ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Ազգի վերնախավը և ժողովրդավարությունը

17 Դեկտեմբեր 2020

ԱՐԱ ՆՌԱՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 26.04.2019

Այսօր բոլորը քննարկում են «էլիտար» կամ «էլիտա» հասկացությունները՝ արձագանքելով Ն. Փաշինյանի հայտնի հարցազրույցում հնչեցված «էլիտար բունտ» ձևակերմանը: Փաստենք, որ այդ թեմային մտահոգ մարդիկ անդրադարձել էին դեռ շատ վաղուց: Ստորև ներկայացնում ենք Արա Նռանյանի՝ 2019 թվականի ապրիլին հրապարակված հոդվածը, որը մշտապես արդիական է:

«Ժողովրդավարություն» ասելիս հաճախ հասկանում ենք եվրոպական քաղաքակրթության ժամանակակից կառավարման համակարգը, սակայն ներկայիս աշխարհը ցույց է տալիս ժողովրդավարության տարբեր դրսեւորումներ, որոնք ունենալով պետական եւ քաղաքական կառավարման տարբեր մոդելներ, գտնվում են եվրոպական ժողովրդավարական մոդելից դուրս։ Որպես ժողովրդավարության ակունք առաջին հերթին հիշում ենք հին հունական ժողովրդավարությունը։ Բազմաթիվ հետազոտողներ համարում են Աթենքի ժողովրդավարությունը ժամանակակից եվրոպական ժողովրդավարության նախահայրը։ Բայց եթե ժողովրդավարության հիմնաքար համարենք քաղաքացիների կողմից ընտրական մեխանիզմով կառավարող վերնախավի ընտրությունը, ապա պետք է արձանագրենք, որ հին հունական ժողովրդավարությունը սահմանափակում էր մարդկանց ընտրելու իրավունքը։ Ընտրելու եւ ընտրվելու իրավունքից զրկված էին կանայք, ստրուկները, ինչպես նաեւ նախկինում ստրուկ եղած մարդիկ։ Ընդհանուր առմամբ փաստացի բնակչության մեծամասնությունը զրկված էր ընտրության իրավունքից եւ ժողովրդավարության պտուղներից օգտվում էր միայն յուրաքանչյուր վեցերորդը։ Հետեւաբար կարող ենք արձանագրել, որ պետության բնակչության մեծ մասը ենթարկվում էր փոքրամասնության կողմից ընտրված կառավարման համակարգի ներկայացուցիչներին։ Այսինքն, Աթենքի ժողովրդավարությունը փոքրամասնության ժողովրդավարություն էր, որին ենթարկվում էր բնակչության մեծամասնությունը։

Թեեւ «ժողովրդավարություն» եզրույթը քիչ է կիրառվում հետագայում պատմությանը հայտնի պետությունների նկատմամբ, այնուամենայնիվ ընտրության որոշակի մեխանիզմներ առկա էին տարբեր երկրներում եւ տարբեր դարաշրջաններում։ Մարդկության պատմության ամենաերկարակյաց ու հզորագույն կայսրություններից մեկի՝ Բյուզանդիայի կայսրի պաշտոնը նույնպես ընտրովի էր։ Այս համակարգը իր հերթին որոշակի փոփոխություններով ժառանգվել էր Հռոմեական կայսրությունից։ Կայսրի ընտրության կամ նշանակման համար գործում էին տարբեր եղանակներ, այդ թվում՝ բանակի, բյուրոկրատիայի եւ ժողովրդի հրապարակային աջակցության հաստատման միջոցով։ Հատկապես ուժեղ էր զինվորականության կշիռը։ Այստեղ նույնպես պետք է արձանագրենք, որ թեեւ այս կամ այն կերպով առկա էր մեծ զանգվածի աջակցության հարցը, այնուամենայնիվ, թե ընտրողների թիվն էր սահմանափակ, թե, իհարկե, հնարավոր թեկնածուների թիվը։ Այսպիսով, երկրի ղեկավարի նշանակումը ունենալով ընտրության տարրեր, նույնպես հանդիսանում էր փոքրամասնության ընտրություն՝ առկա էլիտայի (վերնախավի) կազմից:

