ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հոդվածներ

Փոքր մարդու մեծ սուտը

16 Դեկտեմբեր 2020

1938 թվականի սեպտեմբերի 30-ին, Մյունխենից վերադառնալով, Մեծ Բրիտանիայի վարչապետ Նևիլ Չեմբեռլենը, դիմելով ժողովրդին, թափահարելով Մյունխենյան համաձայնագիրը, հայտարարեց. «Ես մեր ժամանակների համար խաղաղություն եմ բերել»: Չեմբեռլենն անկեղծ էր իր մոլորության մեջ, նա իրոք հավատում էր, որ խաղաղություն է բերել, կարողացել է «փոքրը զիջելով մեծը պահել»: Եկեք անկեղծ լինենք. բրիտանացիների զգալի մասը ցնծաց ստանալով «Չեխոսլովակիայի հարցի լուծման» մասին լուրը: Առաջին Համաշխարհային պատերազմը քսան տարի էլ չկար ինչ վերջացել էր և «կոնտինենտում» պոտենցիալ նոր պատերազմից ու նոր զոհերից խուսափելու ցանկությունը շատ մեծ էր: Սակայն ժողովրդի կողմից ընտրված առաջնորդը սխալ էր գնահատել թշնամու մտադրությունները, հավատացել էր, թե թշնամին կբավարարվի ստացածով ու կզսպի իր նկրտումները, մինչդեռ Սուդեթները ոչ թե «կշտացրեցին» Հիտլերի ախորժակն, այլ ավելի այն գրգռեցին: Ինչ ժամանակներ թևակոխեց աշխարհն այդ համաձայնագրի ստորագրումից հետո, բոլորին է հայտնի: Մյունխենյան համաձայնագրով հաստատված «խաղաղությունը» մեկ տարի էլ չտևեց և ավարտվեց մարդկության պատմության ամենաարյունալի ու դաժան պատերազմով: Չեմբեռլենը հասկացավ իր սխալը, գիտակցեց, որ ինքն է անմիջական պատասխանատուն, չփորձեց մեղավորներ նշանակել, չհայտարարեց, թե պատերազմն անխուսափելի էր, քանի որ Գերմանիան քսան տարի զինվում էր, իսկ Անգլիան նույնիսկ բավարար թվով հրացան չուներ ու ստիպված է լինելու Միացյալ Նահանգներից լենդ-լիզով հրացան վարձակալել: Չեմբեռլենն արժանապատվություն ուներ. նա հեռացավ…

2020 թվականի նոյեմբերի 9-ի ուշ գիշերը Նիկոլ Փաշինյանը ստորագրեց մի եռակողմ հայտարարություն, որը շատերը կարծիքով Հայաստանի ամբողջական ու անվերապահ կապիտուլյացիա էր Ադրբեջանի առաջ: Փաշինյանը չհանդիպեց ցնծացող ամբոխի հետ, ցույց չտվեց իր և Ալիևի ստորագրությունը կրող փաստաթուղթը: Նա գերադասեց թաքնվել ինչ-որ ծածուկ բունկերում ու ֆեյսբուքյան ուղիղ եթերով դիմել հուսահատված, պարտված ու զայրացած ժողովրդին: Փաստաթղթի բնօրինակն էլ երևի միայն Փաշինյանի մերձակա շրջանակն է տեսել:

Իր տխրահռչակ «լայվում», որն այնուհետև անհետացավ Փաշինյանի ֆեյսբուքյան էջից, և դրան հետևած ուղերձներում ու հարցազրույցներում Փաշինյանն արդարացավ, որ ստեղծված պայմաններում այլ հնարավորություն չուներ, այլապես կվտանգվեր 20.000 զինվորի կյանքը (այդ թիվը հետո սահուն մեծացավ մինչև 35.000), մեղադրեց «նախկիններին», որոնց վարած սխալ քաղաքականությունը և ձախողած բանակցությունները հանգեցրեցին պատերազմի, մեղադրեց ժողովրդին, որ 30 հոգանոց կամավորական ջոկատներ չկազմեց, մեղադրեց օլիգարխներին, որոնց ջոկատները Շուշի չհասան, Շուշին անվանեց «դժգույն ու դժբախտ քաղաք» և դարձյալ օգտագործեց բանականության հետ անհամատեղելի «յոթ շրջան ներառյալ Շուշին» արտահայտությունը: Սակայն հիմնական ուղերձը, որ նա հղեց, որը երկրորդեցին նրա կողմնակիցները, որը տիրաժավորեցին նրա ենթակայության կամ ազդեցության տակ գտնվող լրատվամիջոցները և ֆեյքերը հետևյալն էր. «Ես խաղաղություն եմ բերել»:

