ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Դրօշակ

Արդիականացումը որպես քաղաքական ճգնաժամի հաղթահարման գրավական. Դաշնակցության դերը

01 Փետրվար 2021

1974 թվականին Պորտուգալիայում «Մեխակների» հեղափոխության արդյունքում տապալվեց բռնապետ Ա. Սալազարի վարչակարգը։ Պորտուգալիայում սկսված ժողովրդավարական գործընթացները տարածվեցին Հարավային Եվրոպայում, Հունաստանում, անցան Լատինական Ամերիկա, Հարավարևելյան Ասիա, իսկ ԽՍՀՄ փլուզումից հետո զարգացան հետխորհրդային տարածքում։ Քաղաքական գիտության մեջ այդ ընթացքն անվանվեց Ժողովրդավարացման երրորդ ալիք։ Այն ուներ և ունի ինչպես իր ջերմեռանդ պաշտպանները և համոզված քննադատները, այնպես էլ առարկայորեն գնահատող հետազոտողները։ Վերջիններս նկատում են, որ ժողովրդավարացման երրորդ ալիքի երկրներին պատմաքաղաքական որոշակի ժամանակահատվածում հատուկ է քաղաքական զարգացման խոր ճգնաժամը, որն ունի ինչպես իր առարկայական, այնպես էլ ենթակայական պատճառները։ Օբյեկտիվ պատճառ է դիտվում հատկապես այն հանգամանքը, որ Արևմուտքից ուղղորդվող քաղաքական զարգացման նոր տրամաբանությունը ժողովրդավարական արժեքների համատեքստում հաճախ հանգեցնում էր քաղաքական զարգացման ճգնաժամի այն առումով, որ հասարակական կացութաձևը և պետական ինստիտուտներն ի զորու չէին ամբողջությամբ յուրացնելու «նոր արժեքները»։ Հաճախ արևմտյան փորձի տեղայնացումը սահուն չէր ընթանում, ունենում էր մասնակի արդյունք, հետևաբար քաղաքական զարգացման ամբողջ պարադիգման խախտվում էր։

Քաղաքական գործընթացի որակի համար լրացուցիչ հարված էր երկբևեռ աշխարհից անցումը բազմաբևեռ աշխարհին։ Այդ անցման մի որոշակի ժամանակահատվածում ամերիկյան քաղաքագիտական մտքի ներկայացուցիչները համոզված էին, որ ԱՄՆ-ի գլխավորությամբ միաբևեռ աշխարհին անցումը հնարավոր է։ Միաբևեռ աշխարհի հայեցակարգի ակադեմիական և պրակտիկ քաղաքական անհնարինության ընդունումը, սակայն, չթուլացրեց տարբեր երկրներում և հատկապես Հարավային Կովկասում ազդեցության
գոտիների նվաճման/պահպանման համար աշխարհի հզոր տերությունների պայքարը, ինչն էլ, հաճախ ուղեկցվելով միջէթնիկ հակամարտություններով, խորացնում էր քաղաքական զարգացման ճգնաժամը։

Ընդհանրապես քաղաքական զարգացումը սահմանվում է որպես քաղաքական որակական փոփոխությունների կուտակման գործընթաց, որը կարող է ներառել քաղաքական գործընթացի փուլերը, ինստիտուտները կամ համակարգերը։ Համաշխարհային քաղաքագիտական մտքի երախտավորներն աստիճանաբար հասկացան, որ 20-րդ դարի վերջի և 21-րդ դարի առաջին քառորդի քաղաքական զարգացումը ժողովրդավարացման երրորդ, ոմանց կարծիքով` արդեն նաև չորրորդ ալիքի երկրներում չի հանգեցնում որակական փոփոխությունների։

Պատճառներից մեկն այն է, որ պարտադրվող փոփոխությունները հաճախ հասարակությունների ներսում հասունացած չեն լինում։

Քաղաքական զարգացման ճգնաժամն ուղղակիորեն հանգեցնում է քաղաքական գործընթացի լճացման, ինստիտուտների և համակարգերի ճգնաժամի։ Այս դեպքում քաղաքական գործընթացի ճգնաժամն արտահայտվում է քաղաքական դերակատարների և ինստիտուտների փոխհարաբերությունների ու փոխազդեցության էական կաշկանդմամբ կամ դրանց քաղաքական բաղադրիչի երկրորդմամբ, ինչն էլ բացասական մեծ ազդեցություն է ունենում քաղաքականության հասարակական ընկալման, ինստիտուտների, համակարգերի, այդ թվում` կուսակցությունների քաղաքական իմիջի վրա։

