ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Քննարկում

Դիտավորյալ արժեզրկում

01 Փետրվար 2019 Օրերս ՀՀ կառավարությունը հրապարակեց հարկային փոփոխությունների փաթեթի նախագիծը, որն ամբողջապես փոխում է երկրում առկա որոշ սեգմենտների տնտեսական վիճակը: Մասնավորապես` ընդհանուր հարկման դաշտ են բերվում մի քանի ոլորտներ, որոնց հարկային բեռն ավելանում է մի քանի անգամ, իսկ սա իր հետևից շղթայական բերելու է մատուցվող ծառայությունների գների աճ՝ ուղղակի ազդեցություն թողնելով մեր քաղաքացիների սոցիալական վիճակի վրա: Այսուհետ ընդհանուր հարկման դաշտում գործելու և ավելացված արժեքի հարկով հարկվելու են նաև հաշվապահական, խորհրդատվական, իրավաբանական ծառա­յություններ մատուցողները: Այստեղ հաշվի չի առնված այն հանգամանքը, որ փոքր տնտեսվարողները, չունենալով համապատասխան մասնագիտական ստորաբաժանումներ, օգտվում են նշված ծառայություններից և մի հարկային հաշվետվություն, մի մասնագիտական խնդրի լուծում, առհասարակ շփում պետական մարմինների հետ կատարվում է բացառապես այս ծառայությունների միջոցով, որից օգտվում է նաև պետությունը՝ ժամանակին և ճշգրիտ հաշվեգրելով պետության եկամուտները:

Պատկերացրեք մի վիճակ, երբ մի քանի մասնագետ իրար հետ հիմնում են մի կազմակերպություն, որը հաշվապահական ծառայություն պետք է մատուցի փոքր ընկերություններին: Նրանց բիզնեսի հարկային բեռը կազմում էր հասույթի 5%-ը: Հիմա, գործելով ընդհանուր հարկման դաշտում և չունենալով ԱԱՀ տեսանելի դեբետներ, նրանց մոտ կառաջանա մոտավորապես 20% վճարման ենթակա ավելացված արժեքի հարկ, իսկ քանի որ համարվում է ծառայություն մատուցող և, բնականաբար, չունի հումքի ու նյութի ծախսեր, ապա կարող է ծախսագրել մի քանի հոդվածներով վարչական ծախսեր, որոնք ուղղակի մեծ արժեք չեն կարող կազմել: Սա նշանակում է, որ կգեներացնի նաև 20%-ից մի փոքր պակաս շահութահարկ (ԱԱՀ-ի և շահութահարկին վերաբերող մանր ծախսերը հաշվի չեն առնված, քանի որ գրասենյակային փոքրիկ ծախսեր են, որոնց ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հարկերը կպակասեն 3-4%-ից ոչ ավելի): Ստացվում է, որ փոքր ընկերություններն ունենում են ամենամեծ հարկային բեռը, որն այլ հարկային պարտավորությունների հետ կգերազանցի 40%-ը: Ինչո՞ւ փոքր ընկերությունները, որովհետև դրանք ուղղակի չեն կարող մեծ ընկերություններին ծառայություն մատուցել, որովհետև մեծ ընկերությունները սովորաբար ունեն առանձնացված ստորաբաժանումներ:

Նույն պատկերն է նաև իրավաբանական ծառայություններ մատուցող ընկերություններում, դրանք նույնպես ընդհանուր հարկման դաշտում գործունեություն իրականացնողներ են: Կազմակերպություններ, որոնց մոտ կգեներացվեն վճարման ենթակա մեծ հարկեր, և դրանք կհայտնվեն սնանկացման եզրին:

Եկամտային հարկի` առաջարկվող համահարթեցման համաձայն` պատկերն ավելի քան վատ է. այստեղ ներդրված գործիքը, այն է` հարկել բոլորի եկամուտները նույն դրույքաչափով, հանգեցնելու է սոցիալական բևեռացման խորացմանը` հարուստն ավելի կհարստանա, իսկ աղքատն ավելի կաղքատանա: Եթե պետությունը գնում է այս անթույլատրելի համահարթեցմանը, ապա հարց է առաջանում` ինչո՞ւ վերը նշված ընդհանուր հարկման դաշտում աշխատող ընկերությունների համար հաշվի չի առնված այդ հանգամանքը, և ավելացված է փոքր ընկերությունների հարկային բեռը:

Կա նաև այլ խնդիր` կապված ակցիզային հարկերի դրուքաչափերի ահռելի և չհիմնավորված բարձրացման հետ, մասնավորապես` 2208 ծածկագրին դասվող օղիների հարկի դրույքաչափը 2019 թվականի հուլիսի 1-ից մեկ լիտրի համար կկազմի 1200 դրամ` գործող 835 դրամի փոխարեն, իսկ մինչև 2023 թվականը այն կդառնա 3430 դրամ կամ կավելանա 2.858 անգամ, իսկ 835 դրամի համեմատությամբ՝ 4.108 անգամ: Մինչդեռ եկամտային հարկի դրուքաչափը մինչև 2023 թվականը նախատեսվում է 23%-ից իջեցնել 20%-ով կամ 1.15 անգամ:

Մի հետաքրքիր դիտարկում ևս կատարենք` կապված ակցիզային հարկի հետ. այսուհետ այս հարկատեսակը վերաբերելու է նաև 2202 ծածկագրին դասվող ըմպելիքներին, և դրանց համար կգործի 30 դրամ դրույքաչափը` մեկ լիտրի հաշվարկով: Այստեղ, ըմպելիք ասելով, նկատի ունենք ջրերը՝ ներառյալ հանքային և գազավորված, շաքարի կամ այլ քաղցրացնող, համաբուրավետիչ նյութերի պարունակությամբ, նաև այլ` ոչ ալկոհոլային խմիչքները, բացառությամբ մրգային և բանջարեղենային հյութերից:

Այս ամենից կարելի է անել մի հետևություն` այս առաջարկվող գործիքը լուծում է մի կարճաժամկետ խնդիր՝ ցույց տալ քաղաքացիներին, որ եկամտահարկը նվազեցվում է մինչև 3%, բայց փոխարենը մի քանի անգամ բարձրանում են մատուցվող ծառայությունների և որոշ ապրանքների գները, կամ հարկն անհատի եկամուտներից տեղափոխվում է բիզնես: Ստացվում է, որ մեր քաղաքացին կունենա 3% հարկի չափով բարձր եկամուտ, բայց իր եկամուտներով ձեռք կբերի ավելի քիչ ապրանք և ծառայություն:

Դիտավորյալ արժեզրկում:

ՀՅԴ ԳՄ անդամ Արմեն ԳՐԻԳՈՐՅԱՆ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» ընթացիկ տարվա 8-րդ համարը: Հերթական համարի

02 Սեպտեմբեր 2026
Արցախի Անկախության օրը՝ Եռաբլուրում

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 3

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company