ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Հարցազրոյցներ

Մեզ համար առաջնահերթը Հայաստանի և հայության շահերն են

01 Փետրվար 2019 Դաշնակցական հրապարակագիր Վաչե Բրուտյանը մտահոգ է հայ մամուլի առջև այսօր ծառացած օրախնդիր մարտահրավերներով, որոնք թելադրված են Հայաստանի քաղաքական կյանքում կատարված տեղաշարժերով և ունեն համահայկական բնույթ:

- Այսօրվա քաղաքական-գաղափարական «փոթորիկների», մարտահրավերների առջև ո՞րն է հայ մամուլի դերակատարությունը:

- Հայ մամուլի առաջնահերթ պարտականությունն է պաշտպանել Հայաստանի և հայության շահերը Հայրենիքում և Սփյուռքում: Ելնելով իր այս հիմնական առաքելությունից` հայ մամուլը պարտավոր է հայաստանյան ներքին իրադարձությունները ներկայացնել հիշյալ, իսկ տարածաշրջանային և միջազգային խնդիրներին անդրադառնալիս` Հայաստանի և հայության շահերի տեսանկյունից: Սակայն հաճախ մեր մամուլի էջերում նկատում ենք, որ, ասենք, լուրերի անվան տակ բամբասանք է տարածվում: Մամուլն ասեկոսեներով չի կարող առաջնորդվել: Ինձ համար բացարձակապես հասկանալի չէ, երբ, բացելով հայկական թերթերից որևէ մեկը, տեսնում եմ լրատվություն, որն սկսվում է հետևյալ կերպ. «Օդում կախված լուրերի համաձայն...»: Սա չի′ կարելի է լրատվություն համարել: Սա անպատասխանատվություն է, որն էապես վնասում է Հայաստանի և հայության շահերին: Այս ձևով հնարավոր չէ հայանպաստ, գիտակից հանրային կարծիք ստեղծել: Այսպես հանրային կարծիքն ապակողմնորոշվում է: Հրապարակը լցվում է տնային բամբասանքի մակարդակ ունեցող կեղծ լուրերով, որոնք իրենց նկարագրով քանդիչ են: Անկախացումից ի վեր Հայաստանը գտնվում է լուրջ մարտահրավերների առջև: Ունի հողային ամբողջականությունը պահպանելու խնդիր: Ահա ա′յս իմաստով եմ ես մոտենում Արցախի հարցին: Երբ խոսում ենք Արցախի մասին, մեր ներքին տրամաբանությունը մեզ պետք է թելադրի հետևյալ իրականությունը` Արցախը մասն է Հայաստանի հողային ամբողջականության:

- Համահայկական արժեհամակարգն ունի՞ նոր սահմանման անհրաժեշտություն:

– Համահայկական արժեհամակարգն ունի բաղադրիչներ, որոնցից առաջինը հայրենիքն է: Հայաստանը զբոսաշրջության ու մի քանի շաբաթ հանգստանալու և զվարճանալու վայր չէ: Հայաստանը հայրենիք է, որն ունի իր ժողովուրդը: Մամուլը ժողովրդին ազգի վերածելու առաքելություն ունի նաև: Համահայկական արժեհամակարգի երկրորդ բաղադրիչը հայ ազգն է, երրորդը` մեր մշակույթը, չորրորդը` մեր անցյալն ու պատմությունը: Հայոց պատմությունից մեզ են փոխանցվել այնպիսի արժեքներ, որոնց տիրություն անելու պարտավորության տակ ենք ոչ միայն մենք` իբրև ազգ, այլև, մասնավորապես, հայ մամուլը: Այս տեսանկյունից նայելով` երբ խոսում ենք համահայկական արժեհամակարգի մասին, ես ցավ ու զայրույթ եմ ապրում, երբ կարդում եմ կառավարության այն որոշումը, որի համաձայն` պետք է վերացվեն մշակույթի ու Սփյուռքի նախարարությունները: Սա նշանակում է, որ Հայաստանի այսօրվա իշխանությունները չեն գիտակցում համահայկական արժեհամակարգը պահպանելու և ամրապնդելու կարևորությունը: Մշակույթի նախարարության գործառույթը թատրոններ պահելը, արվեստագետներին վճարելը և միջոցառումներ կազմակերպելը չէ, այն ունի ավելի մեծ և խորքային առաքելություն: Մշակույթն այն հասարակական հողն է, որը նույնացած է մեր ազգային ինքնության հետ: Դրա համար կարևոր է մշակույթի նախարարություն ունենալը: Նույնը վերաբերում է Սփյուռքին: Տասնամյակներ առաջ ես մտածում էի, թե Սփյուռքը մնայուն երևույթ չէ: Այն այսօր կա, վաղը չկա: Տասնամյակների ընթացքում, իբրև Սփյուռքում ծնված ու մեծացած հայ, հասկացա, որ Սփյուռքը լուրջ գործոն և ազդակ է համահայկական ընդհանուր ռազմավարության մեջ: Սփյուռքն առողջ և գործուն պահելը բխում է նաև Հայաստանի և հայության շահերից: Հայաստանն ու Սփյուռքը միմյանց սնուցող հարաբերության մեջ պետք է դիտարկել: Սփյուռքը հնարավոր չէ պատկերացնել առանց ուժեղ Հայաստանի, իսկ ուժեղ Սփյուռքն իր հերթին զորավոր նեցուկ է Հայաստանի համար: Արտերկրում այնպիսի ոլորտներում և ուղղություններում են տարվում քաղաքական աշխատանքները, որտեղ Հայաստանի դեսպանատները չեն կարող կամ չպիտի մտնեն, իսկ տեղի հայկական համայնքները կարող են դրանք կյանքի կոչել: Համադրված գործելն այսօր Հայասատանի համար շատ կենսական է: Այս իմաստով կարևոր է Սփյուռքի նախարարության վերակազմավորումը, գործառույթների հստակեցումը: Այն անհրաժեշտ է վերակառուցել մեր ազգային ընդհանրական շահերի ներքին տրամաբանությամբ: Սա է լուծումը:

