ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Համազգային
  • Լուրեր

Տեղի ունեցավ «Կրթամշակութային կյանքն Արցախում» խորագրով գիտաժողովը

29 Մարտ 2022

Այսօր, մարտի 29-ին Համազգային Հայ Կրթական և Մշակութային միության, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի և Արցախի պետական համալսարանի նախաձեռնությամբ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում մեկնարկեց «Կրթամշակութային կյանքն Արցախում» խորագրով գիտաժողովը: Այն ի սկզբանե նախատեսված էր կազմակերպել Արցախում, սակայն ադրբեջանական հերթական ագրեսիայով պայմանավորված լարվածության խորացման պատճառով անցկացվել է Երևանում:

Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, Արցախի ԿԳՍՄ նախարար Անահիտ Հակոբյանը, Արցախի պետական համալսարանի ռեկտոր Արմեն Սարգսյանը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, Համազգային հայ կրթական և մշակութային միության ԿՎ ատենապետ Մկրտիչ Մկրտիչյանը և Համազգայինի երևանյան գրասենյակի տնօրեն Ռուզան Առաքելյանը։

Արցախից օնլայն միացմամբ ելույթ ունեցավ Արցախի ԿԳՄՍ փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանը։

Գիտաժողովին մասնակից գիտության և մշակույթի ճանաչված գործիչները անդրադարձան այնպիսի թեմաներին, ինչպիսիք են՝ «Կրթամշակութային կյանքը Արցախում», «Արցախահայերի դերը Բաքվի նավթաարդյունաբերության զարգացման գործում», «Ադրբեջանի կողմից կիրառվող մշակութային եղեռնագործ քաղաքականության շարունակական գործողություններն Արցախում», «Արցախի ազգաբանական պատկերը», «Հայկական մշակութային ժառանգության յուրացման քաղաքականությունը 1991-2019 թթ.»։

ՀՅԴ Բյուրոյի անդամ, Համազգային հայ կրթական և մշակութային միության ԿՎ ատենապետ Մկրտիչ Մկրտիչյանը իր խոսքում նշեց, որ այս գիտաժողովը նախատեսված էր կազմակերպել Արցախում, սակայն վերջին օրերի դեպքերը պարտադրեցին վայրի փոփոխություն։ Նա ընդգծեց, որ Արցախում նմանատիպ միջոցառում կազմակերպելու ցանկությունը պայմանավորված է ինչպես գիտաժողովի նյութով, այլ նաև վերջին պատերազմի ստեղծած իրավիճակով և Արցախին այս ձևով գոնե բարոյական քաջալերանք հայտնելով։

Համազգային հայ կրթական և մշակութային միության երևանյան գրասենյակի տնօրեն Ռուզան Առաքելյանը ցավով նշեց, որ չեն կարողացել այս միջոցառումն անցկացնել Արցախում․

Ռուզան Առաքելյանի ելույթն ամբողջությամբ՝ ստորև

Սիրելի ներկաներ,

այս և նմանատիպ գիտաժողովներն առիթ են կրկին վերարժևորելու մեր պատմության հոլովույթի կարևոր հանգրվանները, նվաճումներն ու ձեռքբերումները: Տարբեր ձևաչափերով, ոչ միայն հայ հանրությանը, այլև միջազգային ասպարեզում Արցախի պատմությանը, նրա ազգային, հոգևոր ու մշակութային ինքնությանը անդրադառնալն այսօր, առավել քան երբևէ, անհրաժեշտ է։ Մենք պարտավոր ենք տեր կանգնել մեր պատմական իրավունքներին, քանի դեռ ուշ չէ։ Հայկական քաղաքակրթական արժեքները մեր լինելիության բանաձևն են։ Մենք պարտք ու պարտականություն ունենք մեր անցյալի հանդեպ։

Երեք տասնամյակ առաջ Ղարաբաղյան շարժումը հայության նոր պայքարի մունետիկը դարձավ, դարձավ մեր ազգային նպատակներին տեր կանգնելու հավատամքն ու տեսլականը։ 20-րդ դարի վերջերին, երբ աշխարհը խճճվում էր կոսմոպոլիտիզմի՝ աշխարհաքաղաքականացման սարդոստայնում մենք՝ մեր պայքարի կամքով ու ոգով պարտադրեցինք քաղաքակիրթ մարդկությանը խոսելու արցախահայության ազգային իրավունքների, հայ զինվորի արդար առաքելության մասին: Հաղթեցինք, բայց ափսոս, որ հաղթողի մտածողությունը, կամքը, հաղթանակը հավերժացնելու ամենօրյա ջանքը չդարձրինք ազգային հոգեբանություն, չգիտակցեցինք, որ հաթանակը պահպանելու համար պիտի փորձենք անել նույնիսկ անկարելին:

