ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ԱԺ ընտրութիւններ 2018
  • Հարցազրոյցներ

Մեր երկրի հարատևման գաղտնիքը հողին և հային հավատարմության մեջ է

03 Դեկտեմբեր 2018 Օրենսդիր գործունեության փորձ ունեցող ՀՅԴ անդամ Ռուզան Առաքելյանն այս անգամ ևս խորհրդարանում լինելու որոշում է կայացրել: Նա ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է թիվ 1 ընտրական տարածքում, որն ընդգրկում է Երևանի Ավան, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանները:

Yerkir.am-ի հետ զրույցում իր կենսագրությանն անդրադառնալով` դաշնակցական գործիչը հարկ համարեց սահմանափակվել այսքանով. «Իմ կենսագրությունն իմ հրապարակախոսական հոդվածներն են, որոնք գիրք եմ դարձրել: Հրապարակախոսական հոդվածների երկու գիրք ունեմ: Եվ եթե ոչ այս տարվա վերջ, ապա մյուս տարի «Հայ դատի լուսաբանումը բեյրութահայ մամուլում» վերտառությամբ իմ ատենախոսությունը դարձյալ գրքի է վերածվելու: Աշխատանքներն ընթացքի մեջ են: Իմ կենսագրության մեջ ամենակարևոր կետերը սրանք են: Եվ իմ աղջիկն է կենսագրությանս առանցքը, մնացածը դրանց շուրջ են պտտվում՝ մեդալներ քաղաքականության, լրագրության ասպարեզներում»:

Ռուզան Առաքելյանը մանրամասնեց նաև, թե ինչ է իրեն տվել Դաշնակցությունը, և որ հայրենի կուսակցությունն իր քայլերում միշտ ճիշտ է եղել, այդ թվում՝ կոալիցիա մտնելու ու դրանից դուրս գալու որոշումներում:

– Կուսակցական լինելը խանգարե՞լ է Ռուզան Առաքելյան դասախոսին, ինչպե՞ս եք դիմադրել գայթակղությանը՝ ուսանողներին չքարոզել կուսակցական գաղափարները:

-Ես ազատություն սիրող մարդ եմ, ուստի երբեք իմ ուսանողներին չեմ պարտադրել իմ կարծիքը, ես նրանց ազատ եմ թողել: Իմ ուսանողներն իմացել են իմ կուսակցական պատկանելությունը, բայց ազատ են եղել: Երբ ուսանողն իր դասախոսի մասին արդեն ձևավորված կարծիք ունի, դասախոսն օրինակ է իր տեսակով, ուղղորդելու կարիք չկա: Նույնը նաև աշխատավայրում է. ես Հանրային ռադիոյի «Կամուրջ» ծրագրի ղեկավարն եմ, այստեղ աշխատում են տարբեր գաղափարախոսությամբ մարդիկ: Պիտի ասեմ, որ դաշնակցական լինելս ինձ շատ է օգնել կյանքի տարբեր ժամանակահատվածներում: Ինձ դաստիարակել են ծնողներս, բայց իմ իմացական կերպարը կերտել են այնպիսի մարդիկ, որոնք իրենց ազգային նկարագրով, ապրած կյանքով ապացուցել են իրենց` երկրի տերը լինելը:

– Լինել ազատ մարդ և կուսակցական` գործնականում դա հնարավո՞ր է: Ի վերջո, դու սահմանափակված ես կանոնադրությամբ:

-Իմ կարծիքով` դա մարդու տեսակից է: Ես երբեք ինձ կաշկանդված չեմ զգացել իմ` դաշնակցական լինելով: Գուցե սա Դաշնակցության առավելությունն է, որ այն չի կաշկանդում քեզ: Եվ հետո՝ երբ կրում ես գաղափարներ, որոնք համահունչ են քո արժեհամակարգին, այդտեղ նման խնդիր չի առաջանում: Երբ ժամանակին իմ ընկերների հետ ձեռնամուխ եղանք «Երկիր» պաշտոնաթերթի հիմնմանը, ես այնտեղ բաժնի վարիչ էի` մշակութային մասի պատասխանատուն էի: Եվ այդ ժամանակ երբեք որևէ մեկը չի ասել` այս մարդու մասին գրի, մյուսի մասին մի գրի, կամ մեկին շատ արժևորի, մյուսին՝ նվազ: Մշակույթի մարդկանց կարևորել եմ` անկախ նրանց կուսակցական, գաղափարական պատկանելությունից՝ Համո Սահյան, Հրանտ Մաթևոսյան, Մինաս Ավետիսյան: Բոլոր մեծերի մասին գրել եմ, երբեք չեմ մտածել, թե նրանք ինչ գաղափարախոսության կրող են, ինչ նկրտումներ ունեն քաղաքական դաշտում: Ես միշտ եմ ազատ եղել խոսքիս և գրիս մեջ, որովհետև բարձր նշաձող է եղել՝ ով է նա, ում մասին եմ գրում:

– Անձերի պայքարում Դաշնակցությունն ինչպե՞ս է իր գաղափարներով մրցակցելու և հաջողելու:

