ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Յօդուածներ

Աւետիս Ահարոնեան. Հայոց Աշխարհի պաշտամունքին բոցաշունչ աւետաբերը

04 Հունվար 2012

«Հաւատա՛, հայրենիք, վիրաւոր ու արիւնաքամ, դուն դարձեալ պիտի ապրիս, վասնզի անապատների՝ բոլոր ոռնացող խուժաններն իսկ անզօր են սպաննել լոյսը, որ մի բարի աստուած, մի գթոտ աստուած մի օր քո կարկառուն բազուկների մէջ դրեց, ո՜վ դու յոյսի հայրենիք, լոյսի հայրենիք…։

«Եւ դուք, ո՛վ մեր արիւնով ու վաստակով յղփացած բարբարոսներ, ճամբայ տուէք, հաւատացէ)ք, որ ձեր իսկ ձեռքով նահատակուած հայ ցեղի ճիգերով է, որ մի օր լոյս պիտի տեսնէ։

«Հաւատացէ՛ք ու ճամբայ տուէք»։

Հայոց Աշխարհի պաշտամունքը եւ հայ ժողովուրդին հանդէպ աներեր հաւատքը այս աստիճան խորութեամբ, վեհութեամբ ու բոցաշունչ բանաստեղծականութեամբ մեր սերունդներուն աւետող երգիչը եղաւ Աւետիս Ահարոնեան, որուն ծննդեան 146րդ տարեդարձն է այսօր։

4 Յունուարի այս օրը, 1866 թուականին, հայրենի Իգդիր գաւառի Իգդիրմաւա գիւղի դարբին Առաքել Ահարոնեանի յարկին տակ ծնաւ արու զաւակ մը, որուն Աւետիս անունը տուին՝ Քրիստոսի ծնունդի նախօրէի զուգադիպութեան աւետիսի ներշնչումով։

Եւ ինչպէս որ սովորաբար անունը կը կանխորոշէ տուեալ անձի նկարագիրը, Աւետիս Ահարոնեան իսկապէս ալ աւետաբեր եղաւ՝ հայ ժողովուրդի ազգային ազատագրութեան արշալոյսը աւետելու առումով։

Եղաւ լռել չգիտցող, այլեւ ստրկային հնազանդութեան լռութիւնը մերժող Հայը, որ իր գրիչով ու խօսքով սերունդներ ոտքի հանեց, ըմբոստացման մղեց եւ բոլորին վարակեց անսակարկ անձնուիրումի տարերքով՝ յանուն Հայաստանի ու հայ ժողովուրդի ազատագրութեան սրբազան կռուին։

Ահարոնեան իր հիմնական ուսումն ու հայեցի կազմաւորումը ստացաւ Էջմիածնի Գէորգեան Ճեմարանէն, որուն յեղափոխաշունչ մթնոլորտին մէջ թրծուեցան Ահարոնեանի միտքն ու հոգին։ Ուսանողական այդ շրջանէն իսկ, հայ ժողովուրդի ու Հայաստանի ազատագրութեան պայքարի հունով ընթացաւ Ահարոնեան գրողին եւ ազգային գործիչին ողջ կեանքը։

Զապէլ Եսայեանի կողմէ «Հայ գրականութեան Թուխ Արամազդը» հռչակուած Ահարոնեան արձակով ստեղծագործեց։ Ոտանաւոր գրել գրեթէ չփորձեց, բայց հայոց սերունդներուն ընծայաբերեց ըստ ամենայնի բանաստեղծակա՛ն կշռոյթով բաբախուն արձակ էջեր՝ վէպ, վիպակ, պատմուածք, յուշագրութիւն եւ ուղեգրութիւն։ Բանաստեղծական շունչով յագեցաւ յատկապէս իր մշակած հայերէնը, որ մեր լեզուի զոյգ թեւերուն՝ արեւելահայերէնի եւ արեւմտահայերէնի գեղեցկագոյն առանձնայատկութիւններն ու հարստութիւնները միաձուլեց եւ նորովի հնչեցուց։ Աւելի՛ն. արտակարգօրէն բեղուն գրիչ ունեցաւ Ահարոնեան եւ աւելի քան 10 հատոր կը լեցնէ 45 տարիներու վրայ երկարած ստեղծագործական իր աշխատանքին արգասիքը:

Թէեւ Ահարոնեան սկսաւ գրել 1887ին, բայց հայ գրականութեան անդաստանէն ներս անոր մրրկաշունչ ներկայութիւնը զգալի դարձաւ 1898էն սկսեալ, երբ Հ.Յ.Դ. օրգան «Դրօշակ»ի էջերուն եւ Ղարիբ ստորագրութեամբ լոյս ընծայեց հայ ազգային¬ազատագրական շարժումէն ներշնչուած իր պատմուածքները։
Հետագային «Ազատութեան Ճանապարհին» ընդհանուր խորագրին տակ առանձին հատորով հրատարակուած այդ պատմուածքները՝ «Խայը», «Արիւնոտ թթխմոր», «Վազրիկ», «Աշուղը», «Դարբնի երգը», «Հայրէն» եւ միւս պատկերները բոլորն ալ անմիջապէս գրաւեցին ընթերցողի միտքն ու սիրտը՝ յեղափոխական շունչ ու ոգի ներարկելով յատկապէս ատենի նորահաս սերունդին։