Դարձյալ անկեղծ լինենք. ժողովրդի մի հատված համաձայն էր և հիմա էլ համաձայն է «խաղաղություն ամեն գնով» մոտեցման հետ, մանավանդ որ կշեռքի մի նժարի վրա «դժգույն ու դժբախտ քաղաքն» էր, որի տեղը քարտեզի վրա քչերը կկարողանան գտնել, իսկ մյուս նժարի վրա՝ 35.000 երիտասարդի կյանքը: Եթե նկատե՞լ եք, զինվորականությունը չհաստատեց շրջապատման վտանգի մեջ գտնվող 35.000 զինվորի մասին պնդումը, բայց դա թավշյա պրոպագանդիստների մոտ խղճի խայթ չառաջացրեց: Իսկ պատերազմի սարսափի միջով անցած ժողովուրդը դա երևի չնկատեց էլ. պատերազմի 44 օրերի ընթացքում ճիշտն ու սուտն այնքա՜ն հմտորեն էին իրար միախառնել…

Փաշինյանի որոշ համախոհներ, ոգևորության պահին, խաղաղությունից բացի նաև տնտեսական զարգացման հնարավորություններ տեսան այդ փաստաթղթում և դրանից հետո հաստատվելիք հայ-ադրբեջանական հարաբերություններում: Սոցիալ-տնտեսական ճգնաժամի եզրին կանգնած մեր պետության հպարտ քաղաքացիներին, ովքեր իրենց մաշկի վրա են զգացել կորոնավիրուսի տնտեսական հետևանքները և ովքեր դեռ զգալու են պատերազմի տնտեսական հետևանքները պետք էր ոչ միայն խաղաղություն հրամցնել, այլև բարեկեցություն. Ղարաբաղի հարցը լուծվեց, հիմա մարդիկ լավ կապրեն: Այժմ չքննարկենք այդ «հնարավորությունների» հարցը: Ուղղակի ասեմ, որ լուրջ չէ ակնկալել, որ Թուրքիան, ում առաջ թեկուզ վեց ամսով փակում ես քո շուկան, պատրաստ է քո համար բացել իր նավահանգիստները: Ազնիվ չէ գործարարներ կոչ անել ներդրում կատարել, օգտվել թուրքական ապրանքների նկատմամբ վեց ամսյա էմբարգոյով պայմանավորված «հնարավորությունների պատուհանից», իսկ հետո էլի հայկական շուկան բացել թուրքերի առաջ և կառավարությանը հավատացած բիզնեսներին կանգնացնել սնանկացման վտանգի առաջ: Բայց հիմա լրջությունն ու ազնվությունը հարգի չեն:

Արդյո՞ք մենք թվակոխեցինք կայուն խաղաղության ժամանակաշրջան: Խաղաղություն կհաստատվի միայն, եթե հակամարտող բոլոր կողմերը խաղաղություն ուզեն: Միակողմանի միայն կապիտուլյացիան է լինում, միակողմանի խաղաղություն չի լինում: Իսկ արդյո՞ք թուրք-ադրբեջանական հրոսակապետությունները պատրաստ են խաղաղության: Ադրբեջանցիները երբեք չեն թաքցրել իրենց տարածքային նկրտումները Հայաստանի հանդեպ: Հիմա, երբ Հայաստանը պարտված է, միթե՞ ճիշտ ժամանակը չէ Էրիվանն ու Գյոքչան «հետ բերել» ու վերջապես լուծել Զանգեզուրի պատկանելիության հարցը: Նույնիսկ, եթե Ադրբեջանը իրեն կատարյալ երջանիկ զգա նոյեմբերի 10-ից հետո ձևավորված սահմաններում, արդյո՞ք ավագ եղբայրը՝ Թուրքիան, կբավարարվի միայն Արցախի հարավային շրջանները Հայաստանից պոկելով: Կասկածում եմ: Պատահական չէր, որ Բաքվում Էրդողանը հիշատակեց Էնվերին. Էնվերի գործը կիսատ է մնացել:

Նացիստական Գերմանիային Սուդեթները պետք չէին, նրանց համաշխարհային տիրապետություն էր պետք և նրանք միայն Սուդեթներով չբավարարվեցին: Թուրքերին ու ադրբեջանցիներին միայն Արցախի հարավը չի պետք: Նրանց ախորժակը շատ ավելի մեծ է: Ցավոք, մեր հայրենակիցներից ոմանք, որ համարյա երեսուն տարի կրկնում էին «ինչու՞ մեր երեխեքը պետք է ղարաբաղցիների համար կռվեն» չեն հասկանում, որ Արցախը պահում է Հայաստանի թիկունքը, գրավելով Արցախը, վաղը թուրքերն ու ադրբեջանցիները կպահանջեն Երևանը: Իսկ միգուցե՞ շատ լավ հասկանում են….

Հասկանանք, թե ինչ վիճակում են հայտնվել Հայաստանն ու նրա արցախյան հատվածը կապիտուլյացիոն հայտարարությամբ ավարտված պատերազմից հետո: Մենք երբեք այսքան խոցված չենք եղել: Ժողովուրդը ետպատերազմյան անկումային տրամադրության մեջ է: Ողբերգությունը թակել է հազարավոր ընտանիքների դուռը: Մարդիկ հարազատներ ու ընկերներ են կորցրել: Հազարավոր որբեր, այրիներ, որդեկորույս մայրեր: Որքան էլ կառավարությունը ձգձգի զոհերի ընդհանուր թիվը հրապարակելու պահը, 5.000 թիվն արդեն որևէ մեկը չի վիճարկում: Անհայտ են գերի ընկածների անունները, ընդհանուր թվաքանակը, նրանց ճակատագիրը: Ադրբեջանցիները, որպես «բարի կամքի» դրսևորում, վերջերս հայկական կողմին վերադարձրեցին երեք տարեց քաղաքացիական անձի (և քաղաքացիական անձի մեկ խոշտանգված դի): Վերադարձվածները ռազմագերիներ չէին, պարզ պատանդներ էին: Այդպիսի պատանդներ կարող են ապագայում տասնյակներ լինել, հաշվի առնելով հայ-ադրբեջանական շփման գծի երկայնքով ստեղծված անհասկանալի իրավիճակը: Անհետ կորած զինվորների հարազատները երանի են տալիս նրանց, ովքեր իրենց զոհերին բաց դագաղով են հուղարկավորել… Վիրավորների թիվը միտումնավոր չի հայտարարվում:

Հասարակությունն էլեկտրականացված է: Երկուս և կես տարի հասարակության պառակտումը տվեց իր պտուղները: Հասարակության համերաշխությունն ապահովելու փոխարեն, Փաշինյանը քաղաքացու վրեժի կոչ է անում ու սպառնում, թե հեսա տղերքն առաջնագծից կգան ու վա՜յ վնգստացողներին: Տղերքն «առաջնագծից» եկան ու պարզվեց, որ մեկը Քելբաջարում է կռվել՝ Ջեբրաիլի կողմերը, իսկ մյուսի եղբոր որդին դեռ Հադրութում է, չնայած Հադրութում արդեն միայն թշնամին է: Փաշինյանի հրաժարականն են պահանջում երկրի գործող Նախագահը, նախկին Նախագահները, Ամենայն Հայոց և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսներն ու եպիսկոպոսաց դասը, մտավորականները, գիտնականները, ուսուցիչները, բժիշկները, տեղական ինքնակառավարման մարմիների ներկայացուցիչները, քաղաքական ուժերի բացարձակ մեծամասնությունը, սփյուռքյան ամենաազդեցիկ կառույցները: Ի պատասխան, քաղաքական իշխանությունների ներկայացուցիչները հայտարարում են. «էլ ոչ մի թավիշ» ու ցուցարարների դեմ ոստիկանական ուժեր նետում:

Արցախն իր գոյության ամենածանր ժամանակներն է ապրում: Արցախի Հանրապետության կարգավիճակի հարցն առկախվեց և հայտնի չէ ո՞վ, ե՞րբ և ինչպե՞ս է այն դարձյալ դնելու բանակցությունների սեղանին: Հանրապետության իշխանությունը կաթվածահար է: Նույնիսկ վառելիքի ու դպրոցների շահագործման հարցերը լուծում են խաղաղապահները: Այո, Արցախն իր պատմության որոշ ժամանակահատվածում եղել է օտարի տիրապետության տակ: Բայց Արցախը եղել է ամբողջական: Այժմ Խամսայի մելիքություններից Դիզակի մելիքությունը (Հադրութի շրջանը) ամբողջությամբ, Վարանդայի, Խաչենի ու Շուշիի մելիքությունների (համապատասխանաբար՝ Մարտունու, Ասկերանի ու Շուշիի շրջաններ) մի մասը պոկվել են Արցախից: Որպես ամբողջական վարչաքաղաքական միավոր Արցախն, այս պահին, գոյություն չունի: Արցախը կանգնած է անկլավացման իրական վտանգի առաջ: Գորիսից մինչև Ստեփանակերտ ընկած հատվածում ընդամենը մի քանի հայկական ընտանիք է մնացել Բերդաձորի ենթաշրջանի գյուղերում և Քաշաթաղի շրջանի Արիավան գյուղում: Վերջիններս դաշնակցական գյուղապետի հրամանատարությամբ գյուղը պաշտպանում են ադրբեջանցի զինվորներից ու հայ թալանչիներից: Բանակի մարտական ոգին ու մարտունակությունն այն չեն, ինչ մի քանի ամիս առաջ էր: Հրամանատարական կազմը լուրջ կորուստներ է կրել, ռազմական տեխնիկայի մի զգալի բաժինը կամ ոչնչացված է, կամ մնացել է թշնամիներին: Քաղաքական իշխանությունները, միտումնավոր, անհետ կորածների հարազատներին ուղղորդում է դեպի բանակ, փորձելով խուսափել այդ հարցի քաղաքական լուծման պատասխանատվությունից: Ռազմաճակատի գիծը երկարեց մի քանի հարյուր կիլոմետրով: Դեռ մինչև պատերազմը հայկական կողմը դիրքերը պահպանելու համար անհրաժեշտ անձնակազմի համալրման հետ կապված խնդիրներ ուներ: Հիմա այդ խնդիրը բազմապատկվեց: Դեռ երեք ամիս առաջ խորը թիկունք համարվող Գեղարքունիքը (Ճամբարակից հարավ), Վայոց Ձորի արևելքը, Սյունիքի արևելքն այժմ դարձել են սահմանամերձ գոտի: Իսկ որտեղո՞վ է անցնելու սահմանը, GPS-ով որոշում են ադրբեջանցիները: Ադրբեջանցիք, 1991-ին իրենց անկախությունը հռչակելիս հայտարարել էին, որ հանդիսանում են Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության իրավահաջորդը: Այն ժամանակ, ի դեպ, GPS չկար: Սովետական Միության ժամանակ այդ սահմանները ետ ու առաջ են տրվել, որպես կանոն, ի վնաս հայերի: Սահմանագիծն անցնում էր բարձունքների գագաթներով (որտեղ, որ բարձունքներ կան): Ինչպե՞ս են հիմա Հայաստանն ու Ադրբեջանն այդ բարձունքները «կիսելու»: Հայաստանի Հանրապետությունը սահմանազատման գործընթացում չկա, կան GPS-ով զինված ադրբեջանցիներ: Ի՞նչ է իրենից ներկայացնելու «Մեղրիի միջանցքը», հավանաբար, գիտեն միայն ադրբեջանցիները: Հիշեցնեմ, որ դեկտեմբերի 2-ին Ալիևը խոսել է ոչ թե միջանցքի, այլ միջանցքների մասին: Ակնհայտ է, որ ադրբեջանցիք կպահանջեն «Լաչինի միջանցքին» համարժեք միջանցք: Միգուցե՞ սա է պատճառը, թե ինչու կազմակերպված տարհանվեց Բերձորի ու Բերդաձորի խաղաղ բնակչությունը:

