ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Դրօշակ

Մեր անկախությունը ծնվեց Մայիսյան հերոսամարտերի բոցերում

28 Մայիս 2020 Հարցազրույց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանի հետ

- Հարգելի պարո՛ն Մելքոնյան, ի՞նչ գործոններով են պայմանավորված ցեղասպանություն վերապրած հայության կողմից 1918 թվականին ձեռք բերված մայիսյան հաղթանակները: Այս հարցը պատահականորեն չեմ տալիս, որովհետև այսօր էլ հանդիպում ենք մեկնաբանությունների, ըստ որոնց` Հայաստանի անկախացումը աշխարհաքաղաքական դասավորումների արդյունք էր: Եվ նույնիսկ գնահատականներ են հնչում, թե մենք ուղղակի նվեր ենք ստացել անկախությունը:

- 1918 թ. մայիսի վերջին հայոց պետականության վերականգնման դարակազմիկ իրադարձության մասին շատ է գրվել։ Ուղղակի անհավատալի էր, որ Հայոց ցեղասպանությունից ընդամենը երեք տարի անց հայ ժողովուրդն այնքան ուժ գտավ իր մեջ, որ վերականգնեց պետական անկախությունը։ Թերևս դրանով պետք է բացատրել մեզանում որոշ մարդկանց, իսկ օտարների պարագայում թուրք-ադրբեջանական քաղաքական ու կեղծ գիտական շրջանակներում շրջանառվող այն շինծու թեզը, ըստ որի` մեր անկախության վերածնունդը հետևանք էր միայն ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակի։ Ավելին՝ թուրք-թաթարական շրջանակների պնդմամբ Հայաստանի անկախությունը իբր հետևանք էր իրենց բարյացակամ վերաբերմունքի, ոչ ավել ոչ պակաս՝ «իրենց Էրիվան քաղաքը մեզ զիջելու» մեծահոգության։

Իրականությունն այն է, որ հայոց պետականության վերականգնումն ունեցել է լուրջ նախապատմություն։ Գաղափարական առումով այն ծնվել է 19-րդ դարում՝ ազգային-ազատագրական շարժումների բովում, իսկ գործնականում՝ 1915 թ. մայիս-հունիսին՝ Վանում Արամ Մանուկյանի ստեղծած նահանգային վարչության տեսքով։ Պատահական չէ, որ Արամը Վանում կուտակած պետականաշինության ողջ ռազմաքաղաքական ու վարչական փորձը 1917 թ. վերջից փոխադրեց Երևան և հիրավի դարձավ հայոց նորագույն պետականության ճարտարապետը։

Ի տարբերություն մեր հարևանների` մեր անկախությունը ոչ թե մեզ տրվեց Գերմանիայի կամ Թուրքիայի հետ նախապես ձեռք բերված համաձայնության արդյունքում, այլ ծնվեց թուրքերի դեմ Մայիսյան հերոսամարտերի բոցերում։ Ուստիև մեկընդմիշտ պետք է մոռացության տալ սկուտեղի վրա մեզ անկախ հայրենիք նվիրելու մասին ցնդաբանությունը։ Նմանապես 1991 թ. սեպտեմբերին Արցախյան հուժկու ազատագրական պայքարի տրամաբանական արդյունքը եղավ զույգ հայկական պետությունների՝ ՀՀ և ԼՂՀ անկախության հռչակումը։

– Իսկ ինչպե՞ս կգնահատեք 102 տարի առաջ հայոց պետականության վերականգնման փաստը տվյալ պատմաքաղաքական իրականության մեջ, ինչպես և նրա նշանակությունը հայ ժողովրդի համար առհասարակ:

-1918 թ. մայիսյան հրաշքով հիմք դրվեց ոչ միայն 1918-1920 թթ. Առաջին հանրապետությանը, այլ նաև Հայաստանի նորագույն պատմության մեջ հայոց պետականության անընդհատականությանը։ Միանշանակ կարող ենք պնդել, որ չլիներ Առաջին անկախ հանրապետությունը, բոլշևիկները կյանքի չէին կոչի Խորհրդային Հայաստանը, որը նույն Հայհեղկոմի կողմից 1920 թ. նոյեմբերի 29-ին հռչակվեց խորհրդային սոցիալիստական անկախ հանրապետություն և համենայնդեպս «դե յուրե» այդ կարգավիճակը պահպանեց մինչև 1922 թ. մարտի 12-ին Անդրդաշնության և դեկտեմբերին ԽՍՀՄ ստեղծումը։ Անգամ անկախության շատ հատկանիշների կորստից հետո էլ ՀԽՍՀ-ն ԽՍՀՄ կազմում պահպանեց պետականության ցուցիչները՝ խորհրդարան, կառավարություն, սահմանադրություն, սեփական սահմաններ, և դրանց հիման վրա պայմաններ ստեղծեց 1991 թ. Երրորդ հանրապետության հռչակման համար։ Ահա սա է 102 տարի առաջ մեր ժողովրդի ձեռք բերած անկախության պատմական խորհուրդը։

