ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Արցախ
  • Հարցազրույցներ

Մենք չպետք է համակերպվենք Արդբեջանի կողմից Արցախի Հանարպետության տարածքների օկուպացիային

04 Հունվար 2021


Արցախի ներքաղաքական զարգացումների, նրա անվտանգության խնդիրների և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցել է Արցախի Հանրապետության ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանի հետ:

– Պարոն Իշխանյան, ի՞նչ ներքաղաքական զարգացումներ տեղի ունեցան, որ երկու քաղաքական ուժեր՝ ՀՅԴ-ն և «Արդարություն» կուսակցությունը, համատեղ հայտարարությամբ հանդես եկան՝ դադարեցնելու մասնակցությունը կառավարության ձևավորման հետագա գործընթացին:

– Մենք հայտարարությամբ ենք հանդես եկել, կարծես դրանով ամեն ինչ ասել ենք: Կարևոր շեշտադրումները, ինչ անհրաժեշտ էր, մենք հրապարակային ներկայացրինք: Ի վերջո պետք է հաշվի առնել, որ մեր կառավարման համակարգը գերկենտրոնացված նախագահական համակարգ է, բայց մենք գտնվում ենք հետպատերազմյան ժամանակաշրջանում, և ճգնաժամային այս իրավիճակից դուրս գալու ելքերը պետք է լինեն ոչ ստանդարտ լուծումները, այդ թվում՝ նաև ներքին խորհդատվությունների արդյունքում համախոհական մթնոլորտի ստեղծումը: Դրանով հանդերձ շատ կարևոր է, որ այդ համախոհության մթնոլորտը ձևավորվի, իսկ այդ համախոհության մթնոլորտը բնակաբար հիմնականում պետք է ձևավորի նախագահը՝ անկախ իր այսօրվա պարտված ղեկավարի կարգավիճակից: Մենք պարտավոր ենք ելքը գտնել, իսկ այդ ելքը գտնելու համար բազմաթիվ քննարկումները կարող են նաև լուծումների տարբերակ տալ, նաև առաջարկներ լինել:


– Ի՞նչ քայլեր նկատեցիք նախագահի կողմից, որ որոշեցիք ընդհատել բանակցությունները:

– Մանրամասնելու անհրաժեշտություն չկա, այդ քննարկումների դաշտը եղել է ոչ այդքան հրապարակային, և տեղեկատվությունը պարբերաբար չի տրվել: Պետք է ասեմ՝ այդ քննարկումների դաշտի մեջ պետք է ներառվեին խորհդարանական և արտախորհրդարանական բոլոր ուժերը: Ես չեմ կարող ասել՝ նախագահը այդ բոլոր ուժերի հետ քննարկումները, խորհդատվությունները անց է կացրել, թե՝ ոչ, բայց այն, ինչ եղել է մեզ՝ մասնավորապես հայտարարությունը ստորագրած երկու ուժերի հետ, բնականաբար մենք այդ ամենը արտացոլել ենք հայտարարությամբ: Ի դեպ, ասեմ՝ այդ քննարկումների դաշտում եղել են և՛ ԱԺԿ, և՛ «Ազատ հայրենիք» կուսակցությունները, բայց երկու կուսակցություն արտահայտեցինք մեր դիրքորոշումը և հայտարարեցինք մեր տեսակետները:

– Մյուս երկու կուսակցությունները համաձա՞յն են նախագահի տեսակետների ու դիրքրոշումների հետ:

– Համենայն դեպս հայտարարությանը իրենց ստորագրությունը չեն դրել:

– Ստացվում է տապալվա՞ծ է ազգային համաձայնության կառավարության ստեղծումը:

– Սա կարող է տարբեր կերպ մեկնաբանվել. գուցե որոշների համար հաջողված է, որոշների համար՝ ոչ: Բայց այդուհանդերձ մենք մեր տեսակետը այդ հայտարարությամբ ներկայացրել ենք:

– Որո՞նք են լինելու ձեր քաղաքական ուժի հետագա քայլերը:

– Մենք պետք է համախոհության մթնոլորտում լուծման տարբերակներ գտնենք: Փորձելու ենք այդ համախոհության մթնոլորտի նախադրյալները ստեղծել և նաև մեր քննարկումների ընթացքում լուծման տարբերակներ առաջարկել: Կընդունեն քաղաքական ուժերը այդ թվում նաև երկրի նախագահը այդ տարբերակները, ուրեմն մենք մեր նախատեսած ճանապարհով առաջ կգնանք, չեն ընդունի, ուրեմն այլ տարբերակներ կփորձենք գտնել:

– Նախագահը չի՞ հեռանալու պաշտոնից, չի՞ լքելու քաղաքկանութունը, ինչպես հայտարարել էր:

– Հայտարարությամբ այդ մասին ասվել է, որ նախագահը պատրաստակամ էր հրաժարվելու: Նա իր ուղերձում նաև անդրադարձել էր իր հրաժարվելու, չհրաժարվելու հանգամանքներին, նաև իրավական կարգավորումներին, և կարծում եմ՝ այս խնդիրը բոլորս չպետք է դարձնենք քաղաքական շահարկումների նյութ, բայց մյուս կողմից չպետք է ստեղծված կացությունը օգտագործվի լիազորությունների «չարաշհման» համար: Ստեղծված իրավիճակը ենթադրում է ոչ ստանդարտ լուծումներ, այն ստանդարտ պահանջները և այն դասական մեխանիզմները, որ կարող են երկրի առջև ծառացած մարտահրավերների լուծումներ տալ, մեր վիճակն այդպիսին չէ:

– Խոսվում էր, որ ձեզ առաջարկ է արվել լինել ԱԺ նախագահ, որը Վահրամ Բալայանը Tert.am-ի հետ զրույցում չհերքեց, ի՞նչ հետո տեղի ունեցավ, գուցե Հայաստանի իշխանությունների հետ համաձայնություն կա չգնալու փոփոխությունների:

– Այն որ անցյալ տարիներին Արայիկ Հարությունյանը Հայաստանի իշխանությունների թելադրանքները դարձրել է իր համար որպես պետական կառավարման միջոց, դրա մասին շատ խոսելու անհրաժեշտություն չկա: Ինչ վերաբերում է առաջարկներին, ինչ առաջարկներ են եղել, ինչ է քննարկվել, բնականաբար, տարաբնույթ քննարկումներ են եղել, և ինչ-ինչ առաջարկներ չպետք է դարձնենք ընդհանուր հիմքեր հետագա մեր քայլերի համար: Մենք առաջնորդվել ենք սկզբունքներով, առաջ ենք քաշել մի շարք սկզբուքներ և այդ սկզբունքների ընդունումը, ու դրանցով կառավարվելն է մեզ համար էական: Ով ինչ պաշտոն կարող էր զբաղեցնել, ով ինչ կարգավիճակում կարող էր լինել, սա երկրորդական է: Բայց սզբուքնների շուրջ պայմանավորվածություններ ունենալը և այդ սկզբունքներով չառաջնորդվելը մեզ լավ տեղ չեն տանի:

– Պարոն Իշխանյան, անդրադառնանք Արցախի անվտանգության խնդիրներին: Որքանո՞վ է Արցախի՝ մեզ մնացած մասը անվտանգ:

– Բոլորը խոսում են անվտանգությունից, և բոլորը սպասում են անվտանգության երաշխքիների, սա այն թիվ մեկ հարցն է, որով նաև պայմանավորված է լինելու Արցախի Հանրապետության ապագան և մեր լինելությունն այստեղ: Կարծում եմ՝ Արցախի կարգավիճակի խնդիրը և նաև մեր տարածքային ամբողջականության վերականգնումը և տարածքների խնդիրները ընդհանրապես փոխկապակցված են հենց այդ անվտանգության բաղադրիչների հետ: Բայց դեռ շատ վաղ է այդ մասին խոսել, ոչ ոք չի կարող այս պահին ամբողջական այդ երաշխիքները ապահովել, այստեղ են գտնվում ռուս խաղաղապահները, բայց մյուս կողմից մենք տեսնում ենք, թե ինչպիսի ագրեսիվ կեցվածք է ցուցաբերում ադրբեջանա-թուրքական տանդեմը: Այդ տանդեմը լուրջ վտանգ է դարձել ոչ միայն Արցախի լինելության, այլ նաև տարածաշրջանի համար: Անվտանգային համակարգի մասին, երբ խոսվում է բոլոր հարթակներում, բոլոր շրջանակներում, սա շատ կարևոր է: Պետք է այստեղ տարբերակել մեկ բան, շատ կուզենայի շեշտադրում անել՝ Հայաստանի վարչապետի կողմից անընդհատ թմբկահարվող անվտանգության բաղադրիչների և անվտանգության թեզի մասին, այդ հեքիաթները պարզապես այստեղ մեր հանրության համար ծիծաղելի են:

– Խոսակցություններ են շրջանառվում, թե այլևս Հայաստանից զինծառայողներ չեն գալու Արցախ, սրա վերաբերյալ որևէ տեղեկություն ունե՞ք:

– Հրապարակվեց Արցախի նախագահի կողմից կառավարության կառուցվածքը, որի մեջ հստակ ամրագրված է պաշտպանության նախարարության կառուցվածքը, և ՊՆ-ն ենթադրում է ԶՈւ-երի պահպանում, ինչ կարգավիճակով և ինչ կոնտինգենտ է իր մեջ ներառելու, սա մոտ ժամանակներս վերջնական պարզ լինի: Չպետք է հայ զինվորի ներակայույթունը Արցախի Հանրապետությունում և նրա սահամանները պաշտպանելու առումով այլ դիտանկյունով ներկայացնել, այս ամենը չպետք է քաղաքական հատկապես ներքաղաքական շահարկումների տեղիք տան, այնուհանդերձ յուրաքանչյուր հայ իր մեջ պետք է պարտավորություն ու պարտականություն ունենա հայրենիքի սահամանները պաշտպանելու առումով, այստեղ արդեն կարևոր չէ՝ այդ սահմանները Տավուշում են, Արցախում են, թե Մուշում են:

– Վերջերս Վիտալի Բալասանյանը խոսեց Հադրութի և Ասկերանի շրջանների հնարավոր վերադարձի մասին, դուք տեղեկություն ունե՞ք, թե ինչ հիմքեր կան դրա համար:

– Որևէ տեղեկություն չեմ կարող ասել այդ մասին: Մի բան հստակ է՝ մենք չպետք է համակերպվենք Արդբեջանի կողմից Արցախի Հանարպետության տարածքների օկուպացիային և պետք է մշակենք նոր ռազմավարություն, մեր քայլերը ձեռնարկենք՝ հեռանկարային առումով ունենալով այդ տարածքների ազատագրումը և նորից Արցախի Հանրապետության իշխանության իրավազորության տակ անցնելը:

Հեղինակ Ամալյա Առաքելյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company