ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Քննարկում

Ի՞նչ է սպասվում Հայաստանի վնասված տնտեսությանը

15 Մայիս 2020 Մասնագետները կանխատեսում են

Արդեն երկու ամիս Հայաստանն ապրում է արտակարգ դրության պայմաններում՝ աճում է կորոնավիրուսով վարակակիրների թիվը, անկում է գրանցում տնտեսությունը։ Մայիսի 14-ի դրությամբ՝ վարակման 3860 դեպք է արձանագրվել, փաստացի բուժվում է 2218 քաղաքացի, առողջացել է 1572-ը, մահացել է 49 վարակակիր։ Օրեցօր ավելացող վարակակիրների ցուցանիշն արդեն հաշվում են ոչ թե տասնյակներով, այլ՝ 100-ից բարձր թվերով։ Արտակարգ դրությամբ պայմանավորված սահմանափակումները մեծ վնասներ են հասցրել տնտեսությանը՝ նախատեսվածից 169 միլիարդ դրամով քիչ հարկ կհավաքվի, և պետությունը կավելացնի պետական պարտքը 260 միլիարդ դրամով։ Պաշտոնական գնահատականներով, համախառն ներքին արդյունքի ծավալը այս տարի 2%-ով անկում կապրի՝ կանխատեսվող 7 տրիլիոն 95 միլիարդ դրամի փոխարեն կկազմի 6 տրիլիոն 485 մլրդ դրամ։ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կանխատեսմամբ՝ 3․5% անկում կգրանցի Հայաստանի տնտեսությունը, ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի՝ 1․5%: Չնայած, որ տնտեսական գործունեության բազմաթիվ ոլորտների աշխատանքը պարետատան որոշմամբ կրկին թույլատրված է, այդուհանդերձ, ըստ մասնագետների, տնտեսությունը շուտ չի վերադառնա նախկին վիճակին։

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը հիշեցնում է պաշտոնյաների պնդումները, որ այս դրությունը մեկ տարի դեռ կարող է շարունակվել, իսկ անորոշությունը գործող տնտեսվարողների ու ներդրողների համար ռիսկային, բացասական գործոն է։ «Այսինքն՝ տնտեսական անորոշությունը, ե՞րբ կավարտվի, ի՞նչ սահմանափակումներ վաղը կունենանք, արդյոք մեր երկիրը՝ որպես տնտեսական տարածք, կկարողանա՞ պահպանել մակրոտնտեսական կայունությունը՝ սկսած դրամի փոխարժեքից, վերջացրած տոկոսադրույքներով՝ վարկերի հասանելիության իմաստով, վճարունակության ռիսկով։ Էս անորոշությունը բերել է նրան, որ մի շարք տնտեսվարողներ ունեն լիկվիդայնության խնդիր՝ պարտավորությունները չեն կարողանում կատարել ժամանակին։ Սա կարող է բերել վճարման շղթայի խախտման»,- ասաց պարոն Թադևոսյանը։

Արտակարգ դրության երկարաձգումը կառավարությունը հարկադրված քայլ է համարում՝ իրավիճակը հսկողության տակ պահելու նկատառմամբ։ Իսկ տնտեսագետները կանխատեսում են, որ Հայաստանի տնտեսությունն այս տարի չի վերադառնա մինչկորոնավիրուսային վիճակին։ ACSES վերլուծական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Հայկազ Ֆանյանը սխալ է համարում տնտեսական ճգնաժամի հետևանքները չեզոքացնելու նպատակով ընդամենը 150 միլիարդ դրամ տնտեսություն ներարկելու կառավարության դիրքորոշումը։ Նկատենք, այսօր վարչապետ Փաշինյանն ասաց, որ մինչ այս պահը 76 միլիարդ դրամն է բաշխվել։ «Այն գումարի չափը, որ նախատեսվում է ուղղվել, կարծում եմ, բավարար չէ, խոսքը գնում է 150 միլիարդ դրամի մասին։ Եթե հաջողվի կապիտալ ծախսերի գծով արդյունավետ կազմակերպել պետական գնումները և ամբողջ ծավալով իրականացի, դա կարող է լուրջ օժանդակություն հանդիսանալ տնտեսությանը։ 2021 թվականին կարող ենք ակնկալել, որ կգրանցվի աճ և հնարավոր կլինի վերականգնել 2019 թվականի մակարդակը»,- ասաց Հայկազ Ֆանյանը։

