ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Կարգավորման նոր փաթեթի հրամայականը. Ադրբեջանը պետք է վճարի ամեն ինչի համար

09 Հոկտեմբեր 2020
Ռազմական հաղթանակը անհրաժեշտ է ամրագրել քաղաքական և դիվանագիտական հաղթանակով՝ արժանի լինելով զինվորների թափած արյանը


Դեռ երկու ամիս առաջ կանխատեսում էինք, որ Թուրքիան կարագացնի գործընթացները տարածաշրջանում, իսկ պատերազմի հենց սկզբից պարզ դարձավ, որ նույնիսկ պատրաստ է զոհաբերել փոքր եղբորը` հանուն սեփական մեծ գաղափարների։ Այո, ինչպես նշել էինք, Թուրքիան և Ադրբեջանը երբեք չեն կարողացել և չեն կարողանա մարտի դաշտում հասնել առավելության Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ։ Փոխարենը թուրք-ադրբեջանական զույգին մշտապես հաջողվել է Հայաստանին պարտադրել իրենց ցանկալի արդյունքը քաղաքական և դիվանագիտական ասպարեզում։ Դա եղել է թե՛ Առաջին Հանրապետության տարիներին, թե՛ խորհրդային ժամանակաշրջանում, թե՛ Անկախության ձեռք բերումից հետո։

Այս անգամ նույնպես հաղթական Հայոց բանակը լավագույնս լուծելու է իր առջև դրված ռազմական խնդիրները։ Սակայն մեր զինվորների թափած արյունը, նրանց կյանքերի գնով ձեռք բերված խաղաղությունն ու հաղթանակը հերթական անգամ կարիք են զգալու դիվանագիտական ամրագրման։ Հայաստանի Հանրապետությունը պետք է ունակ լինի որակապես նոր մակարդակի վրա բարձրացնելու արտաքին քաղաքական աշխատանքը և ներկայանա աշխարհին որպես հաղթող պետություն՝ խնդրի կարգավորման սեփական բանաձևով։ Ընդ որում` կարևոր է արձանագրել, որ պատերազմական այս փուլը տալիս է այդ հնարավորությունը ավելի լավ, քան նախկինում։

Անկախության ձեռք բերումից հետո վարվող «համեստ» դիվանագիտական քաղաքականությունը պետք է վերածվի հավակնոտ, վճռական և համոզիչ քաղաքականության։ Աշխարհը չունի խնդրի լուծման որևէ բանաձև, իսկ Հայաստանն այսօր ունի առավելություն։

Կարծես հասկացել են բոլորը՝ նախկինում առաջարկվող կարգավորման մոդելն անիմաստ է և անարդյունավետ, իսկ նորը չկա։ Դրա լավագույն ապացույցը ընթացող պատերազմն է։ Եվ կարիք չկա մեզ մնալ անպտուղ կարծրատիպերի գերի։ Համեստ և զուսպ փոքր գործընկերոջից Հայաստանը պետք է վերածվի տարածաշրջանային թելադրող գործոնի և նախկին մեռելածին գաղափարների անիմաստ կրկնության փոխարեն ներկայացնի կարգավորման սեփական մոդելը։ Պատերազմն ունի սեփական օրենքները, և թե՛ հաղթողները, թե՛ պարտվողները պարտավոր են ենթարկվել որոշակի գրված ու չգրված կանոնների՝ պատրաստ լինելով կոնկրետ հետևանքների։

Խնդրի կարգավորումը չի կարող ամբողջական լինել, եթե չի նախատեսում հատուցում, պատիժներ, սանկցիաներ և երաշխիքներ։ Չի կարելի խնդիրը համարել կարգավորված, եթե Ադրբեջանը նավթարդյունաբերությունից ստացած եկամուտները ուղղելու է պատերազմին, հարստանալուն, զինվելուն և քանդելու է Հայոց աշխարհը, իսկ վերականգնումն իրականացվելու է տուժող կողմի հաշվին։ Նման կարգավորումը նոնսենս է։

Արցախյան խնդրի կարգավորումը չպետք է սահմանափակվի միայն տարածքների կամ կարգավիճակի քննարկմամբ։ Հայաստանը պետք է ներկայացնի ամբողջական կարգավորման հետևյալ պայմանները:

1 Կարգավիճակ և տարածքային խնդիրներ

1.1. Արցախի և Ադրբեջանի միջև իրականացվում է միայն սահմանների ճշտում (դեմարկացիա)՝ դա որևէ կերպ չկապելով նախկին ԽՍՀՄ ժամանակահատվածում արհեստականորեն գծված վարչական շրջանների հետ (որոնք, ի դեպ, հենց ԽՍՀՄ տարիներին մշտապես փոխվել են՝ փոքրացնելով Լեռնային Ղարաբաղը և կտրելով այն Հայաստանից)։

1.2. Արցախի հետագա կարգավիճակը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության միջև կնքվող համաձայնագրով, նախատեսելով ինտեգրման (միացման) անցումային միջոցառումներ որոշակի կարճ ժամանակահատվածի համար։

