ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Դրօշակ

«Դրօշակ»ի Առաջնորդող․ Մեր պարտքն ու պատասխանատվությունը

02 Հունիս 2020 Ընդամենը 30-40 տարի առաջ կանխատեսումներ էին հրապարակվում այն մասին, որ ծխի ու գազերի անվերահսկելի արտանետումները մի օր ծածկույթի շերտ կգոյացնեն մթնոլորտում` երկրի վրա առաջացնելով ջերմոցային էֆեկտ: Իր հերթին ջերմոցի վերածված երկրի վրա տեղի կունենա ջերմաստիճանի գլոբալ տաքացում` որպես հետևանք պատճառ դառնալով սառցաշերտերի ու այսբերգների հալոցքին և այլն: Այն ժամանակ այդ կանխատեսման իրականացումը շատ հեռու էր թվում, որովհետև մարդու պատկերացումներում անսահման էր երկրագունդն իր մեծությամբ: Այնինչ տիեզերական չափումներով ինչ-որ ակնթարթ հետո իրականություն դարձան ամենավատթար կանխատեսումները: Ակնառու դարձավ գիտական ճշմարտությունը, որ դարերով ձևավորված սառուցյալ գոտին յուրատեսակ սառցարանի դեր է կատարում Երկիր մոլորակի համար՝ ապահովելով վերջինիս ջերմային հավասարակշռությունը: Եվ այսօր մեր մոլորակը նմանվել է տենդահար հիվանդի, անբնական կլիմայական երևույթները պատուհասում են հողագնդի բոլոր անկյունները, այնպես որ այլևս բնական են ընկալվում կլիմայի մշտական անբնական դրսևորումները:

Երկրի վրա ջրի և ցամաքի ծավալային հարաբերակցությունը համընկնում է մարդու օրգանիզմի հեղուկ և ոչ հեղուկ զանգվածների համամասնության հետ: Ըստ գիտնականների՝ տարբեր բնակլիմայական երևույթների և տիեզերական մարմինների ազդեցությամբ մարդու օրգանիզմում տեղի ունեցող շատ փոփոխություններ, օրինակ՝ արյան ճնշման բարձրացումը, նույնը հիշեցնող երևույթներ են առաջ բերում նաև Երկիր մոլորակի վրա, այսպես՝ ջրային զանգվածները, ճնշում առաջ բերելով, հոսում լցվում են երկրակեղևի շերտերի ու խոռոչների մեջ և այլն: Գուցե այս և այլ համընկնող երևույթները ոչ թե զարմանալի, այլ միանգամայն տրամաբանական ու բնակա՞ն պետք է համարել: Կարելի է հիշել Աստվածաշունչը, որում ասվում է, որ Արարիչը մարդուն ստեղծեց իր պատկերով և նմանությամբ: Մի սերնդի կյանքում դրսևորված ակնառու երևույթ է, թե ինչպես շատ հիվանդություններ (նույն արյան ճնշումը և մեծապես դրանով պայմանավորված սրտանոթային հիվանդությունները) երիտասարդացան ու ստացան համատարած բնույթ:

Այսինքն՝ բումերանգի պես բնությունը վերադարձնում է մեզ այն, ինչ մենք անում ենք իր նկատմամբ: Խորանալով հոռետեսական դատողությունների մեջ՝ գուցե պիտի եզրակացնենք նաև, թե քաղաքակրթական զարգացման ընթացքը մարդ արարածին օրինաչափորեն տանում է դեպի ինքնաոչնչացում, և գուցե այն օրը, երբ մարդը կսթափվի իր արարքների հետևանքների հետ առերեսվելով, այլևս ուշ կլինի ստեղծված իրականությունը շտկելու համար: Իսկ այսօրվա կացությունը պարտավորեցնում է բնապահպանությանը և բնապահպաններին չնայել որպես աղանդի ու աղանդավորների նման մի բանի, այլ գործունեության այս ուղղությունը դիտարկել որպես պետությունների ու ժողովուրդների քաղաքակրթական մակարդակի ցուցիչ:

Այն, ինչ մեր սերնդի աչքի առաջ մեր իսկ հայրենակիցների ձեռքով իրականացավ Հայաստանի անկախացումից ու երկրի ճակատագիրն ինքնուրույնաբար տնօրինելու իրավունքը ձեռք բերելուց հետո, երևի չափազանցրած չենք լինի, եթե անվանենք գիշատչական գործունեություն: Այլևս օտարի իշխանությունը չէր ցամաքեցնում Սևանը և աչք փակում նրա ձկնային պաշարների ոչնչացման վրա, Մոսկվայի հրահանգով չէին թալանվում ազգի ներկա ու գալիք սերունդների սեփականությունը հանդիսացող հանքահումքային պաշարները, անտառները, գետերը բնապահպանական հատուկ նշանակության գոտիները, կենդանական աշխարհը և այլն: Այսինքն՝ տպավորությունը, որն այսօր էլ անցած չէ, այն է, թե մենք մեր երկրի վրա հարձակվել ենք վերջին սերունդը լինելու հոգեբանությամբ: Երբ օրերից մի օր ակնհայտ կդառնա, թե Հայաստանում ինչեր են սեփականաշնորհված կամ հատկացված 99 տարով շահագործման, հարց կծագի, թե կա՞ արդյոք ինչ-որ բան, ինչը սրա կամ նրա սեփականությունը չէ, այլ պատկանում է բոլորին:

Մենք իսկապես կկարողանա՞նք մի օր Սևանի մակարդակը հասցնել անհրաժեշտ նվազագույնին, խողովակների մեջ խցկված և այլ վայրերում հիդրոէլեկտրակայանների ծառայության քշված գետերին վերադարձնել իրենց ցամաքած հուներին և ափամերձ տարածքներին, ձկնային վտառների առջև բացել ձվադրավայրերի ճանապարհը, ապահովագրել անտառներն ու նրանց բնակիչներին, դադարեցնել հանքերի անխնա եւ բնապահպանական առումով վտանգավոր շահագործումը, ապահովել Երևանի բնակլիմայական առողջ համակարգը և ազատագրել մայրաքաղաքը բիզնես հոգեբանությամբ հաշմելուց ու կերպարանախեղելուց:

Բնապահպանական գործունեությունը ևս մշակույթ է, և մեր ներկա քաղաքակրթական մակարդակը պետք է չափվի նաև այն հանգամանքով, թե որչափ ազգային ու պետական կամք, գիտակցություն և քաղաքացիական պատասխանատվություն կարող ենք ի հայտ բերել մեր մեջ` մեր երկիրը պահպանելու և գալիք սերունդներին անվնաս փոխանցելու համար: Բնապահպանական խնդիրները, պետք է այլևս մաս կազմեն մեր մշտական օրակարգերին, ոչ թե շահարկման առարկա, այլ առողջ քննարկումների նյութ դառնան քաղաքական տարբեր ուժերի և թևերի միջև: Դրանք ոչ թե գործիք պետք է ծառայեն այլևայլ օտար ուժերի ձեռքին՝ ներքաղաքական խնդիրներ հրահրելու համար, այլ ընդգրկվեն դպրոցական և բուհական ծրագրերում՝ ընկալվելով որպես անհատ մարդու եւ հավաքականության դաստիարակվածության ու պարկեշտ վարքի դրսեւրումներ:
Պետությունը պետք է ունենա իր բնապահպանական ռազմավարությունը, որը կհանդիսանա կարևոր պայմաններից մեկը կենսագործունեության մյուս ոլորտներում նախաձեռնվող ծրագրերի համար: Պատասխանատվության զգացումը երկրի զավակի եւ քաղաքացու պարտքն է իրեն ծնող երկրի ու միջավայրի հանդեպ:

«Դրօշակ», թիվ 6 (1640), հունիս, 2020 թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» ընթացիկ տարվա 8-րդ համարը: Հերթական համարի

02 Սեպտեմբեր 2026
Արցախի Անկախության օրը՝ Եռաբլուրում

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 3

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company