ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Դրօշակ

Հայացք 30 տարի անց

09 Սեպտեմբեր 2020 Շատ կարևոր է արձանագրել, թե ՀՅԴ-ն ինչ քաղաքական ու նաև աշխարհաքաղաքական պայմաններում որոշեց կազմակերպորեն ներկայանալ Հայաստանում:

1988-1990 թթ. Ադրբեջանի տարածքում գտնվող Գարդմանաց աշխարհի 40-ից ավելի հայկական համայնքներ բռնի հայաթափվեցին ու տեղահանվեցին իրենց պատմական բնակավայրերից: Շամխորի, Դաշքեսանի, Գանձակի շրջաններից (որոնց թվում է, օրինակ, հայտնի Չարդախլուն, որը հայտնի է որպես երկու խորհրդային մարշալներ ծնած գյուղ) տեղահանվածների մեջ կային վիրավորներ ու խոշտանգվածներ: Մարդիկ հաճախ կարողացել էին փրկվել՝ թողնելով իրենց ամբողջ ունեցվածքը: Նշված 40-ից ավելի հայկական գյուղերն ազերիների կողմից ենթարկվել էին թալանի ու կողոպուտի, ոչնչացվել էին ու ավերվել հարյուրավոր հայկական բազմադարյան եկեղեցիներ ու մշակույթի արժեքներ: Արցախի Ասկերանի շրջանում ժողովուրդը ետ էր մղել Աղդամի կողմից ազերի բազմահազարանոց խուժանի հարձակումը, դարանակալ հարձակումներ էին տեղի ունենում ճանապարհներին ու բնակավայրերի մատույցներում:

Հայաստանի բազմաթիվ շրջաններում՝ Սյունիքում և այլուր, ադրբեջանաբնակ գյուղերից պարբերաբար ոտնձգությունների էին ենթարկվում մոտակա հայկական գյուղերը: Հյուսիսային Արցախում ետ էին մղվել Գետաշենից հյուսիս գտնվող հայկական Կամո, Ազատ գյուղերի վրա ազերի ՕՄՕՆի հարձակումները: Սումգայիթում, Բաքվում և Գանձակում հազարավոր հայեր ենթարկվել էին ցեղասպանության, ողջ մնացածները բռնել էին գաղթի ճանապարհը: Լեռնային Ղարաբաղի և նրա ողջ բնակչության ճակատագիրը հարցականի տակ էր: Մի խոսքով` նորից ծառացել էր հայ ժողովրդի գոյատևման համար ինքնապաշտպանության խնդիրը, որին ՀՅԴ-ն բնականաբար պետք է արձագանքեր: Իր արդեն 100-ամյա գործունեության ընթացքում ՀՅԴ-ն, իր գործելակերպին հավատարիմ, միշտ այնտեղ էր, որտեղ կար սպառնալիք հայի գոյությանը: ՀՅԴ վերջին Ընդհանուր ժողովում արդեն որդեգրվել էր «Դեպի Երկիր» կարգախոսը. մնում էր գտնել վերջինիս կենսագործման կազմակերպական ձևերն ու ուղիները:

70-ից ավելի տարիների ընթացքում կուսակցության բացակայության պայմաններում Հայաստանում տարբեր առիթներով և ձևերով միշտ էլ առաջ են եկել ազգային խնդիրների շուրջ ժողովրդական պոռթկումներ (ինչպես 1960-ական թվականներին): Ներշնչված գաղտնի ձևերով բերված դաշնակցական գրականությամբ` մերթ ընդ մերթ Հայաստանում գաղտնաբար գործել են կազմակերպություններ, որոնք` դաժանորեն ճնշվել, իսկ նրանց անդամները կա՛մ սպանվել, կա՛մ աքսորվել են: Ազգային գաղափարների ու մտածելակերպի սերմանման ու պահպանման համար մեծ դերակատարություն են ունեցել այնպիսի ստեղծագործողներ ինչպիսիք են Րաֆֆին, Ա. Իսահակյանը, Հ. Շիրազը, Պ. Սևակը, Կոմիտասը, Մինաս Ավետիսյանը և ուրիշներ:

1980-ականների վերջին Հայաստանում գաղտնի կամ կիսագաղտնի պայմաններում գործում էին մի շարք կազմակերպություններ, որոնք բոլորն էլ ներշնչված էին Դաշնակցության դավանած գաղափարներով: Դրանցից էին «Հայ դատը» (Անդրանիկ Մարգարյան, Հովիկ Վասիլյան և ուրիշներ), «Զանգակատուն» միավորումը (Ռուբիկ Ավետիսյան, Լևոն Թադևոսյան և ուրիշներ), «Միացում» կազմակերպությունը, Ազգային միացյալ կուսակցության հիմքի վրա Պարույր Հայրիկյանի՝ բանտից դուրս գալուց հետո ստեղծված «Ազգային ինքնորոշում» միավորումը: Այդ կազմակերպությունների մի մասը ուղղակիորեն ձևավորվել էր կամ հայտնվել Դաշնակցության ազդեցության շրջագծում՝ դառնալով բուն Դաշնակցության ապագա կառույցի նախահիմքը: Վերջիններիս թվում էին «Հայաստանի ազգային անկախություն» կուսակցությունը (Ռոլանդ Շառոյան, Արտաշես Շահբազյան, Շոթա Քերոբյան և ուրիշներ), «Ազատ Հայք»-ը (Հայկազուն Ալվրցյան, Գարեգին Մխիթարյան, Հարություն Հարությունյան և ուրիշներ), ինչպես նաև «Հայ ուսանողների դաշինքը» (Բագրատ Եսայան և ուրիշներ) և այլն: Այդ կազմակերպությունների մեծ մասը տպագրում էր պարբերականներ՝ ինքնահրատարակության սկզբունքով, որոնք, չնայած Անվտանգության կոմիտեի (ՊԱԿ) ռեպրեսիվ ջանքերին, լայն տարածում էին գտել ժողովրդի մեջ: Հատկապես Արցախյան խնդրի ակտիվացման և բնապահպանական հիմնախնդիրների արծարծման ֆոնին այդ կազմակերպությունները գնալով ստվարանում էին ու ակտիվանում: Այդ կազմակերպությունների հարյուրավոր անդամներ հետագայում անդամագրվեցին ՀՅԴ-ին և իրենց դերակատարությունն ունեցան պայքարի տարբեր ճակատներում: Օրինակ` «Զանգակատուն» միավորումը 1987 թ. միաձուլվեց Իգոր Մուրադյանի ղեկավարած «Միացում» կազմակերպությանը, որի անդամների մեծ մասը հետագայում դարձավ դաշնակցական: «Զանգակատուն» հանդեսը շարունակեց հրատարակվել որպես «Միացում» ամսաթերթ: «Հայաստանի ազգային անկախություն» կուսակցությունը հրատարակում էր «Հայաստան» պաշտոնաթերթը: Այդ և մի շարք այլ կազմակերպություններ հիմնականում զբաղված էին Հայաստանի և Արցախի վերամիավորման համար ստորագրահավաքներ կազմակերպելով և թռուցիկներ ու քարոզչական բնույթի այլ նյութեր տարածելով:

Արցախյան շարժման սկզբնավորման ու ծավալման գործում պետք է ընդգծել Իգոր Մուրադյանի բացառիկ դերը: Լինելով «Ղարաբաղ» կոմիտեի առաջին առաջնորդը՝ նա անվերապահորեն էր ընդունում ՀՅԴ-ին և համոզված էր, որ Արցախի հարցի լուծման գործում հիմնական դերակատարը հենց նա է լինելու: Այդ համոզմունքը շատ շատերի համար այն ժամանակ եղավ կողմնորոշիչն ու ուղղորդողը դեպի ՀՅԴ-ն:

1980-ականների վերջերին Դաշնակցության կազմակերպական ներկայությունը Հայաստանում նախապատրաստելու համար հայրենիք էր ժամանել ՀՅԴ գործիչների մի ամբողջ համաստեղություն՝ Իրանից, Լիբանանից, Հունաստանից, Կանադայից և այլ երկրներից: Փորձառու, պայքարում կոփված մարդիկ, որոնց թվում էին Խաժակ Տեր-Գրիգորյանը, Հրանտ Մարգարյանը, Կիրո Մանոյանը, Վարանդ Փափազյանը, Արա Դեմիճյանը… Նրանք իրենց հետ բերել էին և ձեռքից ձեռք էին փոխանցում մեծ քանակությամբ ազգային դաշնակցական գրականություն, որի պակասը կար, և այն մեծ արագությամբ յուրացվում էր: Այդ ընկերների հետ յուրաքանչյուր շփումը, նրանց հետ զրույցները «նորաթուխների» համար, հիրավի, իսկական կուսակցական դպրոց էին:

Հայրենիքում Դաշնակցության «վերընձյուղման» գործում (ինչպես ինքն էր անվանում) անգնահատելի ու բացառիկ դեր ունի ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրայր Մարուխյանը: Նրա ոգևորիչ և միևնույն ժամանակ անմիջական ու խորաթափանց խոսքը շատերի համար եղավ կյանքի կողմնորոշիչ ու պայքարի ոգեկոչող ճառագայթ: Բարդ և դժվարին ճանապարհ էր ենթադրում կազմակերպության «վերընձյուղումը» Հայաստանում: Բնական է, որ նախ շարքերը պետք է համալրեին նրանք, ովքեր Հայաստանում արդեն գործող վերոնշյալ կազմակերպություններում, որպես հասարակական գետնի վրա հանդես եկող գործիչներ, դրսևորել էին իրենց, քիչ թե շատ հաղորդակից էին ազգային գաղափարաբանությանը և ունեին պայքարի որոշակի փորձ: Քիչ չէին նաև հայտնի մտավորականների անդամագրումները ՀՅԴ-ին, ինչպիսիք էին, օրինակ, Ռուբեն Հովսեփյանը, Սոս Սարգսյանը, Ալվարդ Պետրոսյանը, Լորենց Առուշանյանը, Ռազմիկ Դավոյանը, Սեյրան Խաթլամաջյանը, Սարգիս Մուրադյանը և այլք:

Հետաքրքիր էր նաև նախկին «այլախոհների դիրքորոշումը» այդ օրերին: Նրանցից ոմանց թվում էր, թե խորհրդային տարիների իրենց պայքարը և բանտերում ու աքսորավայրերում կրած զրկանքները հաշվի առնելով` Հայաստանում ՀՅԴ ղեկավարումն անվերապահորեն կվստահվի իրենց: Չնայած որ նրանց այլախոհական պայքարը կրում էր ՀՅԴ-ի և Հայ դատի անուղղակի ազդեցությունը, նրանք չէին ընկալում Դաշնակցության կանոնակարգային և կարգապահական սկզբունքները, մասնավորապես` Դաշնակցության` ոչ թե անձի և անհատի, այլ հավաքական գործունեության ու պատասխանատվության սկզբունքը: Շատ այլախոհներ (Պարույր Հայրիկյան, Աշոտ Նավասարդյան, Անդրանիկ Մարգարյան, և այլք) ստեղծեցին իրենց կազմակերպություններն ու կուսակցությունները, որոնց ծրագրերում այս կամ այն կերպ տեղ էին գտել ՀՅԴ ծրագրային սկզբունքները: Եղան նաև այնպիսիք, որոնք շուտ հասկացան ՀՅԴ էությունը և, անդամագրվելով նրան, մինչև վերջ անմնացորդ նվիրվեցին նրա պայքարին (Արցախ Բունիաթյան, Հակոբջան Թադևոսյան և այլք): Անդամագրվածների թվում քիչ չէին նաև մտավորական տարբեր խավերից ներկայացուցիչները` դասախոսներ, ուսուցիչներ, բժիշկներ, որոնց շրջանում հատուկ ակտիվություն էր նկատվում: Հայտնի բժիշկ Մելս Պետրոսյանն իր հետ բերեց համակարգի բազմաթիվ ներկայացուցիչների, որոնց ուժերով ՀՅԴ-ին կից գործում էր «Մխիթար Հերացի» բժշկական հիմնադրամը: Արցախյան շարժման ծավալմանը համընթաց մեծացավ հատկապես ուսանողների ու երիտասարդների հոսքը դեպի ՀՅԴ: Հետագայում նրանցից շատերը (Թաթուլ Կրպեյան, Վարդան Բախշյան, Վարդան Դուշման, Արթուր Ղարիբյան, Արթուր Կարապետյան, Պետրոս Ղևոնդյան, Կարոտ և մյուս հերոսները) շարունակողները եղան Դաշնակցության հերոսական ավանդույթների ու ինքնանվիրումի:

Հայաստանում կազմակերպական ներկայության մասին պաշտոնական հայտարարությունից հետո, երբ քաղաքական դիվանը ներկայացնում էին Ռուբեն Հովսեփյանը և տողերիս հեղինակը, սկսվեցին ժողովրդային հանդիպումները գյուղերում ու քաղաքներում՝ ամենուրեք, որոնց շնորհիվ Դաշնակցության շարքերը շրջաններում ևս արագորեն ստվարացան: Սակայն, ինչպես նշում էր Հրայր Մարուխյանը, ՀՅԴ-ն երբեք չպետք է ձգտի դառնալու զանգվածային կուսակցություն, նրա անդամների թիվը չպետք է անցնի հայության մեկ տոկոսը, որովհետև դաշնակցականները գաղափարական ու նվիրյալ, հաճախ զոհաբերությունների պատրաստ կուսակցականներ են, և այդ զոհողությունը պետք է լինի հանուն համայն հայության: Գիտակցվում էր, որ կուսակցությունների ուժը ոչ թե ծավալուն անվանացանկերով է որոշվում, այլ նրանց համակրողների բանակով: Այստեղից էլ ծնվել էր մի կարգախոս` «Մեր ուժը մեր համակիրների մեջ է»:

ՀՅԴ կազմակերպական կառույցի կազմավորման գործընթացն ընթանում էր մեծ լայնախոհության պայմաններում:
Դրսևորվում էր նաև մի ծայրահեղություն, երբ արդեն իսկ երդվյալ անդամները, որոնք, ընդգրկված լինելով այս կամ այն մարմնում (այն ժամանակ մի քանի իրարից անկախ կոմիտեներ էին ձևավորվել), ՀՅԴ կազմակերպության ապակենտրոնացման համաձայն, իրենք պիտի որոշեին նոր դիմումների ճակատագիրը, ավելի հաճախ մերժում էին դրանք` չափից ավելի մանրակրկիտ ու խիստ մոտեցումներ դրսևորելով, ինչի հետևանքով բազմաթիվ (կարծում եմ` նաև արժանավոր) դիմումնագրեր չհաստատվեցին ՀՅԴ-ի կողմից:
Մոտավոր վիճակագրությամբ՝ այն ժամանակ 10 դիմումնագիր ներկայացնողներից մեկն էր միայն, որ արժանանում էր ՀՅԴ-ին անդամագրվելու պատվին:

Շատ կարճ ժամանակահատվածում ՀՅԴ կառույցները տարածվեցին Արցախով և Հայաստանով մեկ, և դա չէր կարող չանհանգստացնել թե´ հոգեվարք ապրող կոմունիստական ռեժիմին և թե´ ՀՀՇ-ական, փաստացի իշխանությունն արդեն յուրացրած ուժերին: Ի հայտ էին գալիս ՀՅԴ-ի և ՀՀՇ-ի գաղափարական տարաձայնությունները Արցախի խնդրում, Թուրքիայի նկատմամբ որդեգրած դիրքորոշումների և ներքին քաղաքական մի շարք կարևորագույն հարցերում, որոնք գնալով սրվում էին: Ցավոք, օրվա իշխանությունները ՀՅԴ-ի նկատմամբ որդեգրեցին նույն բոլշևիկյան դավադիր ու նենգ պայքարի ձևն ու մեթոդները, որոնք կիրառվել էին տասնամյակներ շարունակ: Նորից նենգափոխվում էր պատմությունը, նսեմացվում էին ՀՅԴ դերն ու նշանակությունը հայության պայքարի կարևորագույն փուլերում, տարածվում էին վարկաբեկիչ զրպարտանքներ ՀՅԴ-ի, նրա ղեկավարների՝ Հրայր Մարուխյանի, Հրաչ Տասնապետյանի և այլոց վերաբերյալ: Այդ ամենը մատուցվում էր արդեն ՀՀՇ-ական մենիշխանությանը ենթակա պետական քարոզչական և կեղծարար տարբեր միջոցներով (ի դեպ, այս ձեռագիրը դրսևորվում է նաև այսօր):

