ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Քննարկում

Երկիրը պահածոյի տուփ չէ

22 Սեպտեմբեր 2019 «Հրապարակ» օրաթերթի «Հոգեւոր Հայաստան» մենախոսությունների շարքի այս համարի հերոսը արձակագիր Սպարտակ Ղարաբաղցյանն է, ով տալիս է հոգեւոր Հայաստանի իր սահմանումը եւ այն, թե ինչ կփոխեր ներկայիս Հայաստանի հոգեւոր-մշակութային կյանքում։


Բիոդաշտն է փոխվել

Հոգեւորն ու Հայաստանն այնքան միաձուլված են իրար, որ կարիք չկա հատուկ շապիկ կարել հագցնելու համար, որովհետեւ Հայաստանն արդեն հոգեւոր է, եւ ինչքան որ հոգեւորն է անսահման, այնքան էլ Հայաստանը, չես կարող ո՛չ սահմանի մեջ դնես, ո՛չ էլ սահմանում տաս։ Մենք այսօր ապրում ենք մեր մեծերի մտահոգությունների կիզակետում, որովհետեւ ամեն ինչի մեջ կորցնելու վտանգը կա, դրա մասին շատ բաց պետք է խոսենք։ Երբ Տերյանն ասում էր՝ մի՞թե վերջին պոետն եմ ես, հենց դա նկատի ուներ՝ մի՞թե այդ հոգեւորը ցամաքել է․․․։ Եթե թվում է, որ այդ հոգեւոր խնդիրները հաղթահարել ենք, ինքներս մեզ կխաբենք, այսօր ե՛ւ լեզվի խնդիր ունենք, ե՛ւ ավանդույթների, ե՛ւ հոգեւոր վերականգնման։ Իսկ հոգեւորն ի՞նչն է՝ ավանդույթը, բարոյականությունը, ծեսը, այն, ինչ որ հայ մարդու կողմից հունցվել է։ Հայաստանը միայն ֆիզիկական տարածք չէ, քար կա՝ բարձրացնում ես ու տեսնում՝ երեսի վրա ընկած խաչքար է, բահը խփում ես գետնին ու 3-րդ հազարամյակի սափոր ես հանում։ Այդ հոգեւորն է, որ թույլ է տալիս դիմակայել այսօրվա մարտահրավերներին։ Թեպետ սա մարտահրավեր էլ չէ, այլ թիկունքից խփել, որը շատ վտանգավոր է։ Մենք այսօր այդ վիճակի մեջ ենք։ Պատահական չէ, երբ ուզում են մի ժողովրդի կամ տարածքի տիրանալ, սկսում են հոգեւորը փչացնել, դրանից հետո ե՛ւ նվաճելն է հեշտ, ե՛ւ վերցնելը։ Ինչ խոսք, այդ տեսակ մարտահրավերները մեզ համար նորություն չէին, բայց բաներ կային, որոնց չէինք սպասում։

Եթե ասես՝ մշակութային ձեռնարկներ չեն արվում, այդպես չէ, ինչ-որ միջոցառումներ արվում են, ու քեզ թվում է, թե ամեն ինչ իր տեղում է, բայց մի շատ կարեւոր բան պակասում է, որը ոչ մեկս չենք զգում՝ բիոդաշտն է փոխվել, օրինակ՝ համերգ գնալը դառնում է ձեւական, ցուցահանդես գնալը ներկա-բացակա անելու պես մի բան է, բայց մենք այդ ժողովուրդը չենք եղել։ Բաներ կան, որոնց վերադառնալ է պետք, չվերադառնաս՝ առաջ չես գնա։ Երբ ասում ես՝ այսպես որ գնա, երկիր էլ կկորցնենք, շատերը զարմանում են, իրենց թվում է, որ 21-րդ դարում նման բան հնարավոր չէ, իսկ 20-րդ դարում հնարավո՞ր էր ցեղասպանություն, տեսեք՝ Եվրոպայի հետ ինչ է կատարվում, նման բան հնարավո՞ր էր 21-րդ դարում։ Այսօր չորս կողմից հոգեւոր ցեղասպանություն է։