Կարևոր է հասկանալ, որ քաղաքական զարգացման ճգնաժամը, Հայաստանից բացի, բնորոշ է քաղաքական կերպափոխման մեջ գտնվող կամ այդ ճանապարհն անցած գրեթե բոլոր պետություններին ու ժողովուրդներին։ Հրամայականն իրավիճակի գրագետ հաղթահարումն է։

Քաղաքական զարգացման ճգնաժամի հաղթահարման միակ ելքը թերևս քաղաքական արդիականացումն է։

Քաղաքական արդիականացումը բազմաշերտ գործընթաց է, որն ապահովում է քաղաքական համակարգի հաստատությունների ժողովրդավարական կառավարման որակական զարգացումը: Այդ առումով քաղաքական արդիականացման գլխավոր ուղղություններն են ճկուն քաղաքական համակարգի ձևավորումը, վարչական մեքենայի արդյունավետ գործառումը, պետականաշինական մշակույթի զարգացումը և ազգային անվտանգության համակարգային ապահովումը: Սակայն ժողովրդավարացման ալիքների շրջանակներում բոլոր պետությունները` Սոմալիից մինչև Շվեյցարիա, արդիականացել են այն տարբերությամբ, որ ժամանակի և տարածության մեջ տեղի ունեցող փոփոխությունների որակական բնույթն ու արդյունքները նրանց քաղաքական համակարգերի համար եղել են խիստ տարբեր։

Հենց այդ նկատառումներով էլ փաստված է, որ քաղաքական արդիականացումն ունի սոցիո և էթնոմշակութային արժեքային կողմնորոշիչներ:

Պրոֆեսոր Մ. Մարգարյանի կարծիքով` նոր աշխարհակարգի կայացման պայմաններում ինքնիշխանության բազմաչափության հիմնախնդիրը չափազանց կարևոր է: Ազգ-պետության հզորացման դիտանկյունից չափազանց կարևոր է պատմականությունը՝ որպես պետության ինքնիշխանության բնականոն արդիականացման բաղադրիչ: Պատմականությունը, ներառելով պատմական հիշողությունը, միաժամանակ և անցյալի վերլուծման, ընտրության կառուցողական ակտիվ գործընթաց է: Բացի դրանից` այն նաև տեղեկատվական հոսքերի վերականգնման գործընթաց է, որի տիրույթներում էլ քաղաքական ժամանակն ապահովում է առավելագույն կենսունակություն և մրցունակություն: Պատմականության համատեքստում արդիականացման համար առաջարկվում է «անցյալի ընտրություն» եզրույթը, որը հնարավորություն է տալիս ռացիոնալ մակարդակում պատմական հիշողությունից վերակենդանացնելու այն հատվածը, որի հետագա գեներացումը կապահովի և՛ կենսունակություն, և՛ մրցունակություն` միևնույն ժամանակ ֆիլտրելով տեղեկատվական աղմուկը:

Ակադեմիական այս պնդումներից մեկնելով՝ կարող ենք դիտել Հայ Յեղափոխական Դաշնակցության` պատմական առաքելության ստանձնման իրական հնարավորությունը երկու մակարդակներում.

1) Անվիճելի են Դաշնակցության` իբրև կուսակցության, հետևաբար քաղաքական համակարգի իրական բաղադրիչի ինստիտուցիոնալ կայացվածությունը, պատմական փորձը, գաղափարաբանական ամուր հենքը։
2) Ինչպես վերը նշվեց, քաղաքական արդիականացման արդյունավետության համար նախապայման է արդիականացման պատմական համատեքստը (պատմական արդիականացում)։

Պատմականության համատեքստում արդիականացման քաղաքական շեշտադրման իրական դրոշակակիրը լինելու մեծագույն առաքելությունը կարող է և պիտի ստանձնի հենց Դաշնակցությունը։

Պատմականության համատեքստում արդիականացումը պետք է ենթադրի մեր ժողովրդի ազգային արժեհամակարգի, պատմության հրամայականների, ազգային ինքնության պահպանման ու արժևորման համատեքստում` պետության և ժողովրդի հասարակական-քաղաքական ու սոցիալ-տնտեսական համալիր զարգացման ապահովումը։

