ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Քննարկում

ՀՅԴ ԳՄ ՄՈՀ տեսակետը Հայաստանի և Արցախի Հանրապետությունների անվտանգության խորհուրդների համատեղ նիստում հրապարակավ հնչած կարծիքների վերաբերյալ

19 Հունիս 2020 Հունիսի 19-ին Երևանում անցկացված` Հայաստանի և Արցախի Հանրապետությունների անվտանգության խորհուրդների համատեղ նիստի բացման հրապարակային հատվածում վարչապետ Փաշինյանն անգամ ևս ներկայացրեց Հայաստանի Հանրապետության իշխանությունների դիրքորոշումը Ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացի ներկա իրավիճակի վերաբերյալ։ Կարևորում ենք, որ վարչապետ Փաշինյանը վերջապես համերաշխել է այն փաստի հետ, որ ադրբեջանական իշխանությունները ոչ միայն չեն հրաժարվել իրենց առավելապաշտական նկրտումներից և փոխզիջումը բացառող ռազմաքաղաքական կեցվածքից, այլև նորանոր սադրանքներով էլ ավելի են լարում տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակն ու հետզհետե անհնարին դարձնում փոխադարձ վստահության մթնոլորտի կերտումը։

Վերլուծելով վարչապետի հրապարակային ելույթի տեքստը և այն դիտելով որպես պաշտոնական Երևանի դիրքորոշում՝ արձանագրում ենք հետևյալը.

Իշխանությունները թեև իրավացիորեն սահմանում են Ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացի բարձր նշաձողեր, սակայն անհասկանալի են մնում այդ նշաձողերը սպասարկելու ռազմավարական մոտեցումներն ու դրանցից բխող մարտավարական քայլերը։

Այսպես` Նիկոլ Փաշինյանը ինչպես արդեն երկու տարի, այնպես էլ այսօր խոսում է Արցախի Հանրապետության իշխանությունների՝ բանակցային գործընթացին մասնակցելու կարևորության մասին՝ ընդգծելով, որ «առանց Արցախի իշխանությունների լիարժեք ներգրավման՝ բանակցային գործընթացում չի կարող լինել էական առաջընթաց»: Հատկանշական է, որ վերջերս Փաշինյանն ընդունեց, որ ինչպես նախկինում, այնպես էլ ներկայումս, չի հաջողվում Արցախի ղեկավարությանը վերադարձնել բանակցային գործընթաց։ Այս դեպքում անհասկանալի է մնում` որո՞նք են Փաշինյանի այն քայլերը, որոնք վերջնարդյունքում պիտի հանգեցնեն բանակցային գործընթացում Արցախի ղեկավարության մասնակցությանը։

Քննարկման մեկ այլ հարց է այն, որ պաշտոնական Երևանի՝ Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի վերաբերյալ հայտարարությունները, որպես այդպիսին, տեղավորվում են ներկա քաղաքական իրավիճակի շրջանակներում և, սովորաբար, անդրադարձ չի կատարվում բանակցային գործընթացի նախընթաց տրամաբանությանն ու ապագա դինամիկային՝ որպես տարածության և ժամանակի մեջ տեղավորվող քաղաքական գործընթաց։

Ստեղծված իրավիճակն ընդհուպ հանգեցրել է հակամարտության կարգավորման վերաբերյալ իշխանության կայուն տեսակետի բացակայությանը։ Որպես օրինակ` կարող ենք արձանագրել, որ իշխանությունները չեն անդրադառնում այն հարցին, թե ինչպես են պատկերացնում Արցախի Հանրապետության վերջնական կարգավիճակը։ Նման «վրիպումը», փաստորեն, անտեսում է 1991 թ. դեկտեմբերի 10-ի անկախության հանրաքվեի, 2006 թ. դեկտեմբերի 10-ի և 2017 թ. փետրվարի 20-ի սահմանադրական հանրաքվեների ընթացքում Արցախի Հանրապետության քաղաքացիների կամարտահայտության փաստերը։

Պաշտոնական Երևանը մի կողմից սահմանում է բավական բարձր նշաձող, սակայն մյուս կողմից հայտնի չէ սահմանված նշաձողը սպասարկելու ներքին և արտաքին ռեսուրսը։ Ընդ որում` և՛ ներազգային, և՛ արտաքին հարաբերություններում Փաշինյանը ոչ միայն աչքի չի ընկնում համախմբող հատկություններով և գործընկերների հետ հարաբերությունները շարունակականորեն զարգացնելով, այլև անում է ճիշտ հակառակը։

Այս առումով անհանգստություն ունենք, որ սահմանված նշաձողի ոչ պատշաճ սպասարկումը կարող է հանգեցնել արտաքին գործընկերների մոտ թյուրըմբռնումների առաջացման և անախորժ այլ հետևանքների։ Պետք է զգոն լինել, որ ադրբեջանական դիվանագիտությունը երբեք չկարողանա Հայաստանին ներկայացնել որպես անբանակցելի կողմ և այդ կերպ հնարավորություն ունենա իր վրայից վերացարկելու արտաքին ճնշումը։ Ադրբեջանական կողմը նաև չպիտի հնարավորություն ունենա նենգափոխելու ղարաբաղյան շարժման և հակամարտության բուն էությունը՝ այն ներկայացնելով որպես Հայաստանի տարածքների ընդլայնման հարց՝ ստորադասելով ինքնորոշման հարցը։

Ինչ վերաբերում է Արցախի Հանրապետության սուբյեկտայնության բարձրացմանը և Հայաստան-Արցախ հարաբերությունները որակական նոր փուլի փոխադրելուն, ապա դրա համար ՀՅ Դաշնակցությունը տևական ժամանակահատված է, ինչ առաջարկում է Հայաստանի և Արցախի Հանրապետությունների միջև կնքել ռազմավարական դաշինք և հարաբերությունները բարձրացնել իրավապայմանագրային հարթության։ Դա, ի թիվս այլնի, թույլ կտա միջազգային և ներպետական իրավունքի տեսանկյունից բացարձակապես անխոցելի դարձնել Հայաստանի՝ որպես Արցախի անվտանգության երաշխավորի հանձնառությունները բոլոր մակարդակներում՝ սկսած անվտանգային հարցերից մինչև սոցիալ-տնտեսական և արտաքին օժանդակություն, ներառյալ՝ աջակցություն Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչմանը։

Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինքի կնքումը նաև քաղաքական հայտարարություններին իրավաբանական ուժ հաղորդելու հիանալի հնարավորություն է։

Այս առումով, վերահաստատելով Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք կնքելու վերաբերյալ մեր քաղաքական դիրքորոշումը, ակնկալում ենք, որ Արցախի նորընտիր իշխանություններն իրենց հնարավորությունների շրջանակում կնպաստեն դրա իրականացմանը։


ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի արտաքին քաղաքականության,
սփյուռքի և հայրենադարձության հարցերի մասնագիտական ոլորտային հանձնախումբ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company