Կարկատելով՝ հիշողություն չի վերականգնվում

Երբ չվախեցող մարդիկ շատանում են, դառնում է շատ վտանգավոր։ Ես միշտ չվախեցող մարդուց եմ վախեցել, որովհետեւ նրանից ամեն ինչ սպասելի է։ Այսօր բոլոր բնագավառներում չվախեցող մարդկանց մի շերտ կա, որոնց պատճառով շատ բան նույնիսկ մեր մտքով էլ չէր անցնում։ Օրինակ՝ որ կարելի էր ոտնձգություն անել եկեղեցու դեմ։ Ո՞ւմ մտքով կանցներ, որ քրիստոնեության 1700 ամյակը նշած ժողովուրդը հանկարծ մի 5 տարի հետո սկսելու է վարկաբեկման գործընթաց։ Ո՞ւմ մտքով կանցներ, որ այդ կենցաղային լեզուն դառնալու է մեր առօրյայի եւ հոգեւորի շարունակությունը։ Երբ հեռուստաալիքներով տարբեր հաղորդումներ եմ նայում, ինձ թվում է, թե փողոցից վերցրել ձայնագրել են։ Ես չէի ուզենա հատկապես, որ այդ «անբռնազբոս» տոնով հայ աղջիկը, կինը խոսեր։ Սա, ցավոք, մեր այսօրվա հայելին է։ Քննադատելը նույնպես շատ ակտուալ է դարձել։ Ֆեյսբուքը նայում ես՝ աջ-ձախ ով ինչ ուզի, ասում է։ Դա նման է նրան, երբ տանում ես աղբը թափելու, մեկ էլ մի թանկ բան, ասենք՝ մատանիդ, այդ աղբի հետ գնում է, ու դու ստիպված՝ այդ աղբանոցը քանդում ես՝ մատանիդ գտնելու համար։ Լեզուն այդպես է կոտրվում, փշրվում։ Բառերի մի շարան կա, որ օգտագործում են հայրենասիրության մասին ճառերում, ընդ որում, բոլորը՝ նույն բանը, մի ստորակետ այս կողմ, այն կողմ։ Հրեայի հետ կապված մի պատմություն կա․ մեկը շատ է խոսում հայրենասիրությունից, հարցնում է՝ կտա՞ս կյանքդ հայրենիքին, ասում է՝ ո՞նց, բա որ ես կյանքս տամ, հայրենիքն ո՞վ պետք է սիրի։ Հիմա նույն վիճակը մեզ մոտ է․ բոլորը հայրենասիրությունից խոսում են, իսկ երբ գալիս է զոհասեղանին ինչ-որ բան դնելու հարցը, մի կողմ են քաշվում։ Հետո բոլորին թվում է, որ զոհասեղանին միայն կյանքն են դնում։ Երբ դրամահավաքը նոր-նոր էր սկսվել, նյութականից բացի, այդտեղ նաեւ բարոյական կողմ կար, այսինքն՝ դու մենակ նյութականը չես դնում այդ զոհասեղանին։ Այդ ոգեւորությունը բարոյականության հետեւանքն էր, բայց հետո, երբ բարոյականը դուրս եկավ, ու մնաց միայն նյութական կողմը, դրամահավաքը դարձավ փայահավաքություն։ Մենք այդ անհարկի շռայլություններից պետք է հետ վարժվենք եւ բարոյական դաշտ մտնենք։ Այնքան բան կա կառուցելու եկեղեցիներից բացի, օրինակ՝ Շուշիի Ռեալական դպրոցը, որն ամբողջ Անդրկովկասում եզակի կառույց է եղել։ Դա Դորպատի համալսարանի փոքր մակետն է, որ Շուշիում կառուցվել է։ Այդ հոգեւոր դաշտը ոչ թե կարկատել է պետք, այլ՝ վերականգնել։ Մենք գնում ենք մի հուշարձան ենք կարկատում, ասում ենք՝ հիշողությունը վերականգնվեց, բայց կարկատելով՝ հիշողություն չի վերականգնվում։ Եթե այսօր հոգեւորից շատ ենք խոսում, ուրեմն նշանակում է՝ դրա պակասն ունենք։ Բայց այդ պակասը զգալով է, որ խոսելուց բացի, պետք է նաեւ քայլ արվի։

