ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Ասուլիսներ

Փորձելու ենք չեզոքացնել մեր երկրի առջև կանգնած սպառնալիքները․ Իշխան Սաղաթելյան

17 Սեպտեմբեր 2021

«Բողոքարկելու ենք այդ մեխանիզմը, որ կա և գոյություն ունի», – «Ազատության» «ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ժամանակ անդրադառնալով պարգևավճարներին, հայտարարեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:

Պատգամավորներն ու Ազգային ժողովի աշխատակիցները խորհրդարանի նախագահի որոշմամբ անկախության 30-ամյակի առթիվ պարգևավճարներն են ստացել։ Օրենսդիրների հաշվեհամարներին այսօր շուրջ 400 հազար դրամ է փոխանցվել:

Սաղաթելյանն ընդգծելով, դա իրենց համար անընդունելի է. «Մենք դա ուղղելու ենք սահմանամերձ գյուղեում սոցիալական ծրագրերի, և առհասարակ բողոքարկելու ենք այդ մեխանիզմը, որ կա և գոյություն ունի»:

«Այնպես չէ, որ մեր ֆրակցիան հարուստների ֆրակցիա է, և այդ գումարի կարիքը բոլորը չունեն: Այո, կան պատգամավորներ, որ չունեն դրա կարիքը, բայց ճնշող մեծամասնությունը ունի: Ես չունեմ այդ գումարի կարիքը, բայց իմ գործընկերները ունեն, բայց նաև իրենք քաջ գիտակցում են, որ կան Հայաստանի Հանրապետությունում սոցիալապես շատ ծանր, իրենց մինիմալ սպառողական զանգվածը ապահովել չկարողացող քաղաքացիներ», – ընդգծեց Սաղաթելյանը:

Հարցին՝ գործուղումները իրենց գրպանի՞ց են անելու, ընդդիմադիր պատգամավորը պատասխանեց, որ միջպետական գործուղումները մեծ ծախսերի հետ են կապված և չեն կարող. «Բայց Հայաստանի տարածքում, այո, փորձելու ենք մեր հնարավորություններով այդ խնդիրները կարգավորել»:

Օգտատերերից մեկի հարցին էլ, թե ո՞րն է ընդդիմության հիմնական նպատակը Ազգային Ժողովում, Սաղաթելյանը պատասխանեց. «Էս օրերին մեզ շատ են քննադատում մանդատները վերցնելու, խորհրդարանում հայտնվելու համար, որովհետև ՀՀ շատ քաղաքացիներ մեզ քվեարկել են այս իշխանությանը հեռացնելու և երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելու համար, այս պահին քաղաքացիների այդ պահանջը կատարված չէ և կա քննադատություն: Մի մասը մեզնից ակնկալում է օրենսդրական աշխատանք, մի մասը ակնկալում է ավելի բուռն և արմատական պայքար այս իշխանության դեմ: Մենք գտնում ենք՝ քանի այս իշխանությունները կան և գոյություն ունեն, մեր երկրի առաջ կանգնած մարտահրավերները չեն լուծվելու և դրանք գնալով ավելի են խորանալու:

Այս իրավիճակում, երբ թշնամին Հայաստանի Հանրապետության տարածքում արդեն ոստիկանական անցակետ է տեղադրում, գնալ գլուխներս կախ զբաղվել օրենսդրական աշխատանքով, դա կլինի անհասկանալի, անընդունելի և մենք այդ ճանապարհով առնվազն այս թուլում չենք գնալու»:

Նա հավելեց, որ իհարկե, հանդես գալու են օրենսդրական նախաձեռնություններով, բայց դրան զուգահեռ կան երկրին սպառնացող սպառնալիքներ, և այս ուղղությամբ, ըստ Սաղաթելյանի, իրենց անելիքն ավելի մեծ է:

2020թ-ի սեպտեմբերի 27-ին, պատերազմը հայտարարելուց երկու ժամ հետո ՀՅԴ ԳՄ հանդես եկավ հայտարարությամբ՝ ասելով, որ մենք պետության և բանակի կողքին ենք․ հիշեցրեց Իշխան Սաղաթելյանը՝ պատասխանելով օգտատերերից մեկի հարցին, թե վերջին պատերազմի ընթացքում դաշնակցական ղեկավար կազմից քանիսն են մասնակցել։

«Դրանից երեք ժամ հետո Արամ Մանուկյանի արձանի դիմաց Դաշնակցության առաջին վաշտը շարված էր, որը մեկնեց սահման։ Բանակից հետո երկրորդ կազմակերպված ուժը եղել է ՀՅԴ կամավորական խումբը։ Աշխատանքները համակարգել է Հրանտ Մարգարյանը։ ՀՅԴ ղեկավար Սիմոն Սիմոնյանը եղել է առաջնագծում, այդ թվում ԳՄ անդամներ՝ Պետրոս Մեղրյանը, Արթուր Խաչատրյանը, որոնք պարբերաբար այցելել են և ամեն մեկն իր ֆունկցիան է ունեցել։ ՀՅԴ քաղաքական ողջ ղեկավարությունը ներգրավված է եղել այդ պրոցեսին, որոշներն առաջին գծում, որոշները՝ թիկունքում»,- նշեց ԱԺ փոխնախագահը։

Ինչ վերաբերում է իր մասնակցությանն, ապա Իշխան Սաղթելյանը նախ հիշեցրեց, որ 2016 թվականի Ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում առաջին օրից եղել է առաջնագծում, իսկ այս պատերազմի ժամանակ այլ գործառույթ է իրականացրել։

«Այս պատերազմի ընթացքում ունեցել եմ այլ գործառույթներ։ Լինելով կուսակցության քաղաքական ղեկավարությունում, ունեցել եմ քաղաքական աշխատանքներ կատարելու պարտականություններ։ Զուգահեռ 2 անգամ այցելել եմ Արցախ։ Եղել եմ առաջնագծում՝ զուտ ընկերներիս տեսակցելու։ Դաշնակցությունը չորս վաշտ է ունեցել առաջնագծում։ Նրանց անհրաժեշտ պարագաներով ապահովելու խնդիր է եղել»,- ասաց նա։

Իշխան Սաղաթելյանի փոխանցմամբ՝ պատերազմի 44 օրերի ընթացքում հսկայական քաղաքական աշխատանք են իրականացրել՝ նաև հանդես գալով տարբեր առաջարկություններով, այդ թվում՝ օպերատիվ շտաբ ատեղծելու։

«Ինչ, ինչ, բայց Դաշնակցությանը մեղադրել պատերազմին չմասնակցելու կամ կիսատ մասնակցելու մեջ, չի անցնում։ Այդտեղ մենք առանց աչք թարթելու մեծից փոքր, շարքայինից ղեկավար, առաջին գծում էինք։ Ցավոք, մենք ունեցել ենք զոհեր, 55 դաշնակցական է զոհվել պատերազմի ընթացքում»,- նշեց նա։

Ասուլիսն ամբողջությամբ՝ ստորև.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company