Ի տարբերություն Հայաստանի ու նրա արցախյան հատվածի, Թուրքիան ու Ադրբեջանը երբեք այսքան ագրեսիվ, ռազմատենչ ու հաղթանակով ոգևորված չեն եղել: Ուրեմն ինչը՞ նրանց ետ կպահի նոր պատերազմից: Միայն սահմանային անխուսափելի վեճերը նոր պատերազմի հրաշալի casus belli (պատերազմի առիթ) են: Մի փոքրիկ սադրանք ու… Թուրքական զորքն արդեն ռազմական բազա ու մշտական ներկայություն ունի Ադրբեջանում, ռուսական զորքն Արցախում է և կարևոր չէ նրանց կարգավիճակը, իրանցիները զորք են կուտակել իրենց հյուսիսային սահմանի վրա: Իրանը ռևերանս է անում Ադրբեջանին, բայց ԱԳՆ է կանչում Թուրքիայի դեսպանին՝ բացատրություն պահանջելու էրդողանի Բաքվում կատարած վերջին հայտարարության վերաբերյալ: Ռուսական կողմը նուրբ ակնարկ է անում երբեք բարեվարքությամբ աչքի չընկած Էրդողանին: «Կովկասյան կաթսան» շարունակում է եռալ:

Այս լույսի ներքո դարձյալ հարց տանք մեզ. «Պատերազմն ավարտվե՞ց: Կապիտուլյացիայով ավարտված մարտական գործողությունները մեզ խաղաղություն բերեցի՞ն»: Փաշինյանը մեզ ավելի մոտեցրեց ավելի մեծ ու սարսափելի պատերազմին, որին ընդառաջ մենք շատ ավելի անբարենպաստ վիճակում ենք, քան 2020թ. սեպտեմբերի 27-ին: Հաստատվածը խաղաղություն չէ, այլ ժամանակավոր անդորր մեծ փոթորիկից առաջ: Ամբոխային տրամաբանության մեծ մասնագետը ժողովրդին խաղաղություն չբերեց, այլ անպատվություն, իսկ ի՞նչ է սպասում անպատվությունն ընտրողին, բոլորին է հայտնի….

Հ.Գ. Հոդվածը գրվել էր մինչև 44 հայ գերիների վերադարձն ու Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի վրա ադրբեջանական զորքերի գրոհն ու գյուղերի բռնակցումն Ադրբեջանին, Շուշիի շրջանի Հին Շեն գյուղի շրջափակումը և Տեղ համայնքի հատվածում Հայաստանի Հանրապետության պետական սահմանի «ճշտումը»: Նախորդ 4 օրերի զարգացումները ևս մեկ անգամ փաստեցին, որ մեր տարածաշրջանում խաղաղություն հաստատվելու մասին լուրերը, ինչպես կասեր Մարկ Տվենը, «մեծապես չափազանցված են»:

Արթուր Խաչատրյան, ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ

aravot.am

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հեռու մնացէք Եկեղեցին պառակտելու ազգակ

