ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հայ դատ
  • Հարցազրույցներ

Արաբական աշխարհում Հայ դատին նպաստող ալիք է բարձրացել

06 Մայիս 2019 Հայոց ցեղասպանության հարցը վերջերս Միջին Արևելքի երկրներում առավել շատ է շոշափվում: Այդ ուղղությամբ տարվող աշխատանքների, ինչպես նաև Միջին Արևելքում Թուրքիայի ազդեցության կապակցությամբ «Ապառաժ»-ը զրուցել է ՀՅԴ Միջին Արևելքի Հայ Դատի գրասենյակի պատասխանատու Վերա Յակուբյանի հետ:

– Ի՞նչ աշխատանքներ է կատարել Միջին Արևելքի Հայ Դատի գրասենյակը և ի՞նչ արդյունքներ է կարողացել ապահովել:

– Նախ ասեմ, որ գրասենյակի գործունեության դաշտն ընդգրկում է Սիրիան, Լիբանանը, Իրանը, Եգիպտոսը, Իրաքը և Արաբական Ծոցի երկրները: Միջին Արևելքի գրասենյակը գործում է 2005-ից ի վեր: Գրասենյակի նպատակն է՝ շրջանի արաբ և իսլամ ժողովուրդներին ներկայացնել Հայոց ցեղասպանության պատմական իրողության փաստը, նրանց բացատրել թուրքական պետության իսկական դիմագիծը, ինչպես նաև զարգացնել հայ-արաբական և իսլամական հարաբերությունները տարբեր բնագավառների և մակարդակների վրա: Իր հիմնադրությունից ի վեր, և հակառակ իր դիմագրաված դժվարություններին, գրասենյակին հաջողվեց նոր որակ ստեղծել և նոր թափ տալ տարածաշրջանում Հայ Դատի աշխատանքներին: Այսինքն՝ կարճ ժամանակում գրասենյակին հաջողվեց ինքն իրեն հաստատել որպես հավաստի աղբյուր հայությանը վերաբերող հարցերին: Գրասենյակը դարձավ հստակ և հավաստի աղբյուր ընդհանրապես արաբական լրատվական, մտավորական և, երբեմն, քաղաքական շրջանակների համար:

Միջին Արևելքում Հայ Դատի գործունեություն ծավալելը հեշտ խնդիր չէ: Լավ գիտենք, որ տարածաշրջանի արաբական և իսլամական երկրները սերտ հարաբերություններ ունեն Թուրքիայի հետ՝ կրոնական, տնտեսական և զինվորական բնագավառներում: Թուրքիան, իբրև իսլամական երկիր, իր ներկա իշխանություններով փորձում է առավելագույն չափով օգտագործել կրոնական հանգամանքը և սիրաշահել արաբական-իսլամական երկրների վստահությունը, ու Հայ Դատը ներկայացնել իբրև քրիստոնյա-իսլամ հակադրություն: Ուրեմն, գրասենյակի առաջնահերթ նպատակն է՝ այդ երկրներին բացատրել երևույթը՝ Թուրքիայի վարած քաղաքականության հակահայ իսկությունը և ցեղասպանության պատմական իրողությունը խեղաթյուրելու փորձերը: Այս աշխատանքը հետևողական բնույթ ունի, որովհետև, ինչպես ասացի, կրոնական գործոնը մեծ դեր է խաղում այս տարածաշրջանի քաղաքական շրջանակներում: Միջին Արևելքը նման չէ Արևմտյան աշխարհին, որովհետև այնտեղ հաստատված են ժողովրդավար կարգեր, գործում է մարդկայինը և փոքրամասնությունների սկզբունքները, ինչը որ գոյություն չունի այս շրջանում: Հետևաբար, կարելի է ասել, որ հակառակ դժվարություններին, աշխատանքը հետևողական է:

Գրասենյակի գործնական աշխատանքների իմաստով՝ կարելի է ասել, որ գրասենյակը կազմակերպում է խորհրդաժողովներ և կլոր սեղաններ, հրատարակում է արաբերենով գրքեր, ունի իր կայքէջը և ֆեյսբուքյան էջը, հրապարակում է հայությանը վերաբերող լուրեր և մնայուն կապի մեջ է արաբական աշխարհի լրատվամիջոցների և ուսումնասիրական կենտրոնների հետ:

– Քաղաքական տեսանկյունից՝ ի՞նչ ազդեցություն ունի Թուրքիան Արաբական աշխարհում, մասնավորապես՝ հակաիսրայելական կեցվածքի դրսևորման արդյունքում:

– Ինչպես նշեցի, Թուրքիայի ներկա իսլամական իշխանությունները ուզում են արաբական և իսլամական աշխարհ մուտք գործել և ազդեցություն ունենալ շրջանի տարբեր երկրների քաղաքական, տնտեսական, ընկերային և զինվորական շրջանակների վրա:

Արաբական գարունից առաջ Թուրքիան աշխարհին ներկայացավ նոր դիմագծով, օգտագործեց կրոնական ազդակը և փորձեց արդար միջնորդի դեր խաղալ արաբական երկրների հարաբերություններում և հակամարտություններում: Այս դերակատարությունը, պետք է ասել, հաջողվեց, ծավալվեց, և Թուրքիան սերտ համագործակցություն ստեղծեց շրջանի բազմաթիվ երկրների հետ: Այս երևույթը մտահոգիչ և վտանգավոր դարձավ ոչ միայն Հայ Դատի մեր աշխատանքների համար, այլ նաև հայության հավաքական ներկայության: Միաժամանակ, Թուրքիան դարձավ Պաղեստինյան դատի դրոշակակիր և հակադրվեց Իսրայելին, հատկապես՝ Գազա ուղղվող Ազատության նավատորմիղի դեպքից հետո: Այդ օրերին արաբական տարբեր երկրներում բարձրացան թուրքական դրոշներ, և Թուրքիայի՝ օրվա վարչապետ Էրդողանի նկարները:

Արաբական գարունից հետո այս պատկերը փոխվեց: Թուրքիայի ժխտական դերակատարությունը Արաբական գարնան մեջ թշնամական տրամադրություններ առաջացրեց արաբական մի շարք պետությունների մոտ: Սիրայում և Եգիպտոսում, օրինակ, արաբը տեսավ թուրքի իսկական դիմագիծը, որովհետև Թուրքիան այն պետությունն է, որը քաջալերեց և տարածեց ահաբեկչությունը, իր սահմանները բացեց, դյուրացրեց ահաբեկիչների ու զինամթերքի մուտքը, և նյութապես ու բարոյապես զորավիգ կանգնեց արաբական մի շարք երկրների կործանմանը:

Այդ պատճառով, մենք այսօր նույն այս արաբական երկրներում հայկական օրակարգի ուղղությամբ որոշ հետաքրքրություն ենք տեսնում:

– Ցեղասպանությունից հետո ի՞նչ օգնություն է ցուցաբերել Արաբական աշխարհը ցեղասպանությունից մազապուրծ հայերին:

– Որպես ցեղասպանության հետևանք՝ բազմահազար հայեր ապաստան գտան արաբական տարբեր երկրներում, հատկապես՝ Սիրայում, Իրաքում, Պաղեստինում և Լիբանանում: Հայերն անպատրաստ վիճակով հասան այս երկրներ, որտեղ իրենց դիմավորեցին արաբ ժողովուրդները՝ հակառակ Օսմանյան իշխանությունների սպառնալիքներին: Արաբները, չենթարկվելով Օսմանյան իշխանությունների հրահանգներին, իրենց դռները բացեցին հայության առաջ և ընդունեցին նրանց: Մի իրողություն, որ չի կարելի երբեք ուրանալ, այլ, ընդհակառակը, պետք է երախտապարտ լինել: Այս իմաստով նշանակալից է Մեքքայի իշխան Շիրիֆ Հուսեյն Պին Ալիի հայտարարությունը՝ ուղղված շրջանի արաբներին և իսլամներին, որի մեջ նա խնդրում է ամեն կերպ օժանդակություն ցուցաբերել ցեղասպանությունից մազապուրծ հայերին:

– Իսլամական աշխարհում ինչպե՞ս է գնահատվում Արաբական երկրներում ապաստան գտած՝ ցեղասպանության ենթարկված գաղթականների նկատմամբ հյուրընկալ վերաբերմունքը: Այժմ ի՞նչ վիճակում են այդ համայնքները:

– Ինչպես ասացի, ցեղասպանության հետևանքով արաբ-իսլամական երկրներում ապաստան գտած հայությունը ընդունվեց արաբական տարբեր երկրների կողմից: Հայերը, ամբողջովին տարբեր միջավայրից և մշակույթից եկած, իրենք իրենց գտան լրիվ տարբեր և օտար միջավայրում, սակայն տարիներ հետո նրանք հարմարվեցին տեղի միջավայրին: Հայերն իրենց հայրենիք վերադառնալու ամեն հույս կորցնելուց հետո սկսեցին վերակազմակերպվել. կառուցեցին եկեղեցի, դպրոց, ակումբ և հիմնեցին բարեսիրական միություններ՝ պահպանելու համար լեզուն և մշակույթը: Արաբական և իսլամական երկրներն օժանդակեցին, որ հայը պահպանի իր ինքնությունը՝ համակերպվելու, ինչպես նաև բարգավաճելու և առաջադիմելու: Բնականաբար, հայերն իրենց աշխատանքով երբեք բեռ չդարձան հյուրընկալող երկրների վրա, այլ, ընդհակառակը, հայը նեցուկ կանգնեց արաբ-իսլամական երկրների քաղաքական, տնտեսական և սոցիալական բարգավաճմանը, հատկապես երկրորդ աշխարհամարտից հետո:

Այսօր շրջանում մենք ունենք կազմակերպված գաղութներ, հատկապես Լիբանանում, Իրանում և Սիրիայում: Կան նորաստեղծ գաղութներ Քուվեյթում և Ծոցի մի շարք երկրներում: Սակայն շրջանի ապահովական և տնտեսական իրադարձությունների հետևանքով, հատկապես Արաբական գարունից հետո, մի շարք գաղութներում հայության թիվը նվազել է:

– Արաբական որոշ երկրների՝ Թուրքիայի հետ հարաբերությունների սրման հետևանքով կարծես թե շոշափելի է դառնում Արաբական որոշ երկրների կողմից Ցեղասպանության ճանաչման հարցը: Որքանո՞վ եք հավանական համարում ճանաչումը, և այդ լույսի տակ՝ ինչպե՞ս եք գնահատում Արաբական երկրների հարաբերությունները Հայաստանի հետ:

– Ճիշտ է, վերջերս Արաբական աշխարհում սկսել է Հայ Դատին նպաստող ալիք: Այս ալիքը երկու տարի առաջ սկսեց Եգիպտոսում, երբ Եգիպտոսի քաղաքական և լրատվական շրջանակները, հատկապես Արաբական գարնան հետևանքով, սկսեցին խոսել Հայոց ցեղասպանության մասին: Նույնը եղավ և Արաբական Միացյալ Էմիրություններում: Այս պատահածը դրական քայլ կարելի է համարել, բայց պետք չէ խանդավառվել, որովհետև տեսանք, թե ինչպես վերը նշված պետություններն այս տարվա Ապրիլի 24-ին ոչ մի քայլ չարեցին այս ուղղությամբ: Մյուս կողմից, Լիբիան, որտեղ գոյություն չունի հայկական գաղութ, անցնող շաբաթների ընթացքում ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Հետևաբար, պետք է զգույշ մոտենալ նման հարցերին:

Ինչ վերաբերում է Հայաստան-Արաբական երկրներ հարաբերություններին, պետք է ասել, որ դրանք դրական են, հատկապես այնտեղ, ուր կան կազմակերպված և ակտիվ գաղութներ, բայց և այնպես, նրանք չեն հասել սպասված մակարդակին:

Արաբական տարբեր երկրների հետ Հայաստանը ստորագրել է համաձայնագրեր, որոնք ամբողջությամբ դեռևս չեն գործադրվում:

Հարցազրույցը վարեց Գենյա Գալստյանը

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company