ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Յայտարարութիւններ

ՀՅԴ Հայաստանի ԳՄ տեսակետը ՀՀ կառավարության 2019-2023 թթ․ ծրագրի վերաբերյալ (բաժին 2)

19 Փետրվար 2019

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի մասնագիտական հանձնախմբերը, ուսումնասիրելով ՀՀ կառավարության 2019-2023 թթ․ծրագիրը, ներկայացրել են եզրակացություններ: Սկիզբը կարդացե’ք այստեղ (բաժին 1):

Պաշտպանություն և անվտանգություն

1. Հնգամյա ծրագրի պաշտպանական ոլորտի քաղաքականության բաժնում, ինչպես այլուր, ներկայացված չեն կոնկրետ միջոցառումներ և գործողությունների ժամկետներ:

2. Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորմանը և շարունակական ամրապնդմանը անդրադարձ է կատարվում միայն գործունեության հիմնարար ուղենիշներում, սակայն անդրադարձ չկա ո՛չ կառավարության խնդիրներում, ո՛չ էլ պաշտպանական ոլորտի քաղաքականության բաժնում։ Մինչդեռ, մեր կարծիքով, անհրաժեշտություն կար նշելու անվտանգության երաշխավորի պարտականությունների կատարմանը միտված գործողությունները, երաշխավորման մեխանիզմները կամ դրանց ճանապարհային քարտեզը:

3. Կառավարությունը ընդամենը կարևորում է զորահավաքային նախապատրաստության և քաղաքացիական պաշտպանության ոլորտներում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների համաձայնեցված գործողությունները, ինչպես նաև այդ ոլորտներում պլանավորման և վերահսկման մեխանիզմների արդյունավետության բարձրացումը, բայց անտեսում է պահեստազորային պատրաստությունը, որը զինված ուժերի համալրման առանցքային ուղղություններից մեկն է: Իհարկե, զինված ուժերը պետք է ունակ լինեն առկա ուժերով ու միջոցներով դիմագրավել հակառակորդի ագրեսիան, բայց զորքերը արհեստավարժ պահեստազորայիններով լրահամալրման և զորահամալրման կարևորությունն ու անհրաժեշտությունը պետք է համարել առաջնահերթություն։

4. Կարևորվել է միայն քաղաքացիական պաշտպանության ոլորտը՝ առանց հաշվի առնելու, որ Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության դեպքում այդ համակարգը ուղղված է նաև բնակչության և նյութական արժեքների պաշտպանությանը կամ պաշտպանության նախապատրաստմանը։ Սա պետության կարևորագույն գործառույթներից մեկն է և ազգային անվտանգության բաղկացուցիչ ու անբաժանելի մասը: Մոռացության են մատնված քաղաքացիական պաշտպանության հիմնական միջոցառումներից բնակչության տարհանման և տեղաբաշխման, պատսպարման, անհատական պաշտպանության միջոցներով ապահովման կատարելագործմանն ուղղված գործողությունները:

5. Անտեսված է Ազգ-բանակ հայեցակարգը: Նշված է բնակչության և ռեսուրսների նկատմամբ անհամաչափ մեծաքանակ զինված ուժերի պահպանման անհրաժեշտությունը, սակայն անտեսված է ժողովրդական լայն զանգվածների ներգրավումը պետության անվտանգության ապահովման և պաշտպանության կազմակերպման գործում: Դրանով իսկ համակարգը կառուցվել է միայն պարտադիր ժամկետային և պայմանագրային ծառայության փոխլրացնող ենթահամակարգերի շարունակական բարելավման վրա:

6. Որպես մեր գլխավոր մրցակցային առավե­լություն նշվում են առաքելության զգացումով առաջնորդվող մարդիկ, բայց անդրադարձ չկա, թե ինչ ուղիներով և միջոցներով ենք հասնելու պարտականության զգացողությունը առաքելության զգացումով փոխելուն։ Ընդհանրապես չի կարևորվում կամավորականներին և աշխարհազորայիններին պետության անվտանգության ապահովման գործում ընդգրկելը։