Օրվա իշխանությունները հասան այնտեղ, որ ստեղծեցին կեղծ կուսակցություն՝ այսպես կոչված «Հայաստանի հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը՝ կասկածելի անցյալ ունեցող մարդկանց ղեկավարությամբ: Երևանի կենտրոնում այդ կուսակցությանը հատկացվել էր մի ներկայանալի գրասենյակ, երբ ՀՅԴ գրասենյակը գտնվում էր Մյասնիկյան փողոցի 2 հասցեում գտնվող կիսանկուղային հարկում: Դաշնակցության անունից մոլորեցված շատ շատերին բաժանում էին ճոխ ձևավորված վկայականներ՝ ՀՅԴ զինանշանով, մինչդեռ ՀՅԴ-ն չուներ անդամատոմս կամ կուսակցական վկայական: Հիշում եմ` երբ այդ օրերին մի հրապարակային հանդիպման ժամանակ Հրայր Մարուխյանին այդ ամենի վերաբերյալ հարց տրվեց, նա զրպարտանքների մասին ասաց, որ ճիշտ կողմնորոշվելու համար խորհուրդ կտա նայելու, թե ով է ամբաստանողը, ինչ է իրենից ներկայացնում, և ով է ամբաստանվողը, որոնք են նրա արած գործերը, և ինչպիսին է նրա անցած ճանապարհը. այդ ամենից հետո պարզ կլինի ճշմարտությունը: Այդ մոտեցումն արդիական է նաև այսօր, երբ նույն ձեռագրով նորից փորձ է արվում զրպարտանքի և վարկաբեկման տարբեր եղանակներով (հաճախ կիրառելով արդի տեխնոլոգիական հնարավորությունները) ժողովրդի աչքում նսեմացնելու ՀՅԴ-ին և նրա գործիչներին: Բանը հասավ նրան, որ հետագայում, երբ, ըստ կուսակցությունների մասին ընդունված օրենքի, ՀՅԴ-ն պետք է գրանցվեր, Հայաստանում հարուցվեցին բազմաթիվ «իրավական» խոչընդոտներ (դրսից ղեկավարվելու փաստարկ և այլն), ինչի հետևանքով նախ Արդարադատության նախարարությունում գրանցեցին «ինքնակոչ Դաշնակցությանը», որը, իհարկե, հետագայում կազմաքանդվեց: Շատերը, ովքեր խաբվել էին ու միացել այդ խմբակին, հեռացան նրանից և անդամագրման համար դիմեցին իրական ՀՅԴ-ին:

1990-ականների կեսերին ՀՅԴ գոյությունը Հայաստանում կայացած փաստ էր, և այն իր ներգործուն դերակատարությամբ արժանացավ ժողովրդի մի զգալի հատվածի համակրանքին ու վստահությանը: Երկար ժամանակ հարկավոր չէր, որպեսզի գործով ապացուցվեր, որ ՀՅԴ-ն հավատարիմ է իր փառավոր անցյալին ու պատրաստ է անմնացորդ նվիրումի` հանուն Հայաստանի, Արցախի ու հայ ժողովրդի ազատագրական պայքարի:

(մաս 1)

Հրայր Կարապետյան
ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար,
մանկավարժական գիտությունների թեկնածու

«Դրօշակ», թիվ 9 (1643), սեպտեմբեր, 2020 թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» ընթացիկ տարվա 8-րդ համարը: Հերթական համարի

02 Սեպտեմբեր 2026
Արցախի Անկախության օրը՝ Եռաբլուրում

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 3

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company