Ուզում ես անունը «Նոր Հայաստան» դիր՝ բան չի փոխվի

Երբ մեկուկես տարի առաջ սկսվեց այս «բեմականացումը», ինչու բեմականացում՝ որովհետեւ լավ ռեժիսորներ ու կատարողներ կային, այդ ժամանակ ինչքան էլ որ ասում էին՝ այդ փոփոխություններն ինքնաբուխ են, ես դրան չէի հավատում։ Իհարկե, բոլորս փոփոխությունների կարիք ունեինք եւ զգում էինք, որ մի բան պետք է փոխվի, բայց մեկուկես տարվա մեր անցած ճանապարհը ցույց տվեց, որ այդ փոփոխությունները նոր Հայաստանի մեջ չեն տեղավորվում։ Հետո՝ «Նոր Հայաստան» ձեւակերպմանը ես ի սկզբանե դեմ եմ եղել։ Ինչպես որ դեմ եմ «մշակութային զարթոնք» ասվածին, որովհետեւ մշակութային զարթոնք ցեղախմբերը կարող են ապրել, ոչ մեր մշակույթի եւ ժառանգության տեր ժողովուրդը։ Մենք մի օրում կորցնում ենք այնքան բան, ինչքան ժողովուրդներ հազարամյակների ընթացքում չեն ստեղծել։ Մեզ ոչ թե մշակութային զարթոնք է պետք, այլ ունեցած ժառանգությանը տեր կանգնել։ Երբ ազգը, ժողովուրդը գիտակցում է իր կշիռը, անկախ իրենից՝ դառնում է իր ժառանգության տերը, երբ չես գիտակցում, ուզում ես անունը «Նոր Հայաստան» դիր՝ բան չի փոխվի։ Մի ժամանակ էլ նոր հայի կերպար էր ստեղծվել, իրենց գործն արեցին բեմից ու գնացին։ Միշտ ասել եմ՝ ազնիվ մետաղը չես կարող ոչ մեկի հետ ձուլես, մեկ է՝ ճաք է տալու։ Կամ՝ եթե քոնն առաջին խմբի արյուն է, քեզ միայն քո խմբի արյունը կարող է փրկել, մյուսները քեզ դեպի կործանում են տանելու։ Այսօր ամբողջ աշխարհը գենետիկ հիշողության փնտրտուքների մեջ է, այդ փնտրտուքի մեջ մենք մեզ չպետք է մոռանանք։ Երբ հոգեւոր դաշտում սկսում ես տանուլ տալ, մնացած հաղթանակները դառնում են զրո։ Արցախյան ազատամարտի ժամանակ մենք շատ բան ապացուցեցինք, այդ թվում՝ ապագային ձեռնոց նետեցինք։

