ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Տնտեսական վերլուծություն

Վարչապետը իրավունք չունի պիտակավորել գործարարներին․ ՀԴՄ կտրոններով տնտեսական հեղափոխություն չեն անում

14 Օգոստոս 2020 Վարչապետի՝ գործարարներին ուղղված երեկվա կշտամբանքը ոչ միայն անհասկանալի է, այլև անընդունելի։ Կրկնակի զարմանալի է, որ իրենց լիբերալ կամ նեոլիբերալ հռչակող քաղաքական ուժերը, գործիչները և մասնագետները չփորձեցին պաշտպանել գործարարներին, երբ այդ նույն մարդիկ տարիներ շարունակ հայտարարում են՝ եկեք ամեն ինչ տանք մասնավորին, քանի որ նրանք առավել լավ են կառավարում։ Հիմա հարց է առաջանում, թե ու՞ր են այդ լիբերալները, ինչու՞ չեն պաշտպանում մասնավոր բիզնեսի շահերը։ Նման իրավիճակներում ևս մեկ անգամ երևում է մեր լիբերալների կեղծ և վախկոտ լինելը, և ըստ էության՝ 30 տարվա ընթացքում մեր երկրում վարվող նեոլիբերալ տնտեսական քաղաքականության արդյունքում ձևավորվել, զարգացել և պահպանվում է մենաշնորհային տնտեսությունը, որը մշտապես ծառայել և ծառայում է գործող իշխանություններին։

Իսկ իշխանությունները գործնականում ձևացրել են, որ հետաքրքրված են փոքր և միջին բիզնեսի կայացմամբ և զարգացմամբ։ Հերթական անգամ ականատես եղանք, թե ինչպես գործող իշխանությունը նախորդ տարիների արդյունքները վերագրեց իրեն, իսկ այս տարվա անկման (-4,7 տոկոս) և հարկերի թերահավաքագրման (-135 մլրդ ՀՀ դրամ) համար «մեղավոր» նշանակեց գործարարներին: Եվ առհասարակ ՀԴՄ (Cash register device) կտրոններով տնտեսական հեղափոխություն չեն անում։

Անդրադառնալով ՀԴՄ կտրոն չտրամադրելուն, հարկ է արձանագրել հետևյալը․

նախ, 2019 թվականի հունվար 1-ից բոլոր տնտեսվարողների, այդ թվում՝ փոքր բիզնեսի համար պարտադիր դարձավ նոր սերնդի ՀԴՄ-ների օգտագործումը։ Չնայած այն հանգամանքին, որ ՊԵԿ-ի ՊՈԱԿ-ը չուներ այդքան նոր սերնդի ՀԴՄ-ներ, 12000-ից ավել տնտեսվարողներից հավաքագրվեց 10000-ական դրամներ։ Միաժամանակ կառավարությունը որոշեց, որ ազատականացնում է դաշտը, և մասնավոր կազմակերպություններից ևս հնարավոր կլինի ձեռք բերել նոր սերնդի ՀԴՄ-ներ։

Եթե գործող բիզնեսները կարող էին, նախքան նոր սերնդի ՀԴՄ-ները ստանալը աշխատել հներով, ապա նոր բացվող բիզնեսները ստիպված էին աշխատել առանց ՀԴՄ, քանի որ հին ՀԴՄ-ները չէին կարող գրանցել, իսկ նորերն էլ շուկայում չկային կամ ուղղակի շատ թանկ էին։ ՀԴՄ կտրոններ պահանջելուց առաջ տնտեսվարողներին պետք է ապահովել ՀԴՄ սարքերով։ Արդյունքում՝ կառավարության շտապողականության և սխալ պլանավորման արդյունքում 2019 թվականի ընթացքում հազարավոր կազմակերպություններ գործունեություն ծավալեցին առանց ՀԴՄ-ների։

Տրամաբանական հարց է առաջանում, ո՞վ է պատասխանատվություն կրելու այս ամենի համար։ Ի դեպ, մինչև հիմա դեռ ամբողջությամբ չի լուծվել նոր սերնդի ՀԴՄ-ների մատակարարման և մատչելիության հարցերը։ Մասնավորապես՝ ներկայումս լավագույն դեպքում հնարավոր է 134․000 ՀՀ դրամով ձեռք բերել նոր սերնդի ՀԴՄ, մինչդեռ 2016-2017 թվականներին կառավարության աջակցության շնորհիվ դրանց գինը 80․000 ՀՀ դրամ էր։

Իսկ ինչ վերաբերում է պոպուլիստական այն հայտարարություններին, որ ՀԴՄ չխփող գործարարները զինվորի հաց գողացողներն են, ապա հարցը արժե դիտարկել իրավական և բարոյական տեսանկյունից։
Իրավական տեսանկյունից․ անձը, կազմակերպությունը իր կատարած սխալի (զանցանքի) համար, օրենքով սահմանված կարգով, միայն մեկ պատիժ կարող է կրել։ Օրինակ՝ առաջին անգամ ՀԴՄ կտրոն չտպագրելու համար 180․000 ՀՀ դրամ տուգանք է նախատեսված, և բացի այդ պատժից, ոչ ոք, այդ թվում՝ վարչապետը իրավունք չունի անվանարկել, պիտակավորել գործարարին և հանրայնացնել նրա սխալը, քանի որ դրա արդյունքում կարող է այդ բիզնեսը ուղղակի դադարել, մարդիկ կարող են կորցնել իրենց աշխատանքը։

Բարոյական տեսանկյունից․ Այո, սխավել կարող են բոլորը, բայց միայն թույլերն են ընկածին խփում։ Մեր օրերում փոքր և միջին բիզնեսի համար 180․000 ՀՀ դրամի տուգանքը արդեն իսկ մեծ պատիժ է, իսկ գյուղի խանութի համար՝ փակվելու դատավճիռ։

Հատկանշական մի փաստ ևս․կորոնավիրուսի համավարակի սկբնական շրջանում հիվանդության խոշոր օջախ հայտնաբերվեց հանրության հայտնի օլիգարխներից մեկի տեքստիլ արտադրամասում, որի պատճառ էր հանդիսացել Իտալիայից ժամանած մասնագետը, սակայն նույն վարչապետը և մնացած պաշտոնատար անձինք չափազանց նրբանկատություն ցուցաբերեցին, և այդպես էլ չհանրայնացրեցին այդ օլիգարխի մասին տվյալները։ Մինչդեռ ակնհայտ է, որ նրա անփության արդյունքում էր նաև, որ վարակը լայն տարածում ունեցավ Հայաստանում։ Իսկ պետության ուշադրության կարիքն ունեն ոչ միայն օլիգարխները։

Բիզնեսով ցանկանում են զբաղվել շատերը, բայց քչերն են հաջողում։ Ցանկացած գործարար ռիսկի է դնում իր ունեցածը՝ իր անունը և գույքը, հետևաբար պետք է ողջունել և օգնել ստեղծարար ձեռներեցությունը, ոչ թե քաղաքական նպատակահարմարությունից ելնելով թիրախավորել։

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» ընթացիկ տարվա 8-րդ համարը: Հերթական համարի

02 Սեպտեմբեր 2026
Արցախի Անկախության օրը՝ Եռաբլուրում

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 3

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company