2. Ռազմական խնդիրներ

2.1. Ադրբեջանի Հանրապետությունը ճանաչվում և դատապարտվում է որպես բազմակի անգամ ագրեսիա իրականացրած և մարտական գործողություններ սկսած պետություն, որը վտանգում է տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը։

2.2. Որպես զինված բախումներ և պատերազմ հրահրող ու իրականացնող պետություն` Ադրբեջանի նկատմամբ սահմանվում են ռազմականացման սահմանափակումներ, այդ թվում՝ զենքի և որոշ սարքավորումների մատակարարման վերաբերյալ, իսկ Ադրբեջանին թույլատրվում է ունենալ միայն սահմանափակ քանակությամբ զինված ուժեր։

2.3. Նախիջևանում արգելվում է այլ պետությունների ռազմական ուժերի ներկայությունը։

2.4. Ադրբեջանը հրաժարվում է ռազմատենչ հռետորաբանությունից և ատելության քարոզչությունից։

3. Ֆինանսական հատուցման խնդիրներ

3.1. Ձևավորվում է Արցախի վերականգնման հիմնադրամ. Ադրբեջանը վճարում է հատուցում (կոնտրիբուցիա) իր կողմից հասցված ահռելի մարդկային, նյութական, բարոյական վնասների համար։ Այդ հիմնադրամը ձևավորվում է դոնոր պետությունների (այդ թվում՝ Մինսկի խմբի անդամների) կողմից, ինչպես նաև Ադրբեջանի՝ նավթագազային արդյունաբերությունից ստացված եկամուտներից։

3.2. Հիմնադրամի գումարները ուղղվում են Հայաստանի սահմանամերձ բնակավայրերին և Արցախին ավելի քանի 30 տարվա ընթացքում պատճառված ահռելի վնասի վերականգնման, պետության ու ժողովրդի կորուստների, ինչպես նաև Ադրբեջանից և Արցախից հայ փախստականների կրած նյութական վնասների հատուցմանը։

3.3. Սահմանվում է Ադրբեջանի պետական բյուջեում ռազմական ծախսերի առավելագույն չափը, իսկ Ադրբեջանը ստանձնում է պարտավորություն` լուծել ադրբեջանցի փախստականների սոցիալական խնդիրները և իր ֆինանսական միջոցներն ուղղել ներքին սոցիալական խնդիրների ու ժողովրդավարության հաստատմանը, այլ ոչ թե ռազմական ծախսերին։

4. Միջազգային իրավունքի այլ խնդիրներ

4.1. Միջազգային քրեական դատարանը (տրիբունալը) հետաքննում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից միջազգային մարդասիրական իրավունքի խախտման, ահաբեկչության խրախուսման և այլ միջազգային հանցագործություների կատարման դեպքերը, ներառյալ`

– խաղաղ բնակչության և խաղաղ բնակավայրերի հրետակոծումը, որն առաջացրել է բազմաթիվ զոհեր և հասցրել հսկայական նյութական վնաս,

– ռազմական նշանակություն չունեցող քաղաքացիական ենթակառուցվածքների, բնակելի շենքերի, դպրոցների, առանձնատների, մշակութային և կրոնական կառույցների և այլն հրետակոծումը,

– իրենց լրագրողական գործունեությունն իրականացնող տեղական և արտասահմանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչների ուղղությամբ կրակելն ու հրետակոծելը:

4.2. Թուրքիայի Հանրապետության նկատմամբ կիրառվում են միջազգային պատժամիջոցներ` որպես պատերազմը հրահրող և անուղղակիորեն մասնակից պետություն։ Նախատեսվում են սահմանափակումներ զենքի և զինամթերքի մատակարարումների վերաբերյալ։

Այսպիսով` Ղարաբաղյան կարգավորումը պետք է դառնա հենց այն Նյուրնբերգյան դատավարության նախաբանը, որին շուտով արժանանալու է Թուրքիան։

Հայաստանը դեռ ունի մի քանի օր` պատրաստվելու և առաջարկությունների նոր փաթեթով միջնորդներին ներկայանալու համար։ Եթե Հայաստանի Հանրապետությունը հերթական անգամ չկարողանա դիվանագիտական ասպարեզում ամրագրել Հայոց բանակի հաղթանակները, ապա հայ ժողովուրդը որոշ ժամանակ անց կրկին հայտնվելու է նոր պատերազմի և նոր ցեղասպանության վտանգի առջև։

Քաղաքական վերնախավը պարտավոր է արժանի լինել մեր ազգին և զինվորների թափված արյանը ու վերջնական ամրագրել տղաների կյանքի գնով վաստակված այդքան թանկ խաղաղությունը։

Արա Նռանյան
9 հոկտեմբերի 2020 թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» ընթացիկ տարվա 8-րդ համարը: Հերթական համարի

02 Սեպտեմբեր 2026
Արցախի Անկախության օրը՝ Եռաբլուրում

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 3

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company