ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Յօդուածներ

Աւետիք Իսահակեան. Հայոց Սրտի խռովայոյզ երգիչը

17 Հոկտեմբեր 2011

Հոկտեմբեր 17ի այս օրը, 54 տարի առաջ, Երեւանի մէջ վախճանեցաւ արդի հայ գրականութեան ամէնէն սիրուած դէմքերէն Աւետիք Իսահակեան, որ քնարերգական իր մեծ տաղանդով դարձաւ Հայոց Սրտի խռովայոյզ երգիչը եւ արժանացաւ հայ բանաստեղծներու Վարպետի տիտղոսին։

Նաեւ իբրեւ ազգային դէմք՝ Աւետիք Իսահակեան իր ուրոյն դրոշմը դրաւ հայ ժողովուրդի նոր ժամանակներու փոթորկայոյզ կեանքին վրայ։ Իր կարեւոր ներդրումը ունեցաւ Հայոց ազգային¬ազատագրական շարժման 19րդ դարավերջի շղթայազերծման մէջ՝ նախ Հայ Գուսան գրչանունով Հ.Յ.Դ. պաշտօնաթերթ «Դրօշակ»ի էջերուն «Հայդուկի Երգեր» բանաստեղծական շարքը ստեղծելով, ապա եւ մանաւանդ՝ պատասխանատու դեր ստանձնելով, իբրեւ Հ.Յ.Դ. Ալեքսանդրապոլի Կոմիտէի անդամ, Դէպի Երկիր ֆետայի գործիչներու անցքն ու զէնք եւ զինամթերքի տեղափոխութիւնը կազմակերպելու առումով։

Ալեքսանդրապոլի ծնունդ էր Սահակ Իսահակեանի որդի Աւետիքը, որ ուսանեցաւ Ս. Էջմիածնի Գէորգեան ճեմարանին մէջ։ 1893ին ընդունուեցաւ Լայփցիկի համալսարանը, ուր ուսանած շրջանին աշխոյժ մասնակցութիւն բերաւ Եւրոպայի հայ ուսանողական շարժումներուն, մօտենալով յատկապէս «Դրօշակ»ին եւ Դաշնակցութեան։

1895ին վերադարձաւ իր ծննդավայրը, ուր անդամագրուեցաւ Հ.Յ.Դաշնակցութեան եւ ընտրուեցաւ Ալեքսանդրապոլի Հ.Յ.Դ. Կոմիտէի անդամ։ Անմիջապէս գրաւեց ցարական իշխանութեանց ուշադրութիւնը եւ 1896ին ձերբակալուեցաւ իբրեւ դաշնակցական յեղափոխականի։ Մէկ տարի բանտարկուեցաւ Երեւանի բերդին մէջ։ Հազիւ ազատ արձակուած բանտէն՝ 1897ին լոյս ընծայեց իր բանաստեղութեանց առաջին հատորը, «Երգեր ու Վէրքեր» անունով։ Բայց ցարական իշխանութիւնը հանգիստ չտուաւ երիտասարդ ազգայնաշունչ բանաստեղծին ու թրքական լուծին դէմ պայքարող յեղափոխական գործիչին։ Դարձեալ ձերբակալուեցաւ իբրեւ «ցարական միապետութեան դէմ պայքարող «Ընդյատակեայ յեղափոխական կազմակերպոււթիւնների» անդամ» եւ աքսորուեցաւ Օտեսա։ Աքսորավայրէն անցաւ արտասահման, հաստատուեցաւ Զուիցերիա, ուր Ցիւրիխի համալսարանին մէջ հետեւեցաւ գրականութեան եւ փիլիսոփայութեան պատմութեան դասընթացքներու։

1902ին վերադարձաւ հայրենիք եւ հաստատուեցաւ Թիֆլիս, ուր մինչեւ 1906 ծաւալեց գրական ստեղծագործական եւ ազգային-հասարակական եռուն գործունէութիւն։ Հայ ազգային-ազատագրական պայքարին նուիրուած իր ստեղծագործութեանց կողքին, Իսահակեան կարեւոր ներդրում ունեցաւ Յովհաննէս Թումանեանի կազմած «Վերնատուն» գրական-մշակութային շարժման բեղմնաւորման մէջ։

