ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Տնտեսական վերլուծություն

Գները՝ 2018-ին եւ 2021-ին․ Հեղափոխության ձեռքբերումները

24 Հուլիս 2021

Թանկացումների մասին Հայաստանում մամուլում եւ կենցաղային մակարդակով խոսել են միշտ՝ հատկապես ամեն հունվարին․ որ այսքան անուն ապրանք թանկացել է, ու դեռ այսքանինն էլ սպասվում է։ 2017-ին էլ, երբ դեռ չէին մերժել Սերժին, ողջ ընդդիմադիր մամուլը, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի «Հայկական ժամանակը», գրում էր կարագի, խոզի մսի, հավի ու ձվի, ձեթի, պանրի, առաջին անհրաժեշտության 50 ապրանքատեսակների՝ երկնիշ տոկոսներով գնաճի մասին, եւ ընդդիմությունն էլ՝ հանձին Նիկոլ Փաշինյանի, ընդդեմ թանկացումների երթ էր անում։ Առաջանցիկ տեմպերով թանկացողը հատկապես կարագն էր, որի գինը 1 կգ-ի դիմաց 3 հազար 250 դրամից հասել էր 4 հազար 700-ի: Դրանից մեկ տարի առաջ՝ 2016-ի օգոստոսին, կարագը Հայաստանում արժեր 3 հազար 400 դրամ՝ 1 կիլոգրամի դիմաց։

Իսկ 2018-ին արդեն կարագի մանրածախ շուկայական գինը 5 հազար 199 դրամ էր։ 2020-ին, չնայած որ ԵԱՏՄ կարգավորումների արդյունքում 2018 թվականից կարագի ներմուծման մաքսատուրքը 11%-ից բարձրացել է՝ 2021 թվականի հունվարի 1-ից կազմելով 15%, միջինում կարագի իրացման գինն ավելի ցածր է եղել, քան նախորդած տարիներին։

Հեղափոխության պարծանքը՝ շաքարավազը, այսօր վաճառվում է 366-445 դրամով․ չփաթեթավորվածը, որը նկատելիորեն քիչ է, 365 դրամ է, փաթեթավորվածը՝ 445։ Մինչդեռ 2018-ին շաքարավազի մեկ կիլոգրամն արժեր 285 դրամ, եւ հեղափոխական Հայաստանի պաշտոնյաներն այդ փաստը հպարտությամբ բոլորի աչքն էին մտցնում՝ բանանի գնի հետ միասին։

Ձեթի գները Հայաստանում․ 2018-ին արեւածաղկի բուսայուղի մեկ լիտրանոց շիշն արժեր 650 դրամ, 2019-ին՝ 655, 2020-ին՝ 845, իսկ 2021-ին՝ 960 դրամ։ Ընդ որում, 2020 թ․ համեմատությամբ, գնաճն այս տարի կազմել է 14 տոկոս։

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի համակարգող, տնտեսագետ Թադեւոս Ավետիսյանը մտահոգիչ է համարում Հայաստանում սննդամթերքի գնաճը։ «Առնվազն մոտ 70 տոկոսով՝ հավկիթի թանկացում, միջինը մոտ 40 տոկոս՝ ձեթ եւ այլ բուսայուղեր, մոտ 30-35 տոկոս՝ կաթնամթերք։ Այսինքն՝ նման գնաճի մասին ենք խոսում։ Նաեւ թանկացել է գազը, մոտ 15-20 տոկոս, հացամթերքը, բենզինը, դիզվառելիքը, որոնք այնպիսի ապրանքներ են, որոնց գնաճն ուղղակիորեն ունենում է նաեւ սոցիալական առաջնային հետեւանքներ, որովհետեւ կրճատում են առանց այն էլ ցածր եկամուտ ունեցողների իրական եկամուտները։ Միջին եկամուտ ունեցողների վրա այդ 100-200 դրամ թանկացումները եթե այդքան էլ էական ազդեցություն չունեն, ապա նպաստ, թոշակ, ցածր աշխատավարձ ստացողների վրա թողնում են ծանր հետեւանքներ։ Մանավանդ որ գնաճին զուգահեռ նպաստ, թոշակ, աշխատավարձ չի բարձրանում։ Խոսքն անապահով խավի ու աղքատների մասին է, մարդիկ, որոնք աշխատում են, բայց այնքան չեն վաստակում, որ գոնե աղքատության շեմից դուրս գան, էդ պարագայում էս հարվածը շատ ուղղակի է եւ ունենում է սոցիալական հետեւանքներ»,- ասում է տնտեսագետը։

Այսինքն՝ աղքատության շեմին մոտ գտնվողները դառնում են աղքատ, աղքատները՝ ավելի աղքատ, ծայրահեղ աղքատների մասին էլ չենք խոսում։ Թադեւոս Ավետիսյանի խոսքով՝ այստեղ փակ շրջան է՝ գնաճը, բնականաբար, բերում է ծավալների սպառման, իսկ ծավալների սպառումն էլ՝ նոր գնաճի, «որովհետեւ այստեղ աշխատում է մասշտաբի էֆեկտը․ երբ քիչ են վաճառում, փորձում են բարձրացնել գները, որ շահույթը շատ չտուժի, եւ սա հնարավոր է փոքր շուկա ունեցող երկրներում, որոնցում ներմուծումն ունի բարձր մենաշնորհացման աստիճան, քանի որ չկա մրցակցություն, որ պահանջարկի կրճատումը բերի նաեւ գների նվազման։ Ու եթե ներկրողները մեկն են կամ երկուսը, իրենք, սպառման ծավալների կրճատման ֆոնին, հակված են գների բարձրացման»։

Օրինակ՝ 2020թ․ հունվար-մայիսին առեւտրի ընդհանուր շրջանառության նկատմամբ աճը կազմել է 7,4, բայց եթե նկատի ունենանք, որ ընդհանուր սննդամթերքի գնաճը, ԱՎԾ տվյալներով, կազմել է 9 տոկոս, ապա ակնհայտ է, որ իրական ծավալները նվազել են։ Նույնիսկ նախորդ տարվա գարնան առաջին 3 ամիսների՝ տոտալ լոքդաունի շրջանի հետ համեմատության մեջ։

Բացի այդ, ըստ Ավետիսյանի, սկսում է գործել տնտեսագիտական երկրորդ կանոնը․ մի գործոնը կարող է բերել գնաճի, բայց երբ այն վերանում է կամ հակառակ ուղղությամբ է «ընթանում», չի բերում գնանկման։ Օրինակ՝ եթե ներկրվող կարագը թանկանում է, որովհետեւ ներկրողը դրսում ավելի թանկ է վճարում, ապա երբ արտարժույթը նվազում է, եւ ազգային դրամն արժեւորվում է, ապրանքների գները չեն ընկնում։

Այսինքն՝ եթե գները մի անգամ բարձրացել են եւ տեւական ժամանակ բարձր են, այդպես էլ մնում են։

«Հիմա գնանկում չենք տեսնում, երբ դոլարը 1 ամսվա ընթացքում 525-ից դարձել է 480, բայց եթե վաղը թանկանա, միանգամից տեսնելու ենք դրանից բխող գնաճ, եւ փորձելու են բացատրել էդ գործոնով»,- արձանագրեց տնտեսագետը։

Անուշ Դաշտենց

hraparak.am

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company