7. Կառավարությունը նախատեսում է զարգացնել զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական պաշտպանության համակարգը, բայց ծրագիրը չի անդրադառնում զինվորական թոշակառուներին, զինվորական հաշմանդամներին, զոհված (մահացած), անհայտ կորած զինծառայողների ընտանիքների անդամներին:

8. Սկզբունքային նշանակություն ունի ազգային անվտանգության նոր ռազմավարություն մշակելու հարցը, որի մասին նույնպես ծրագրում անդրադարձ չկա:

Արտաքին քաղաքականություն

9. Արտաքին քաղաղաքականության բաժնում գերիշխում են նախորդ իրարահաջորդ կառավարությունների ծրագրերի մոտեցումները։ Մինչդեռ անհրաժեշտ են շեշտադրումներ, որոնք բխում են ՀՀ վարչապետի հայտարարություններից, «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրից, ինչպես նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով հրապարակված համահայկական հռչակագրից (ներքոգրյալում շեղատառերով ընդգծվածները, լրացումների կամ փոփոխությունների տեսքով, մեր առաջարկներն են կառավարության ծրագրի տեքստի վերաբերյալ):

Մասնավորապես.

10. Արցախի վերջնական կարգավիճակը և անվտանգության ապահովումը բանակցային գործընթացում Հայաստանի առաջնահերթ գերակայություններն են:

11. Բանակցությունների արդյունավետության համար էական նշանակություն ունի խաղաղությանը նպաստող մթնոլորտի առկայությունը՝ ներառյալ 2016թ. Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումներում համաձայնեցված՝ վստահության և անվտանգության միջոցների ամրապնդումը, հակամարտության սրման ռիսկերի նվազեցումը, ագրեսիվ հռետորաբանության բացառումը։

12. Կառավարությունը վերահաստատում է, որ Արցախի Հանրապետությունը, որպես հակամարտության հիմնական կողմ, պետք է որոշիչ ձայն և ներգրավվածություն ունենա իրական և տևական խաղաղության հաստատմանն ուղղված բանակցային (ծրագրում օգտագործվում է «հանգուցալուծում» բառը) գործընթացում:

13.Կառավարությունն աջակցելու է Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմանն ու արտաքին քաղաքականության իրականացմանը.

14. Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման և հետևանքների վերացման գործընթացի շարունակականությունն ապահովելու ուղղությամբ ծրագիրը պետք է ներառի հետևյալը. «Մարդկության դեմ այդ հանցագործության ճանաչումը կնպաստի տարածաշրջանի անվտանգությանը, կայունությանը և ժողովուրդների միջև համերաշխությանը, ինչպես նաև ոճրագործությունների կանխարգելմանը»։

15. Ծրագիրը պետք է ներառի նաև դրույթ, ըստ որի կառավարությունը շարունակելու է աշխատանքները հայ-թուրքական հարաբերությունների` առանց նախապայմանների կարգավորման ուղղությամբ:

16. Ծրագրում «Տարածաշրջանային կայունությանը միտված երկխոսության ընդլայնումը» դրույթը չի կարող վերաբերել միայն մեկ պետության, այս դեպքում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ Ծրագրով արդեն ամրագրվել են «միջազգային խաղաղության և անվտանգության ապահովման ուղղությամբ» կառավարության քայլերը։

17. Հիմնարար ուղենիշներում, կառավարության խնդիրների շարքում՝ մարդկային ներուժի զարգացմանն ուղղված քայլերի թվում, անհրաժեշտ է հստակեցնել, որ Հայաստանի Հանրապետության կառավարման համակարգում ներգրավելու օրենսդրական արգելքների վերացումը հիմնականում վերաբերում է ՀՀ երկքաղաքացիներին։ Միաժամանակ ՀՀ երկքաղաքացիությունը քաջալերելը պիտի լինի Սփյուռքի հետ կապերի առաջնահերթություններից։