1908ին, երրարդ անգամ ըլլալով, ձերբակալուեցաւ ցարական իշխանութեանց կողմէ, որոնք Դաշնակցութեան դէմ իրենց ձեռնարկած հալածանքի շրջագիծէն ներս, ատենի 158 հայ յառաջադէմ մտաւորականներու շարքին, ձերբակալեցին նաեւ Աւետիք Իսահակեանը եւ զինք եւս դատեցին ու դատապարտեցին «Դաշնակցութեան գործով»։ Ստացաւ բանտարկութեան վճիռ եւ նետուեցաւ Թիֆլիսի Մետեխի բանտը, ուր բանտակից եղաւ Յովհաննէս Թումանեանի եւ Աւետիս Ահարոնեանի նման մեծ գրողներու եւ մտաւորական¬յեղափոխական դէմքերու։ Կէս տարի մնաց բանտի մէջ եւ շատերու նման ինք եւս փրկագինով ազատ արձակուեցաւ։ Կովկասի մէջ մնալը անհնար էր եւ 1911ին Իսահակեան իր կարգին անցաւ ու հաստատուեցաւ արտասահման։

Օսմանեան Սահմանադրական շարժման տարիներն էին. Համիտեան բռնատիրութեան տապալման կապուած հայկական յոյսերու ժամանակաշըրջանն էր։ Աւետիք Իսահակեան առաջին իսկ օրէն չհաւատաց Երիտասարդ Թուրքերու շռայլած խոստումներուն՝ Արեւմտեան Հայաստանի բարեկարգումներուն վերաբերեալ։ Զգաց հայ ժողովուրդին եւ Հայաստանին սպառնացող համաթրքական վտանգը եւ լծուեցաւ քաղաքական եռուն աշխատանքի՝ կանխելու համար Կայսերական Գերմանիոյ եւ Թուրքիոյ միջեւ պատերազմական դաշինքի կնքումը։ Իսահակեան անցաւ Պերլին, ուր շարք մը գերմանացի մտաւորականներու հետ մասնակցեցաւ Գերմանահայկական Ընկերութեան ստեղծումին՝ միաժամանակ խմբագրելով Ընկերութեան «Մեսրոպ» հանդեսը։ Շուտով վրայ հասած Առաջին Աշխարհամարտը եւ հայ ժողովուրդին դէմ Թուրքիոյ պետականօրէն գործադրած ցեղասպանութիւնը հաստատեցին Իսահակեանի ամենամռայլ կանխատեսումները Երիտթուրքերու հայաջինջ քաղաքականութեան վերաբերեալ։

Հայոց Արհաւիրքի այդ ամբողջ շրջանը իր արտացոլումը գտաւ Իսահակեանի գրականութեան մէջ։ Հայ ժողովուրդի ողբերգական ճակատագիրն ու հերոսական ազատամարտը իրենց խռովայոյզ արձագանգը գտան Իսահակեանի «Ձիւնն է եկել ծածկել հիմա…», «Հայաստանին», «Ահա նորէն գարուն եկաւ» եւ այլ բանաստեղծութեանց մէջ։ Իսահակեան նաեւ հանդէս եկաւ հրապարակախօսական յօդուածներով, որոնց առանցքը եղան Հայկական Հարցը, Հայաստանի վերամիաւորման խնդիրը եւ հայկական պետականութեան վերականգնումը։ Այդ նիւթերով կազմուեցաւ իր «Յիշատակարան»ը…

19րդ դարավերջի եւ 20րդ դարասկիզբի հայ քաղաքական կեանքի եւ Հայկական Հարցի իւրայատուկ համապատկերը եղաւ «Հայրենիք» ամսագրի էջերուն 1920ականներուն լոյս տեսած Իսահակեանի «Ուստա Կարոն» մեծածաւալ վէպը, որ մնաց անաւարտ։ «Ուստա Կարոն» կþաւարտուի այն օրը, երբ կը լուծուի Հայկական Հարցը»,- հետագային պիտի ըսէր Իսահակեան, որ բնաւ չհամակերպեցաւ Հայաստանի բռնագրաւումին ու մասնատումին եւ շարունակ մաղթեց՝
– «… Մեռնէի՝ Սեւանը ցամաքած չտեսնէի, ապրէի՝ Արարատը մերը տեսնէի…»։