Մինչեւ Աւետիս Ահարոնեան, հայ յեղափոխաշունչ գրականութեան ուղին հարթած էին արդէն Խաչատուր Աբովեան եւ Րաֆֆի։ Բայց եթէ Աբովեան եւ Րաֆֆի հայոց պատմութենէն եւ հերոսական անցեալէն կը ներշնչուէին՝ իրենց վիպականացուցած հերոսները կեանքի կոչելու համար, Ահարոնեան իր ամբողջ էութեամբ միախառնուած էր ուժեղ թափ ստացած հայոց ազատամարտի կենդանի հերոսներուն հետ։Նոյն պատճառով ալ հայ ժողովուրդի 19րդ դարավերջի ազգային կենսակերպին ու ժողովրդային իրականութեան հարազատ հայելին եղաւ Ահարոնեանի գրականութիւնը։

Այդպէ՛ս հայ գրականութիւնը ունեցաւ Հայ Վշտի եւ Ցասումի, Նահատակութեան եւ Հերոսական Խոյանքի, Պայքարի եւ Յաղթանակի իր մեծ երգիչը՝ Աւետիս Ահարոնեան անմահ անունով։

Իրապէս լայն բացուած կարկին մը ունեցաւ Ահարոնեանի գրական ժառանգութիւնը։ Իր գործերուն սոսկ թւումը բաւարար է՝ ընդհանուր պատկերացում մը ունենալու համար Ահարոնեանի ընդգրկած նիւթերուն եւ բեղուն վաստակին մասին։ «Պատկերներ վերջին տարիների տաճկահայոց կեանքից»(1900), «Արցունքի հովիտ» (1902), «Իտալիայում» (1903), «Լռութիւն» (1904), «Սեւ թռչուն» (1910), «Իմ բանտը» (1911), «Պարտուածներ» (1912), «Շուէյցարական գիւղը» (1913), «Իմ գիրքը» (1927¬1931) եւ այլ անուններով լոյս տեսած իր գործերը կը վկայեն ոչ միայն հայ արձակի տարբեր բնագաւառներուն մէջ Ահարոնեանի կատարած մնայուն ներդրումին մասին, այլեւ՝ մեծ գրողին ունեցած հոգեմտաւոր լայն հորիզոնին մասին։

Այդ արժեւորումով ալ, խստապահանջն Յակոբ Օշական վկայեց, թէ «Ահարոնեան մեծագոյն փարոսներէն մէկն է ապրող հայութեան։ Միակ դէմքն է ան, որուն ճառագայթումը դեռ ոչ մէկուն անհաճոյ ըլլալու պարագաները ցոյց տուած ըլլայ։ Անմահ է ան ցեղի բարքերուն պատկերացումին մէջ։ Ուժով ու բարձրօրէն գեղեցիկ է մեր դիւցազնամարտէն առնուած կարգ մը էփոփէներուն մէջ»։

Իսկ հայ գրական¬քննադատութեան միւս հսկային՝ Նիկոլ Աղբալեանի վկայութեամբ, «Ահարոնեան գրագէտ է մեծատաղանդ եւ ազդու, մեծագոյնը եղածներուն մէջ, որ գրիչը ի սպաս է դնում հանրային վերելքին… Որքան եւ վէճ լինի իր արուեստի կատարելութեան մասին, սակայն, եթէ տասնի ճաշակին գոհացում չի տալիս, հազարի սրտից է խօսում եւ հազարների սովորեցնում է մտածել ու գործել հանրօրէն, սա ինքնին մեծ գործ է։ Հանապազօրեայ հացն է սա քաղաքական հայութեան համար եւ մեծ խթանը ինքնամփոփ հային՝ դուրս գալու համար իր առանձնութիւնից»։

Ահա՛ այս տարողութեամբ մեծութեան մը ծննդեան աւետիսը մեր ժողովուրդին տուին Առաքել եւ Զարդար Ահարոնեանները, երբ Իգդիրմաւայի իրենց ընտանեկան համեստ յարկին տակ, 4 Յունուար 1866ին, լոյս աշխարհ բերին արու զաւակ մը եւ Աւետիս կոչեցին զայն։

Եւ Աւետիս Ահարոնեան իր գրական¬ստեղծագործական ու հանրային¬քաղաքական ողջ կեանքն ու գործունէութիւնը շնչաւորեց Հայոց Աշխարհի պաշտամունքով՝ բոցաշունչ բանաստեղծականութեամբ սերունդներուն աւետելով՝
«Հայրենի աւերակների միջից Հայաստանը պիտի բարձրանայ լուսաճաճանչ ճակատով ե՛ւ լոյսի համար, ազատութեան համար, սիրոյ համար։

«Դէ՜, էլի մի անգամ եւ այսուհետեւ յաւիտենապէս, թող հնչուի մեր աշխարհում աշխատանքի մեծ երգը։

«…Ես հաւատում եմ, հա՛յ ժողովուրդ, քո դարձին, ինչպէս հաւատում եմ, որ ամէն առաւօտ արշալոյսը կը բացուի։ Հաւատում եմ, վասնզի կամրջընկեց Արաքսի ափերին Մասիսի խորհրդաւոր հայեացքի տակ մեր հայրենիքը կայ, որ մեր թրթռացող հոգին է բռնել իր մայրական քնքոյշ ձեռների մէջ եւ ակնդէտ ու խռովայոյզ՝ նայում, նայո՜ւմ է ճամբաներին։

«Եւ հեռու չէ այն օրը, երբ բազուկները տարածած, նա կþընդունի հեռաւոր հորիզոնների տակ յածող ու հեծող իր զաւակների կարօտակէզ բազմութիւնները, եւ բիւրաւոր ձայներ կը թնդան Մայր Արաքսի ափերին։

«Արմենիա, Արմենիա, ո՜վ իմ հոգու յաւիտենական ապաստան, ո՜վ իմ պաշտելի հայրենիք»։

Ն.
ԱԶԱՏ ՕՐ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» ընթացիկ տարվա 8-րդ համարը: Հերթական համարի

02 Սեպտեմբեր 2026
Արցախի Անկախության օրը՝ Եռաբլուրում

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 3

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company