– Մենք երեք տասնամյակ առաջ կրկին անկախություն ենք հռչակել, բայց շարունակում ենք խոսել պետականության գիտակցության, մեր պետության ինքնուրույնության մասին: Ձեր կարծիքով` արհեստակա՞ն են այս հարցադրումները, թե՞ մտահոգության իրական պատճառներ գոյություն ունեն և՛ պետականության հանդեպ մեր վերաբերմունքի, և՛ պետականության լիարժեք անկախության ապահովման, և՛ այդ պետականությունն արժևորելու մտածողության առումով:

-Այսօր մեզանում լինում են պահեր, երբ մեր հասարակության առանձին շերտերի մոտ թերի է թվում պետականության զգացողության ու մտածողության առկայությունը։ Բայց ես լավատես եմ և կարծում եմ, որ դա առաջին հերթին պայմանավորված է մեր երկիրն ավելի կատարյալ տեսնելու ցանկությամբ։ 2016 թ. Ապրիլյան պատերազմը դրա վառ վկայությունն էր։ Ինչ վերաբերում է մեր հասարակության այսօրվա պառակտվածությանը, համոզված եմ՝ նույնպես երևութական է ու անցողիկ։ Աստված մի արասցե՝ երկրի գլխին կախվի իրական վտանգ. պետական մտածողությունն անմիջապես կգա օրակարգ։ Բայց այժմ համավարակի պայմաններում, անկեղծ ասած, այդ զգացողությունը կարծես իրեն նկատել չի տալիս, հավանաբար այն պատճառով, որ այդ վտանգը մենք ուղղակի անզեն աչքով չենք տեսնում։ Բայց այն արդեն լրջորեն բախում է մեր դուռը։

– 20-րդ դարի վերջին մենք ունեցանք միանգամից երկու անկախ հայկական պետություն: Առաջինը անկախացավ Խորհրդային կայսրության փլուզման արդյունքում: Արցախյան ազատագրական պայքարի արդյունքում ձևավորվեց երկրորդ հայկական պետությունը, որի տիրապետության տակ այսօր գրեթե այնքան տարածք է, որքան Առաջին հանրապետության տարածքն էր ձևավորման պահին: Հայկական իրականության առանձնահատկությունները և առկա մարտահրավերները առաջադրո՞ւմ են արդյոք առանձնահատուկ խնդիրներ:

-Այո՛, Արցախի Հանրապետությունը ձևավորվեց գրեթե նույնքան տարածքի վրա, որքան Առաջին հանրապետության տարածքն էր։ Այդ 12-13 հազար քառ. կմ-ը ազատագրական մարտերի շնորհիվ պատահականորեն չհայտնվեց մեր վերահսկողության տակ։ Այն հիմնականում համընկնում է 1735 թ. Նադիր շահի կողմից միջազգայնորեն ճանաչված Խամսայի մելիքությունների պատմական տարածքին։ Հետևապես այն ոչ միայն պատմականորեն, այլև աշխարհագրական սահմաններով պաշտպանված լեռնային մի երկրամաս է, որի պահպանությունը սրբազան գործ է և սակարկության առարկա չէ։

– Կարծես բոլորն այսօր միակարծիք են, որ մեր տարածաշրջանը մեծ փոփոխությունների շեմին է կամ արդեն իսկ այդ ընթացքի մեջ է: Որքանո՞վ կարող են վտանգավոր լինել աշխարհաքաղաքական այդ տեղաշարժերը: Նկատի ունենանք, որ մեզ համար Արցախյան պատերազմը ավարտված չէ: Մյուս կողմից հենց Հայաստանի սահմանների մոտ բավական ակտիվ է Թուրքիան: Մասնավորապես նկատի ունենք վերջինիս ակտիվ գործունեությունը Նախիջևանում:

-Իմ կարծիքով՝ տարածաշրջանում սպասվող աշխարհաքաղաքական փոփոխությունները և մարտահրավերները մեր կողմից հաղթահարելի են։ Չեմ կարծում, որ աշխարհում եղանակ ստեղծող երկրները Արցախում առկա ստատուս քվոյի փոփոխման լուրջ պահանջ առաջադրեն։ Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա Արևմուտքի հետ նրա հարաբերությունների որոշակի սառեցումը, Սիրիայի պատճառով Ռուսաստանի հետ «սիրախաղի» ավարտը, երկրի տնտեսական իրավիճակի վատթարացումը և քրդական խնդրի սրումը բավարար են, որ թուրքերը ստիպված լինեն զսպել իրենց ախորժակը։ Ինչ վերաբերում է Նախիջևանում Թուրքիայի ազդեցության աճին, ապա այն միայն Հայաստանի անվտանգությանը առնչվող խնդիր չէ։ Հարցը շոշափում է ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Իրանի շահերը։ Համոզված եմ, որ որքան Ադրբեջանը գնա Նախիջևանի թուրքացման ճանապարհով, այնքան հավանական կդարձնի երկրամասը առաջիկայում հարվածի տակ դնելու և կորցնելու իրողությունը։

«Դրօշակ», թիվ 5 (1639), մայիս, 2020 թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company