-Այո, դժբախտաբար անձերի պայքար է: Մենք ամեն ինչ արեցինք, որ խորհրդարանական կառավարման ձևն ունենանք ՀՀ-ում, որը ենթադրում է կուսակցությունների և գաղափարների պայքար, կուսակցությունների կայացում, բայց ռեյտինգային համակարգը մնաց, և, այո, այսօր ունենք անհատների պայքար: Մյուս կողմից՝ այդ անհատներին կուսակցություններն են ներկայացնում: Մեր կարգախոսը մեր մասին ամեն ինչ ասում է՝ հավատարիմ հողին և հային: Մեր երկրի հարատևման գաղտնիքն այս հավատարմության մեջ ենք տեսնում: Մեզ շատ են ասում՝ հին եք, շարունակ անցյալից եք խոսում: Ես մի առիթով ասել եմ՝ այն ժողովուրդը, որը չունի անցյալ, ճիշտ չի գնահատում ներկան: Իսկ եթե ներկան ճիշտ չենք գնահատում, ապագան աղոտ է, չի ուրվագծվում: Դաշնակցության մնայունության գաղտնիքը հենց սրանում է՝ անցյալը կարևորելով, ներկայում ճիշտ գործելաոճ ենք որդեգրում և նայում ապագային: Այս ընտրապայքարը ևս մեկ փորձաքար է մեզ համար, որովհետև ոչ թե նոր Հայաստանում, այլ Հայաստանի մի նոր ժամանակահատվածում ենք, որտեղ բոլոր քաղաքական ուժերը նոր մարտահրավերի առաջ են: Խառնիճաղանճ միջավայր, հասարակության մեջ ոչ հունավորված ճանապարհ, դեգրադացված չափանիշներ` այս մթնոլորտում մենք պիտի կարողանանք ճիշտ ստարտ վերցնել և մեր ժողովրդին հասցնել մեր ծրագրերն ու մոտեցումները: Մեզ համար ամենակարևորն ազգային խնդիրներն են, մեր երկրի անվտանգությունն է, Արցախի հարցը: Մեր երկրի բովանդակությունն Արցախյան հաղթանակն էր: Ես հավատում եմ, որ կարողանալու ենք մեր ուղերձը, մեր ծրագրերը հասարակությանը տեղ հասցնել, այն ընտրազանգվածին, որը մի պահ կանգ է առնում և մտածում վաղվա օրվա մասին, ոչ թե գնում օրվա հոսքով: Կա հասարակության, մտավորականության մի շերտ, որը պահի թելադրանքով չէ, որ որոշում է կայացնում, այլ նայում է, թե «հետո»-ն ինչ է լինելու: Չեմ ուզում թերագնահատել այն, ինչ տեղի ունեցավ ՀՀ-ում, քանի որ ժողովուրդն է ոտքի կանգնել և իր կամքն արտահայտել, բայց, մեծագույն հարգանք տածելով իմ ժողովրդի հանդեպ, պիտի ասեմ՝ սա իմ հեղափոխությունը չէ, իմ հեղափոխությունը հետո է գալու: Իմ հեղափոխությունն արժեհամակարգի, մշակութային և այսօր հետին պլան մղված արժեքների վրա հիմնված հեղափոխությունն է: Միայն տնտեսական, սոցիալական հեղափոխությամբ չենք կարող հայ մարդու տեսակ կերտել:

– Դուք կարծում եք, որ տնտեսական, սոցիական հեղափոխություն կա՞: Ուզենք, թե չուզենք սոցիալ-տնտեսական հեղափոխությունը ևս հողին կապող, երկրի անվտանգությունն ամրացնող գործոն է: Չենք կարող հայրենասեր չհամարել մարդուն, որը գնացել է, իսկ մնացողին համարել հայրենասեր, որը մեծ հաշվով ոչ մի օգուտ չի բերում երկրին: Սա նուրբ հարց է:

-Իմ կարծիքով՝ շատ ավելի հայրենասերները մնում են, բայց չեմ ասում, որ գնացողը պակաս հայրենասեր է: Բայց գնացողը չի հավատացել երկրի վաղվա օրվան:

– Իսկ ո՞վ է գողացել նրա հավատը, մի՞թե այստեղ միայն նրա մեղավորությունն է:

-Դու մնում ես հայրենիքում և հաղթահարում բազմաթիվ դժվարություններ, եթե հավատում ես: Եթե չես հավատում, ցանկացած պահի ցանկացած որոշում կկայացնես: Ավելի ամուր կամք ունեն նրանք, ովքեր մնում են: Չեմ ասում` հայրենասիրություն, այս բառը չեմ սիրում:

– Հավատը կորցրած կամ չկորցրած ընտրողն ինչո՞ւ պիտի իր ձայնը տա Դաշնակցությանը:

– Եղել եմ 4-րդ գումարման պատգամավոր և բոլոր քառօրյաներին հայտարարությամբ եմ հանդես եկել: Օրինակ՝ այդ ժամանակվա իշխանությունը ցանկանում էր ֆիզիկայի ինստիտուտը օտարել, բայց իմ և Վահան Հովհաննիսյանի համառ ջանքերի շնորհիվ այդ որոշումը կասեցվեց: Այդ օրերին փորձում էին բարձրացնել գազի գինը, և դարձյալ մեր համառությամբ թույլ չտվեցինք դա: Ես հեղինակել եմ մի օրենք, որի շնորհիվ սահմանամերձ բնակավայրերի շրջանավարտներն անվճար կրթություն են ստանում՝ պայմանով, որ պիտի վերադառնան իրենց բնակավայրը` աշխատելու: Բացի դրանից` մի օրինագիծ շրջանառեցի, որ ձեռնարկատիրությամբ զբաղվող երիտասարդներն ազատվեն հարկերից, վերապահում եղավ, և օրենքը մտավ շրջանառության մեջ՝ ազատելով միայն շահութահարկից: Այս անգամ, երբ Աղվան Վարդանյանի՝ մանդատից հրաժարվելուց հետո հայտնվեցի ԱԺ-ում, շրջանառեցի մի օրինագիծ, որն արգելում է սահմանամերձ հատվածում հող վաճառել օտար իրավաբանական անձանց: Կառավարությունը քննարկեց, բայց քանի որ մեծ օրակարգ չէր մտնելու, ձեռնպահ են քննարկել: Եթե ընտրվեմ, այն կրկին կդնեմ շրջանառության մեջ, քանի որ շատ կարևոր օրինագիծ է: Մեր սահմանները բացել ենք բոլոր ներդրողների առջև և կարող ենք անվտանգության հետ կապված խնդիր ունենալ: Ի վերջո, մենք չգիտենք` սահմանամերձ հատվածում հող գնել ցանկացող իրավաբանական անձն արդյո՞ք չի ներկայանում թուրքերի, ադրբեջանցիների դեմքով:

– Դաշնակցության նկատմամբ հասարակության վերաբերմունքը միանշանակ չէ, վերապահումով է:

– Անշուշտ, վերապահում կա Դաշնակցության հանդեպ: Ես շփվում եմ մարդկանց հետ և տեսնում, որ նրանք խորամուխ չեն հարցի մեջ և վերապահում են դրսևորում միայն այն բանի համար, որ կոալիցիային մաս ենք կազմել: 21-րդ դարում նման հարցադրումը պրիմիտիվ է: Ցանկացած քաղաքական ուժ կարող է մի պահի ուզենալ ճանապարհ անցնել իշխանության հետ և կարող է չուզենալ՝ ելնելով տվյալ ժամանակի հանգամանքներից: Մենք դա պայմանավորել ենք ազգային խնդիրներով, հայ-թուրքական համաձայնագրով: Մենք եղանք կոալիցիայում, երբ տեսանք սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման հնարավորություն: Մասնավորապես՝ մեր սոցապ նախարարների ժամանակ թոշակ ու աշխատավարձ է բարձրացել, մեր ԿԳ նախարարները ոչ մի ուսուցչի չեն հրահանգել լինել դաշնակցական: Առողջապահության նախարար ենք ունեցել, որ պոլիկլինիկաներն անվճար է դարձրել: Որքան կարողացել, արել ենք, մենք իշխանություն չենք եղել, մենք դրա մեջ ինչ-որ բան ենք ունեցել: Կրկնում եմ՝ 21-րդ դարում վերապահում ունենալ միայն նրա համար, որ կոալիցիայում ենք եղել կամ չենք եղել, պրիմիտիվ է: Ամբողջ աշխարհում 10 օրով կոալիցիա են մտնում և դուրս գալիս: ՀՀ-ում է սա աննորմալ, և ՀՅԴ-ին խոցելի է դարձրել: Մենք ճիշտ ենք արել, և ես երբեք մեղայական խոսք չեմ ասում այս առնչությամբ: Ես ասում եմ՝ ճիշտ ենք արել, և հպարտորեն բերում եմ այն օրինակները, երբ մեր տնտեսությանն աջակից ենք եղել մեր նախարարներով: Մենք դուրս ենք եկել, որովհետև տեսել ենք, որ օրվա իշխանությունն ազգային խնդիրներից մի փոքր շեղում է ունեցել: Երբ առաջ եկան հայ-թուրքական արձանագրությունները, մենք դուրս եկանք կոալիցիայից, «Ոչ»-ի շարժումն արեցինք, և մեր կողքին նույնքան զանգված կար, որքան, ձեր ասած, հեղափոխական վիճակում: Մեր ժողովուրդը մեզ հասկացավ այն ժամանակ, ուզում եմ` այսօր էլ ճիշտ հասկանա և կոալիցիա մտնելը համարի ոչ թե թերություն, այլ առավելություն:

Զրուցեց Մարիամ Պետրոսյանը

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» ընթացիկ տարվա 8-րդ համարը: Հերթական համարի

02 Սեպտեմբեր 2026
Արցախի Անկախության օրը՝ Եռաբլուրում

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 3

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company