Ինչքա՞ն կարելի է ժողովրդին կերակրել թվերով

Երբ նոր էր այս թավշյա եւ սիրո հեղափոխությունը սկսվել, վարչապետը մի քանի անգամ ամբիոնից Հրանտ Մաթեւոսյանին ցիտեց, հետո մտավորականների հավաք արեց։ Այսինքն՝ նա սկսեց մի տեղից, որին բոլորը լավ արձագանքեցին, ի վերջո, ԱԺ ամբիոնից Հրանտի անունը տվեցին, բայց երբ տեսա այդ մտավորականների հավաքը, հասկացա, որ Նիկոլը հավաքել է նրանց ներկա-բացակա անելու համար, բոլորը եկել էին իրենց դարդուցավով։ Ու ինչպես նախորդների ժամանակ հերթ էին կանգնում մեդալ ստանալու, հիմա էլ հերթական հերթագրումն էր սկսվել։ Հետո՝ Նիկոլը մտավորականների հետ չխոսեց մտավորականների լեզվով, ու մինչեւ այսօր այդ տոնը տնաքանդության նման շարունակվում է։ Կենտկոմի առաջին քարտուղարը Վիկտոր Համբարձումյանի հետ գլուխը կախ էր խոսում, որովհետեւ Վիկտոր Համբարձումյանի հետ էր խոսում։ Եթե դու Հրանտ Մաթեւոսյանից ես խոսում, չգիտե՞ս, որ նույն Հրանտի ասած՝ մեր գյուղերը այդ մեղվափեթակների պես ցամաքում են, հո մենակ ցիտելով չի՞։ Հրանտին ցիտում ես, բայց դեռ Հրանտ Մաթեւոսյան կենտրոնը չի կառուցվել, այսինքն՝ ամեն ինչը դառնում է փուչիկ։ Վարչապետն այն օրը 100 փաստ էր նշում, դրա մեջ հոգեւորի մասին խոսք կա՞ր։ Թիվ, թիվ, թիվ․․․, թվախեղդ պետք չի անել, ինչքա՞ն կարելի է ժողովրդին կերակրել թվերով, հատկապես երբ քո ասած թվերը երեկոյան անգամ շարքային տնտեսագետն է հերքում, ուրեմն մենք այստեղ խնդիր ունենք պետականության հետ։ Ես ինչի՞ վրա հույս դնեմ, որ վաղը իմ թոռներն ապրելու են, ինչպես նախկիններն էին ասում՝ ապահով Հայաստանում։ Շատ բան այսօր պետք է արմատախիլ արվի ու նաեւ անաղմուկ արվի։

Մեր ժողովուրդը թունավորված է

Մենք հանդուրժողականության մասին ենք խոսում, բայց որ կողմը նայում ես, հանդուրժողականության պակաս կա։ Այդ ամբարված թույնից պետք է ազատվել, ոչ թե մասնաբաժին հանես մյուսներին։ Հիմա մեր ժողովուրդը թունավորված է՝ սկսած հեռուստահաղորդումներից, վերջացրած ֆեյսբուքյան գրառումներով ու պատի տակի խոսակցություններով։ Հանքարդյունաբերությունն էլ՝ իր հերթին։ Այսօր շատերը չեն հիշում, բայց խորհրդային տարիներին այս տարածքները կետառկետ ուսումնասիրվեցին, գիտեին որտեղ ինչ կա։ Երբ հանքի օգտագործման հարցն էր դրված, առաջարկ եղավ, որ Ջերմուկի տարածաշրջանի բնակչությունը պետք է դուրս գա այդտեղից, բայց Մոսկվայում հաշվարկ էին արել եւ եկել էին այն եզրահանգման, որ Ջերմուկը՝ որպես համամիութենական քաղաք, ավելի մեծ օգուտ է տալիս, քան եթե հանքը շահագործվի։ Իսկ այսօր մենք մեզ տանում ենք կառափնարան։ Նույնը նաեւ Նիկոլի հայրենիքում՝ Իջեւանում, այնտեղ Քաչալ սար անվանումով սար կա, որտեղ ուսումնասիրել էին ու ասել՝ ուրան կա, բայց արգելեցին շահագործել, այսինքն՝ վերաբերմունք կար, որովհետեւ արդյունքում գյուղեր էին դատարկվելու։ Եթե այդ մարդիկ ոսկի են փնտրում, թող գնան Ջեկ Լոնդոն կարդան՝ երկիրը պահածոյի տուփ չէ․ այսօր արդեն այդ խնդիրն է դրված։

Սոնա Ադամյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» ընթացիկ տարվա 8-րդ համարը: Հերթական համարի

02 Սեպտեմբեր 2026
Արցախի Անկախության օրը՝ Եռաբլուրում

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 3

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company