Պետական կառավարիչների ընտրության հարցում որակական փոփոխություններ տեղի ունեցան վերջին դարերում, երբ հիմք դրվեց ժամանակակից եվրոպական ժողովրդավարությանը։ Կապիտալիզմի զարգացումը, արդյունաբերական հեղափոխությունը, մարդկանց ինքնագիտակցության աճը եւ բուրժուական խավի ձեւավորումը անհնարին դարձրեցին նախկին «էլիտար» զանգվածի կողմից երկրի ղեկավարման մենաշնորհի պահպանումը։ Անգլիայում, Հոլանդիայում, Իտալիայում, Ֆրանսիայում եւ եվրոպական այլ երկրներում բնակչության լայն զանգվածերը իրենց բողոքը արտահայտեցին ֆեոդալական կարգերի դեմ՝ հայտ ներկայացնելով մասնակցելու երկրի կառավարմանը։ Իշխող վերնախավի նահանջը եւ հեղափոխությունների հաղթանակը օրակարգային դարձրեցին լայն զանգվածների մասնակցության հարցը։

Նախկինում այս կամ այն կերպ պետականություն եւ վերնախավ ունեցող պետություններում արդեն առկա էր վերնախավ, որը բավարարում էր որոշակի չափանիշների։ Եվ ժողովրդավարության հաղթանակը, եւ առաջընթացի ձգտումը թելադրում էին գոյություն ունեցող նշաձողի բավարարումը կամ նույնիսկ՝ գերազանցումը։ Այսինքն՝ հասարակությունն այսուհետ ստացավ իրավունք ընտրել կառավարիչ վերնախավին եւ այդ ընտրությունը չպետք է զիջեր այն չափանիշներին, որոնք առկա էին հասարակությունում։

Այսպիսով, տարբեր վերնախավերի՝ կրթական, մշակութային, գիտական, ֆինանսական եւ այլն, առկայության պայմաններում հասարակությունը ստացավ իրավունք ընտրել նաեւ կառավարիչների վերնախավ։ Իսկ հետագայում գաղափարախոսությունների զարգացումը՝ ազատական, սոցիալիստական եւ այլն, ձեւավորեցին նման ընտրության համար անհրաժեշտ գաղափարական հիմքեր։ Որոշակի փոփոխություններով ժամանակակից եվրոպական ժողովրդավարությունը շարունակում է գործել նույն տրամաբանության մեջ՝ քաղաքական համակարգի ներսում են գաղափարական մի քանի վերնախավային բուրգեր, որոնք գործում են ընդհանուր մեծ պետական կառավարման բուրգի մեջ։ Սակայն ժամանակակից աշխարհը չի սահմանափակվում ժողովրդավարության եվրոպական մոդելով։ Ժողովրդավարությունների առանձնահատկություններ կարելի է տեսնել Չինաստանում, Վիետնամում եւ այլ պետություններում (հիշենք նաեւ նախկին ԽՍՀՄ-ը), որտեղ ընտրությունը կատարվում է ոչ թե տարբեր գաղափարական բուրգերի միջեւ, այլ միեւնույն գաղափարական բուրգի մեջ։ Չէ՞ որ այդ պետություններում նույնպես գործում են ընտրական մեխանիզմներ եւ թե կուսակցական, թե պետական վերնախավը ձեւավորվում է որոշակի համակարգի մեջ գործող ընտրական մեխանիզմների միջոցով։ Մի փոքր այլ է ժողովրդավարության մոդելը Իրանում։ Այստեղ նույնպես առկա է հստակ գաղափարախոսական բուրգ, իսկ ընտրությունները կատարվում են որոշակի արժեքային եւ գաղափարական համակարգի ներսում՝ մասնակցությամբ տարբեր քաղաքական հոսանքների ներկայացուցիչների։ Եվ ժողովրդավարության բոլորովին այլ մոդել գործում է ԱՄՆ-ում, որտեղ քաղաքական համակարգը երկբեւեռ է, ասել է թե՝ ընտրությունը կատարվում է երկու վերնախավի միջեւ։ Բոլոր վերը նշված կառավարման բուրգերում ժողովրդավարությունը բնորոշվում է ընտրությամբ որոշակի վերնախավի կամ վերնախավերի մեջ։ Թեեւ ընտրող քաղաքացիների շրջանակը կարող է սահմանափակված չլինել, ինչպես Հին Աշխարհում, բայց ընտրվողների շրջանակը նեղ է։