Իսկ մինչ այդ, Թադևոս Ավետիսյանը սոցիալական լարվածության աճ է կանխատեսում, հատկապես՝ երբ չգրանցված կամ օրավարձով աշխատողները, Ռուսաստան արտագնա աշխատանքի գնացողները, փաստացի զրկված են եղել եկամուտներից։

Ըստ Ավետիսյանի, ապագայում աշխատատեղերի զանգվածային կրճատումների հետ կարող է գործ ունենանք։ Դա ունակ չեն կանխել կառավարության հակաճգնաժամային միջոցառումները, որոնցից մեկով, օրինակ, պետությունը անվերադարձ փող կտա այն աշխատատեղերը պահպանած մինչև 100 աշխատող ունեցող ընկերություններին՝ վճարելով ամեն 5-րդ աշխատողի աշխատավարձը։ «Այլ կերպ ասած՝ աշխատավարձի վրա կատարվող ծախսի ընդամենը 20 տոկոսն է պետությունը տալիս, բայց պետությունը ունի եկամտահարկ՝ 20% այդ նույն աշխատավարձից հարկ է վերցնում։ Այսինքն՝ ավելի քիչ է աջակցում, քան հարկը վերցնում է։ Սա համարժեք չի իրականանում։ Չի լուծում խնդիրը։ Պետությունը էդ ծախսերի առնվազն կեսը պիտի վերցնի, որ տրամաբանություն լինի կեսն էլ կատարի գործատուն»,- նշեց Թադևոս Ավետիսյանը։

Կորոնավիրուսին առաջիններից մեկն արձագանքեց բանկային սեկտորը։ Ապրիլի 27-ի դրությամբ՝ ՀՀ բանկերն ու վարկային կազմակերպությունները վարկային արձակուրդ են տրամադրել կամ վերանայել են 484 հազար անձի վարկ՝ 74․8 միլիարդ դրամի չափով։ Տնտեսությունում առկա սպասողական դրությունն ազդել է նաև բանկային համակարգի վրա՝ մի դեպքում ավելացել է չաշխատող վարկային պորտֆելը, բայց կա նաև հակառակ երևույթը, երբ բանկերը չեն շտապում ընթացք տալ արդեն իսկ հաստատված վարկային ծրագրերին։ Թե ինչպե՞ս բնորոշել բանկային համակարգի ներկա վիճակը, ըստ Հայկազ Ֆանյանի, պետք է սպասել բանկերի հաշվետվություններին․ «Տնտեսության բոլոր ճյուղերի վրա ազդել է, միանշանակ՝ բանկային համակարգի վրա էլ կազդի։ Բանկային համակարգը, ըստ էության, տնտեսության սիրտն է, որն արյուն է մղում տնտեսության տարբեր հատվածներին։ Հիմա եթե խնդիր ունենք տնտեսության առանձին հատվածների հետ, էդ սիրտը չի կարող լիարժեք աշխատել»։ Ի դեպ, ապագայում աշխուժանալու շանս կարող է ստանալ կորոնավիրուսից ամենաշատը տուժած տուրիզմի ոլորտը։ Կառավարությունում քննարկում են Հայաստանի օդային տարածքն աստիճանաբար բացելու հնարավորությունը:

Ռոբերտ Անանյան

Մանրամասները՝ տեսանյութում:

factor.am

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company