պատ­կե­րա­ցում տա­լու Ի­րա­նում գո­յու­թիւն ու­նե­ցող պան­թիւր­քա­կան հո­սանք­նե­րի մա­սին։

Հետ­ե­ւե­լով Ի­րա­նում եւ Ի­րա­նից դուրս տե­ղի ու­նե­ցող ի­րա­դար­ձու­թիւն­նե­րին՝ ա­կա­նա­տես ենք դառ­նում այդ ուղ­ղու­թեամբ կա­տա­րո­ւող ո­րոշ գոր­ծըն­թաց­նե­րի։

Մի կող­մից՝ ժա­մա­նակ առ ժա­մա­նակ իրենց մասին են յայ­տա­րա­րում աս­պա­րէզ ի­ջած նո­րա­նոր քա­ղա­քա­կան կազ­մա­կեր­պու­թիւն­ներ, ո­րոնց իս­կու­թիւ­նը ստու­գե­լը լուրջ աշ­խա­տանք է պա­հան­ջում։ Այդ կազ­մա­կեր­պու­թիւն­նե­րի գոր­ծու­նէու­թեան մա­սին տե­ղե­կու­թիւն կա­րե­լի է ձեռք բե­րել ի­րենց կայ­քե­րից, ո­րոնք գրան­ցո­ւած են Ի­րա­նից դուրս, կամ ըն­կե­րա­յին ցան­ցե­րում նրանց է­ջե­րից։ Այդ կազ­մա­կեր­պո­թիւն­ներն ի­րենց յայ­տա­րա­րու­թիւն­նե­րով ու աշ­խա­տանք­նե­րի մա­սին լրատ­ւու­թեամբ ո­րոշ մթնո­լորտ են ստեղ­ծում եւ թող­նում են այն տպա­ւո­րու­թիւ­նը, թէ ի­րենք շատ են, ի­րենք ճնշո­ւած են, ի­րենք կազ­մա­կեր­պա­կան հսկա­յա­կան ցանց ու­նեն եւ­ այլն։

Միւս կող­մից՝ հա­մալ­սա­րա­նա­կան, ու­սա­նո­ղա­կան, գի­տա­կան, մշա­կու­թա­յին եւ այլ ա­նուն­նե­րի տակ կազ­մա­կերպ­ւում են հա­մա­գու­մար­ներ ու խորհր­դա­ժո­ղով­ներ Ի­րա­նում եւ Ի­րա­նից դուրս, ո­րոնք ակն­յայ­տօ­րէն ան­ջա­տո­ղա­կան նպա­տակ­ներ են հե­տապն­դում։ Ար­ծարծ­ւում են Ի­րա­նը դաշ­նա­յին (ֆե­դե­րա­տիւ) մո­դե­լով կա­ռա­վա­րե­լու հար­ցը, Ի­րա­նի էթ­նիկ խմբե­րի ան­դամ­նե­րին մայ­րե­նի լե­զո­ւով կրթո­ւե­լու հնա­րա­ւո­րու­թիւ­նից զրկե­լու եւ ն­մա­նա­տիպ բազ­մա­թիւ թեամ­ներ։ Ու­սա­նո­ղա­կան հրա­տա­րա­կու­թիւն­նե­րում փա­ռա­բան­ւում է թուրք ազ­գը եւ­ այլն։

Ն­շեմ, որ այդ գրու­թիւն­նե­րում, զե­կոյց­նե­րում, ե­լեյթ­նե­րում եւ­ այլն ուղ­ղա­կի պան­թիւր­քա­կան ձե­ւա­կեր­պում­նե­րի դժո­ւար է հան­դի­պել, սա­կայն բո­լոր ծրագ­րե­րը, գա­ղա­փար­ներն ու մտքե­րը տա­նում են դէ­պի պան­թիւր­քա­կան մտայ­նու­թիւն ու նպա­տակ­ներ։

Եւ, ա­մե­նա­կար­ե­ւո­րը, ե­թէ ո­րոշ ժա­մա­նակ ա­ռաջ պան­թիւր­քա­կան աշ­խա­տանք­նե­րը կա­տար­ւում էին Ի­րա­նից դուրս՝ հա­մա­գու­մար­նե­րի, հար­ցազ­րոյց­նե­րի, հան­դի­պում­նե­րի եւ այլ ձե­ւե­րով, այ­սօր այդ աշ­խա­տանք­նե­րի մի մա­սը տար­բեր ձե­ւե­րով ու ա­նուն­նե­րի տակ կա­տար­ւում է Ի­րա­նում։ Հետ­ե­ւա­բար պան­թիւր­քա­կան հո­սանք­նե­րի գոր­ծու­նէու­թիւ­նը ու­սում­նա­սի­րու­թեան են­թա­կայ է թէ՛ Ի­րա­նից դուրս եւ թէ՛ Ի­րա­նում։

Վեր­ջում նշեմ, որ թէեւ աշ­խար­հագ­րա­կան, տնտե­սա­կան, քա­ղա­քա­կան, մշա­կու­թա­յին, ռազ­մա­կան եւ­ այլ պատ­ճառ­նե­րով ներ­կա­յում պան­թիւր­քիզ­մի ի­րա­կա­նա­ցու­մը ա­նի­րա­տե­սա­կան է դիտ­ւում, սա­կայն եր­բէք ու եր­բէք չպէտք է մտա­ծել, որ դա այ­լեւս ան­կեն­դան գա­ղա­փար է։ Ինչ­պէս կը տես­նենք այս հե­տա­զո­տու­թեան մէջ, այն ոչ միայն գո­յու­թիւն ու­նի, այ­լեւ կան կենտ­րոն­ներ, ո­րոնց կող­մից այդ գա­ղափ­արա­խօ­սու­թիւ­նը ար­դիա­կա­նաց­ւում եւ լայ­նօ­րէն տա­րած­ւում է։ Իսկ նման հե­տե­ւո­ղա­կան աշ­խա­տան­քի ար­դիւն­քում պա­տեհ ա­ռի­թի դէպ­քում այն մէկ ան­գամ եւս կա­րող է պա­տու­հաս դառ­նալ թէ՛ հա­յու­թեան ու Հա­յաս­տա­նի հա­մար եւ թէ՛ Ի­րա­նի։ Այս գիր­քը մի փորձ է՝ վերս­տին յի­շեց­նե­լու այդ վտան­գի եւ այն կան­խե­լու անհ­րա­ժեշ­տու­թեան մա­սին:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company