Բայց այսօր աշխարհում ունենք ժողովրդավարության օրինակներ այնպիսի երկրներում, որտեղ հստակ ընդգծված վերնախավ չկա։ Իսկ վերնախավ ասելով այստեղ մենք հասկանում ենք ոչ միայն քաղաքական, այլ նաեւ տնտեսական, գիտական, կրթական, մշակութային եւ այլ ոլորտներում որոշակի չափանիշներին բավարարող եւ հանրության կողմից ընդունելի որոշակի դիրքի հասած անձանցից ձեւավորված կայուն եւ հստակ արժեքային համակարգի կրող շերտերին։ Ինչպիսի՞ն է ընտրությունը այդ հասարակություններում, որտեղ չկա արդեն քննարկված մոդելի վերնախավը, չկա բարոյական բարձր չափանիշներով օժտված եւ հեղինակություն հանդիսացող մտավորականությունը, ոչ նյութական արժեքներ ստեղծող կրթված կայուն զանգվածը, տեխնիկական մտքի շնորհիվ առաջընթաց ապահովող գիտական ներուժը կամ կառավարման ու հասարակական կյանքի կազմակերպման հարցում փորձառություն ու հմտություններ ունեցող քաղաքական վերնախավը։ Նման հասարակություններում փոքրամասնության ժողովրդավարությունը փաստորեն փոխարինվում է մեծամասնության ժողովրդավարությամբ։ Սակայն լայն ընդգրկվածության պատճառով ժողովրդավարության թվացյալ բարձր մակարդակի պայմաններում գրանցվող արդյունքները զիջում են փոքրամասնության ժողովրդավարության հասարակություններին։

Եվ կարեւոր հարցը, որի պատասխանը պետք է փորձել ստանալ, հետեւյալն էգ արդյո՞ք կարող է լինել արդյունավետ ժողովրդավարություն առանց վերնախավերի հասարակություններում։ Երբ փորձ է արվում գնահատական տալ այս կամ այն երկրի կառավարման համակարգին, հարկավոր է հասկանալ, թե ինչ ձեւափոխումների կենթարկվի տվյալ պետությունը այլ ընտրական ժողովրդավարություն ունենալու դեպքում։ Եվ տալո՞ւ է այն ավելի լավ արդյունք տվյալ տարածքի բնակչության համար։ Հետեւանքները՝ հատկապես միաբուրգ գաղափարական համակարգ ունեցող պետությունների համար, այն էլ մեծաթիվ ազգաբնակչության պայմաններում, կարող են լինել ծանր ու անկանխատեսելի։ Եթե համեմատում ենք քաղաքական տարբեր կառուցվածք ունեցող, սակայն բուրգաձեւ էլիտայով հասարակության ընտրության համակարգը առանց նմանատիպ վերնախավային կառուցվածքի պետությունների հետ, ապա կարող ենք հետեւություն անել, որ վերջիններս չեն մտնում աշխարհի զարգացած կամ արագ զարգացող պետությունների շարքի մեջ։ Առանց վերնախավի հասարակությունների կողմից կառուցած բացարձակ ուղղակի ժողովրդավարության պետությունների սոցիալական ու տնտեսական վիճակը իր կայունությամբ եւ կանխատեսելիությամբ զիջում է «վերնախավային» ժողովրդավարության երկրներին։

Հետեւաբար, եթե փորձենք տալ պատասխան այն հարցին, թե կարո՞ղ է լինել ժողովրդավարություն առանց վերնախավի հասարակությունում, ապա՝ այո, կարող է։ Իսկ արդյո՞ք նման հասարակությունն ավելի առաջադեմ պետություն է կառուցում, քան հավելյալ զտիչ համակարգերի միջոցով վերնախավ ունեցող հասարակությունները, ապա պատասխանն է՝ ոչ։ Այդ պետություններն իրենց ընտրական համակարգով մշտապես ձեւավորում են ամբողջատիրական համակարգ, որտեղ կա ժողովրդի կողմից ընտրված ղեկավար կամ իշխանություն, իսկ այդ երկու օղակների միջեւ՝ դատարկություն է։

Եվ եզրակացությունը կարող է լինել միայն մեկը. կարեւոր չէ, թե ինչ ժողովրդավարություն ես կառուցում։ Ավելի կարեւոր է, որ հասարակությունն ունենա համապատասխան զտիչ համակարգեր տարբեր բնագավառների լավագույններին բացահայտելու եւ լավագույնների կազմից ընտրություն կատարելու համար։ Հակառակ դեպքում տարերային ուղղակի ժողովրդավարությունները հանգեցնում են ամբողջատիրական իշխանության՝ առանց այլընտրանքի, առանց որեւէ արգելակների եւ սահմանափակումների, ինչի օրինակները շատ են թե պատմության մեջ, թե ներկա կյանքում։

ԱՐԱ ՆՌԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 26.04.2019

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Որևէ կենտրոնի` Հայաստանի ներքին գործեր