18. Սփյուռքի ներկայացուցչական կառույցի ստեղծումը չի կարող լինել ՀՀ կառավարության նախաձեռնություն, դա պետք է կատարվի հենց Սփյուռքի կողմից։ Այստեղ կառավարության դերակատարությունը պիտի լինի աջակցությունը նման նախաձեռնության իրականացմանը։

Շարունակելի

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպայի

Բրյուսել աշխատանքային այցի շրջանակում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացո

15 Հոկտեմբեր 2026
Ակնարկ Սահմանի Բացման Վաղուան (Ան)Հաւա

Վարշաւայի անվտանգութեան ֆորումի շրջածիրին մէջ Հայաստանի արտաքին գործոց նախարա

15 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Հանա Ջալո

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայաց

14 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի համաշխարհային գործունէութիւն

«Հորիզոն» Մետիայի գլխաւոր խմբագիր Սեւակ Պէլեանի զրուցակիցն է ՀՅԴ Բիւրոյի Հայ Դ

14 Հոկտեմբեր 2026
Կեցցե՛ Փաշինյանի «ժողովրդավարությունը»

Նիկոլ Փաշինյանը բացարձակ անհանդուրժող է յուրաքանչյուրի նկատմամբ, որն իր հետ հա

13 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպ

Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպմանն անդրադարձել է Բաքվում պահվող հայ գե

13 Հոկտեմբեր 2026
Հետամուտ ենք լինելու Արցախահայության ս

Սեպտեմբերի 23-ին իմ նախաձեռնությամբ տեղի ունեցած, Էթնիկ զտման արդյունքում բռնի

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Օթթաուայի մէջ գանատա

ՕԹԹԱՈՒԱ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հոկտեմբեր

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Մոնթրէալի մէջ ներկայ

ՄՈՆԹՐԷԱԼ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հինգշաբթի

13 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և խմբակցության քարտուղար Ար

12 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները հանդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամ Աննա

12 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցի

10 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ Գանատայի Կեդրոնական կոմիտէի դամբան

Ստորեւ կը ներկայացնենք 9 Հոկտեմբեր 2026-ին, Վանգուվըրի մէջ, հանգուցեալ ընկհ. Մ

10 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Թարգմանչացը Եւ Պետութիւն-Ե

Թարգմանչաց տօնի նշումը դասական առումով մեր մղած ինքնութեան եւ մշակութային պատե

10 Հոկտեմբեր 2026
Փաշինյանը պատմական ճշմարտության խայտառ

«Չէի ցանկանա որևէ ռեպլիկ մեկնաբանել, բայց Բիշքեկում կայացած Փաշինյան-Պուտին հա

09 Հոկտեմբեր 2026
Այնճարցի Նահատակ Գէորգ Հաճեանի Յիշատակ

Երեքշաբթի, 6 հոկտեմբեր 2026-ին ՀՅԴ «Կարմիր Լեռ» կոմիտէի դաստիարակչական-քարոզչա

09 Հոկտեմբեր 2026
Ե՞րբ Տեղի Պիտի Ունենայ Սպասուող Յեղափո

Հայաստանի Հանրապետութեան քաղաքական կեանքով հետաքրքրուած ազգայիններ յաճախ հարց

09 Հոկտեմբեր 2026
Ռոստոմի «Վնասակար տարրեր» տեսությունը.

«Ամէն անգամ, երբ յեղափոխական փոքրամասնութեան անձնուէր, տոկուն եւ անվճար գործու

09 Հոկտեմբեր 2026
Արցախյան գոյամարտը․ անցյալի իմաստավորո

Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակը լրացավ մի իրականության մեջ, երբ Արցախ

09 Հոկտեմբեր 2026
Ինքնութիւն, նկարագիր, դիմագիծ

Հարցեր կան որոնք պարբերաբար, եթէ ոչ տե՛ւաբար կը վերադառնան մեր ուշադրութեան, կ

09 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company