Պետության շարունակական արդիականացումը կնպաստի քաղաքական զարգացման ճգնաժամի հաղթահարմանը, թույլ կտա խուսափել հասարակության մարգինալ շրջանակների և օտարերկրյա ուժերի կողմից պետությունը տևական ցնցումների ու ճգնաժամերի մատնելուց, կբարձրացնի պետության սուվերենության մակարդակը, կամրապնդի ներհասարակական համերաշխությունը, կնպաստի ազգային նպատակների հետևողական իրականացմանը, ռազմավարական կառավարմանն ու էլիտաների արդյունավետության բարձրացմանը։

Պետության համալիր արդիականացման շրջանակում անհրաժեշտ է ուշի-ուշով հետևել չորրորդ հետարդյունաբերական հեղափոխության հետևանքով մարդկային կացութաձի փոփոխություններին, առաջին հերթին` արհեստական ինտելեկտի կիրառման տրամաբանությանը և զարգացման վեկտորների դինամիկային։

Դաշնակցությունը կարող է և պիտի դառնա ապագա Հայաստանի, դրա տեսլականի, հանրային կացութաձևի քննարկումների առաջամարտիկը։ Կուսակցության համաշխարհային ցանցը և մտավոր ներուժը լիովին թույլ են տալիս անել դա։ Սակայն մինչ այդ Դաշնակցությունը, իբրև քաղաքական ինստիտուտ և համաձայն քաղաքական զարգացման տրամաբանության, պիտի նախ և առաջ ինքը շարունակի արդիականանալ։ Արդիականացումը քաղաքական զարգացման անխախտ տրամաբանություն է, որի ընդունումը երաշխավորում է հարատև գործունեություն։ Մեր կուսակցության 130-ամյա գոյությունը նաև կուսակցության պարբերական արդիականացմամբ, խորքը և բովանդակությունը պահելով միշտ ժամանակին համաքայլ ընթանալով է պայմանավորված։

Աներկբա է, որ Դաշնակցությունը իր կառույցի բնույթով, ուղեկից կառույցներով և Հայ դատի գրասենյակներով շոշափում է Հայաստանի քաղաքական համակարգի և հայության արտաքին համալիր շահերի բոլոր ոլորտները։ Այսօր ամբողջ աշխարհում նկատվում է էթնիկ լոբբինգի ինստիտուտի նոր դերակատարություն, արդի միջազգային հարաբերություններում սփյուռքների քաղաքական դերակատարումը գնալով մեծանում է, էթնիկ լոբբիստական խմբերն աստիճանաբար դառնում են արևմտյան երկրների քաղաքական համակարգերի անբաժան մասը։

Դաշնակցության պատմական փորձն ու արդի հնարավորությունները, միջազգային հարաբերությունների ներկա զարգացումները կուսակցությանը շարունակում են պահել որպես Հայաստանի ու հայության համար ռազմավարական կարևորության բացառիկ դերակատար, որին վիճակված է պատմական առաքելություն։ Սակայն ներկա քաղաքական զարգացումները որքան էլ մեզ համար հնարավորություններ են ստեղծում, նույնքան էլ մարտահրավերներ են առաջադրում, որոնց հաղթահարումը թույլ կտա պատվով իրականացնել մեր կազմակերպությանը վիճակված պատմական առաքելությունը։

Մարտահրավերներից կարևորագույնը նախ և առաջ կուսակցության շարունակական արդիականացումն է, որը թույլ կտա առաջնորդել Հայաստանի արդիականացումը։

Իհարկե, հրապարակախոսական բնույթի այսպիսի հոդվածով հնարավոր չէ ամբողջական պատկերացում տալ արծարծված հարցերի վերաբերյալ։ Սույն հոդվածն ընդամենը ներհայկական և ներկուսակցական հարաբերություններում պատմականության համատեքստում Հայաստանի և Դաշնակցության շարունակական արդիականացման մասին երկխոսությունը խթանելու փորձ է։


Գևորգ Ղուկասյան

«Դրօշակ», թիվ 1 (1647), հունվար, 2021 թ.  

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» ընթացիկ տարվա 8-րդ համարը: Հերթական համարի

02 Սեպտեմբեր 2026
Արցախի Անկախության օրը՝ Եռաբլուրում

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 3

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company