Աւետիք Իսահակեան իւրայատուկ մօտեցում մը ունեցաւ Հայաստանի Խորհրդայնացումին։ Սկզբնապէս ուժգնօրէն դատապարտեց Հայաստանի անկախութեան կործանումը, բայց հետագային, 1926 թուականին, այցելելով Խորհրդային Հայաստան, վարպետը վերատեսութեան ենթարկեց իր դիրքորոշումը։ Երեւան գտնուած շրջանին հրատարակեց նոր բանաստեղծութիւններու եւ պատմուածքներու շարք մը՝ «Համբերութեան չիբուխը» (1928) եւայլն։ 1930ին վերադարձաւ արտասահման, ուր սկսաւ հրապարակ գալ Խորհրդային Հայաստանի ջատագովի դիրքերէն եւ 1936ին վերջնաւկանապէս վերադարձաւ ու հաստատուեցաւ Երեւան։ Այդ տարիներուն ծաւալած Ստալինեան հալածանքներէն զերծ մնաց, ստեղծագործելու լայն հնարաւութիւններ ունեցաւ, իսկ 1946ին ընտրուեցաւ Հայաստանի Գրողներու Միութեան նախագահ եւ այդ պաշտօնին վրայ մնաց մինչեւ իր վախճանը՝ 17 Հոկտեմբեր 1957ին:

Հայոց Սրտի խռովայոյզ երգիչին այնքա՜ն սիրուած եւ ժողովրդական երգի վերածուած բազում բանաստեղծութիւններէն հետեւեալ երկու նմոյշով կþարժէ փակել Աւետիք Իսահակեան Վարպետին նուիրուած ոգեկոչական այս հակիրճ վկայութիւնը.

Օտա՜ր, ամայի՜ ճամբէքի վրայ
Իմ քարաւանըս մեղմ կը ղօղանջէ.
Կանգնի՛ր, քարաւանս, ինծի կը թուայ,
Թէ հայրենիքէս ինձ մարդ կը կանչէ:
Բայց լուռ է շուրջըս ու շըշուկ չըկայ
Արեւա՛ռ, անդո՛րր այս անապատում.
Ա՜խ, հայրենիքըս ինձ խորթ է հիմա,
Ու քնքուշ սէրըս ուրիշի գրկում:
Կընոջ համբոյրին է՛լ չեմ հաւատայ,
Շուտ կը մոռանա նա վառ արցունքներ.
Շարժուի՛ր, քարաւանս, ինձ ո՞վ ձայն կը տայ,
իտցի՛ր, լուսնի տակ չըկայ ուխտ եւ սէր:
Գընա՛, քարաւանս, ինձ հետդ քա՜շ տուր
Օտար, ամայի ճամբէքի վրայ.
Ուրտեղ կը յոգնիս‘ գըլուխըս վար դիր
Ժէռ-քարերի մէջ, փըշերի վըրայ…

Սիրեցի, եարս տարան
Սիրեցի, եարս տարան.
Եարա տըւին ու տարան
¬ Էս ի՞նչ զուլում աշխարհ է,
Սիրտըս պոկեցին, տարան:
Ցաւըս խորն է, ճար չըկայ,
Ճար չըկայ, ճար անող չըկայ,
¬ Էս ի՞նչ զուլում աշխարհ է,
Սրտացաւ ընկեր չըկայ:
Լա՛ւ օրերս գնացի՛ն,
Ափսո՛ս ասին, գնացի՛ն.
¬ Էս ի՞նչ զուլում աշխարհ է,
Սեւ դարդերս մնացին…

Ն.
ԱԶԱՏ ՕՐ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» ընթացիկ տարվա 8-րդ համարը: Հերթական համարի

02 Սեպտեմբեր 2026
Արցախի Անկախության օրը՝ Եռաբլուրում

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 3

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company