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը անդրադարձել է ԵՄ դիվանագիտութ

16 Դեկտեմբեր 2025
Հրատարակութեան ընթացքի մէջ է գրքոյկ մը

ՀՅԴ Պուլկարիոյ Առանձնակի Կոմիտէի նախաձեռնութեամբ՝ հրատարակութեան ընթացքի մէջ է

16 Դեկտեմբեր 2025
ՀՅԴ Պատուիրակութիւնը Այցելեց Նախագահակ

Նախագահ Ժոզեֆ Աուն երէկ ընդունեց ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի պատուիրակութի

16 Դեկտեմբեր 2025
Ակնարկ. Դիմումին Եւ Ընդառաջումին Շարժա

Եւ եթէ այդպէս է, ուրեմն պէտք է փորձել վերլուծել այս յայտարարութեան առաջադրանքն

16 Դեկտեմբեր 2025
ՀՅԴ ՆԱՈՒՄ-ի բողոքի ցույցը ԵՄ պատվիրա

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության կազմակերպությամբ, այսօր՝ դեկտեմբերի

15 Դեկտեմբեր 2025
Դաշնակցութեան գաղափարախօսութիւնը ազգայ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի արտասանած խօ

15 Դեկտեմբեր 2025
Հոգեհանգիստ` Դաշնակցական Նահատակուած Ե

Երէկ` կիրակի, 14 դեկտեմբեր, կէսօրէ ետք ժամը 1:00-ին, Պուրճ Համուտի Ազգային գեր

15 Դեկտեմբեր 2025
Խմբագրական. «Խաղաղութիւն»՝ բազմակողմա

Գերմանիա կատարած այցի շրջանակում, Համբուրգում լրագրողների հետ հանդիպման ժամանա

15 Դեկտեմբեր 2025
Անկյունաքարային հարցերի վերաբերյալ առկ

Քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների շրջանակներում նախորդ շաբաթ հանդիպում

14 Դեկտեմբեր 2025
ՀՅԴ 135-Ամեակի Փառաշուք Տօնակատարութիւ

«Պայքար` ժողովուրդին եւ հայրենիքին համար» խորագիրը կրող հանդիսութեամբ Հայ Յեղա

13 Դեկտեմբեր 2025
Ազատել հայ ժողովրդին կապիտուլյացիա կամ

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի ուղերձը Լիբանանում դեկտեմբերի 12-

12 Դեկտեմբեր 2025
Ֆիդանի՝ Թեհրան եւ Արաղչիի Բաքու այցերի

Անցնող շաբաթւայ ընթացքում Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանը Թեհրան էր այցելել։ Ի

12 Դեկտեմբեր 2025
Փաշինյանն, ըստ էության, միջնորդ է Ալիև

Դեկտեմբերի 11-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ անդամ, ՀՀ Ա

12 Դեկտեմբեր 2025
135-Ամեակ Հայ Յեղափոխական Դաշնակցութեա

Ընդվզումը խոր է ժողովրդային բոլոր շրջանակներու եւ խաւերու մէջ: Երէկուան եւ այս

12 Դեկտեմբեր 2025
Խմբագրական. Անկախակերտ Էութիւն

(Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Հիմնադրութեան 135-Ամեակին առիթով) Հայաստանի

12 Դեկտեմբեր 2025
Իրանի համար անընդունելի է տարածաշրջանո

Նոյեմբերի վերջին Բաքու էր այցելել Իսրայելի պաշտպանության նախարարության Պաշտպան

11 Դեկտեմբեր 2025
Ի՞նչ Մնացած Է «Եղբայրութենէն»

50-60 տարի (թերեւս ալ քիչ մը աւելի) առաջ, Խորհրդային Հայաստանէն «հայրենասիրակա

11 Դեկտեմբեր 2025
135-Ամեակ Հայ Յեղափոխական Դաշնակցութեա

Այո՛, ՀՅ Դաշնակցութեան հակառակորդները ամէն փորձ կատարեցին ու ցարդ կը շարունակե

11 Դեկտեմբեր 2025
Արցախի ԱԺ լսումներ՝ «Վերադարձ Արցախ. խ

«Վերադարձ Արցախ. խնդիրներ, մարտահրավերներ, հնարավորություններ». դեկտեմբերի 10-

11 Դեկտեմբեր 2025
Ազատություն հայ գերիներին․ բողոքի ցու

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության կազմակերպությամբ, այսօր՝ դեկտեմբերի

10 Դեկտեմբեր 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company