Անցնող ամիսներուն, խոր մտահոգութեամբ հետեւեցանք Սուրբ Էջմիածինի շուրջ տեղի ուն

08 Դեկտեմբեր 2025
135-Ամեակ Հայ Յեղափոխական Դաշնակցութեա

Պանք Օթոմանէն Խանասոր, Սասնոյ ապստամբութիւններէն հայ-թաթարական կռիւներ, Սարդար

08 Դեկտեմբեր 2025
Գիւմրի. ութերորդ վէրքը

Արդեօք անակնկա՞լ էր այն՝ ինչ որ պատահեցաւ Գիւմրիի մէջ, պատմական երկրաշարժի տար

08 Դեկտեմբեր 2025
Այն, ինչ այսօր կատարվում է եկեղեցու դե

Այն, ինչ այսօր կատարվում է եկեղեցու դեմ, մաս է կազմում ՀՀ գործող իշխանությունն

08 Դեկտեմբեր 2025
Դեկտեմբեր 7 – Երկրաշարժի օր չէ մ

Եւ այսօր Սփիւռք–Հայրենիք ապրեցանք՝ ոչ որովհետեւ մոռցանք աղէտը, այլ որովհետեւ ո

07 Դեկտեմբեր 2025
Շիրակի թեմի բոլոր հոգևորականները, Գյու

Շիրակի թեմում չգտնվեց որևէ հոգևորական, ով կհամաձայներ այս սրբապիղծների համար մ

07 Դեկտեմբեր 2025
ՀՅԴ-ն իրավունք չունի պայքարի դրոշը վ

ՀՅԴ Բյուրոյի անդամ, Լիբանանի խորհրդարանի պատգամավոր Հակոբ Բագրատունու խոսքը՝ Հ

06 Դեկտեմբեր 2025
Դաշնակցությունը առաջիկա պայքարում ունե

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանի

06 Դեկտեմբեր 2025
Անուրանալի է այս կուսակցության կարևոր

Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արք

06 Դեկտեմբեր 2025
Հանդիսավոր արարողություն՝ նվիրված Հայ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնությամբ, այսօր՝ դեկտեմբերի 6-ին, Դվին հ

06 Դեկտեմբեր 2025
Սեփական հայրենիքում հայկական ինքնությ

ՀՅԴ գործունեությունը կասեցնելու որեւէ փորձ չի կարող հաջողել: Նման ցանկություն

06 Դեկտեմբեր 2025
Իշխանություններն աշխատում են սփյուռքը

Իշխանությունների կողմից ճիգեր են գործադրվում սփյուռքը պառակտելու, քանդելու ուղ

06 Դեկտեմբեր 2025
Պայքարի վերանորոգման ուխտի պահն է, այլ

«Սովորաբար մեր կուսակցության ամյակների տոնակատարություններն առիթ են ներկայացնե

06 Դեկտեմբեր 2025
Դաշնակցության 135 տարվա պատմությունը ի

ՀՅԴ 135-ամյակի միջոցառման ժամանակ Քրիստինե Վարդանյանը նշեց, որ կուսակցության գ

06 Դեկտեմբեր 2025
Շնորհավորական ուղերձներ կուսակցությու

ՀՅ Դաշնակցությունը դեկտեմբերի 6-ին նշում է իր հիմնադրության 135-ամյակը։ ՀՅԴ

06 Դեկտեմբեր 2025
Ցաւակցագիր

Մեր խորին ցաւակցութիւնն ենք յայտնում Հ.Յ.Դ. Բիւրոյի ներկայացուցիչ Արմէն Ռուստա

06 Դեկտեմբեր 2025
Հայ Դատը Լուսարձակի Տակ Առաւ Հայոց Ցեղ

Ձախէն աջ՝ Ալեքս Ռիտըլ, Քերի Ֆլին, Ռաքսեն Մաքասճեան եւ Ալեքս Կալիցքի Նախաձեռնո

06 Դեկտեմբեր 2025
Փաշինյանական պարտվողական «խաղաղություն

Հաճախ ենք ասում, որ պատմությունը կրկնվելու հատկություն ունի, և պատմության կրկն

05 Դեկտեմբեր 2025
Տեղի կունենա Հայ Յեղափոխական Դաշնակցու

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը նշում է հիմնադրման 135-ամյակը, ինչի առթիվ դեկտ

05 Դեկտեմբեր 2025
Անգիտակից մարդն իրական սպառնալիք է երկ

Նայելով մեր իրականությանը և իշխանություն հորջորջված մարդկանց քայլերին՝ նիկոլա

05 Դեկտեմբեր 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company