Ես որպես դաշնակցական եմ խոսում: Այս խնդիրներին ՀՅԴ գաղափարախոսական տեսանկյունից մոտենալու դեպքում պետք է փաստել, որ մեզ համար առաջնահերթությունը Հայաստանի և հայության շահերն են, որոնք պահանջում են, որ ամուր լինեն կապերը Հայաստանի և Սփյուռքի միջև, որպեսզի այդ կերպ օգուտ քաղվի երկուստեք: Անկախացումից առ այսօր Հայաստանը պատերազմական վիճակի մեջ է: Զինադադար է հաստատված, և չի կնքվել խաղաղության պայմանագիր: Մենք շրջափակված ենք Ադրբեջանի և նրա ամենասերտ ռազմավարական դաշնակից Թուրքիայի կողմից: Մենք Թուրքիայի հետ ևս ունենք անլույծ հիմնահարցեր: Այս ուղղությամբ Թուրքիան և միջազգային հանրությունը պարտավորություններ ունեն Հայաստանի նկատմամբ: Մենք այս ամենը չենք կարող մեր արտաքին քաղաքական ուղղություններից դուրս հանել: Սրանք պետք է Հայաստանի արտաքին քաղաքականության մասը կազմեն: Մեր մամուլը մնայուն ձևով պարտավոր է այս հարցերն արծարծել, որպեսզի ժողովրդի գիտակցության մեջ վառ պահի սեփական իրավունքներին տիրություն անելու գաղափարը:

– Հունվարի 28-ին նշեցինք Հայոց բանակի հիմնադրման 27-րդ տարեդարձը, իսկ հաջորդ օրը` Արամ Մանուկյանի մահվան 100-րդ տարելիցը: Ի՞նչ են խորհրդանշում այդ իրողություններն այսօրվա հայի համար Հայաստանում կամ Սփյուռքում:

– Արամ Մանուկյանն այն անձն էր, որն աճել էր Դաշնակցության գաղափարական քուրայի մեջ, որը 1918-ի մայիսյան օրհասական օրերին կարողացավ ժողովրդին վերածել ազգի, հաջողեց իրար հավասար մակարդակի բարձրացնել ազգն ու բանակը, ինչի շնորհիվ մենք հաղթանակ գրանցեցինք Սարդարապատում և ոչնչից ստեղծեցինք պետություն: Արամն ազգ-բանակ գաղափարի ամենամեծ ջատագովներից մեկն էր: Այսօր այս գաղափարը շատ կենսական է Հայաստանի համար: Հայաստանը չի կարող ինքն իրեն թույլ տալ, որ բանակը վերածվի սոսկ ինչ-որ ապահովագրական գործառույթներ իրականացնող մարմնի: Բանակը մեր երկրի հողային ամբողջականության երաշխավորն է: Բանակն իր մեջքին պետք է ունենա ժողովրդի աջակցությունն ու նեցուկը: Մամուլը պարտավոր է ընդգծել այս գաղափարը, որպեսզի Հայաստանը դառնա անխոցելի: Մենք պարտավոր ենք Հայաստանը վերածել անխոցելի ամրոցի: Չեմ սիրում «հակառակորդ» մոլորեցնող բառն օգտագործել, երբ ունենք «թշնամի» բառը: Արտաքին թշնամիների դեմ Հայաստանի ապահովության երաշխավորը հայկական բանակն է` հայ ժողովրդի հետ մեկտեղ: Սահմանին կանգնած կամ զորամասում ծառայող մեր զինվորը պետք է զգա համայն հայության զորակցությունը: Այս գաղափարը տարածելու առաքելությունը մամուլը պետք է առնի իր ուսերին, որպեսզի մենք Հայաստանը դարձնենք ապահով և անխոցելի երկիր: Մեր թշնամիները թող չմտածեն, թե իրենք կարող են երբևիցե խաղալ մեզ հետ: Մենք ֆուտբոլի գնդակ չենք, որ իրենց ուզածի պես մեզ աջ կամ ձախ գլորեն:

Գ.Մ.

yerkir.am

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Հայկական Աշխարհին Մէջ Լսել

«Վանայ Ձայն»-ի յոբելեանը նախ եւ առաջ առիթ է 40-ամեայ անցած ուղին արժեւորելու,

17 Հոկտեմբեր 2026
Հաղորդագրութիւն «Վանայ Ձայն»-ի Հիմնադր

40 տարուան տեւողութեան «Վանայ Ձայն»-ը իրապէս հանդիսացաւ ոչ միայն լիբանանահայու

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company