Այսօր, տարիների հեռվից արձանագրենք, որ մեր ձեռքբերումները մաշվեցին քաղաքական վայրիվերումներում։
Կորցրինք մեր զգոնությունը, Հայաստանն ու Արցախը դարձան ճոխ սեղանների շուրջ խոսակցության, հպարտանալու թեմա և շատերի համար ուրիշ ոչինչ։ Խորությամբ չգիտակցվեց, որ Արցախի հաղթանակը մեր ճակատագրական ձեռքբերումն էր, հավատի ու անդադրում աշխատանքի պարտավորությունը, երաշխիքը՝ հայության ապահով ներկայի ու ապագայի։

Եղավ այնպես, որ Հայաստանի սոցիալ տնտեսական խնդիրները, առօրյա հոգսերն ու երկրորդական հարցերը շատերին շեղեցինդեռևս չավարտված պայքարի ուղուց: Խաթարված իրականության ճահճում պարտվողական մտածողությունը տիրական դարձավ, իսկԱրցախը, վերածվեց, բոլոր հիմնահարցերի համար քավության նոխազի։ Ոմանց թվում էր,եթե չլիներ Ղարաբաղի պայքարը,իրենք կապրեին բարվոք կամ ավելի բարվոք կյանքով։ Այս մտայնությունը համավարակի պես գլուխ բարձրացրեց նաև ներկաօրերում։

Մենք այսօր ազգովի կանգնած ենք նոր պայքարի ու նոր մարտահրավերների առջև, կորցրած պատմական Արցախ աշխարհի զգալի մասը, հարյուրավոր հուշարձանները, եկեղեցիներն ու կրթական հաստատությունները: Այս ամենը սոսկ նյութական արժեքներ չեն, այլ մեր էության, մեր պատմական կենսագրության հիմնասյուները, և հայոց ինքնության անձանգիրը։ Պատահական չէ, որ վայրագորեն վերատիրանալով ազատագրված Արցախի զգալի հատվածին թշնամին ձեռնամուխ է եղել մեր ինքնության այդ վկայագրերի ոչնչացմանը, դրանց պատկանելության կեղծմանը, որպեսզի այսօր ու վաղը զրկի մեզ այս հողի նկատմամբ սեփականության իրավունքըփաստելու հնարավորությունից։

Մեր թշնամին լավ է հասկանում, որ հայոց մշակույթը այն գլխավոր զնեքն է, որի առջև ինքը ասելիք չունի։ Այս առումով պետք է կարևորել այս և նման գիտաժողովների քաղաքական նշանակությունը։ Հոգևոր ակունքներին կրկին մերձենալով է, որ կարող ենք ակնկալել հայության հոգևոր նոր վերածնունդն ու վերելքը։

Արցախը նորից կարող է դառնալ համայն հայության սևեռակետը, ազգային ընդվզումի խառնարանը, համայն հայության մտքի ու ուժի մեկտեղման օազիսը։

Հակառակ քաղաքական վերիվայրումներին, արցախցին շարունակում է կառչած մնալ իր հողին։ Հավատանք,որ Արցախյան ոգին թմբիրից դուրս կբերի նաև Հայաստանը։

Այս դժվարին ու հակասական օրերում մեր պետականության թիվ մեկ օրակարգը պիտի լինեն ինքնության առանցքի շուրջ Արցախի ու Հայաստանի միասնականացումը։ Ուստի չկորցնենք մեր հավատն ու հաստատակամությունը պայքարը հաղթական ավարտին հասցնելու։ Պայքարենք մեր բոլոր հնարավորություններով, այդ թվում գրչով, մտքով, հիշողությամբ ու նաև մշակույթով և կրթությամբ։

Հարգելի բարեկամներ, ներկաներ

ավարտում եմ խոսքս հաջող ընթացք մաղթելով մեր գիտաժողովի աշխատանքներին, հաջողություններ մեզ բոլորիս։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» ընթացիկ տարվա 8-րդ համարը: Հերթական համարի

02 Սեպտեմբեր 2026
Արցախի Անկախության օրը՝ Եռաբլուրում

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 3

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company