ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Յայտարարութիւններ

ՀՅԴ Հայաստանի ԳՄ տեսակետը ՀՀ կառավարության 2019-2023թթ․ ծրագրի վերաբերյալ(բաժին 6)

23 Փետրվար 2019

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի մասնագիտական հանձնախմբերը, ուսումնասիրելով ՀՀ կառավարության 2019-2023 թթ․ծրագիրը, ներկայացրել են եզրակացություններ: Սկիզբը կարդացե’ք այստեղ (բաժին 1), (բաժին 2), (բաժին 3),(բաժին 4),(բաժին 5)

1. Գնահատելի է կառավարության «ծախսարդյունավետ, դինամիկ, ճկուն և մրցունակ պետական կառավարման համակարգ» ստեղծելու միտումը: Ողջունելի է հանրային կառավարման բնագավառում ISO 9001 կառավարման որակի ստանդարտի տարրերի ներմուծումը, մասնավորապես՝ արդյունքային ցուցանիշների սահմանումը, արդյունքների չափելիությունը, արդյունքների հասցեականությունը և հասցեական շահառուին ուղղված լինելը: Համակարծիք ենք, որ ռեսուրսների կառավարումը պետք է իրականացվի արդյունավետ, օգտավետ և խնայողաբար, իսկ հանրային յուրաքանչյուր մարմին կամ կազմակերպություն, անկախ կազմակերպաիրավական կամ այլ առանձնահատկություններից, պետք է գործի օրենքով սահմանված որոշակի լիազորությունների շրջանակում՝ իրականացնելով տվյալ մարմնի նպատակներին համապատասխանող և դրանցից բխող գործառույթներ: Սակայն կառավարության ծրագրում առաջարկվող որոշ մոտեցումներ վիճելի են և կասկածներ են հարուցում այդ մոտեցումների արդյունավետության համատեքստում: Որոշ հաստատումներ ուղղակի հասկանալի չեն: Մասնավորապես. պարզ չէ, թե որոնք են կառավարության «անտեսանելի մարմինները», և, ընդհանրապես, հասկանալի չէ, թե այդ եզրույթն ինչ է նշանակում:

2. Խրախուսելի է, որ «Կառավարությունը շարունակաբար վեր է հանելու պետական բոլոր գերատեսչությունների կրկնվող գործառույթները, և վերջիններիս օպտիմալացման արդյունքում բարձրացվելու են պետական գերատեսչությունների ծախսարդյունավետու­թյունը և աշխատանքի արդյունավետությունը»: Սակայն արդյոք այս մոտեցմա՞մբ է առաջնորդվել կառավարությունը՝ փոփոխություններ առաջարկելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում: Ընդհանրության բացակայության պարագայում նախարարությունների միավորումը որևէ սիներգետիկ արդյունքի չի բերի, այլ ընդհակառակը՝ ռիսկի տակ կդնի ոլորտային քաղաքականությունների մշակումն ու իրականացումը: Ավելին՝ փոքրացնելով կառավարության անդամների թիվը, տվյալ ոլորտով առավել հետևողական մոտեցումների ներկայացման հնարավորությունը՝ կառավարության որոշումները կլինեն ավելի շատ իրավիճակային, քան հեռանկարային ու ռազմավարական: Հնարավոր է, որ ոչ մասնագիտական գործառույթներ իրականացնող որոշ ստորաբաժանումների միավորումը հնարավորություն տա կա՛մ նվազեցնելու հանրային ֆինանսների վրա ճնշումը, կա՛մ խնայված գումարը վերաբաշխելու միավորված նախարարության մնացած աշխատակազմի վրա: Սակայն հաշվի առնելով ընդհանուր աշխատավարձային ֆոնդում կրճատվող աշխատակիցների աշխատավարձի մասնաբաժինը՝ կրճատումից հետո մյուս աշխատակիցների միջև վերաբաշխված գումարը այնքան աննշան կլինի, որ բարձրակարգ աշխատուժի համար հանրային ծառայության գրավչությունը շուկայում չի բարձրանա: Հաշվի առնելով հավելյալ աշխատավարձի ոչ էական ավելացումը՝ որևէ կերպ չի կարելի ակնկալել, որ միավորմամբ պայմանավորված կրճատման արդյունքում գումարի վերաբաշխումը կարող է բարձրացնել աշխատակիցների աշխատանքի արդյունավետությունը:

3. Չնայած կառավարության հավաստիացմանը, թե յուրաքանչյուր մարմին իրականացնելու է միայն տվյալ մարմնի նպատակներին համապատասխանող և դրանցից բխող գործառույթներ, օրինակ` գյուղատնտեսության համար պատասխանատու մարմնի պարտականությունների մեջ է մտնելու նաև «գյուղական համայնքներում ոչ գյուղատնտեսական գործունեության ընդլայնմանը և ագրոտուրիզմի զարգացմանը» նպաստելը, ինչը առավելապես տարածքային զարգացման գործառույթ է: Կամ՝ նոր ստեղծվող՝ բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարարության գործառույթները առավելապես էկոնոմիկայի նախարարության գործառույթներ են, վերջինիս առկայության դեպքում երկատվելու է տնտեսության զարգացման գործառույթը, ինչը չի համապատասխանում կառավարության ներկայացված սկզբունքին:

4. Այսպիսով, կառավարման համակարգի օպտիմալացումը նախ և առաջ պետք է սկսել կառավարության գործառույթների հստակեցումից, անցում կատարել լիազորության ինստիտուտ-արդյունքային ցուցանիշ-պատասխանատվություն շղթայի գործադրմանը և միայն դրանից հետո անդրադառնալ յուրաքանչյուր գերատեսչության աշխատանքային ծանրաբեռնվածության, անհրաժեշտ հաստիքների սահմանման, յուրաքանչյուր աշխատանքի, աշխատատեղի և կարգավիճակի նկարագրման, արդյունքային բնութագրիչների սահմանման և դրան համապատասխան գերատեսչության կառուցվածքի հաստատմանը (օրինակ՝ նախարարություններում վարչությունների, գրասենյակների, կոմիտեների և այլնի հստակ տարանջատումը): Պատահական չէ, որ առ այսօր չեն դիտարկվել կառավարության կառուցվածքում անհրաժեշտ նախարարությունների գործառույթների համապատասխանությունը պետության, տվյալ դեպքում կառավարության՝ Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված լիազորություններին (որը, ի դեպ, իրավունքների և պարտականությունների համախումբ է): Օրինակ` ինչպե՞ս բացատրել այն փաստը, որ ըստ օրենքի՝ տարածքային կառավարման և զարգացման նախարարության գործառույթի մեջ է մտնում տարածքային քաղաքականության իրականացումը, այն դեպքում, երբ Սահմանադրության 160-րդ հոդվածի համաձայն՝ կառավարությունը մարզերում իր տարածքային քաղաքականությունն իրագործում է մարզպետների միջոցով: Կամ առ այսօր հստակեցված չէ և օրենքով ամրագրված Սահմանադրության 152-րդ հոդվածի 3-րդ մասով նախարարի` նախարարությունը ինքնուրույն ղեկավարելու լիազորության բովանդակությունը: Որպես հետևանք՝ նախարարների գործելու ազատությունն ու սահմանափակումները կա՛մ ձևախեղվում են, կա՛մ լղոզվում: Արդյունքում ստանում ենք պատասխանատվության և լիազորության անհամարժեքություն:

5. Առ այդ, անընդունելի են Սփյուռքի նախարարության լուծարումը, մյուս նախարարությունների միավորումն ու նոր նախարարության ստեղծումը` առանց խորքային ուսումնասիրություն իրականացնելու, առանց ազդեցության գնահատման իրականացման, հանրային ու մասնագիտական կարծիքները, փաստարկներն ու հակափաստարկները լսելու: Սփյուռքի նախարարության պարագայում բացարձակապես անընդունելի է նախարարի գործառույթների փոխարինումը հանձնակատարի գործառույթներով, թեկուզև այն պատճառով, որ վերջինիս վերապահվող լիազորությունները համահունչ չեն Սփյուռքի հետ առնչվող խնդիրների լուծման խորությանը և ծավալներին: Սփյուռքի հետ հարաբերությունները նոր մակարդակի վրա բարձրացնելու, մեծ հայրենադարձություն կազմակերպելու մասին կառավարության հայտարարած նպատակները, թվում էր, պետք է հանգեցնեին հայեցակարգային նոր մոտեցումների որդեգրման։ Սակայն Սփյուռքի նախարարության գործունեությունը վերարժևորելու փոխարեն որոշում է կայացվել լուծարել նախարարությունը։ Համահայկական կառույցի բացը մասամբ լրացնող Սփյուռքի նախարարությունը փակելու որոշումը վստահաբար բացասական արձագանք է գտնելու նաև արտերկրի մեր հայրենակիցների շրջանում: Անկախ նրանից, թե վերոնշյալ նախարարությունն իր առջև դրված խնդիրներն ինչ արդյունավետությամբ է լուծել, այն կոչված է ոչ միայն լինելու արտերկրի ու Հայաստանի հայությանն իրար կապող պետական հիմնական օղակը, այլև հայությանը ՄԵԿ ու ԱՄԲՈՂՋԱԿԱՆ տեսնելու գաղափարական մոտեցման դրսևորումն է։ Սփյուռքի ամրապնդումն ու հզորացումը ռազմավարական կարևոր խնդիր է և հայրենիքի անվտանգության ու առաջընթացի հիմնական երաշխիքներից մեկը: Ուստի Սփյուռքի նախարարությունը լուծարելու փոխարեն՝ պետք է վերադարձնել իր իսկական առաքելությանը՝ ըստ հարկի նորոգված ու բարեփոխված օրակարգով:

6. Կառավարության ծրագրի իրականացումը մեծապես կախված է բանիմաց կադրերից, ինչի մասին ոչ մի խոսք չկա: Անհրաժեշտ է արմատապես բարեփոխել կադրային քաղաքականությունը: Ոչ բանիմաց, ոչ արդյունավետ գործող կադրերից պետական ապարատը բեռնաթափելու և արհեստավարժներին ասպարեզ տրամադրելու համար անհրաժեշտ է կիրառել բաց, թափանցիկ, որոշակի չափորոշիչներ ներառող և սուբյեկտիվիզմը բացառող մրցույթի ինստիտուտը: Բարձրաստիճան պաշտոնյաների համար նախընտրելի է կիրառել նաև ոլորտային ծրագրերի անանուն, կոդավորված մրցույթներ:

7. Կատարողականի գնահատման համակարգի բարեփոխումը հնարավորություն կտա խրախուսել առավել արդյունավետ աշխատակիցներին, իսկ նվազ արդյունավետ աշխատակիցների պարագայում կա՛մ նրանց արդյունավետության բարձրացման ծրագիր մշակել, կա՛մ լուծել աշխատանքային պայմանագիրը: Կատարողականի գնահատումը երբեք չի կարող պետական մեքենայի փոքրացման գործիք ծառայել: Մարդկային ռեսուրսների պահանջը պայմանավորված է ցանկացած գերատեսչության բիզնես գործընթացներով, որոնք ածանցվում են այդ գերատեսչության կանոնադրությունից և գործառույթներից: Կատարողականի գնահատումը ցույց է տալիս, թե որքան արդյունավետ է աշխատակիցը կատարում իր պարտականությունները, այլ ոչ թե հաշվարկում է գործընթացի իրականացման համար անհրաժեշտ մարդկային ռեսուրսները: Հասկանալի չէ, թե պետական ռեսուրսների ճիշտ կառավարումն ինչպես է ապահովելու «կառավարության անդամների իրավասությունների և պարտականությունների հավասարակշռումը», կամ, ընդհանրապես, ինչ է այդ եզրույթը նշանակում:

8. Ծրագրում ներկայացված դրույթները հիմնականում պետական կառավարման մասին են: Հանրային կառավարումն ավելի լայն ընդգրկում ունի, որի կազմում գտնվողները կիսում են հանրային կառավարման պատասխանատվությունը կամ կարող են ազդել վերջինիս վրա: Սա նշանակում է, որ մեր երկրին անհրաժեշտ է հանրային կառավարման նոր մոդել, մասնավորապես՝ պատերազմի իրական սպառնալիքի պայմաններում ապրող Արցախի և Հայաստանի համար: Չի կարելի հաշվի չառնել պատերազմի սպառնալիքը և շարունակել ազատական ուղղվածության, իսկ իրականում անպատասխանատու բարեփոխումները կամ պատրաստվել պարտադրված պատերազմի ցանկացած դրսևորման՝ ըստ այդմ մշակելով և կիրառելով զարգացման որակապես նոր մոդել:

Շարունակելի

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» ընթացիկ տարվա 8-րդ համարը: Հերթական համարի

02 Սեպտեմբեր 2026
Արցախի Անկախության օրը՝ Եռաբլուրում

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 3

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company