ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Տնտեսական վերլուծություն

Սուրեն Պարսյանը վերլուծում է փոխվարչապետի հրապարակած թվերը

27 Օգոստոս 2019 ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն օգոստոսի 26-ին հրապարակել էր հուլիս ամսվա մակրոտնտեսական ցուցանիշները, մասնավորապես գրելով, որ տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 8.1%-ով: Նախկին վարչապետ, տնտեսական Հրանտ Բագրատյանը հակառակն է պնդում՝ անկում կա:

Տնտեսագետ Սուրեն Պարսյանն էլ կարծում է, որ նշյալ հակասությունը պայմանավորված է անհատական դիրքորոշմամբ: «Ամեն մեկը յուրովի է նայում գործընթացներին: Մեկը տեսնում է բաժակի լեցուն մասը, մյուսը՝ դատարկ, սա է խնդիրը: Իրականում ունենք ոսկե միջինը: Այսինքն, կա աճ, բայց այն որակյալ չէ եւ չի կարող ապահովել միջնաժամկետ եւ երկարաժամկետ տնտեսական աճ: Ավելին՝ նման աճով 2050թ.-ին մենք չենք կարողանա 15-ապատկել մեր համախառն ներքին արդյունքը»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Սուրեն Պարսյանը:

Տիգրան Ավինյանը նաեւ նշել էր մի շարք ոլորտների աճ՝ արդյունաբերություն՝ 16.1%, ծառայություններ՝ 14.9%, շինարարությունը՝ 4.1%, առևտրաշրջանառությունը՝ 9.1%, արտահանումը՝ 19.5%, ներմուծումը՝ 10%:

Այս թվերի առնչությամբ էլ Սուրեն Պարսյանն ընդգծեց. «Եթե դիտարկենք, թե, օրինակ, արդյունաբերության որ ճյուղերն են աճ գրանցել, ապա դա հիմնականում բաժին է ընկել հանքարդյունաբերությանը, որը միջազգային շուկայի գների հետ է կապված: Լուրջ խնդիր ունենք նաեւ կարեւոր՝ գյուղատնտեսության ոլորտում, որտեղ անկումը շարունակվում է նաեւ այսօր: Այդ անկման պատճառով գյուղացին ողջ տարում աղքատ է մնալու՝ մինչեւ 2020թ.-ի առաջին կեսը, քանի որ չի իրացնում բերքը: Իսկ ծառայությունների եւ առեւտրի ոլորտի աճը հիմնականում պայմանավորված է ստվերի բացահայտմամբ: Այսինքն, ստվերային առեւտրաշրջանառությունն այժմ օրինականացված է, ինչը ողջունելի է, բայց բնակչության գնողունակությունը չի ավելացել: Հակառակը, նվազել է՝ հաշվի առնելով այն, որ առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքներ, այդ թվում՝ բանջարեղենը, մոտ 28%-ով թանկացել է»:

Մեր զրուցակիցը նաեւ նշեց՝ կարեւոր է այն փաստը, որ ծառայությունների ոլորտի աճը պայմանավորված է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգով. «Նախորդ տարի հուլիսից մասնավոր հատվածի մոտ 80 հազար աշխատող մտան այս համակարգ, որը մոտ 15 միլիարդ դրամի չափով ավելացրեց ոլորտը տարվա կտրվածքով: Այսինքն, նախորդ տարվա առաջին կիսամյակում չունեինք պարտադիր կուտակայինը, հիմա ունենք, ինչի հաշվին ծառայությունների ոլորտն աճել է»:

Սուրեն Պարսյանի խոսքով՝ ծառայության ոլորտի աճի վրա էական ազդել են նաեւ շահումով խաղերն ու վիճակախաղերը. «Դա, սակայն, մեր պետբյուջեի մուտքային մասի վրա գրեթե ազդեցություն չունի, այսինքն՝ պետբյուջեի մուտքերը չի ավելացնում»:

Ըստ տնտեսագետի՝ հետաքրքրական է այն հանգամանքը, որ 2019թ.-ի առաջին կիսամյակում բեռնափոխադրումների թիվը կտրուկ նվազել է՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ. «Այսինքն, ունենք արտահանման-ներմուծման էական կրճատում, ինչի լավագույն ցուցիչը բեռնափոխադրումներն են: Այս առումով լուրջ մտահոգություն կա: Խանգարող գործոններից է նաեւ արժեւորվող դրամը, ինչը վերջին մի քանի ամսում նկատվում է: Սա խանգարում է արտահանմանը, խրախուսում՝ ներմուծումը, ինչի հետեւանքով տեղական արտադրողներն են տուժում: Սրա հետեւանքով միջնաժամկետ-երկարաժամկետ կտրվածքում կունենանք խնդիրներ. արտադրողները կորցնում են ոչ միայն արտաքին շուկան, այլեւ ներքինը»:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ այսօր գրել էր, որ 2019թ.-ի առաջին կիսամյակի տվյալներով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ-ում մշակող արդյունաբերության ոլորտն աճել է 8.7, կացության և հանրային սննդի կազմակերպման ոլորտը՝ 33.8, օդային տրանսպորտով ուղևորափոխադրումները՝ 28.2, իսկ առևտրի շրջանառությունը՝ 8.9%-ով:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company