ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Քննարկում

Ովքե՞ր են խմբագրում, ուրանում մեր պահանջատիրությունը

29 Մայիս 2020 «Օրեր առաջ անդրադարձել էի Հայոց Ցեղասպանության Ինստիտուտ Թանգարանի տնօրեն Հ. Մարությանի հունական հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցին (2019թ. դեկտ.), ուր նա հետեւյալ հաստատումներն էր արել՝ «ես 100 տարի առաջ տեղի ունեցած դեպքերի մասնագետ չեմ: Ես հիշողության խնդիրների մասնագետ /ուսումնասիրող/ եմ»: «Ես տնօրենի պաշտոնը ստանաձնել եմ որոշ փոփոխություններ իրականացնելու գաղափարով/ծրագրով:… ինչո՞ւ միայն խոսել այն մասին, թե քանի հազար են այստեղ կամ այնտեղ սպանվել», - ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը մեջբերում է Հարություն Մարությանի արտահայտած մտքերը և մանրամասնում.

«Փաստորեն, Հ. Մարությանը ոչ միայն անթաքույց հայտարարում է Ցեղասպանության դիսկուրսում փոփոխության իր հանձնառության մասին, այլև հետևողականորեն իրականացնում քայլեր, որոնք ապացուցում են Ցեղասպանության ճանաչման, դատապարտման և հատուցման պետականորեն որդեգրված քաղաքականության մեջ նրա կողմից իրականացվող տրանսֆորմացիայի ռազմավարության և նպատակադրումների մասին: Սա հաստատվում է նաև մեկ այլ դրվագով. 2019թ. մարտին Թուրքիայում կազմակերպված Memory Sites, Memory Paths, Towards Another Future/Հիշողության ուղիներ. Դեպի այլ ապագա/ վերտառությամբ խորհրդաժողովում խոսելով՝ տնօրենը դարձյալ հաստատում է փոփոխություն իրականացնելու իր նպատակադրումը: Խնդրում եմ ուշադրություն դարձնել վերնագրին. Ցեղասպանության կոնտեքստ և միայն հիշողություն…դեպքի վայրը՝ Թուրքիա: Ահա, թե ինչպես է եզրափակում իր խոսքը բանախոս Մարությանը. «Հայ իրականության մեջ, մոտ մեկ դար, պաշտոնական և ոչ պաշտոնական մակարդակներում հիշատակվել է միայն Զոհերի հիշատակը: Վաղուց Զոհերի հիշատակի օրը վերափոխելու և մեր պատկերացումներում փոփոխություններ կատարելու ժամանակն է:

Օրինակ կարող ենք այսպես ձևակերպել՝ Հայոց ցեղասպանության զոհերի և ինքնապաշտպանական մարտերի հերոսների օր: Իսկ այս ծրագրերն իրականացնելու համար նվիրատուներ են հարկավոր»:/ Տեսանյութ, 20-22ր/:

Սա ասվում է Թուրքիայում, այն պարագայում, երբ այս ելույթից չորս տարի առաջ՝ 2015-ին ընդուվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը, ուր սևով սպիտակի վրա գրված է՝ Հայ ժողովուրդը միակամ է «Հայոց ցեղասպանության փաստի համաշխարհային ճանաչման հասնելու և ցեղասպանության հետևանքների հաղթահարման հարցում, ինչի համար մշակում է իրավական պահանջների թղթածրար՝ դիտելով այն անհատական, համայնքային և համազգային իրավունքների և օրինական շահերի վերականգնման գործընթացի մեկնարկ»: Հռչակագիրը նաև հաստատում է պատմական արդարության համար մղվող պայքարը շարունակել «Հիշում եմ և պահանջում» կարգախոսով»:

Եթե վերը նշված մտքերի հեղինակը միջակ ուսանող լիներ կամ մի մոլորված ռեֆերատագիր, կարելի էր վրդովվել, ափսոսալ… Բայց մեր Ցեղասպանության մասին այսպիսի խոսույթով և հաստատումներով, իր նպատակների համար Թուրքիայում նվիրատվություն մուրալով, խոսում է ՀՑԹԻ տնօրենը: Կարկամում ես, ու հասկանում, որ սա ցանց է, ծուղակ, ծրագիր…Կարկամում ես ու հասկանում, թե ինչ հետևողականորեն են մաշում մեզ, թուլացնում ու նսեմացնում մեր պետականության ազգային բաղադրիչը, մեր ինքնությունը… Արդյոք կարծո՞ւմ եք, որ Ապրիլի 24-ի նախօրեին կարգախոսից «պահանջում եմ» բաղադրիչը պատահական էր դուրս մնացել, իհարկե՝ ոչ: Մարդաբան Հ. Մարությանը անձնական դիտարկումների կամ հիպոթեզների իրավունք ունի… Բայց տնօրեն Հ. Մ-ը, ով ղեկավարում է է 20-րդ դարի առաջին ցեղասպանության հիշողության պահպանության, միջազգային ճանաչման և դատապարտման, հայկական դատի և պահանջատիրության գործընթացներում առանցքային առաքելություն ունեցող թանգարան-ինստիտուտը, իրավունք չունի, երբեք չունի, այդ իրավունքը նրան ոչ ոք չի տվել: Միթե՞ հարկ կա բարձրաձայնելու, որ ՀՑԹԻ-ը քաղաքական, գաղափարախոսական, քարոզչական, տեղեկատվական պայքարի առաքելություն ունեցող կառույց է, և ղեկավարի արտասանված յուրաքանրյուր բառ գին և արժեք ունի: Մնում է հասկանալ՝ որտե՞ղ և ո՞վ է խմբագրել մեր արտաքին քաղաքականության կարևորագույն առաջնահերթություններից մեկը:

Արդյոք մեր արտաքին քաղաքական դոկտրինում շեշտադրումներ և առաջնահերթություններ են փոխվե՞լ: Ո՞ւմ շահերն է սպասարկում տնօրենը կամ ո՞վ է նրան հիշողության տրանսֆորմացիայի հանձնարարություն տվել: Իսկ, եթե սրանք ձախողված տնօրենի թերացումներ են, արդյոք, անգամ տաղանդավոր մարդաբանի պարագայում, նա իրավունք ունի ղեկավարել այնպիսի ռազմավարական մի կառույց, ոլորտ, ինչից հեռու է և իր խոստովանությամբ՝ մասնագետ չէ»:

Որպես հետգրություն՝ Լ. Գալստյանը շեշտում է. «Ի դեպ, այդ վերը նշված զեկույցի շրջանակներում խոսելով Արցախի ազատագրական պայքարի մասին, այդ նույն Հ.Մ-ը օգտագործում է Հայ-ադրբեջանական պատերազը եզրույթը: Եվ չկա ոչինչ պատահական…»:

iravunk.com

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company