ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ԱԺ ընտրություններ 2018
  • Հարցազրույցներ

Մեր հիմքը պետք է լինեն մե՛ր արժեքները

07 Դեկտեմբեր 2018 Տեղեկացրել էինք, որ լույս է տեսել «Դրօշակ» պաշտոնաթերթի խմբագիր, ՀՅԴ ցուցակով պատգամավորի թեկնածու Արտաշես Շահբազյանի «Ես կգնամ» գիրքը: Գրքում ամփոփված են հեղինակի պատմվածքներն ու երկու պիես: Պատմվածքները հիմնականում մեր գրական մամուլում են տպագրվել` «Նորք»-ում, «Անդին»-ում, «Գրական թերթ»-ում, «Դրամատուրգիա» ամսագրում: Սա, ի դեպ, Շահբազյանի երկրորդ գիրքն է:

Yerkir.am-ը զրույցել է հեղինակի հետ:

-Պարո'ն Շահբազյան, ովքե՞ր են Ձեր պատմվածքների հերոսները, և ինչպե՞ս եք հերոսներ ընտրում:

-Իմ հերոսները շատ դեպքերում պարզ ու հասարակ մարդիկ են, թեև մի տեղ համարձակվել եմ որպես հերոս ներկայացնել նաև Աստծուն: Աստծուն իմ պատմվածքներից մեկում ներկայացնում եմ ոչ որպես վերին վերացական երևույթ, այլ` մարդկային հարաբերությունների մեջ, նույնիսկ` հողեղեն վիճակում: Բայց իմ ստեղծագործությունների հերոսը մեծ մասամբ մարդն է: Ասում են` մարդը մերկ է ծնվում, իսկ հագուստով բոլորը դառնում են տարբեր: Ես նկարագրում եմ մարդուն, թե ինչպիսին է նա, երբ մերկ է իր մտքերի առաջ: Իմ հերոսները, այո, մեր կողքին ապրող սովորական մարդիկ են, որոնց պետք է մի փոքր ավելի ուշադրություն դարձնենք:

-Քաղաքականությամբ զբաղվելը չի՞ խանգարում գրականությանը կամ գուցե օգնո՞ւմ է:

-Ինձ համար կա մեր մեծերի օրինակը, քանի որ ես մեր պատմությամբ ապրող մարդկանցից եմ: Օրինակ` Առաջին Հանրապետության կամ ազգային ազատագրական պայքարի շրջանում որքան շատ են այդ մշակույթի մարդիկ: Մեր կուսակցության մեջ շատ են եղել մարդիկ, որ մշակույթի և քաղաքականության մարդիկ են եղել, ու նրանց հիշելով` հանկարծ մտածեցի, որ կան ժողովուրդներ, որ այսքան գրողներ, մշակույթի գործիչներ չեն ունեցել, որքան հայ ժողովուրդն ունի միայն Դաշնակցության մեջ: Կարծում եմ` մենք մշակույթի ժողովուրդ ենք: Մեր մեջ խորը նստած է մշակույթը, մեր պատմությունը, մեր հավատը: Մենք մեր հավատքն էլ ենք դարձրել մշակույթի մի մասը, էլ չասեմ` ամբողջ մշակույթը ստեղծվել է հոգևոր պատերի ներքո և ունի այդ լիցքը: Մարդկանց` քիչ կարդացած լինելը բերում է նեղմտության: Մարդկանց թվում է` աշխարհի սահմանն իրենք են. իրենք եկան, ինչ-որ բանի հասան, ու սա աշխարհի սահմանն է: Իսկ երբ մարդը կարդացած է, մշակույթ է մարսել, նրա համար հորիզոնը սկսում է հեռանալ ու ընդլայնվել, և նա կարողանում է տեսնել, որ այն, ինչ այսօր կա, վերջը չէ, և վաղն էլ վերջը չի լինելու, քանի որ վերջ չկա: Այն, ինչ այսօր տեղի է ունենում, բազմիցս կրկնվել է: Ուրեմն` մշակույթը նաև հատկություն ունի մարդկանց մտածողությունն ընդլայնելու, ավելի շրջահայաց դարձնելու, երևույթներն ավելի խորքային տեսնելու, ինչն այսօր շատ պետք կլիներ նաև քաղաքական ոլորտի գործիչներին:

– Քաղաքական դաշտում ի՞նչ մշակույթ կուզեիք, որ ձևավորվեր:

– Մեր հիմքը պետք է լինեն մեր արժեքները: Օրինակ` Դաշնակցության հիմքը եղան Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի»-ն, Ռաֆայել Պատկանյանի գործերը, Րաֆֆու ստեղծագործությունները, Նալբանդյանի «Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ» աշխատությունը, այսինքն` ազգային ազատագրական պայքարի մշակույթը: Դրա համար մենք ունեցանք մի ֆենոմենալ հատկություն, որ մինչև այսօր էլ Դաշնակցությունը կրում է` խոր ազգային բնույթը: Ազգային արժեքների իմաստով մենք խիստ պահպանողական կուսակցություն ենք: Ժամանակին հաճախ էին հարցնում` ի՞նչ քաղաքական գործչի ես սիրում, ո՞վ է քո կուռքը, և սովորաբար պատասխանը լինում էր` Չերչիլ կամ Բիսմարկ: Ուշագրավն այն է, որ նրանց էլ չէին կարդացել, բայց մտածում էին` դիմացինն էլ չգիտի, ու դրա համար կարելի է նրանց անունները տալ: Ոչ ոք չէր ասում` իսկ մենք չունե՞նք քաղաքական մշակույթ, չէ՞ որ հայ քաղաքական մշակույթի ակունքները, ասելիքը բխում են հայկական իրականությունից, իսկ Բիսմարկինն ու Չերչիլինը` գերմանական և անգլիական: Մենք մեր քաղաքական մշակույթի հիմքի վրա պետք է ձևավորենք մեր քաղաքական կյանքը, այդ դեպքում բոլորս կլինենք նույն նավի ուղևորները, կլինենք նույն տան բնակիչները, որոնք ունեն իրենց տարբեր բնավորությունները, բայց ազգակիցներ են: Այդ ժամանակ նաև մի քիչ ապահովագրված կլինենք օտար հովերից, վնասակար ազդեցություններից, քանի որ մենք լիցքավորված կլինենք մեր ազգային մշակույթով: Խոսքը պահպանողականության մասին չէ, քանի որ եթե նայենք համաշխարհային մշակույթի գործիչներին, որպես կանոն, նրա’նք ավելի մեծ ճանաչում ունեն, ովքեր խոր ազգային են, քանի որ կարողանում են, իրենց աշխարհը բացելով, պատկերել ամբողջ աշխարհը, բայց` հիմքն ընդունելով այն հարաբերությունը, որի մեջ են իրենք:

Յուրաքանչյուր մարդ մի միկրոաշխարհ է: Մարկեսը, Ֆոլքներն ու մյուսներն իրենց միջավայրի գրողներն են, ինչպես մեր Հրանտ Մաթևոսյանը, որի հերոսները գյուղի մարդիկ էին, սակայն գյուղի մարդկանց մեջ ամբողջ տիեզերքը կա, մարդկային քաղաքակրթության պատկերը կա, մարդկային հարաբերությունները կան: Այսինքն` յուրաքանչյուր մարդ պետք է լինի խորապես ազգային, որպեսզի նաև համամարդկային բնույթ ունենա. աշխարհի ընկալումը պետք է սկսվի սեփական «ես»-ի ընկալումից:

Քաղաքական դաշտում էլ շատ հովեր կան, երբեմն տեսնում ենք քաղաքական ուժերի, որ երկար կյանք էլ չեն ունենում, քանի որ ոտքի տակ ամուր հող չունեն, արմատներ չունեն: Հայ քաղաքական գործչի արմատները պետք է լինեն հայ քաղաքական պատմությունը, մշակույթը: Եթե սկսենք մերն ընկալել, ուրիշինն էլ կհասկանանք, բայց եթե մերը չընկալենք, ուրիշինը մակերեսորեն կընկալենք:

-Շուտով ընտրություններ են, ի՞նչ ակնկալիքներ ունեք, ընտրություններին ի՞նչ պետք է հաջորդի:

-Այն, ինչ կատարվեց վերջին ամիսներին, որակվում է որպես հեղափոխություն, և հեղափոխության անվան տակ մի վտանգավոր երևույթ է միշտ դրսևորվում. եթե այդ հեղափոխությունը նաև իր խոր ազգային ազդակները չունի, ընդունակ է շատ բաներ ավերելու իր ճանապարհին: Հիմա, տեսեք, ասում են` նոր Հայաստան, սա վտանգավոր է: Չեմ ուզում կոպիտ հնչի համեմատությունս, բայց երբ բոլշևիկները եկան, էլի ասացին` նոր աշխարհ ենք ստեղծում, հինը քանդում ենք, ու ընկան աբսուրդի մեջ: Հիմա մենք չպետք է ընկնենք այն ծայրահեղության մեջ, որ սկսենք մերժել այն, ինչ նախկինում եղել է: Ես ակնկալում եմ, որ մեր նոր քաղաքական կյանքը կլինի ծրագրերի, գաղափարախոսության վրա հիմնված, մեր` մինչ այս անցած ճանապարհի վերագնահատման վրա հենված: Ամեն ինչ չէ, որ վատ է անցյալի մեջ, մերժելի է: Պետք է տեսնենք` ուր ենք հասել: Կան մարդիկ, որ ասում են` սրանից վատ չի կարող լինել: Աստված չանի, բայց կարող է և սրանից վատ լինել, ու նման ժամանակներ եղել են` մարդիկ սոված են եղել, ծառեր են կտրել տաքանալու համար… Այսինքն` մեր ճիգ ու ջանքն է անհրաժեշտ, որպեսզի վատ չլինի: Քաղաքական ուժերը, որոնք վաղը կկանգնեն քաղաքական ղեկի մոտ, պետք է կարողանան ունենալ մեծ համբերություն, հանդուրժողականություն, շրջահայացություն և մարդկանց միավորելու հատկություն: Նորերը պետք է կարողանան գնահատել նրանց, ովքեր իրենց թիմից չեն, և հասկանան, որ Հայաստանի ներուժն այնքան էլ մեծ չէ, որ մենք մեզ թույլ տանք նաև ոմանց մերժել: Եթե այն անհանդուրժողականության մթնոլորտը, ներքաղաքական լարվածությունը, որ նաև պառակտումների լիցք ունի, պահպանվի, ուրեմն հասարակության մոտ կխորանա հիասթափությունը, իրականությունից փախչելու, նաև ֆիզիկապես երկրից փախչելու տրամադրությունները, որոնք կարող են երկրի վրա բացասաբար անդրադառնալ: Հուսանք, որ հակառակը կլինի, և Հայաստանի քաղաքական կյանքի գունապնակը բավականին հարուստ կլինի ու կընդգրկի և՛ նորերին, և՛ փորձառուներին: Նորը միշտ լավ է, բայց եթե նորի մեջ չկա փորձառություն, նորը երբեմն կարող է նաև առանց հասկանալու վնասել ոչ միայն ուրիշներին, այլ նաև ինքն իրեն: Հուսանք` լավ է լինելու:

Կ. Հ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company